Գլխավոր տեղեկություն
Համար
N 907-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (18.06.2022-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
17.06.2022
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
17.06.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
18.06.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

17 հունիսի 2022 թվականի N 907-Ա

 

ՏԱՐԱԾՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 685-րդ, 688-րդ հոդվածները, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին ու 2-րդ մասերը և 9-րդ հոդվածի 5-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող քաղաք Երևան, Արաբկիր, Կոմիտասի պողոտա 37 հասցեում գտնվող անշարժ գույքից 939 536 հազ. դրամ սկզբնական արժեքով 175.26 քառ. մետր մակերեսով կիսանկուղային հարկի տարածքը (այսուհետ՝ տարածք) հետ վերցնել «Երևանի հեծանվասպորտի մարզադպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունից և անժամկետ, անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել «Երևանի Րաֆֆու անվան հ. 36 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանը (գրանցման համարը՝ 264.210.06111)։

2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին՝

1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում դադարեցնել «Երևանի հեծանվասպորտի մարզադպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպության հետ 2015 թվականի հուլիսի 7-ին կնքված ոչ բնակելի տարածքի անհատույց օգտագործման թիվ 95/0015 պայմանագիրը՝ նախատեսելով, որ պայմանագրի դադարեցման հետ կապված ծախսերը ենթակա են իրականացման «Երևանի հեծանվասպորտի մարզադպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին.

2) սույն կետի 1-ին ենթակետում նշված աշխատանքների ավարտից հետո երկամսյա ժամկետում «Երևանի Րաֆֆու անվան հ. 36 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ կնքել սույն որոշման 1-ին կետում նշված տարածքի անհատույց օգտագործման պայմանագիր (այսուհետ՝ պայմանագիր)՝ դրանում նախատեսելով, որ պայմանագրի նոտարական վավերացման և պայմանագրից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման «Երևանի Րաֆֆու անվան հ. 36 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

 

Երևան

 

17.06.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ