Գլխավոր տեղեկություն
Համար
N 1032-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (08.07.2022-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
07.07.2022
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
07.07.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
08.07.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

7 հուլիսի 2022 թվականի N 1032-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 25-Ի N 717-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 17-ի N 304-Ն որոշմամբ հաստատված կարգի 6-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հունիսի 25-ի «Անհատույց օգտագործման իրավունքով տարածքներ տրամադրելու մասին» N 717-Ա որոշման (այսուհետ՝ որոշում) 1-ին կետում նշված «հինգ» բառը փոխարինել «տասը» բառով, «Արշակունյաց 2 ա» բառերը՝ «Արշակունյաց պողոտա 4» բառերով, «3-րդ հարկից 10 842 000 դրամ շուկայական արժեքով 47.1 քառ. մետր ընդհանուր մակերեսով և 5-րդ հարկից 33 191 512 դրամ շուկայական արժեքով 130,6 քառ. մետր ընդհանուր մակերեսով (որից՝ 21,6 քառ.մետր մակերեսով բաց պատշգամբ) տարածքներն» բառերը՝ «3-րդ հարկից 20 928 000 դրամ շուկայական արժեքով 47.8 քառ. մետր ընդհանուր մակերեսով և 5-րդ հարկից 53 940 000 դրամ շուկայական արժեքով 129.1 քառ. մետր ընդհանուր մակերեսով (որից՝ 21,8 քառ.մետր մակերեսով բաց պատշգամբ) տարածքներն» բառերով։

2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում «Ավանգարդ-Տաթև» և «ՏԻՎ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների հետ կնքել համապատասխանաբար 2015 թվականի օգոստոսի 6-ին և 31-ին կնքված ոչ բնակելի տարածքների անհատույց օգտագործման թիվ 111/0015 ու 123/0015 պայմանագրերում սույն որոշումից բխող փոփոխություններ կատարելու մասին համաձայնագրեր (այսուհետ՝ համաձայնագրեր)՝ դրանցում նախատեսելով, որ համաձայնագրերի նոտարական վավերացման և համաձայնագրերից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման «Ավանգարդ-Տաթև» և «ՏԻՎ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների միջոցների հաշվին։

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

 

Երևան

 

07.07.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ