Գլխավոր տեղեկություն
Համար
N 44-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Incorporation (02.07.2022-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2017.03.01/7(576) Հոդ.83 «ՀՀ» օրաթերթ 2017.02.25 թիվ 33 (6554)
Ընդունող մարմին
Կենտրոնական ընտրական հանձնաժողով
Ընդունման ամսաթիվ
22.02.2017
Ստորագրող մարմին
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
22.02.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.02.2017

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

23 փետրվարի 2017 թ.

Պետական գրանցման թիվ 60617101

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

22 փետրվարի 2017 թ.
ք. Երևան

N 44-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԸՆՏՐՈՂՆԵՐԻ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՑՈՒՑԱԿՆԵՐԸ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՄԱՆ ՄԵՋ ՆԵՐԲԵՌՆԵԼՈՒ, ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՄԱՆ ԾՐԱԳՐԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՎԵՐՍՏՈՒԳՈՒՄՆ ՈՒ ԸՆՏՐՈՂՆԵՐԻ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՑՈՒՑԱԿԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ, ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐՆ ՍՊԱՍԱՐԿԵԼՈՒ, ԳՈՐԾԱՐԿԵԼՈՒ ԵՎ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՀԻՇՈՂՈՒԹՅԱՆ ԿՐԻՉՆԵՐՆ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ՈՒ ՊԱՀՊԱՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածի 6-րդ մասով, 51-րդ հոդվածի 2-րդ մասի 22-րդ կետով, 60-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ պարբերությամբ` Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է.

(նախաբանը փոփ. 08.06.21 N 126-Ն)

1. Սահմանել ընտրողների էլեկտրոնային ցուցակները տեխնիկական սարքավորման մեջ ներբեռնելու, տեխնիկական սարքավորման ծրագրային ապահովման, տեխնիկական վերստուգումն ու ընտրողների էլեկտրոնային ցուցակի նախապատրաստման վերահսկողությունը կազմակերպելու, տեխնիկական սարքավորումները սպասարկելու, գործարկելու և տեխնիկական սարքավորումների հիշողության կրիչներն օգտագործելու ու պահպանելու կարգը` համաձայն հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական ընտրական

հանձնաժողովի նախագահ

Տ. Մուկուչյան

 

 

Հավելված
Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական ընտրական հանձնաժողովի
2017 թ. փետրվարի 22-ի N 44-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ԸՆՏՐՈՂՆԵՐԻ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՑՈՒՑԱԿՆԵՐԸ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՄԱՆ ՄԵՋ ՆԵՐԲԵՌՆԵԼՈՒ, ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՄԱՆ ԾՐԱԳՐԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՎԵՐՍՏՈՒԳՈՒՄՆ ՈՒ ԸՆՏՐՈՂՆԵՐԻ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՑՈՒՑԱԿԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ, ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԸ ՍՊԱՍԱՐԿԵԼՈՒ, ԳՈՐԾԱՐԿԵԼՈՒ ԵՎ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՀԻՇՈՂՈՒԹՅԱՆ ԿՐԻՉՆԵՐՆ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ՈՒ ՊԱՀՊԱՆԵԼՈՒ

 

1. Հայաստանի Հանրապետության ընտրողների ցուցակը (այսուհետ՝ ընտրողների ցուցակ), բացառությամբ զորամասում, քրեակատարողական հիմնարկում և ձերբակալված անձանց պահելու վայրում կազմվող ընտրողների ցուցակների, ինչպես նաև ստացիոնար բուժում իրականացնող բժշկական հաստատությունում քվեարկությանը մասնակցող ընտրողների լրացուցիչ ցուցակների, կազմվում են նաև էլեկտրոնային եղանակով:

2. Բնակչության պետական ռեգիստրը վարող Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված պետական կառավարման մարմինը (այսուհետ` լիազոր մարմին) քվեարկության օրվանից 8 օր առաջ էլեկտրոնային եղանակով կազմված ընտրողների ցուցակները տրամադրում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովին:

(2-րդ կետը փոփ. 08.06.21 N 126-Ն, 30.06.22 N 41-Ն)

3. Կենտրոնական ընտրական հանձնաժողովը համապատասխան մասնագետների միջոցով կազմակերպում է էլեկտրոնային եղանակով կազմված ընտրողների ցուցակների բաժանումն՝ ըստ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների սպասարկման տարածքների, և ներբեռնումը տեխնիկական սարքավորումների հիշողության կրիչների վրա:

(3-րդ կետը փոփ. 30.06.22 N 41-Ն)

4. Յուրաքանչյուր ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի համար ներբեռնվում են տվյալ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի սպասարկման տարածքում օգտագործվող տեխնիկական սարքավորումների թվի 120 տոկոս քանակով հիշողության կրիչներ:

(4-րդ կետը փոփ. 30.06.22 N 41-Ն)

5. Յուրաքանչյուր ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի համար ներբեռնված հիշողության կրիչներից՝ պատահական ընտրանքի սկզբունքով ընտրվում են հիշողության կրիչներ, դրանցում առկա տեղեկատվությունը ստուգելու նպատակով:

(5-րդ կետը փոփ. 30.06.22 N 41-Ն)

6. Ստուգումն ավարտելուց հետո հիշողության կրիչները՝ ըստ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների համարների, փաթեթավորվում և կնքվում են՝ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի տարածքում տեխնիկական սարքավորումների կազմակերպված սպասարկումն իրականացնող մասնագետներին (այսուհետ՝ աջակցման կենտրոնի մասնագետ) փոխանցելու նպատակով:

(6-րդ կետը փոփ. 30.06.22 N 41-Ն)

7. Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակում է տեղեկատվություն ընտրողների էլեկտրոնային ցուցակների՝ ըստ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների սպասարկման տարածքների, բաժանման և տեխնիկական սարքավորումների հիշողության կրիչների վրա ընտրողների ցուցակների ներբեռնման վայրի և ժամանակի մասին:

(7-րդ կետը փոփ. 30.06.22 N 41-Ն)

8. Յուրաքանչյուր ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի համար ներբեռնված հիշողության կրիչները ոչ ուշ, քան քվեարկության օրվանից 2 օր առաջ փոխանցվում են աջակցման կենտրոնի մասնագետներին՝ դրանք տեխնիկական սարքավորումներում տեղադրելու համար:

Տեխնիկական սարքավորումներում հիշողության կրիչների տեղադրումը կատարվում է ոչ ուշ, քան քվեարկության նախորդ օրը:

(8-րդ կետը փոփ. 30.06.22 N 41-Ն)

9. Տեխնիկական սարքավորումներում հիշողության կրիչների տեղադրման վայրի և ժամանակի մասին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքում հրապարակվում է տեղեկատվություն:

10. Աջակցման կենտրոնի մասնագետը բացում է հիշողության կրիչների փաթեթը և կրիչները տեղադրում տեխնիկական սարքավորումների մեջ, կնքում հատուկ համարակալված կապիչով:

(10-րդ կետը փոփ. 30.06.22 N 41-Ն)

11. Ընտրողների էլեկտրոնային ցուցակների՝ ըստ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների սպասարկման տարածքների, բաժանման և տեխնիկական սարքավորումների հիշողության կրիչների վրա ընտրողների ցուցակների ներբեռնման աշխատանքներին, կարող են հետևել ընտրություններին մասնակցող կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) մեկական լիազոր ներկայացուցիչ, իսկ տեխնիկական սարքավորումներում հիշողության կրիչները տեղադրելու աշխատանքներին՝ ընտրություններին մասնակցող կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) մեկական լիազոր ներկայացուցիչ կամ վստահված անձ:

(11-րդ կետը փոփ. 30.06.22 N 41-Ն)

12. Տեխնիկական սարքավորումների ծրագրային ապահովումն ենթակա է վերստուգման ընտրություններին մասնակցող կուսակցությունների (կուսակցությունների դաշինքի) ներկայացուցիչների կողմից:

13. Տեխնիկական սարքավորումների ծրագրային ապահովման վերստուգման համապատասխան կոդերը տրամադրվում են ընտրություններին մասնակցող կուսակցությունների (կուսակցությունների դաշինքի) ներկայացուցիչներին՝ քվեարկության օրվանից ոչ շուտ, քան 30 օր առաջ՝ գրավոր դիմումի հիման վրա:

14. Կենտրոնական ընտրական հանձնաժողովը դիմումն ստանալուց 3 օրվա ընթացքում դիմումատուին է տրամադրում ծրագրային ապահովման վերստուգման նպատակով նախատեսված կոդերը:

Ընտրություններին մասնակցող կուսակցությունների (կուսակցությունների դաշինքի) ներկայացուցիչներին տրամադրած կոդերը չեն կարող փոխանցվել այլ անձանց, բացառությամբ այն մասնագետների, ովքեր իրականացնելու են տեխնիկական վերստուգումը:

(հավելվածը փոփ. 08.06.21 N 126-Ն, 30.06.22 N 41-Ն)

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
30.06.2022, N 41-Ն 02.07.2022, N 44-Ն
08.06.2021, N 126-Ն 10.06.2021, N 44-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան