Գլխավոր տեղեկություն
Համար
N 695-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (17.06.2022-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
16.06.2022
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
16.06.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
17.06.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 695-Ա

 

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ և 16-րդ մասերով՝

1. Հայաստանի Հանրապետությունում 2022 թվականի սեպտեմբերի 5-11-ը նախատեսվող «Սթարմուս VI. 50 տարի Մարսի վրա» փառատոնի կազմակերպման աշխատանքների համակարգման նպատակով ստեղծել միջգերատեսչական հանձնաժողով և հաստատել դրա կազմը՝ համաձայն հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

 

16.06.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ վարչապետի

N 695-Ա որոշման

 

Կ Ա Զ Մ

 

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

Վարչապետի աշխատակազմի ղեկավար (հանձնաժողովի համանախագահ)

 

Ազգային ժողովի նախագահի տեղակալ (հանձնաժողովի համանախագահ՝ համաձայնությամբ)

 

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի՝ համապատասխան ոլորտը և «Սթարմուս VI. 50 տարի Մարսի վրա» փառատոնի աշխատանքները համակարգող տեղակալ (հանձնաժողովի քարտուղար)

 

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի՝ ժամանակակից արվեստի ոլորտը համակարգող տեղակալ

 

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի՝ համապատասխան ոլորտը համակարգող տեղակալ

 

Արտաքին գործերի նախարարի՝ համապատասխան ոլորտը համակարգող տեղակալ

 

Առողջապահության նախարարի՝ համապատասխան ոլորտը համակարգող տեղակալ

 

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի՝ համապատասխան ոլորտը համակարգող տեղակալ

 

Էկոնոմիկայի նախարարի՝ համապատասխան ոլորտը համակարգող տեղակալ

 

Ոստիկանության պետի տեղակալ

 

Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ

 

Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ (համաձայնությամբ)

 

Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ (համաձայնությամբ)

 

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գիտության կոմիտեի նախագահ

 

Վարչապետի աշխատակազմի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ղեկավար

 

Վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն

 

Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն (համաձայնությամբ)

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան

 

16.06.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան