Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 13
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (04.03.2016-01.01.2021)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.06.13-2022.06.26 Պաշտոնական հրապարակման օրը 22.06.2022
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
02.02.2016
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
02.02.2016
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
04.03.2016

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

2 փետրվարի 2016 թվականի

թիվ 13

քաղ. Մոսկվա

 

ՊՈԼԻԳՐԱՖԻԿԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԱՌԱՆՁԻՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՍԱԿԱԳՆԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԵՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ ՄԻ ՔԱՆԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 42-րդ և 45-րդ հոդվածներին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովը որոշեց.

1. Սահմանել պոլիգրաֆիկական արտադրությունում օգտագործվող նյութերի համար Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնի ներմուծման մաքսատուրքերի դրույքաչափերը (Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2012 թվականի հուլիսի 16-ի թիվ 54 որոշման հավելված)՝ համաձայն թիվ 1 հավելվածի:

2. Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնի ծանոթագրությունները (Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2012 թվականի հուլիսի 16-ի թիվ 54 որոշման հավելված) լրացնել հետևյալ բովանդակությամբ 62Դ և 63Դ ծանոթագրություններով.

«62Դ) Մաքսային արժեքի 0 (զրո) %-ի չափով ներմուծման մաքսատուրքի դրույքաչափը կիրառվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2016 թվականի փետրվարի 2-ի թիվ 13 որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից մինչև 2017 թվականի օգոստոսի 31-ը ներառյալ:

63Դ) Մաքսային արժեքի 5 (հինգ) %-ի չափով ներմուծման մաքսատուրքի դրույքաչափը կիրառվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2016 թվականի փետրվարի 2-ի թիվ 13 որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից մինչև 2017 թվականի օգոստոսի 31-ը ներառյալ:»:

3. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 10-ի թիվ 113 որոշմամբ հաստատված այն ապրանքների ցանկում և դրույքաչափերում, որոնց նկատմամբ անցումային շրջանում Հայաստանի Հանրապետության կողմից կիրառվում են Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնի դրույքաչափերից տարբեր ներմուծման մաքսատուրքերի դրույքաչափեր, և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2015 թվականի հոկտեմբերի 14-ի թիվ 59 որոշմամբ հաստատված այն ապրանքների ցանկում, որոնց նկատմամբ Ղազախստանի Հանրապետության կողմից որպես Առևտրի համաշխարհային կազմակերպությանը միանալու պայման, ընդունված պարտավորություններին համապատասխան, կիրառվում են Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնի տուրքերի դրույքաչափերի համեմատությամբ ավելի ցածր ներմուծման մաքսատուրքերի դրույքաչափեր, և այդ տուրքերի դրույքաչափերի մեծությունների ցանկում կատարել փոփոխություններ՝ համաձայն թիվ 2 հավելվածի:

4. Սույն Որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝

Տ. Սարգսյան

 

ՀԱՎԵԼՎԱԾ թիվ 1

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի կոլեգիայի

2016 թվականի փետրվարի 2-ի

թիվ 13 որոշման

 

ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐ

 

Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնի ներմուծման մաքսատուրքերի

 

Ծածկագիր

Դիրքի անվանումը

Ներմուծման մաքսատուրքի դրույքաչափ (մաքսային արժեքից տոկոսներով՝ կամ եվրոյով, կամ
ԱՄՆ դոլարով)

3212 10 100 0

- փայլաթիթեղ՝ դրոշմատպման համար

562Դ)

3212 90 000 0

- այլ

562Դ)

4802 54 000 8

- - - այլ

5

4802 55 150 0

- - - 1մ2-ի համար 40գ կամ ավելի, բայց 60գ-ից ոչ պակաս զանգվածով

5

4802 55 250 0

- - - 1մ2-ի համար 60գ կամ ավելի, բայց 75գ-ից ոչ պակաս զանգվածով

5

4802 55 300 0

- - - 1մ2-ի համար 75գ կամ ավելի, բայց 80գ-ից պակաս զանգվածով

5

4802 55 900 0

- - - 1մ2-ի համար 80գ կամ ավելի զանգվածով

5

4802 57 000 0

- - - 1մ2-ի համար 40գ կամ ավելի, բայց 150գ-ից ոչ ավելի զանգվածով մյուսները

5

4802 58 100 0

- - - գլանափաթեթներով

5

4802 58 900 0

- - - թերթերով

5

4802 61 150 8

- - - - այլ

5

4802 61 800 9

- - - - այլ

5

4810 13 800 9

- - - -այլ

1063Դ)

4810 19 900 0

- - - այլ

1063Դ)

4810 22 100 0

- - - 15սմ-ից ավելի լայնությամբ գլանափաթեթներով կամ թերթերով, որոնց կողմերից մեկի չափը 36սմ-ից ավելի է, իսկ մյուս կողմինը բացված վիճակում՝ 15սմ-ից ավելի

1063Դ)

4810 22 900 0

- - - այլ

1563Դ)

4810 29 300 0

- - - գլանափաթեթներով

1063Դ)

 

ՀԱՎԵԼՎԱԾ թիվ 2

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի կոլեգիայի

2016 թվականի փետրվարի 2-ի

թիվ 13 որոշման

 

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

այն ապրանքների ցանկում և դրույքաչափերում, որոնց նկատմամբ անցումային շրջանում Հայաստանի Հանրապետության կողմից կիրառվում են Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնի դրույքաչափերից տարբեր ներմուծման մաքսատուրքերի դրույքաչափեր, և այն ապրանքների ցանկում, որոնց նկատմամբ Ղազախստանի Հանրապետության կողմից որպես Առևտրի համաշխարհային կազմակերպությանը միանալու պայման, ընդունված պարտավորություններին համապատասխան, կիրառվում են Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնի տուրքերի դրույքաչափերի համեմատությամբ ավելի ցածր ներմուծման մաքսատուրքերի դրույքաչափեր, և այդ տուրքերի դրույքաչափերի մեծությունների ցանկում կատարվող

 

1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 10–ի թիվ 113 որոշմամբ հաստատված այն ապրանքների և դրույքաչափերի ցանկում, որոնց նկատմամբ Հայաստանի Հանրապետության կողմից անցումային շրջանում կիրառվում են Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնի դրույքաչափերից տարբերվող ներմուծման մաքսատուրքերի դրույքաչափեր՝

ա) ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ «3212 10 000 0» ծածկագրով դիրքը փոխարինել հետևյալ բովանդակությամբ դիրքերով.

 

«3212 10 000 0

   - փայլաթիթեղ՝ դրոշմատպման համար

0     

0 **     

0 **     

2     

4     

դրույքաչափ ՄՄՍ ».

բ) ավելացնել հետևյալ բովանդակությամբ երկրորդ մաս.

«**Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2016 թվականի փետրվարի 2-ի թիվ 13 որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից մինչև 2017 թվականի օգոստոսի 31-ը ներառյալ կիրառվում է Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնի ներմուծման մաքսատուրքի դրույքաչափը:»:

2. Այն ապրանքների , որոնց նկատմամբ Ղազախստանի Հանրապետությունը, իր կողմից ստանձնած՝ Առևտրի համաշխարհային կազմակերպությանը միանալու պայման հանդիսացող պարտավորություններին համապատասխան, կիրառում է Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնի տուրքերի դրույքաչափերի համեմատությամբ ավելի ցածր ներմուծման մաքսատուրքերի դրույքաչափեր, և այդ տուրքերի ցանկում դրույքաչափերի մասին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2015 թվականի հոկտեմբերի 14-ի թիվ 59 որոշմամբ հաստատված՝

ա) երրորդ սյունակում ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ «4810 13 800 9, 4810 19 900 0, 4810 22 900 0 և 4810 29 300 0» ծածկագրերով դիրքերը լրացնել հղումով «***».

բ) ավելացնել հետևյալ բովանդակությամբ երրորդ մաս.

«***Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2016 թվականի փետրվարի 2-ի թիվ 13 որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից մինչև 2017 թվականի օգոստոսի 31-ը ներառյալ կիրառվում է Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնի մաքսատուրքի դրույքաչափը:»:

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: