Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 68
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (22.07.2017-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.06.13-2022.06.26 Պաշտոնական հրապարակման օրը 22.06.2022
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
20.06.2017
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
20.06.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
22.07.2017

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

20 հունիսի 2017 թվականի

թիվ 68

քաղ. Մոսկվա

 

«ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԻ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՀՐԱՀԱՆԳՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Մաքսային միության մաքսային օրենսգրքի 180-րդ հոդվածի 1-ին կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի մայիսի 20-ի թիվ 257 որոշմամբ հաստատված՝ «Ապրանքների հայտարարագրի լրացման կարգի մասին» հրահանգում կատարել փոփոխություններ՝ հավելվածի համաձայն:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո:

Փոփոխությունների (սույն որոշման հավելված) 3-րդ կետով նախատեսված դրույթները տարածվում են 2017 թվականի հունվարի 1-ից հետո ծագած իրավահարաբերությունների վրա։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ`

Տ. Սարգսյան

 

 

ՀԱՎԵԼՎԱԾ

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի կոլեգիայի

2017 թվականի հունիսի 20-ի

թիվ 68 որոշման

 

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

«Ապրանքների հայտարարագրի լրացման կարգի մասին» հրահանգում կատարվող

 

1. 15-րդ կետի 45-րդ ենթակետում՝

ա) չորրորդ պարբերությունից (աղյուսակից հետո) հանել «Ղազախստանի Հանրապետության հարկային օրենսդրությամբ սահմանված փոխարժեքով վերահաշվարկված ազգային արժույթով» բառերը.

բ) հինգերորդ պարբերությունից (աղյուսակից հետո) հանել «*EURO» բառը.

գ) իններորդ պարբերությունը (աղյուսակից հետո) հանել.

դ) քսանյոթերորդ պարբերությունից (աղյուսակից հետո) հանել «և Ղազախստանի Հանրապետությունում» բառերը.

ե) քսանութերորդ պարբերությունը (աղյուսակից հետո) «Բելառուսի Հանրապետությունում,» բառերից հետո լրացնել «Ղազախստանի Հանրապետությունում,» բառերով։

2. 18-րդ կետի 2-րդ ենթակետի քսանչորսերորդ պարբերության տեքստում (աղյուսակից հետո) համապատասխան հոլովով «ստացող» բառը փոխարինել համապատասխան հոլովով «ուղարկող» բառով։

3. 25-րդ կետի 4-րդ ենթակետում՝

ա) տասներկուերորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«Սյունակը չի լրացվում՝».

բ) տասներեքերորդ պարբերության մեջ «СТЗ կամ «ազատ պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպված՝ օտարերկրյա ապրանքների օգտագործմամբ արտադրված (ստացված)» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետությունում, Բելառուսի Հանրապետությունում ու Ռուսաստանի Դաշնությունում՝ СТЗ կամ «ազատ պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպված՝ օտարերկրյա ապրանքների օգտագործմամբ արտադրված (ստացված) ապրանքների հայտարարագրման դեպքում» բառերով.

գ) տասնչորսերորդ պարբերության մեջ «СТЗ կամ «ազատ պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպված՝ օտարերկրյա ապրանքների օգտագործմամբ արտադրված (ստացված)» բառերը փոխարինել «Ռուսաստանի Դաշնությունում՝ СТЗ կամ «ազատ պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպված՝ օտարերկրյա ապրանքների օգտագործմամբ արտադրված (ստացված) ապրանքների հայտարարագրման դեպքում» բառերով։

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: