ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
9 օգոստոսի 2016 թվականի |
թիվ 103 |
քաղ. Մոսկվա |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ««ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ ՄԱՍԻՆ» ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասին» հիմնադրույթի («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 1 հավելված) 24-րդ կետի 15-րդ ենթակետին համապատասխան Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի նոյեմբերի 21-ի թիվ 89 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստերի անցկացումը կազմակերպելու կարգի 8-րդ կետն իրագործելու նպատակներով՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.
1. Հավանություն տալ Եվրասիական միջկառավարական խորհրդի՝ ««Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» պայմանագրի նախագծի վերաբերյալ» կարգադրության նախագծին (կցվում է) և այն ներկայացնել Եվրասիական միջկառավարական խորհրդի քննարկմանը:
2. Սույն Որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
Հայաստանի Հանրապետությունից` |
Բելառուսի Հանրապետությունից` |
Ղազախստանի Հանրապետությունից` |
Ղրղզստանի Հանրապետությունից` |
Ռուսաստանի Դաշնությունից` |
Վ. Գաբրիելյան |
Վ. Մատյուշևսկի |
Բ. Սագինտաև |
О. Պանկրատով |
Ի. Շուվալով |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
« » -ի 20 թվականի |
թիվ |
քաղ. |
«Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» պայմանագրի նախագծի վերաբերյալ
«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 16-րդ հոդվածին համապատասխան՝
1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովին՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների (այսուհետ՝ անդամ պետություններ) կառավարությունների հետ համատեղ ապահովել «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» պայմանագրի նախագծի վերջնական նախապատրաստումը՝ ելնելով 2016 թվականի դեկտեմբերին Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում այն ստորագրելու անհրաժեշտությունից:
2. Հիմնականում հավանություն տալ «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» պայմանագրի՝ կից ներկայացվող նախագծին և այն ուղարկել անդամ պետություններ՝ ներպետական համաձայնեցում անցկացնելու համար:
3. Անդամ պետությունների կառավարություններին՝ ապահովել «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» պայմանագրի նախագծի ներպետական համաձայնեցման անցկացումը մինչև 2016 թվականի սեպտեմբերի 20-ը՝ հաշվի առնելով մաքսային օրենսդրության կատարելագործման հարցերով աշխատանքային խմբի, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստերում և այս նախագծի շուրջ տարաձայնությունների կարգավորման համար անդամ պետությունների կողմից լիազորված պաշտոնյաների խորհրդակցություններում 2015-2016 թվականներին նշված նախագծի լրացուցիչ մշակման ընթացքում դրա տեքստի վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունները:
4. Եվրասիական տնտեսական հանձնաժողովին՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին զեկուցել «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» պայմանագրի նախագծի՝ այն ստորագրելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգեր անցկացնելու նպատակով անդամ պետություններ ուղարկելու համար պատրաստ լինելու մասին (կցելով նշված նախագիծը):
5. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում դրա ընդունման օրվանից:
Եվրասիական միջկառավարական խորհրդի անդամներ՝
Հայաստանի Հանրապետությունից` |
Բելառուսի Հանրապետությունից` |
Ղազախստանի Հանրապետությունից` |
Ղրղզստանի Հանրապետությունից` |
Ռուսաստանի Դաշնությունից` |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|