Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 105
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (21.01.2017-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.06.13-2022.06.26 Պաշտոնական հրապարակման օրը 22.06.2022
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
18.10.2016
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ
Ստորագրման ամսաթիվ
18.10.2016
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
21.01.2017

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

18 հոկտեմբերի 2016 թվականի

թիվ 105

քաղ. Մոսկվա

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 17-Ի ԹԻՎ 118 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասին» հիմնադրույթի 24-րդ կետի 1-ին ենթակետին («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 1 հավելված) և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 1 հավելվածի 64-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.

1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2012 թվականի դեկտեմբերի 17-ի ««Մրցակցության միասնական սկզբունքների և կանոնների մասին» համաձայնագրով նախատեսված տուգանքների հաշվարկման մեթոդիկայի և նշանակման կարգի մասին» թիվ 118 որոշման մեջ կատարել փոփոխություններ՝ համաձայն հավելվածի:

2. Սույն Որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից`

Բելառուսի Հանրապետությունից`

Ղազախստանի Հանրապետությունից`

Ղրղզստանի Հանրապետությունից`

Ռուսաստանի Դաշնությունից`

         

Վ. Գաբրիելյան

Վ. Մատյուշևսկի

Ա. Մամին

О. Պանկրատով

Ի. Շուվալով

 

 

ՀԱՎԵԼՎԱԾ

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի խորհրդի

 2016 թվականի հոկտեմբերի 18-ի

թիվ 105 որոշման

 

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2012 թվականի դեկտեմբերի 17-ի թիվ 118 որոշման մեջ կատարվող

 

1. Անվանման մեջ և 1-ին կետում ««Մրցակցության միասնական սկզբունքների և կանոնների մասին» համաձայնագրով նախատեսված» բառերը փոխարինել «անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնները խախտելու համար» բառերով:

2. Նշված որոշմամբ հաստատված՝ «Մրցակցության միասնական սկզբունքների և կանոնների մասին» համաձայնագրով նախատեսված տուգանքների հաշվարկման մեթոդիկայում և նշանակման կարգում՝

ա) անվանման մեջ ««Մրցակցության միասնական սկզբունքների և կանոնների մասին» համաձայնագրով նախատեսված» բառերը փոխարինել «անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնները խախտելու համար» բառերով.

բ) տեքստում համապատասխան հոլովով «մրցակցության կանոնների խախտում» բառերը փոխարինել համապատասխան հոլովով «խախտում» բառով, համապատասխան հոլովով «խախտում կատարած անձ» բառերը փոխարինել համապատասխան հոլովով «իրավախախտ» բառով, համապատասխան հոլովով «տեղեկատվություն չներկայացնելը» բառերը փոխարինել համապատասխան հոլովով «Պայմանագրի XVIII բաժնով և Արձանագրությամբ նախատեսված տվյալներ (տեղեկատվություն) Հանձնաժողով չներկայացնելը կամ ոչ ժամանակին ներկայացնելը, այդ թվում՝ Հանձնաժողովի կողմից պահանջվող տվյալներ (տեղեկատվություն) չներկայացնելը, ինչպես նաև Հանձնաժողով ակնհայտ ոչ արժանահավատ տվյալներ (տեղեկատվություն) ներկայացնելը» բառերով (բացառությամբ սույն մեթոդիկայի 13-րդ կետի), համապատասխան հոլովով «Մաքսային միության և Միասնական տնտեսական տարածքի» բառերը փոխարինել «Միության» բառով.

գ) 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Սույն մեթոդիկան և կարգը մշակվել են «Մրցակցության ընդհանուր սկզբունքների և կանոնների մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 19 հավելված) (այսուհետ` Արձանագրություն) 11-րդ կետին համապատասխան, և դրանցով սահմանվում են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից (այսուհետ՝ Հանձնաժողով) իրավաբանական անձանց, պաշտոնատար անձանց, անհատ ձեռնարկատերերի և ֆիզիկական անձանց նկատմամբ Եվրասիական տնտեսական միության երկու և ավելի անդամ պետությունների տարածքների անդրսահմանային շուկաներում՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 76-րդ հոդվածով նախատեսված մրցակցության ընդհանուր կանոնները խախտելու (այսուհետ, համապատասխանաբար՝ Միություն, անդրսահմանային շուկաներ, Պայմանագիր), ինչպես նաև Պայմանագրի XVIII բաժնով և Արձանագրությամբ նախատեսված տվյալները (տեղեկատվությունը) Հանձնաժողով չներկայացնելու կամ ոչ ժամանակին ներկայացնելու, այդ թվում՝ Հանձնաժողովի կողմից պահանջվող տվյալները (տեղեկատվությունը) չներկայացնելու, ինչպես նաև Հանձնաժողով ակնհայտ ոչ արժանահավատ տվյալներ (տեղեկատվություն) ներկայացնելու համար նախատեսված տուգանքների չափը հաշվարկելու կարգը:».

դ) 2-րդ կետի երրորդ և չորրորդ պարբերությունները շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«խախտում՝ իրավաբանական անձի, պաշտոնատար անձի, անհատ ձեռնարկատիրոջ կամ ֆիզիկական անձի կողմից անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնները խախտելը, ինչպես նաև նրանց կողմից Պայմանագրի XVIII բաժնով և Արձանագրությամբ նախատեսված տվյալները (տեղեկատվությունը) Հանձնաժողով չներկայացնելը կամ ոչ ժամանակին ներկայացնելը, այդ թվում՝ Հանձնաժողովի կողմից պահանջվող տվյալները (տեղեկատվությունը) չներկայացնելը, ինչպես նաև Հանձնաժողով ակնհայտ ոչ արժանահավատ տվյալներ (տեղեկատվություն) ներկայացնելը, եթե այլ բան նախատեսված չէ.

իրավախախտ՝ իրավաբանական անձ, պաշտոնատար անձ, անհատ ձեռնարկատեր կամ ֆիզիկական անձ, որը, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2012 թվականի նոյեմբերի 23-ի թիվ 99 որոշմամբ հաստատված «Մրցակցության կանոնների խախտման վերաբերյալ գործերի քննության կարգ»-ին համապատասխան, Հանձնաժողովի կողմից ճանաչվել է մրցակցության ընդհանուր կանոնները անդրսահմանային շուկաներում խախտած, ինչպես նաև Պայմանագրի XVIII բաժնով և Արձանագրությամբ նախատեսված տվյալները (տեղեկատվությունը) Հանձնաժողովին չներկայացրած կամ ոչ ժամանակին ներկայացրած, այդ թվում՝ Հանձնաժողովի կողմից պահանջվող տվյալները (տեղեկատվությունը) չներկայացրած, ինչպես նաև Հանձնաժողով ակնհայտ ոչ արժանահավատ տվյալներ (տեղեկատվություն) ներկայացրած անձ.».

ե) 3-րդ կետում «Համաձայնագրի 2-րդ հոդվածում» բառերը փոխարինել «Արձանագրության 2-րդ կետում» բառերով.

զ) 7-րդ և 8-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«7. Տուգանքի առավելագույն չափը կազմում է՝

ա) Արձանագրության 16-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված խախտումների համար՝ պաշտոնատար անձանց և անհատ ձեռնարկատերերի համար՝ 110 000 ռուսական ռուբլի, իրավաբանական անձանց համար՝ 1 000 000 ռուսական ռուբլի.

բ) Արձանագրության 16-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված խախտումների համար՝ պաշտոնատար անձանց և անհատ ձեռնարկատերերի համար՝ 150 000 ռուսական ռուբլի, իրավաբանական անձանց համար՝ այն ապրանքի (աշխատանքի, ծառայության) իրացումից իրավախախտի ստացած հասույթի գումարի չափի տասնհինգ հարյուրերորդը, որի շուկայում տեղի է ունեցել իրավախախտումը, կամ այն ապրանքի (աշխատանքի, ծառայության) ձեռքբերման համար իրավախախտի կրած ծախսերի գումարի չափի տասնհինգ հարյուրերորդը, որի շուկայում տեղի է ունեցել իրավախախտումը, սակայն իրավախախտի՝ բոլոր ապրանքների իրացումից ստացված հասույթի հանրագումարի մեկ հիսուներորդից ոչ ավելին: Եթե իրավախախտի՝ այն ապրանքի (աշխատանքի, ծառայության) իրացումից ստացված հասույթի գումարի չափը, որի շուկայում իրավախախտումը տեղի է ունեցել, կազմում է իրավախախտի՝ բոլոր ապրանքների (աշխատանքի, ծառայության) իրացումից ստացված հասույթի հանրագումարի 75 տոկոսից ավելին, ապա առավելագույն տուգանքը կազմում է իրավախախտի՝ այն ապրանքի (աշխատանքի, ծառայության) իրացումից ստացված հասույթի գումարի երեք հարյուրերորդը, որի շուկայում իրավախախտումը տեղի է ունեցել, կամ այն ապրանքի (աշխատանքի, ծառայության) ձեռքբերման համար իրավախախտի կրած ծախսերի գումարի երեք հարյուրերորդը, որի շուկայում իրավախախտումը տեղի է ունեցել, սակայն իրավախախտի՝ բոլոր ապրանքների (աշխատանքի, ծառայության) իրացումից ստացված հասույթի հանրագումարի մեկ հիսուներորդից ոչ ավելին.

գ) Արձանագրության 16-րդ կետի 3-րդ ենթակետով նախատեսված խախտումների համար՝ ֆիզիկական անձանց համար՝ 75 000 ռուսական ռուբլի, պաշտոնատար անձանց և անհատ ձեռնարկատերերի համար՝ 150 000 ռուսական ռուբլի, իրավաբանական անձանց համար՝ 5 000 000 ռուսական ռուբլի.

դ) Արձանագրության 16-րդ կետի 4-րդ ենթակետով նախատեսված խախտումների համար՝ պաշտոնատար անձանց և անհատ ձեռնարկատերերի համար՝ 150 000 ռուսական ռուբլի, իրավաբանական անձանց համար՝ այն ապրանքի (աշխատանքի, ծառայության) իրացումից իրավախախտի ստացած հասույթի գումարի չափի տասնհինգ հարյուրերորդը, որի շուկայում տեղի է ունեցել իրավախախտումը, կամ այն ապրանքի (աշխատանքի, ծառայության) ձեռքբերման համար իրավախախտի կրած ծախսերի գումարի չափի տասնհինգ հարյուրերորդը, որի շուկայում տեղի է ունեցել իրավախախտումը, սակայն իրավախախտի՝ բոլոր ապրանքների (աշխատանքի, ծառայության) իրացումից ստացված հասույթի ընդհանուր գումարի մեկ հիսուներորդից ոչ ավելին: Եթե իրավախախտի՝ այն ապրանքի (աշխատանքի, ծառայության) իրացումից ստացված հասույթի գումարը, որի շուկայում իրավախախտումը տեղի է ունեցել, կազմում է իրավախախտի՝ բոլոր ապրանքների իրացումից ստացված հասույթի հանրագումարի 75 տոկոսից ավելին, ապա առավելագույն տուգանքը կազմում է իրավախախտի՝ այն ապրանքի (աշխատանքի, ծառայության) իրացումից ստացված հասույթի գումարի չափի երեք հարյուրերորդը կամ այն ապրանքի (աշխատանքի, ծառայության) ձեռքբերման համար իրավախախտի կրած ծախսերի գումարի երեք հարյուրերորդը, որի շուկայում իրավախախտումը տեղի է ունեցել, սակայն իրավախախտի՝ բոլոր ապրանքների (աշխատանքի, ծառայության) իրացումից ստացված հասույթի հանրագումարի մեկ հիսուներորդից ոչ ավելին.

ե) Արձանագրության 16-րդ կետի 5-րդ ենթակետով նախատեսված խախտումների համար՝ ֆիզիկական անձանց համար՝ 15 000 ռուսական ռուբլի, պաշտոնատար անձանց և անհատ ձեռնարկատերերի համար՝ 60 000 ռուսական ռուբլի, իրավաբանական անձանց համար՝ 1 000 000 ռուսական ռուբլի:

8. Տուգանքի նվազագույն չափը կազմում է՝

ա) Արձանագրության 16-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված խախտումների համար՝ պաշտոնատար անձանց և անհատ ձեռնարկատերերի համար՝ 20 000 ռուսական ռուբլի, իրավաբանական անձանց համար՝ 100 000 ռուսական ռուբլի.

բ) Արձանագրության 16-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված խախտումների համար՝ պաշտոնատար անձանց և անհատ ձեռնարկատերերի համար՝ 20 000 ռուսական ռուբլի, իրավաբանական անձանց համար՝ իրավախախտի՝ այն ապրանքի (աշխատանքի, ծառայության) իրացումից ստացված հասույթի գումարի չափի մեկ հարյուրերորդը, որի շուկայում տեղի է ունեցել իրավախախտումը, կամ իրավախախտի՝ այն ապրանքի (աշխատանքի, ծառայության) ձեռքբերման համար կրած ծախսերի գումարի չափի մեկ հարյուրերորդը, որի շուկայում տեղի է ունեցել իրավախախտումը, սակայն 100 000 ռուսական ռուբլուց ոչ պակաս: Եթե իրավախախտի՝ այն ապրանքի (աշխատանքի, ծառայության) իրացումից ստացված հասույթի գումարը, որի շուկայում տեղի է ունեցել իրավախախտումը, կազմում է իրավախախտի՝ բոլոր ապրանքների իրացումից ստացված հասույթի հանրագումարի 75 տոկոսից ավելին, ապա նվազագույն տուգանքը կազմում է իրավախախտի՝ այն ապրանքի (աշխատանքի, ծառայության) իրացումից ստացված հասույթի գումարի չափի երեք հազարերորդը կամ այն ապրանքի (աշխատանքի, ծառայության) ձեռքբերման համար իրավախախտի կրած ծախսերի գումարի երեք հազարերորդը, որի շուկայում տեղի է ունեցել իրավախախտումը, սակայն 100 000 ռուսական ռուբլուց ոչ պակաս.

գ) Արձանագրության 16-րդ կետի 3-րդ ենթակետով նախատեսված խախտումների համար՝ ֆիզիկական անձանց համար՝ 20 000 ռուսական ռուբլի, պաշտոնատար անձանց և անհատ ձեռնարկատերերի համար՝ 20 000 ռուսական ռուբլի, իրավաբանական անձանց համար՝ 200 000 ռուսական ռուբլի.

դ) Արձանագրության 16-րդ կետի 4-րդ ենթակետով նախատեսված խախտումների համար՝ պաշտոնատար անձանց և անհատ ձեռնարկատերերի համար՝ 20 000 ռուսական ռուբլի, իրավաբանական անձանց համար՝ իրավախախտի՝ այն ապրանքի (աշխատանքի, ծառայության) իրացումից ստացված հասույթի գումարի չափի մեկ հարյուրերորդը, որի շուկայում տեղի է ունեցել իրավախախտումը, կամ իրավախախտի՝ այն ապրանքի (աշխատանքի, ծառայության) ձեռքբերման համար կրած ծախսերի գումարի չափի մեկ հարյուրերորդը, որի շուկայում տեղի է ունեցել իրավախախտումը, սակայն 100 000 ռուսական ռուբլուց ոչ պակաս: Եթե իրավախախտի՝ այն ապրանքի (աշխատանքի, ծառայության) իրացումից ստացված հասույթի գումարը, որի շուկայում տեղի է ունեցել իրավախախտումը, կազմում է իրավախախտի՝ բոլոր ապրանքների իրացումից ստացված հասույթի հանրագումարի 75 տոկոսից ավելին, ապա նվազագույն տուգանքը կազմում է իրավախախտի՝ այն ապրանքի (աշխատանքի, ծառայության) իրացումից ստացված հասույթի գումարի չափի երեք հազարերորդը կամ այն ապրանքի (աշխատանքի, ծառայության) ձեռքբերման համար իրավախախտի կրած ծախսերի գումարի չափի երեք հազարերորդը, որի շուկայում տեղի է ունեցել իրավախախտումը, սակայն 100 000 ուսական ռուբլուց ոչ պակաս.

ե) Արձանագրության 16-րդ կետի 5-րդ ենթակետով նախատեսված խախտումների համար՝ ֆիզիկական անձանց համար՝ 10 000 ռուսական ռուբլի, պաշտոնատար անձանց և անհատ ձեռնարկատերերի համար՝ 10 000 ռուսական ռուբլի, իրավաբանական անձանց համար՝ 150 000 ռուսական ռուբլի:».

է) 11-րդ կետում՝

«ա» ենթակետում «Համաձայնագրի 14-րդ հոդվածով» բառերը փոխարինել «Արձանագրության 16-րդ կետով» բառերով.

«ե» ենթակետում «Համաձայնագրի 14-րդ հոդվածի....կետերով» բառերը փոխարինել «Արձանագրության 16-րդ կետի …. ենթակետերով» բառերով.

ը) 14-րդ կետում «համարվում է …. ենթարկված» բառերը փոխարինել «, պաշտոնատար անձը, անհատ ձեռնարկատերը կամ ֆիզիկական անձը համարվում են .... ենթարկված» բառերով.

թ) 15-րդ կետի «ե» ենթակետում «Համաձայնագրի 14-րդ հոդվածին» բառերը փոխարինել «Արձանագրության 16-րդ կետին» բառերով.

ժ) 16-րդ կետից «Մրցակցության կանոնների խախտման գործով քննության համար հանձնաժողովի կողմից հարցման հետ կապված» բառերը հանել.

ժա) 17-րդ կետում՝

առաջին պարբերության «տեղեկատվություն» բառից առաջ ավելացնել «Մրցակցության կանոնների խախտման գործով քննության համար հանձնաժողովի կողմից հարցման հետ կապված» բառերը.

«ա» և «բ» ենթակետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ա) Հանձնաժողովի լիազորված կառուցվածքային ստորաբաժանումը, որի իրավասության շրջանակներում է գտնվում խախտման քննությունն անցկացնելը և նյութերը պատրաստելը, և որը հայտնաբերել է Պայմանագրի XVIII բաժնով և Արձանագրությամբ նախատեսված՝ Հանձնաժողով տվյալներ (տեղեկատվություն) չներկայացնելու կամ ոչ ժամանակին ներկայացնելու, այդ թվում՝ Հանձնաժողովի կողմից պահանջվող տվյալները (տեղեկատվությունը) չներկայացնելու, ինչպես նաև Հանձնաժողով ակնհայտ ոչ արժանահավատ տվյալներ (տեղեկատվություն) ներկայացնելու փաստը, ծառայողական գրություն է նախապատրաստում Հանձնաժողովի կոլեգիայի՝ այդ կառուցվածքային ստորաբաժանման համար պատասխանատու անդամի անունով.

բ) Պայմանագրի XVIII բաժնով և Արձանագրությամբ նախատեսված տվյալները (տեղեկատվությունը) Հանձնաժողով չներկայացնելու կամ ոչ ժամանակին ներկայացնելու, այդ թվում՝ Հանձնաժողովի կողմից պահանջվող տվյալները (տեղեկատվությունը) չներկայացնելու, ինչպես նաև Հանձնաժողով ակնհայտ ոչ արժանահավատ տվյալներ (տեղեկատվություն) ներկայացնելու համար տուգանք նշանակելու մասին Հանձնաժողովի կոլեգիայի որոշման նախագծի նախապատրաստումն իրականացվում է համապատասխան գործի քննությունն իրականացնող Հանձնաժողովի կողմից, որը ստեղծվում և գործում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի 2012 թվականի նոյեմբերի 23-ի թիվ 99 որոշմամբ հաստատված «Մրցակցության կանոնների խախտման վերաբերյալ գործերի քննության կարգ»-ին համապատասխան՝ խախտման գործի քննությունն իրականացնող հանձնաժողովի համար սահմանված կանոններով.».

ժբ) 18-րդ կետից հանել «Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2011 թվականի նոյեմբերի 18-ի թիվ 1 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգին համապատասխան,» բառերը.

ժգ) 19-րդ կետում «համապատասխան ազգային մարմինը» բառերը փոխարինել «մարմինը» բառով.

ժդ) նշված Մեթոդիկայի և կարգի թիվ 1 հավելվածում՝

համարակալված վերնագրում ««Մրցակցության միասնական սկզբունքների և կանոնների մասին» համաձայնագրով նախատեսված» բառերը փոխարինել «անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնները խախտելու համար» բառերով.

անվանման մեջ ««Մրցակցության միասնական սկզբունքների և կանոնների մասին» համաձայնագրի 14-րդ հոդվածով նախատեսված մրցակցության կանոնների խախտման համար տուգանքի» բառերը փոխարինել «անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնները խախտելու համար տուգանքների» բառերով.

տեքստում՝ «Համաձայնագրի 14-րդ հոդվածի 2-րդ մասի» բառերը փոխարինել «Արձանագրության 16-րդ կետի 2-րդ ենթակետի» բառերով.

«Պատասխանատվությունը մեղմացնող հանգամանքներ» բաժնում՝

տեքստում՝ համապատասխան հոլովով «մրցակցության կանոնները խախտած իրավաբանական անձը» բառերը փոխարինել համապատասխան հոլովով «իրավախախտ» բառով.

առաջին վանդակի 1-ին դիրքը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտման կամավոր դադարեցում՝ իրավաբանական անձի, պաշտոնատար անձի, անհատ ձեռնարկատիրոջ կամ ֆիզիկական անձի կողմից, որոնք, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի 2012 թվականի նոյեմբերի 23-ի թիվ 99 որոշմամբ հաստատված «Մրցակցության կանոնների խախտման վերաբերյալ գործերի քննության կարգ»-ի համաձայն, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) կողմից ճանաչվել են որպես «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 76-րդ հոդվածով նախատեսված անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնները խախտած, ինչպես նաև Պայմանագրի XVIII բաժնով և «Մրցակցության ընդհանուր սկզբունքների և կանոնների մասին» արձանագրությամբ (Պայմանագրի թիվ 19 հավելված) (այսուհետ` Արձանագրություն) նախատեսված, այդ թվում՝ Հանձնաժողովի կողմից պահանջված տվյալները (տեղեկատվությունը) չներկայացրած, ինչպես նաև Հանձնաժողով ակնհայտ ոչ արժանահավատ տվյալներ (տեղեկատվություն) ներկայացրած (այսուհետ՝ իրավախախտներ)».

2-րդ դիրքում «մրցակցության կանոնները խախտած իրավաբանական անձի կողմից» բառերը փոխարինել «իրավախախտի կողմից» բառերով.

3-րդ դիրքը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. Իրավախախտի կողմից անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտման մասին կամավոր հայտնում Հանձնաժողով և(կամ) Եվրասիական տնտեսական միության անդամ պետության լիազորված մարմին՝ Արձանագրությանը համապատասխան

1 Համաձայնագրի՝ Պայմանագրի 76-րդ հոդվածին համապատասխան չթույլատրվող կնքման մասին կամավոր հայտնած իրավախախտը պատասխանատվությունից ազատվում է Արձանագրության 16-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված իրավախախտումների համար ՝ Արձանագրության 19-րդ կետով նախատեսված կարգով».

5-րդ դիրքից հանել «այդ» բառը.

7-րդ և 8-րդ դիրքերում՝ [փոփոխությունը վերաբերում է միայն ռուսերենին].

«Պատասխանատվությունը ծանրացնող հանգամանքներ» բաժնում՝

տեքստում՝ «իրավաբանական անձի կողմից» բառերը փոխարինել «իրավախախտի կողմից» բառերով.

առաջին վանդակի 1-ին դիրքը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Անդրսահմանային շուկաներում ընդհանուր կանոնների կրկին խախտում, եթե առաջին խախտումը կատարելու համար իրավախախտն արդեն պատժի է ենթարկվել տուգանքի ձևով՝ պատիժը նշանակելու մասին որոշման կատարումը ավարտվելու օրվանից մեկ տարվա ընթացքում».

ժե) նշված Մեթոդիկայի և կարգի թիվ 2 հավելվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

 

«ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 2

Անդրսահմանային շուկաներում

մրցակցության ընդհանուր

 կանոնները խախտելու համար

 տուգանքների հաշվարկման

մեթոդիկայի և նշանակման կարգի

 

ՑԱՆԿ

 

պատասխանատվությունը մեղմացնող հանգամանքների և պատասխանատվությունը ծանրացնող հանգամանքների, որոնք հաշվի են առնվում 2014 թվականի մայիսի 29-ի «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի XVIII բաժնով և «Մրցակցության ընդհանուր սկզբունքների և կանոնների մասին» արձանագրությամբ (նշված պայմանագրի թիվ 19 հավելված) նախատեսված տվյալները (տեղեկատվությունը) Եվրասիական տնտեսական հանձնաժողով չներկայացնելու կամ ոչ ժամանակին ներկայացնելու, այդ թվում՝ Հանձնաժողովի կողմից պահանջվող տվյալները (տեղեկատվությունը) չներկայացնելու, ինչպես նաև Հանձնաժողով նշված արձանագրության 16-րդ կետի 5-րդ ենթակետով նախատեսված ակնհայտ ոչ արժանահավատ տվյալներ (տեղեկատվություն) ներկայացնելու համար տուգանքի չափը հաշվարկելիս

 

Կշռային գործակից

I. Պատասխանատվությունը մեղմացնող հանգամանքներ

1. Առաջին անգամ տվյալներ (տեղեկատվություն) չներկայացնելը կամ ոչ ժամանակին ներկայացնելն այն իրավաբանական անձի, պաշտոնատար անձի, անհատ ձեռնարկատիրոջ կամ ֆիզիկական անձի կողմից, որը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի 2012 թվականի նոյեմբերի 23-ի թիվ 99 որոշմամբ հաստատված «Մրցակցության կանոնների խախտման վերաբերյալ գործերի քննության կարգ»-ի համաձայն Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) կողմից ճանաչվել է որպես «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 76-րդ հոդվածով նախատեսված անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնները խախտած, ինչպես նաև Պայմանագրի XVIII բաժնով և «Մրցակցության ընդհանուր սկզբունքների և կանոնների մասին» արձանագրությամբ (Պայմանագրի թիվ 19 հավելված) (այսուհետ` Արձանագրություն) նախատեսված, այդ թվում՝ Հանձնաժողովի կողմից պահանջվող տվյալները (տեղեկատվությունը) չներկայացրած, ինչպես նաև Հանձնաժողով ակնհայտ ոչ արժանահավատ տվյալներ (տեղեկատվություն) ներկայացրած (այսուհետ՝ իրավախախտ).

2

2. Իրավախախտի կողմից հակաիրավական վարքագծի կամավոր դադարեցում

3

II. Պատասխանատվությունը ծանրացնող հանգամանքներ

Իրավախախտի կողմից Պայմանագրի XVIII բաժնով և Արձանագրությամբ նախատեսված տվյալները (տեղեկատվությունը) Հանձնաժողով կրկին չներկայացնելը կամ ոչ ժամանակին ներկայացնելը, այդ թվում՝ Հանձնաժողովի կողմից պահանջվող տվյալները (տեղեկատվությունը) չներկայացնելը, ինչպես նաև Հանձնաժողով ակնհայտ ոչ արժանահավատ տվյալներ (տեղեկատվություն) ներկայացնելը, եթե առաջին խախտումը կատարելու համար իրավախախտին արդեն ենթարկել են պատժի՝ տուգանքի ձևով՝ գործով որոշում ընդունվելու օրվանից մեկ տարվա ընթացքում

5»:

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: