Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 69
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (28.08.2021-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.06.13-2022.06.26 Պաշտոնական հրապարակման օրը 22.06.2022
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
16.07.2021
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ
Ստորագրման ամսաթիվ
16.07.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
28.08.2021

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

16 հուլիսի 2021 թվականի

թիվ 69

քաղ. Նուր-Սուլթան

 

«ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՓՈԽԱԴԱՐՁ ԵՎ ԱՐՏԱՔԻՆ ԱՌԵՎՏՐԻ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.

1. Հավանություն տալ «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների փոխադարձ և արտաքին առևտրի ապահովագրական աջակցության միջոցների մասին» Եվրասիական միջկառավարական խորհրդի կարգադրության նախագծին (կցվում է) և այն ներկայացնել Եվրասիական միջկառավարական խորհրդի քննարկմանը:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից`

Բելառուսի Հանրապետությունից`

Ղազախստանի Հանրապետությունից`

Ղրղզստանի Հանրապետությունից`

Ռուսաստանի Դաշնությունից`

 

 

 

 

 

Մ. Գրիգորյան

Ի. Պետրիշենկո

Ա. Սմաիլով

Ա. Ժապարով

Ա. Օվերչուկ

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

« » ի 20 թվականի

թիվ

քաղ.

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՓՈԽԱԴԱՐՁ ԵՎ ԱՐՏԱՔԻՆ ԱՌԵՎՏՐԻ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների փոխադարձ և արտաքին առևտրի ապահովագրական աջակցության միջոցների մասին զեկույցով և ընդունելով այդպիսի աջակցության համատեղ միջոցների ձեռնարկման անհրաժեշտությունը՝ ներառյալ Եվրասիական վերաապահովագրական ընկերության ստեղծումը՝

1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովին՝

ձևավորել Եվրասիական վերաապահովագրական ընկերության ստեղծմանն առնչվող հարցերի քննարկման աշխատանքային խումբ (այսուհետ՝ աշխատանքային խումբ).

Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին զեկուցել սույն կարգադրության 3-րդ կետում նշված միջազգային պայմանագրի նախագծի մշակման ընթացքի մասին:

2. Խնդրանքով դիմել Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կառավարություններին և Եվրասիական զարգացման բանկին՝ սույն կարգադրությունն ուժի մեջ մտնելու օրվանից 15 օրացուցային օրվա ընթացքում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հասցեով ուղարկել աշխատանքային խմբի կազմում ընդգրկելու համար թեկնածությունների վերաբերյալ առաջարկներ (ներառյալ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների արտահանման վարկային գործակալությունների և զարգացման բանկերի ներկայացուցիչները):

3. Աշխատանքային խմբին՝ դրա ձևավորման օրվանից 6 ամսվա ընթացքում մշակել Եվրասիական վերաապահովագրական ընկերության հիմնադրման և գործունեության մասին միջազգային պայմանագրի նախագիծը, որով կանոնակարգվում են դրա կարգավիճակը, խնդիրները, գործառույթները, ինչպես նաև ֆինանսական ապահովման հարցերը:

4. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից։

 

Եվրասիական միջկառավարական խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից`

Բելառուսի Հանրապետությունից՝

Ղազախստանի Հանրապետությունից՝

Ղրղզստանի Հանրապետությունից`

Ռուսաստանի Դաշնությունից՝

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան