Գլխավոր տեղեկություն
Համար
N 1046-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (09.07.2022-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.06.27-2022.07.10 Պաշտոնական հրապարակման օրը 08.07.2022
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
07.07.2022
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
08.07.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
09.07.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

7 հուլիսի 2022 թվականի N 1046-Ն

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 2121-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ մասին և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի N 1 հավելվածի N 2 աղյուսակում կատարել վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի դեկտեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 2121-Ն որոշման NN 3, 4, 5, 9 և 9.1 հավելվածներում կատարել փոփոխություններ և լրացումներ` համաձայն NN 1, 2, 3, 4 և 5 հավելվածների:

2. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին`

1) Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվելիք «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագիրն ուժի մեջ մտնելուց հետո երկշաբաթյա ժամկետում` սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն սույն որոշմամբ Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից հատկացվող 113,072․7 հազ. դրամ ծախսերը վերաձևակերպելու վերաբերյալ.

2) Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվելիք «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի վարկային միջոցները «Կրթական ծրագրերի կենտրոն» ծրագրերի իրականացման գրասենյակ պետական հիմնարկի կողմից ստանալու օրվանից տասն աշխատանքային օրվա ընթացքում, բայց ոչ ուշ, քան սույն ֆինանսական տարվա վերջ, ապահովել սույն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետով հատկացվող միջոցների 80 տոկոսի՝ համաձայնագրով սահմանված վարկային միջոցների մասնաբաժնի, վերականգնումը Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդում:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

    

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

 

Երևան

 

 

08.07.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

       

     

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2022 թվականի

հուլիսի 7-ի N 1046-Ն որոշման

           

     

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2022 թվականի

հուլիսի 7-ի N 1046-Ն որոշման

     

     

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2022 թվականի

հուլիսի 7-ի N 1046-Ն որոշման

           

     

Հավելված N 4

ՀՀ կառավարության 2022 թվականի

հուլիսի 7-ի N 1046-Ն որոշման

              

     

Հավելված N 5

ՀՀ կառավարության 2022 թվականի

հուլիսի 7-ի N 1046-Ն որոշման

        

Պաշտոնական հրապարակման օրը՝ 8 հուլիսի 2022 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան