Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 124
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (22.01.2017-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.06.13-2022.06.26 Պաշտոնական հրապարակման օրը 22.06.2022
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
30.11.2016
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ
Ստորագրման ամսաթիվ
30.11.2016
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
22.01.2017

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

30 նոյեմբերի 2016 թվականի

թիվ 124

քաղ. Մոսկվա

 

ԱՅՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԵԳՈՐԻԱՆԵՐԻ, ՈՐՈՆՑ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԱՐՈՂ Է ՍԱՀՄԱՆՎԵԼ ՀԱՏՈՒԿ ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳ, ԵՎ ԴՐԱՆՔ ԱՅԴՊԻՍԻ ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳՈՎ ՁԵՎԱԿԵՐՊԵԼՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ՑԱՆԿՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Մաքսային միության մաքսային օրենսգրքի 202-րդ հոդվածի 3-րդ կետին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված` Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 1 հավելվածի 6-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.

1. Կատարել փոփոխություն Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի մայիսի 20-ի թիվ 329 որոշմամբ հաստատված այն ապրանքների կատեգորիաների, որոնց նկատմամբ կարող է սահմանվել հատուկ մաքսային ընթացակարգ, և դրանք այդպիսի մաքսային ընթացակարգով ձևակերպելու պայմանների ցանկում՝ համաձայն հավելվածի։

2. Սույն Որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից՝

Բելառուսի Հանրապետությունից՝

Ղազախստանի Հանրապետությունից՝

Ղրղզստանի Հանրապետությունից՝

Ռուսաստանի Դաշնությունից՝

  

  

 

 

  

Վ. Գաբրիելյան

Վ. Մատյուշևսկի

Ա. Մամին

Օ. Պանկրատով

Ի. Շուվալով

 

ՀԱՎԵԼՎԱԾ

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի խորհրդի

2016 թվականի նոյեմբերի 30-ի

թիվ 124 որոշման

 

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ

 

այն ապրանքների կատեգորիաների, որոնց նկատմամբ կարող է սահմանվել հատուկ մաքսային ընթացակարգ, և դրանք այդպիսի մաքսային ընթացակարգով ձևակերպելու պայմանների ցանկում կատարվող

 

Լրացնել հետևյալ բովանդակությամբ 15-րդ կետ՝

«15. Միության մաքսային սահմանով տեղափոխվող և պաշտոնական միջազգային ցուցահանդեսների կազմակերպման ու անցկացման համար նախատեսված օտարերկրյա ապրանքները ձևակերպվում են հատուկ մաքսային ընթացակարգով՝ առանց մաքսատուրքերի, հարկերի վճարման և առանց տեխնիկական կանոնակարգման միջոցների կիրառման։

Սույն կետի կիրառման նպատակների համար պաշտոնական միջազգային ցուցահանդես է համարվում այն ցուցահանդեսը՝

որի անցկացման մասին որոշումն ընդունվել է անդամ պետության կառավարության կողմից, և որի կազմակերպիչ է հանդես գալիս պաշտոնական միջազգային ցուցահանդես կազմակերպելու և անցկացնելու համար անդամ պետության կառավարության կողմից լիազորված՝ անդամ պետության պետական իշխանության մարմինը կամ կազմակերպությունը (այսուհետ սույն կետում՝ լիազորված մարմին (կազմակերպություն)).

որն ունի 3 շաբաթից ոչ պակաս, սակայն 6 ամսից ոչ ավելի տևողություն.

որը գեղարվեստական չէ.

որը չի անցկացվում ապրանքներ վաճառելու նպատակով։

Չի թույլատրվում սույն կետին համապատասխան հատուկ մաքսային ընթացակարգով հետևյալ ապրանքների ձևակերպումը՝

անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան՝ ենթաակցիզային ապրանքներ՝ բացառությամբ Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի 8703 ապրանքային դիրքում ընդգրկված շարժիչային տրանսպորտային միջոցների և 8711 ապրանքային դիրքում ընդգրկված մոտոցիկլների.

Միության մաքսային տարածք ներմուծման համար արգելված ապրանքներ.

ապրանքներ, որոնց ներմուծումը Միության մաքսային տարածք սահմանափակված է՝ Միասնական ցանկին համապատասխան.

ապրանքներ, որոնց նկատմամբ, ապրանքների միասնական ցանկին համապատասխան, սահմանված է Միության մաքսային տարածք ներմուծելու և (կամ) Միության մաքսային տարածքից արտահանելու թույլատրման կարգը։

Սույն կետի առաջին մասում նշված ապրանքները հատուկ մաքսային ընթացակարգով ձևակերպելու պայմանը պաշտոնական միջազգային ցուցահանդեսի անցկացման անդամ պետության լիազորված մարմնի (կազմակերպության) կողմից այդ անդամ պետության մաքսային մարմին այդ ապրանքների նպատակային նշանակության մասին գրավոր հաստատում ներկայացնելն է՝ նշելով այն միջոցառումները, որոնց կազմակերպման և անցկացման համար դրանք նախատեսված են, ապրանքների անվանումները, քանակներն ու արժեքները, տեղեկություններ՝ ապրանքները տեղափոխող անձի, ինչպես նաև այդ ապրանքների հայտարարատուի մասին։

Սույն կետի առաջին մասում նշված ապրանքները ձևակերպվում են հատուկ մաքսային ընթացակարգով պաշտոնական միջազգային ցուցահանդեսի անցկացման ավարտի օրվանից հետո 6 ամիսը չգերազանցող ժամկետով և կարող են օգտագործվել բացառապես ցուցահանդեսի կազմակերպման ու անցկացման նպատակով՝ այդ ցուցահանդեսի անցկացման անդամ պետության տարածքի սահմաններում։

Չի թույլատրվում սույն կետի առաջին մասում նշված՝ հատուկ մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների օգտագործումը որևէ առևտրային գործունեության համար, ներառյալ՝ այդ ապրանքների իրացումը կամ այլ եղանակով օտարումը, դրանք վարձակալության տրամադրելը և այդ ապրանքների օգտագործմամբ վճարովի ծառայություններ մատուցելը։

Սույն կետի առաջին մասում նշված՝ հատուկ մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքները Մաքսային միության մաքսային օրենսգրքին համապատասխան ձևակերպվում են մաքսային այլ, այդ թվում՝ Միության մաքսային տարածքից դրանց արտահանումը թույլատրող ընթացակարգով՝ պաշտոնական միջազգային ցուցահանդեսի անցկացման անդամ պետության մաքսային մարմնի կողմից սահմանված ժամկետներում՝ ելնելով այդ ապրանքների՝ հայտարարատուի կողմից հայտարարված օգտագործման նպատակներից ու ժամկետներից և սույն կետի չորրորդ և հինգերորդ մասերին համապատասխան։

Սույն կետի յոթերորդ մասով սահմանված պայմանները չեն կիրառվում սույն կետի առաջին մասում նշված այն ապրանքների նկատմամբ, որոնք ամբողջությամբ սպառվել են պաշտոնական միջազգային ցուցահանդեսի կազմակերպման ու անցկացման ընթացքում՝ ցուցահանդեսի անցկացման անդամ պետության մաքսային մարմին լիազորված մարմնի (կազմակերպության) կողմից տրամադրված և պաշտոնական միջազգային ցուցահանդեսի կազմակերպման ու անցկացման ընթացքում այդ ապրանքների ամբողջական սպառումը հաստատող փաստաթղթերը ներկայացնելիս։»։

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: