Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 53
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (11.06.2017-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.06.13-2022.06.26 Պաշտոնական հրապարակման օրը 22.06.2022
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
11.05.2017
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
11.05.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.06.2017

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

11 մայիսի 2017 թվականի

թիվ 53

քաղ. Մոսկվա

 

ՈՒԿՐԱԻՆԱԿԱՆ ԾԱԳՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ԵՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ՇԻԿԱԳԼՈՑՎԱԾ ՊՈՂՊԱՏԵ ԱՆԿՅՈՒՆԱԿՆԵՐԻ ՄԱՍՈՎ ՆԱԽՆԱԿԱՆ ՀԱԿԱԳՆԱԳՑՄԱՆ ՏՈՒՐՔ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԻՋՈՑՈՎ ՀԱԿԱԳՆԱԳՑՄԱՆ ՄԻՋՈՑ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Երրորդ երկրների նկատմամբ հատուկ պաշտպանական, հակագնագցման և փոխհատուցման միջոցների կիրառման մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 8 հավելված) 78-րդ կետին համապատասխան և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ներքին շուկայի պաշտպանության դեպարտամենտի զեկույցի հիման վրա՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Կիրառել հակագնագցման միջոց՝ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 7216 21 000 0, 7216 40 100 0, 7216 50 100 0, 7216 50 990 0, 7228 70 100 0 ծածկագրերով դասակարգվող, ուկրաինական ծագում ունեցող և Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծվող՝ ածխածնային, ցածր լեգիրված և լեգիրված (բացառությամբ կոռոզիակայուն) պողպատից՝ 20-ից մինչև 200 մմ ներառյալ լայնությամբ իրար հավասար դարակներով շիկագլոցված պողպատե անկյունակների մասով՝ հավելվածի համաձայն սահմանված չափով նախնական հակագնագցման տուրք սահմանելու միջոցով՝ տվյալ հակագնագցման միջոցի համար սահմանելով 4 ամիս գործողության ժամկետ։

2. Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների՝ մաքսային գործի ոլորտում լիազորված պետական մարմիններին՝ ապահովել սույն որոշմամբ նախատեսված նախնական հակագնագցման տուրքի գանձումը՝ ղեկավարվելով ինչպես ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրերով, այնպես էլ ապրանքի անվանմամբ։

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո:

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ`

Տ. Սարգսյան

 

ՀԱՎԵԼՎԱԾ

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի կոլեգիայի 2017

թվականի մայիսի 11-ի

թիվ 53 որոշման

 

ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐ

 

նախնական հակագնագցման տուրքի

 

Ապրանքի անվանումը

Արտադրողը

Նախնական հակագնագցման տուրքի դրույքաչափը (մաքսային արժեքից տոկոսներ)

Ածխածնային, ցածր լեգիրված և լեգիրված (բացառությամբ կոռոզիակայուն) պողպատից՝ 20-ից մինչև 200 մմ ներառյալ լայնությամբ իրար հավասար դարակներով շիկագլոցված պողպատե անկյունակներ

«Ենակիևյան մետալուրգիական գործարան» մասնավոր բաժնետիրական ընկերություն (Ուկրաինա, 87504, Դոնեցկի մարզ, քաղաք Մարիուպոլ, Իլյիչի պողոտա, 54, բլոկ 4)

37,89

««Ազովստալ» մետալուրգիական կոմբինատ» մասնավոր բաժնետիրական ընկերություն (Ուկրաինա, 87500, Դոնեցկի մարզ, քաղաք Մարիուպոլ, Լեպորսկու փողոց, 1)

37,89

 

այլ

37,89

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: