Գլխավոր տեղեկություն
Համար
N 875-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (18.06.2022-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.06.13-2022.06.26 Պաշտոնական հրապարակման օրը 17.06.2022
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
17.06.2022
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
17.06.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
18.06.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

17 հունիսի 2022 թվականի N 875-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 2-Ի N 86-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 7-րդ, 11-րդ հոդվածի 5-րդ և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասերով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի փետրվարի 2-ի «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու մասին» N 86-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները.

1) որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով հաստատված N 1 հավելվածում՝

ա. 7-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 7․1-ին կետ՝

«7․1․ Համապատասխան պետական մարմնի սոցիալական խնդիրներ իրականացնող ստորաբաժանումը, ինչպես նաև հատուցման հիմնադրամը՝ իր նախաձեռնությամբ, շահառուի մահվան վերաբերյալ տեղեկատվությունը ստանում է նաև քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններից՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի օգոստոսի 31-ի N 1093-Ն որոշմամբ սահմանված օպերատորի միջոցով։»,

բ. 8-րդ կետը «փաստաթղթերը» բառից հետո լրացնել «, ներառյալ սույն կարգի 7.1-ին կետում նշված տեղեկատվությունը,» բառերով,

գ. 10-րդ կետը «ենթակետի,» բառից հետո լրացնել «7.1-ին,» բառերով,

դ. 11-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 12-րդ կետ՝

«12․ Հատուցման հիմնադրամը սույն կարգի 8-րդ կետով սահմանված կարգով շահառուի մահվան վերաբերյալ տեղեկատվությունը ստանալու դեպքում մահացած շահառուին վճարման ենթակա հատուցման գումարը շահառուի մահվան ամսին հաջորդող ամսվա 1-ից հավասարաչափ բաժանում է մնացած շահառուների միջև։ Ընդ որում, եթե մահացած շահառուի միջոցով վճարվել է նաև այլ շահառուի հատուցման գումար, ապա այլ շահառուին վճարման ենթակա հատուցման գումարները շարունակվում են վճարվել վերջինիս անունով բացված բանկային հաշվին փոխանցելու միջոցով։»․

2) որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետով հաստատված N 3 հավելվածում՝

ա. 2-րդ կետի առաջին նախադասությունը «մասով» բառից հետո լրացնել «օրացուցային տարվա ընթացքում մեկ անգամ» բառերով,

բ. 2-րդ կետի 6-րդ ենթակետի առաջին նախադասությունում «տվյալ» բառը փոխարինել «դիմելու օրվա դրությամբ» բառերով,

գ. 2-րդ կետի 7-րդ ենթակետի երկրորդ նախադասությունը «տեղեկանքը» բառից հետո լրացնել «, ինչպես նաև սույն կետի 4-րդ և 5-րդ ենթակետերում նշված փաստաթղթերը» բառերով,

դ. 2-րդ կետի 8-րդ ենթակետի «բ» պարբերության երկրորդ նախադասությունը «լինելու վերաբերյալ» բառերից հետո լրացնել «՝ ըստ ամիսների» բառերով,

ե. 2-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 2․1-ին կետ՝

«2․1․ Եթե դիմումատուն նաև հատուցման հիմնադրամի շահառու է (հատուցման հիմնադրամը նրան որպես շահառու վճարում է հատուցման գումար), ապա սույն կարգի 2-րդ կետի 3-րդ, 4-րդ, 5-րդ և 7-րդ կետերում նախատեսված փաստաթղթերը չեն ներկայացվում։»,

զ. 3-րդ կետի առաջին նախադասությունը «եղանակով» բառից հետո լրացնել «՝ համապատասխանաբար www.1000plus.am կայքի կամ փոստային առաքման միջոցով» բառերով,

է. 4-րդ կետում «2» թիվը փոխարինել «մինչև 15» բառերով, ինչպես նաև լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասություն՝

«Ընդ որում, եթե՝

1) զինծառայողը ժամկետային պարտադիր զինվորական ծառայության է զորակոչվել կամ զոհվել (մահացել) է դիմումի ներկայացման օրվան նախորդող օրացուցային տարվա (այսուհետ՝ հաշվետու օրացուցային տարի) ընթացքում, ապա դիմումատուին են վերադարձվում զինծառայողի պարտադիր զինվորական ծառայության զորակոչվելու կամ զոհվելու (մահանալու) ամսվա 1-ից մինչև հաշվետու օրացուցային տարվա վերջին օրն ընկած ամիսների համար իր վճարած (իր եկամուտներից հարկային գործակալի պահած) դրոշմանիշային վճարի գումարները.

2) զինծառայողը ժամկետային պարտադիր զինվորական ծառայությունից արձակվել է հաշվետու օրացուցային տարվա ընթացքում, ապա դիմումատուին են վերադարձվում զինվորական ծառայությունից արձակվելու տարվա հունվարի 1-ից մինչև զինծառայողի զինվորական ծառայությունից արձակվելու ամսվա վերջին օրն ընկած ամիսներին իր վճարած (իր եկամուտներից հարկային գործակալի պահած) դրոշմանիշային վճարի գումարները.

3) դիմումատուն որպես անհատ ձեռնարկատեր պետական գրանցում է ստացել կամ նոտարի պաշտոնում նշանակվել է կամ անհատ ձեռնարկատիրոջ կարգավիճակը դադարեցրել է կամ նոտարի պաշտոնից ազատվել է հաշվետու օրացուցային տարվա ընթացքում, ապա որպես անհատ ձեռնարկատեր կամ նոտար վճարած դրոշմանիշային վճարի գումարները վերադարձնելու դիմում ներկայացնելու դեպքում՝

ա. դիմումատուին է վերադարձվում հաշվետու օրացուցային տարվա այն ժամանակահատվածի ամիսների ընդհանուր գումարը, որոնց ընթացքում անձը հանդիսացել է անհատ ձեռնարկատեր կամ նոտար՝ հաշվի առնելով սույն կետի 1-ին և 2-րդ ենթակետերի դրույթները,

բ. վերադարձման ենթակա դրոշմանիշային վճարի գումարները հաշվարկվում են հաշվետու օրացուցային տարվա համար վճարած դրոշմանիշային վճարի ընդհանուր գումարը 12-ի բաժանելու և ստացված գումարն անհատ ձեռնարկատեր կամ նոտար հանդիսանալու ամիսների թվով բազմապատկելու միջոցով։»,

ը. N 4 ձևը շարադրել նոր խմբագրությամբ.

 

«Ձև N 4

 

 __ _____20__ թ.

 

 N ____________

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

 

ՆԱԽՈՐԴՈՂ ՄԵԿ ՏԱՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԱՆՁԻ ՎՃԱՐԱԾ (ԱՆՁԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻՑ ՀԱՐԿԱՅԻՆ ԳՈՐԾԱԿԱԼԻ ՊԱՀԱԾ) ԴՐՈՇՄԱՆԻՇԱՅԻՆ ՎՃԱՐԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՉԱՓԻ ՄԱՍԻՆ

 

Սույն տեղեկանքը տրվում է _________________________________________________________________________

__________________________________________________________________________________________________

(անունը, հայրանունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի տվյալները, հանրային ծառայությունների համարանիշը (կամ հանրային ծառայության համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանքի համարը), իսկ անհատ ձեռնարկատեր կամ նոտար (այսուհետ՝ ԱՁ կամ նոտար) հանդիսանալու դեպքում՝ նաև հարկ վճարողի հաշվառման համարը)

 

առ այն, որ 20__ թ-ի ընթացքում նրա վճարած դրոշմանիշային վճարի ընդհանուր գումարը կազմում է

_________________ դրամ, այդ թվում՝

(թվերով և տառերով)

 

1) հարկային գործակալի միջով՝ _______________ դրամ, որից ըստ ամիսների՝

 (թվերով և տառերով)

   

 

Ամիսը

I

II

III

IV

V

VI

VII

VIII

IX

X

XI

XII

                       

 

2) որպես ԱՁ կամ նոտար՝ ______________ դրամ։

 (թվերով և տառերով)

   

 

ԱՁ պետական գրանցման կամ նոտարի պաշտոնի նշանակվելու օրը, ամիսը և տարին __________

 

ԱՁ կարգավիճակը դադարեցնելու կամ նոտարի պաշտոնից ազատվելու օրը, ամիսը և տարին _________

 

Տեղեկանքը տրվում է ներկայացնելու Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ:

_________________________________

(համապատասխան պետական կամ հարկային

_________________________________

մարմնի համապատասխան ստորաբաժանման

 

_________________________________     _________________________________

 ղեկավար)  (ստորագրությունը, անունը, ազգանունը)  

 

Կ.Տ.

 

»։

 

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2023 թվականի հունվարի 1-ից սկսած դրոշմանիշային վճարների վերադարձման հարաբերությունների վրա։

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

 

Երևան

 

17.06.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 17 հունիսի 2022 թվական: