Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 31
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (27.05.2021-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.06.13-2022.06.26 Պաշտոնական հրապարակման օրը 22.06.2022
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
05.04.2021
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ
Ստորագրման ամսաթիվ
05.04.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.05.2021

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

5 ապրիլի 2021 թվականի

թիվ 31

քաղ. Նուր-Սուլթան

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ «ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՄԻՆՉԵՎ 2025 ԹՎԱԿԱՆՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.

1. Հավանություն տալ Եվրասիական միջկառավարական խորհրդի «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում մինչև 2025 թվականն արդյունաբերական համագործակցության հիմնական ուղղությունների մասին» որոշման նախագծին (կցվում է) և այն ներկայացնել Եվրասիական միջկառավարական խորհրդի քննարկմանը:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից`

Բելառուսի Հանրապետությունից`

Ղազախստանի Հանրապետությունից`

Ղրղզստանի Հանրապետությունից`

Ռուսաստանի Դաշնությունից`

 

 

 

 

 

Մ. Գրիգորյան

Ի. Պետրիշենկո

Ա. Սմաիլով

Ու. Կարմիշակով

Ա. Օվերչուկ

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

« » 20 թվականի

թիվ

քաղ.

 

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՄԻՆՉԵՎ 2025 ԹՎԱԿԱՆՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 92-րդ հոդվածի 6-րդ կետի իրագործման նպատակով Եվրասիական միջկառավարական խորհուրդը որոշեց.

1. Հաստատել կից ներկայացվող՝ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում մինչև 2025 թվականն արդյունաբերական համագործակցության հիմնական ուղղությունները (այսուհետ՝ Հիմնական ուղղություններ)։

2. Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կառավարություններին՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հետ համատեղ ապահովել Հիմնական ուղղությունների իրագործումը։

3. Եվրասիական տնտեսական հանձնաժողովին՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների հետ համատեղ պատրաստել Հիմնական ուղղությունների իրագործման միջոցառումների պլանի նախագիծ և մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը ներկայացնել այն Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի քննարկմանը։

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից։

 

Եվրասիական միջկառավարական խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից`

Բելառուսի Հանրապետությունից՝

Ղազախստանի Հանրապետությունից՝

Ղրղզստանի Հանրապետությունից`

Ռուսաստանի Դաշնությունից՝

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ ԵՆ

Եվրասիական միջկառավարական խորհրդի 20 թվականի թիվ որոշմամբ

 

ՀԻՄՆԱԿԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Եվրասիական տնտեսական միության շրջանակներում մինչև 2025 թվականն արդյունաբերական համագործակցության

 

I. Ընդհանուր դրույթները

 

Սույն Հիմնական ուղղությունները մշակվել են «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի (այսուհետ՝ Պայմանագիր) 92-րդ հոդվածին համապատասխան, միջնաժամկետ ռազմավարական փաստաթուղթ են և սահմանում են Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ Միություն) շրջանակներում արդյունաբերական համագործակցության համար տնտեսական գործունեության նպատակը, խնդիրները, ուղղությունները, գործիքները, այն առաջնահերթ տեսակներն ըստ ցանկի՝ թիվ 1 հավելվածի համաձայն, որոնք վերաբերվում են արդյունահանող և մշակող արդյունաբերությանը (սննդի վերամշակումից բացի)՝ տնտեսական գործունեության տեսակների ազգային դասակարգիչներին համապատասխան, և Միության անդամ պետությունների (այսուհետ՝ անդամ պետություններ) արդյունաբերական համագործակցության համար առաջնահերթ «զգայուն ապրանքների» ցանկը՝ արդյունաբերական քաղաքականության պլանավորվող միջոցների մասին անդամ պետությունների փոխադարձ տեղեկացման և մինչև 2025 թվականը խորհրդակցությունների անցկացման նպատակներով։

Սույն Հիմնական ուղղությունները չեն տարածվում վառելիքաէներգետիկ օգտակար հանածոների արդյունահանման, կոքսի և նավթավերամշակման արտադրանքի արտադրության, ինչպես նաև սպառազինության և զինամթերքի արտադրության վրա։

Սույն Հիմնական ուղղությունների իրագործման նպատակով անդամ պետություններն ապահովում են Միության շրջանակներում արդյունաբերական քաղաքականության իրականացումը՝ Միության իրավունքին համապատասխան։

Սույն Հիմնական ուղղությունների իրագործումը չպետք է խոչընդոտի արդյունաբերության ոլորտում անդամ պետությունների քաղաքականության մշակումը, ձևավորումը և իրագործումը։

 

II. Սահմանումները

 

Սույն Հիմնական ուղղությունների նպատակներով օգտագործվում են հասկացություններ, որոնք ունեն հետևյալ իմաստը՝

«եվրասիական տեխնոլոգիական հարթակ»՝ նորարարական ենթակառուցվածքի օբյեկտ, որը թույլ է տալիս բոլոր շահագրգիռ անձանց (գործարար համայնքների ներկայացուցիչների, պետական իշխանության մարմինների, հասարակական կազմակերպությունների) մասնակցությամբ ապահովել արդյունավետ հաղորդակցություն և ստեղծել հեռանկարային առևտրային տեխնոլոգիաներ, բարձր տեխնոլոգիական, նորարարական և մրցունակ արտադրանք,

«իրավասությունների եվրասիական կենտրոն»՝ ենթակառուցվածքի օբյեկտ, այդ թվում՝ բարձրագույն ուսումնական հաստատության կամ գիտական կազմակերպության հիմքի վրա, որը թույլ է տալիս ապահովել նորարարական որոշումների մշակումը միջանցիկ տեխնոլոգիաների բնագավառում (հեռանկարային տեխնոլոգիական շուկաների և արդյունաբերության ճյուղերի վրա ազդեցություն ունեցող առանցքային գիտատեխնոլոգիական ուղղություններով) և համաշխարհային առաջնորդությունն այն ընկերությունների համար, որոնք տվյալ տեխնոլոգիաներն օգտագործում են ապրանքների և ծառայությունների արտադրության համար,

«համակարգաստեղծ ձեռնարկություն»՝ անդամ պետության՝ համապատասխան ճյուղի զարգացման համար կարևորագույն, արդյունաբերության համապատասխան ճյուղերում արտադրության դինամիկայի և զբաղվածության վրա զգալի ազդեցություն ունեցող նորարարական և ներդրումային նախագծեր իրագործող ձեռնարկություն,

«միջանցիկ տեխնոլոգիաներ»՝ տեխնոլոգիաներ, որոնք միաժամանակ ընդգրկում են արդյունաբերության մի քանի միտումներ կամ ճյուղեր (օրինակ՝ նոր արտադրական տեխնոլոգիաներ, արդյունաբերական ինտերնետ, ռոբոտատեխնիկայի բաղադրիչներ և սենսորիկա, անլար կապի տեխնոլոգիաներ, նեյրոտեխնոլոգիաներ և արհեստական բանականություն, քվանտային տեխնոլոգիաներ, «մեծ տվյալներ», բաշխված ռեեստրի համակարգեր, վիրտուալ և լրացված իրականության տեխնոլոգիաներ և այլն),

«համատեղ նախագիծ»՝ կոոպերացիոն կապերի զարգացմանն ուղղված, անդամ պետությունների կազմակերպությունների կողմից, այդ թվում՝ եվրասիական տեխնոլոգիական հարթակների շրջանակներում համատեղ իրագործվող նախագիծ,

«զգայուն ապրանք»՝ անդամ պետությունների տարբեր արտադրողների միջև բարձր մրցակցության մակարդակով ապրանք:

 

III. Անդամ պետությունների արդյունաբերական զարգացման և համագործակցության համար առանցքային միտումները, մարտահրավերները և ռիսկերը

 

Անդամ պետությունների արդյունաբերական զարգացման դինամիկայի և կայունության վրա ազդեցություն ունեցող՝ համաշխարհային տնտեսության առանցքային միտումների շարքին են դասվում՝

արդյունաբերության ոլորտում գիտատեխնիկական առաջընթացի և տեխնոլոգիական ձևափոխման արագացում՝ կապված արտադրական գործընթացների ռոբոտիզացման և թվայնացման հետ,

սպառողների հարցումների հիման վրա արդյունաբերական ապրանքների և ծառայությունների լայն տարածում, հարմարեցում,

արդյունաբերական ապրանքների համաշխարհային շուկայում տեխնոլոգիական և առևտրային հովանավորչության ընդլայնում։

Տվյալ փոփոխություններն անդամ պետությունների արդյունաբերական զարգացման և համագործակցության համար ստեղծում են հետևյալ մարտահրավերները.

երրորդ երկրների արդյունաբերական ապրանքներ և ծառայություններ արտադրողների կողմից մրցակցության աճ (այդ թվում՝ անբարեխիղճ) ինչպես Միության ներքին շուկայում, այնպես էլ արտաքին շուկաներում, և դրան օպերատիվ արձագանքելու անհրաժեշտություն,

տեխնոլոգիական առումով հետ մնալը և գոյություն ունեցող կամ ձևավորվող արտադրատեխնոլոգիական կենտրոններով պայմանավորված լինելը,

նոր տեխնիկական ստանդարտների տարածում, ինչը լրացուցիչ արգելքներ է ստեղծում արտաքին շուկաներ մուտք գործելու համար,

աշխատանքի վարձատրության մակարդակի առումով զարգացած արդյունաբերություն ունեցող երկրներից հետ մնալու խորացում և բարձր որակավորմամբ կադրերի՝ արտերկիր արտահոսքի ուժեղացում,

արդյունաբերական ապրանքների անօրինական շրջանառություն և հետագծելիության համաժամանակեցված տեղեկատվական համակարգերի բացակայություն։

Անդամ պետությունների արդյունաբերական զարգացման և համագործակցության համար առանցքային ռիսկերի շարքին կարող են դասվել՝

համաշխարհային տնտեսության հերթական ռեցեսիայի առաջացում,

անդամ պետությունների հիմնական արտահանվող արդյունաբերական ապրանքների համաշխարհային գների տատանողականության ուժեղացում,

համաշխարհային արժույթների և անդամ պետությունների ազգային արժույթների փոխարժեքների կտրուկ փոփոխություններ, որոնք արմատապես փոխում են արտաքին առևտրային հոսքերի ուղղությունները,

Միության շրջանակներում սուբսիդավորման և մրցակցային պայքարի անբարեխիղճ գործելակերպերի առաջացում, հովանավորչական միջոցների ուժեղացում, նոր արգելքների առաջացում,

անդամ պետությունների տարածքներում արդյունաբերական ապրանքների անօրինական շրջանառության բաժնի ավելացում,

զարգացած արդյունաբերություն ունեցող երկրներում իրացման համաշխարհային շուկաներում Միության ապրանքների մրցակցային առավելությունները նվազեցնող արդյունաբերական ապրանքների արտադրության նոր արդյունավետ տեխնոլոգիաների առաջացում և մասսայական ներդրում։

 

IV. Միության շրջանակներում արդյունաբերական համագործակցության նպատակը և խնդիրները

 

Միության շրջանակներում արդյունաբերական համագործակցության նպատակն անդամ պետությունների արդյունավետ և փոխշահավետ համագործակցության հիման վրա արդյունաբերական զարգացման արագացումն է և կայունության բարձրացումը՝ Միության՝ ժամանակակից, ինտելեկտուալ, համաշխարհային շուկայում մրցունակ տնտեսություն ստեղծելու համար։

2025 թվականին այդ նպատակին հասնելու համար, հաշվի առնելով Միության շրջանակներում արդյունաբերական համագործակցության առկա արդյունքները և ներկայիս մակարդակը, անդամ պետությունների զարգացման ազգային առաջնահերթությունները, առկա մարտահրավերները և հավանական ռիսկերը, կպահանջվի հետևյալ խնդիրների լուծում.

Միության շուկայի ներուժի օգտագործման հիման վրա անդամ պետությունների արդյունաբերական արտադրության առաջանցիկ աճի խթանում,

անդամ պետությունների արդյունաբերական ձեռնարկությունների մրցունակության բարձրացում, արտաքին շուկաներում համատեղ աշխատանքի միջոցով դրանց համատեղ արտադրված ապրանքների արտահանման առաջխաղացում,

նորարարական զարգացման համատեղ խթանման և արդյունաբերության թվային ձևափոխման միջոցով անցում արդյունաբերական արտադրության տեխնոլոգիական զարգացման նոր մակարդակի,

Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2020 թվականի դեկտեմբերի 11-ի թիվ 12 որոշմամբ հաստատված՝ Մինչև 2025 թվականը եվրասիական տնտեսական ինտեգրման զարգացման ռազմավարական ուղղությունների իրագործման շրջանակներում արդյունաբերական ինտեգրման զարգացում,

Միության շրջանակներում արդյունաբերական ապրանքների մակնշման և հետագծելիության համակարգի կատարելագործում,

տեղեկատվական փոխգործակցություն և վերլուծական գործունեություն։

 

V. Միության շրջանակներում արդյունաբերական համագործակցության զարգացման ուղղությունները

 

Միության շրջանակներում արդյունաբերական համագործակցության զարգացման ուղղություններով սահմանվում են Միության շրջանակներում արդյունաբերական համագործակցության իրականացման համար անդամ պետությունների փոխգործակցության դեպքում հարցերի մշակման և նախագծերի իրագործման նկատմամբ ընդհանուր մոտեցումները։

Միության շրջանակներում արդյունաբերական համագործակցության զարգացման ուղղությունների շարքին են դասվում Միության շուկայի ներուժի օգտագործումը, արտահանման շուկաներում համատեղ աշխատանքը, նորարարական համագործակցությունը և արդյունաբերության թվայնացումը, արդյունաբերական ինտեգրման խորացման ռազմավարական ուղղությունները, Միության շրջանակներում արդյունաբերական ապրանքների մակնշման և հետագծելիության համակարգի կատարելագործումը, տեղեկատվական փոխգործակցությունը և վերլուծական գործունեությունը։

Յուրաքանչյուր ուղղությամբ սահմանվում է Միության շրջանակներում արդյունաբերական համագործակցության զարգացման վերաբերյալ հարցերի մի մասը։ Ուղղությունների ամբողջությունը թույլ է տալիս որոշել Միության շրջանակներում արդյունաբերական համագործակցության վերաբերյալ առաջարկությունների համակարգման, համատեղ նախագծերի պատրաստման և իրագործման համար առանցքային պահերը։

 

Ուղղություն 1. Միության շուկայի ներուժի օգտագործումը

 

1. Արգելքների հայտնաբերումը և վերացումը

 

Միության շուկայում արգելքներին վերաբերող հարցերով և անդամ պետությունների ձեռնարկությունների զարգացման համար Միության մարմինների հետ արդյունաբերական կազմակերպությունների փոխգործակցության ապահովման համար Եվրասիական տնտեսական հանձնաժողովը (այսուհետ՝ Հանձնաժողով)՝

արգելքներին վերաբերող հարցերով աշխատում է արդյունաբերական կազմակերպությունների դիմումների հետ,

արգելքների վերացման վերաբերյալ առաջարկություններ է մշակում՝ Միության մարմինների կողմից քննարկման համար։

Հանձնաժողովն անդամ պետությունների հետ համատեղ իրականացնում է՝

անդամ պետությունների համակարգաստեղծ ձեռնարկությունների մշտադիտարկում (անկետավորում կատարելով) և 2 տարին 1 անգամ պատրաստում է զեկույց՝ նշված մշտադիտարկման հիման վրա հայտնաբերված արգելքների մասին,

անդրսահմանային արգելքների նվազեցման և արդյունաբերական կոոպերացիայի համար պայմանների ձևավորման վերաբերյալ առաջարկությունների պատրաստում։

 

2. «Զգայուն ապրանքների» մասով անդամ պետությունների արդյունաբերական քաղաքականությունների համակարգումը

 

«Զգայուն ապրանքների» արտադրությանն աջակցելուն ուղղված ձեռնարկվող միջոցների մասին անդամ պետությունների փոխադարձ տեղեկացման նպատակներով Հանձնաժողովն անդամ պետությունների հետ համատեղ՝

իրագործում է Միության շրջանակներում արդյունաբերական համագործակցության համար առաջնահերթ զգայուն ապրանքների մասով ազգային արդյունաբերական քաղաքականության իրագործման պլանավորվող ուղղությունների մասին անդամ պետությունների փոխադարձ տեղեկացման մեխանիզմը՝ ըստ թիվ 2 հավելվածի համաձայն սահմանված ցանկի՝ թիվ 3 հավելվածի համաձայն սահմանված կարգին համապատասխան,

մշտական հիմունքներով կատարում է «զգայուն ապրանքների» մասով անդամ պետությունների կողմից ընդունվող նորմատիվ իրավական ակտերի մշտադիտարկում և իրականացնում է վերլուծություն,

ապահովում է Միության պաշտոնական կայքում «զգայուն ապրանքների» մասով անդամ պետությունների կողմից ընդունված (մշակված) նորմատիվ իրավական ակտերի (ակտերի նախագծերի) ռեեստրի վարումը (ռեեստրը ձևավորվում է սույն Հիմնական ուղղությունների թիվ 3 հավելվածով նախատեսված կարգի 17-րդ կետին համապատասխան՝ անդամ պետությունների կողմից ներկայացվող տեղեկատվության և Հանձնաժողովի կողմից անցկացվող՝ «զգայուն ապրանքների» մասով անդամ պետությունների կողմից նորմատիվ իրավական ակտերի մշակման և ընդունման մշտադիտարկման արդյունքների հիման վրա),

եռամսյակը մեկ հաշվետվություն է պատրաստում «զգայուն ապրանքների» մասով անդամ պետությունների կողմից Միության իրավունքի կատարման մասին և այն ուղարկում է անդամ պետություններ՝ աշխատանքի մեջ հաշվի առնելու համար,

այնպիսի նորմատիվ իրավական ակտեր (ակտերի նախագծեր) հայտնաբերելու դեպքում, որոնց մասով անդամ պետությունների կողմից չի ապահովվել նախնական տեղեկացում, դրանց մասին տեղեկություններն ուղարկում է անդամ պետությունների լիազորված մարմիններ և անդամ պետություններից դիմում ստանալու դեպքում նախաձեռնում է խորհրդակցությունների անցկացում,

իրականացնում է «զգայուն ապրանքներն» արտադրողների հատուկ սուբսիդիաների տրամադրում նախատեսող՝ նորմատիվ իրավական ակտերի նախագծերի մասին պարտադիր տեղեկացման մեխանիզմի կատարման մշտադիտարկում,

իրականացնում է «զգայուն ապրանքներն» արտադրողներին հատուկ սուբսիդիաների տրամադրում նախատեսող նորմատիվ իրավական ակտերի նախագծերի վերլուծություն և եզրակացություն է պատրաստում Պայմանագրի դրույթներին դրանց համապատասխանության մասին,

ընդհանրացնում է անդամ պետությունների կողմից ընդունված՝ «զգայուն ապրանքներն» արտադրողներին հատուկ սուբսիդիաների տրամադրում նախատեսող նորմատիվ իրավական ակտերի մասին տեղեկությունները,

«զգայուն ապրանքների» մասով արդյունաբերական քաղաքականության միջոցներ ձեռնարկելուց առաջ անհրաժեշտության դեպքում կազմակերպում է անդամ պետությունների խորհրդակցություններ՝ անդամ պետությունների փոխադարձ դիրքորոշումները հաշվի առնելու համար։

 

3. Կոոպերացիոն համագործակցության ձևավորումը և համատեղ նախագծերի իրագործումը

 

Անդամ պետությունների արդյունաբերական համալիրների կոոպերացիոն կապերի խորացման, եվրասիական արտադրական շղթաների ձևավորման, դրանցում փոքր և միջին արդյունաբերական ընկերությունների մասնակցության ընդլայնման, նոր գիտելիքներով և տեխնոլոգիաներով փոխանակման արդյունավետության բարձրացման, անդամ պետությունների արդյունաբերական ձեռնարկություններում դրանց ներդրման նպատակներով Հանձնաժողովն անդամ պետությունների հետ համատեղ իրականացնում է՝

արդյունաբերական կոոպերացիայի, սուբկոնտրակտացիայի և տեխնոլոգիաների փոխանցման եվրասիական ցանցի ձևավորում,

հեռանկարային կոոպերացիոն նախագծերի, դրանց իրագործման մեխանիզմների վերաբերյալ առաջարկությունների ձևավորում (այդ թվում՝ Միության թվային օրակարգի շրջանակներում),

Միության արդյունաբերականացման քարտեզի ձևավորում, Միության պաշտոնական կայքում դրա հրապարակում, ինչպես նաև արդիականացում,

պարբերական ճյուղային ուսումնասիրությունների պատրաստում։

Միության արդյունաբերականացման քարտեզի հիման վրա Հանձնաժողովն իրականացնում է դրա իրագործման մշտադիտարկում և արդիականացնում է դրա բովանդակությունն անդամ պետությունների լիազորված մարմինների առաջարկությունների հիման վրա։

Լավագույն համաշխարհային գործելակերպերի հիման վրա նախագծերի իրագործման համար Հանձնաժողովն անդամ պետությունների հետ համատեղ ինտեգրացիոն էֆեկտով նախագծերի որոնում և ընտրություն կատարելու միջոցով ապահովում է անդամ պետությունների կազմակերպությունների, ֆինանսական և ոչ ֆինանսական ինստիտուտների, բանկերի փոխադարձ մասնակցությունն այդպիսի նախագծերի իրագործմանը։

 

4. Կոոպերացիոն համագործակցության խորացումը

 

Կոոպերացիոն համագործակցության կարգավորման և խորացման հարցում անդամ պետությունների արդյունաբերական կազմակերպությունների շահագրգռվածության խթանման, անդամ պետություններում կատարվող տեխնոլոգիական գործառնությունների փոխադարձ հաշվառման նպատակներով Հանձնաժողովն անդամ պետությունների հետ համատեղ՝

մշակում է Միության շրջանակներում կոոպերացիոն նախագծերի աջակցության մեխանիզմների ընդլայնման վերաբերյալ առաջարկություններ (այդ թվում՝ միջազգային ֆինանսական ինստիտուտների ներգրավման միջոցով)՝ Միության մարմինների կողմից քննարկման համար,

մշակում է անդամ պետությունների օրենսդրությամբ նախատեսված՝ արդյունաբերական ապրանքներին ներկայացվող պահանջների միասնականացման հնարավորությունը՝ հաշվի առնելով Միության մարմինների ակտերը,

անդամ պետությունների առաջարկությունների հիման վրա ձևավորում է ապրանքների ցանկ, որոնց մասով նպատակահարմար է սահմանել այն պայմանները, արտադրական և տեխնոլոգիական գործառնությունները, որոնք կատարելու դեպքում ապրանքը կհամարվի անդամ պետության ծագման՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2020 թվականի նոյեմբերի 23-ի թիվ 105 որոշմամբ հաստատված՝ Պետական (մունիցիպալ) գնումների նպատակներով ապրանքների առանձին տեսակների ծագման երկիրը որոշելու կանոնների թիվ 1 հավելվածում հետագայում փոփոխություններ կատարելու համար։

 

Ուղղություն 2. Արտահանման շուկաներում համատեղ աշխատանքը

 

1. Երրորդ երկրների շուկաներ համատեղ արտադրված ապրանքների առաջխաղացումը

 

Երրորդ երկրների շուկաներ համատեղ դուրս գալու և արդյունաբերական ապրանքների և ծառայությունների արտահանումը խթանելու նպատակներով ջանքերի միավորման համար (այդ թվում՝ Մինչև 2025 թվականը եվրասիական տնտեսական ինտեգրման զարգացման ռազմավարական ուղղությունների իրագործման համար) անդամ պետությունները Հանձնաժողովի մասնակցությամբ ձևավորում են երրորդ երկրների շուկաներ համատեղ դուրս գալուն (այդ թվում՝ արդյունաբերական ծառայությունների արտահանմանը) ուղղված փոխգործակցության մեխանիզմ և մշակում են հետևյալ հարցերը.

ինտեգրացիոն էֆեկտով նախագծերին աջակցելու համար անդամ պետությունների ազգային արժույթներով ֆինանսավորման մեխանիզմի ձևավորման հնարավորություն (Եվրասիական զարգացման բանկի մասնակցությամբ),

անդամ պետություններում արտադրված ապրանքների արտահանմանն աջակցելու համար անդամ պետություններում ստեղծված տեղեկատվական ռեսուրսների օգտագործման մասով երրորդ երկրների շուկաներ արտահանման ոչ ֆինանսական աջակցության համատեղ միջոցների կիրառման (այդ թվում՝ Միության պաշտոնական կայքում տեղեկատվության տեղակայմամբ համատեղ ցուցահանդեսատոնավաճառային միջոցառումների անցկացման) հնարավորություն։

Արտահանման շուկաներում աշխատանքի վերլուծական ուղեկցման նպատակներով Հանձնաժողովը՝

կատարում է հեռանկարային շուկաների և արդյունաբերության ճյուղերի վերլուծություն՝ անդամ պետությունների կողմից համատեղ արտահանման համար և անհրաժեշտության դեպքում անդամ պետությունների համար համապատասխան առաջարկներ է մշակում,

կատարում է երրորդ երկրների շուկաներ արտահանման մշտադիտարկում և անհրաժեշտության դեպքում մշակում է անդամ պետությունների արտահանման զարգացման և համագործակցության վերաբերյալ առաջարկություններ՝ երրորդ երկրների շուկաներում անդամ պետությունների արտադրողների միջև մրցակցության կանխման նպատակով,

կատարում է արտահանման աջակցման լավագույն համաշխարհային գործելակերպերի վերլուծություն և անհրաժեշտության դեպքում առաջարկություններ է մշակում կիրառվող մեխանիզմների կատարելագործման վերաբերյալ՝ Միության մարմինների կողմից քննարկման համար,

պատրաստում է արտաքին շուկաների և այլ վերլուծական տեղեկատվության ուսումնասիրություններ անդամ պետությունների արտահանողների և հնարավոր արտահանողների համար՝ Եվրասիական զարգացման բանկի վերլուծական տեղեկատվության օգտագործմամբ։

 

2. Երրորդ պետությունների գործարար շրջանակների միավորումների հետ աշխատանքը

 

Լավագույն համաշխարհային գործելակերպերի կիրառման, Միության շրջանակներում բարձր տեխնոլոգիական ապրանքների տեղայնացման համար պայմանների ստեղծման, անդամ պետությունների արտադրողների՝ միջազգային արտադրական շղթաներում ընդգրկման համար Հանձնաժողովը կազմակերպում է փոխգործակցություն երրորդ պետությունների գործարար շրջանակների միավորումների հետ և անդամ պետությունների հետ համատեղ իրագործում է հետևյալ միջոցառումները.

անդամ պետությունների առաջատար արտադրողների հետ համատեղ օժանդակություն անդամ պետությունների բիզնես համայնքների շահերի առաջխաղացմանն ուղղված միջազգային միջոցառումների կազմակերպմանը,

օժանդակություն միջազգային ցուցահանդեսներում, սեմինարներում, համաժողովներում և ֆորումներում անդամ պետությունների արտադրողների մասնակցությանը,

օժանդակություն երրորդ պետությունների ընկերությունների ներկայացուցիչների կողմից անդամ պետությունների ձեռնարկություններ այցին՝ անդամ պետություններից հնարավոր գործընկերների մասին տեղեկատվություն ստանալու համար,

երրորդ պետությունների արդյունաբերական կազմակերպություններին Միության շրջանակներում արդյունաբերական ապրանքների շուկայում աշխատանքի առավելությունների և առանձնահատկությունների մասին տեղեկատվության ներկայացում,

անդամ պետություններում արտադրության տեղայնացված ճյուղերի զարգացումը սահմանափակող խնդրահարույց հարցերի վերլուծության կատարում, անդամ պետությունների արդյունաբերական կազմակերպությունների ընդգրկում միջազգային արտադրական շղթաներում, արտաքին շուկաներ անդամ պետությունների ապրանքների առաջխաղացում և լավագույն համաշխարհային գործելակերպերը հաշվի առնելով՝ առաջարկությունների պատրաստում՝ Միության մարմինների կողմից քննարկման համար։

 

3. Պետությունների, միջազգային կազմակերպությունների և միջազգային ինտեգրացիոն միավորումների հետ համագործակցությունը

 

Միության շրջանակներում լավագույն համաշխարհային գործելակերպերի կիրառման, միջազգային արտադրական և գիտատեխնիկական կոոպերացիայի զարգացման, երրորդ երկրների շուկաներ արդյունաբերական ապրանքների և ծառայությունների առաջխաղացման համար պայմանների ստեղծման նպատակով Հանձնաժողովն օժանդակություն է ցուցաբերում անդամ պետություններին՝

երրորդ պետությունների կառավարությունների և պետական մարմինների,

միջազգային կազմակերպությունների և միջազգային ինտեգրացիոն միավորումների հետ փոխգործակցության կազմակերպման համար:

Հանձնաժողովն անդամ պետությունների հետ համատեղ՝

մասնակցում է խոշորագույն միջազգային միջոցառումներին, ապահովում է Միության շրջանակներում արդյունաբերական համագործակցությանը վերաբերող հարցերի ընդգրկումն այդ միջոցառումների օրակարգում՝ անդամ պետությունների հետ համաձայնեցնելով,

միջազգային հարթակներում ներկայացնում է Միության շրջանակներում արդյունաբերական համագործակցության նպատակների, խնդիրների, հիմնական ուղղությունների մասին տեղեկատվություն,

կազմակերպում է անդամ պետությունների արդյունաբերական համալիրների մշտադիտարկման, զարգացման կանխատեսման, խթանման լավագույն գործելակերպերի մասին փորձի փոխանակում միջազգային կազմակերպությունների հետ,

Միության մարմինների կողմից քննարկման համար առաջարկություններ մշակելիս հաշվի է առնում միջազգային փորձը։

 

Ուղղություն 3. Նորարարական համագործակցությունը և արդյունաբերության թվայնացումը

 

1. Միության շրջանակներում տեխնոլոգիական կանխատեսման ընդհանուր համակարգի ձևավորումը

 

Տեխնոլոգիաների զարգացման ոլորտում առավել հեռանկարային միտումները և հնարավորությունները ժամանակին հայտնաբերելու նպատակով Հանձնաժողովն անդամ պետությունների հետ համատեղ կարող է իրականացնել հետևյալ միջոցառումները.

առանցքային ուղղություններով տեխնոլոգիաների զարգացման միտումների և կանխատեսումների քննարկման համար մշտապես գործող հարթակի ձևավորում՝ զարգացման ինստիտուտների, նորարարություններ մշակող կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ (ներառյալ՝ գիտահետազոտական, արդյունաբերական ձեռնարկությունները),

անդամ պետությունների կազմակերպությունների, պետական մարմինների, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների կողմից պատրաստված՝ տեխնոլոգիական զարգացման կանխատեսումների քննարկման կազմակերպում,

աշխարհում և Միության շրջանակներում տեխնոլոգիաների, նորարարական ապրանքների շուկաների զարգացման միտումների և հեռանկարների մասին ուսումնասիրության պատրաստում և Միության շրջանակներում տեխնոլոգիական համագործակցության հեռանկարային ուղղությունների, դրա աջակցման միջոցների մասին առաջարկությունների մշակում։

 

2. Եվրասիական տեխնոլոգիական հարթակների շրջանակներում փոխգործակցությունը

 

Արդյունաբերական կազմակերպությունների տեխնոլոգիական զարգացումն ապահովելու, արտադրության մեջ նորարարական մշակումները ժամանակին ներդնելու համար Հանձնաժողովն անդամ պետությունների հետ համատեղ կազմակերպում է առաջատար արդյունաբերական ձեռնարկությունների, գիտական և կրթական հաստատությունների, պետական մարմինների, հասարակական կազմակերպությունների փոխգործակցություն՝ եվրասիական տեխնոլոգիական հարթակների՝ որպես տեխնոլոգիական զարգացման ուղղություններով համագործակցության մշտապես գործող հարթակների շրջանակներում, և իրագործում է հետևյալ միջոցառումները.

եվրասիական տեխնոլոգիական հարթակների գործունեության համակարգումը, անդամ պետությունների տնտեսության իրական հատվածում նոր տեխնոլոգիաների պահանջարկի հայտնաբերման, անդամ պետությունների արդյունաբերական ձեռնարկություններում հնարավոր կիրառման համար լավագույն համաշխարհային գործելակերպերի սահմանման, նորարարական համագործակցության հաստատման և համատեղ նախաձեռնությունների ու համատեղ նախագծերի աջակցման, անդամ պետությունների գիտատեխնիկական զարգացմանը խոչընդոտող արգելքների հայտնաբերման, դրանց վերացման վերաբերյալ առաջարկների մշակման և այլ հարցերով փոխգործակցությունը,

առաջարկությունների ձևավորում՝ հաշվի առնելով անդամ պետությունների առաջատար արդյունաբերական, գիտական կազմակերպությունների և եվրասիական տեխնոլոգիական հարթակների մասնակիցների նախաձեռնությունները տեխնոլոգիական զարգացման արդիական ուղղություններով,

եվրասիական տեխնոլոգիական հարթակների մասնակիցների հետ համատեղ միջպետական ծրագրերի և նախագծերի վերաբերյալ առաջարկությունների պատրաստում՝ Միության մարմինների կողմից քննարկման համար,

համատեղ ծրագրերի և բարձր տեխնոլոգիական նախագծերի իրագործման համակարգում, այդ թվում՝ զարգացման միջազգային ինստիտուտների ներգրավմամբ (Եվրասիական զարգացման բանկ, Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամ և այլն),

անդամ պետությունների տեխնոլոգիական մշակումների առաջխաղացման, տնտեսության իրական հատվածում տեխնոլոգիական համագործակցության խորացման համար ցուցահանդեսների, սեմինարների, համաժողովների և ֆորումների կազմակերպման գործում օժանդակություն եվրասիական տեխնոլոգիական հարթակների մասնակիցներին,

եվրասիական տեխնոլոգիական հարթակների գործունեության մշտադիտարկման անցկացում, համապատասխան զեկույցի պատրաստում (նշելով դրանց աշխատանքի արդյունավետության բարձրացման վերաբերյալ առաջարկությունները)։

 

3. Իրավասությունների եվրասիական կենտրոնների ձևավորումը

 

Անդամ պետությունների արդյունաբերական ձեռնարկությունների նորարարական զարգացման և արդիականացման որոշակի կիրառական խնդիրների լուծման եղանակների ընտրությունը, լավագույն համաշխարհային գործելակերպերը հաշվի առնելով, կարող է իրագործվել անդամ պետությունների տնտեսավարող սուբյեկտների կողմից իրավասությունների եվրասիական կենտրոնների ձևավորման համար անդամ պետությունների կողմից պայմաններ ստեղծելու միջոցով, ներառյալ՝ օժանդակությունը հետևյալին.

տեխնոլոգիական զարգացման արդիական ուղղություններով իրավասությունների եվրասիական կենտրոնների ձևավորում՝ հաշվի առնելով անդամ պետությունների առաջատար արդյունաբերական ձեռնարկությունների, գիտական և կրթական կազմակերպությունների, բիզնես ասոցիացիաների և միավորումների նախաձեռնությունները,

տեխնոլոգիական զարգացման համաշխարհային և հայրենական միտումների մասին, ներդրման համար հասանելի լավագույն տեխնոլոգիաների և այլնի մասին տնտեսության իրական հատվածի կազմակերպություններին տեղեկացնելու համար իրավասությունների եվրասիական կենտրոնների կողմից ցուցահանդեսների, սեմինարների, համաժողովների և ֆորումների կազմակերպում։

Անդամ պետությունները Հանձնաժողովի հետ համատեղ՝

համակարգում են իրավասությունների եվրասիական կենտրոնների աշխատանքը, փոխգործակցում են միջպետական ծրագրերի և նախագծերի իրագործման, արդյունաբերական ձեռնարկությունների կողմից ներդրվող տեխնոլոգիաների փորձաքննության, տեխնոլոգիական արդիականացման ուղղություններով ճյուղային առաջարկների մշակման և այլնի համար լավագույն համաշխարհային գործելակերպերի կիրառման հարցերով,

վերլուծում են իրավասությունների եվրասիական կենտրոնների գործունեությունը, դրանց աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելու վերաբերյալ առաջարկություններ են մշակում՝ Միության մարմինների կողմից քննարկման համար։

 

4. Արդյունաբերատեխնոլոգիական համագործակցության ոլորտում փորձի փոխանակումը

 

Հանձնաժողովն անդամ պետությունների հետ համատեղ, այդ թվում՝ արդյունաբերատեխնոլոգիական համագործակցության ոլորտում եվրասիական տեխնոլոգիական հարթակների և իրավասությունների եվրասիական կենտրոնների գործունեության շրջանակներում օժանդակում է անդամ կազմակերպությունների, զարգացման ինստիտուտների և արդյունաբերական ձեռնարկությունների միջև աշխատանքային կապերի հաստատմանը, առաջարկություններ է մշակում անդամ պետություններում իրագործվող գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական աշխատանքների արդյունավետության բարձրացման վերաբերյալ՝ Միության մարմինների կողմից քննարկման համար։

Անդամ պետությունների առաջարկությունների հիման վրա Հանձնաժողովը Միության պաշտոնական կայքում հրապարակում է հետևյալ ցանկերը.

անդամ պետությունների գիտահետազոտական կազմակերպությունների,

արդյունաբերության ոլորտում ավարտված, կատարվող և պլանավորվող գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական աշխատանքների, որոնց կատարման փաստը պետական կամ առևտրային գաղտնիք չէ,

անդամ պետությունների տեխնոլոգիական ընկերությունների (ստարտափների),

անդամ պետություններում գիտական սարքավորումների և եզակի գիտական կայանքների հավաքական օգտագործման կենտրոնների,

անդամ պետությունների ինժինիրինգային կենտրոնների,

անդամ պետությունների փորձարկման կենտրոնների։

 

5. Արդյունաբերական-նորարարական ենթակառուցվածքի օբյեկտների գործունեության շրջանակներում համագործակցության խորացումը

 

Արդյունաբերական-նորարարական ենթակառուցվածքի նախագծերի իրագործման, օբյեկտների ստեղծման, դրանցում արդյունաբերական կազմակերպությունների մասնակցության արդյունավետության բարձրացման շրջանակներում համագործակցության խորացման նպատակներով Հանձնաժողովն անդամ պետությունների հետ համատեղ մասնակցում է «մեկ պատուհանի» մեխանիզմի զարգացմանը և արտադրություններ ստեղծել ցանկացող ձեռնարկատերերի և արտադրողների համար դրա հասանելիության պայմանների ապահովմանը։

 

6. Անդամ պետությունների արդյունաբերության թվային փոխակերպումը

 

Էլեկտրոնային համակարգերի ներդրման և արդյունաբերական կազմակերպությունների մրցակցային առավելությունների բարձրացման համար Հանձնաժողովն անդամ պետությունների հետ համատեղ ապահովում է արդյունաբերության թվային փոխակերպման ոլորտում համագործակցության զարգացումը և անդամ պետությունների ճյուղային ասոցիացիաների, առաջատար տեխնոլոգիական ընկերությունների և պրոֆիլային կազմակերպությունների մասնակցությամբ իրագործում է հետևյալ միջոցառումները.

արդյունաբերության թվայնացման լավագույն համաշխարհային գործելակերպերի նկարագրությունը պարունակող կատալոգների հրապարակում,

արդյունաբերության մեջ կիրառման համար ծրագրային և ապարատային ապահովման ռեեստրների հրապարակում,

ձեռնարկությունների թվային փոխակերպման և թվային նախագծերի իրագործման հարցերով առաջարկների պատրաստում։

 

Ուղղություն 4. Արդյունաբերական ինտեգրման խորացման ռազմավարական ուղղությունները

 

1. Արդյունաբերության զարգացման ընդհանուր ռազմավարության ձևավորման նպատակահարմարության բազմակողմանի գնահատումը

 

Հանձնաժողովն անդամ պետությունների հետ համատեղ իրականացնում է Միության շրջանակներում արդյունաբերության զարգացման ընդհանուր ռազմավարության ձևավորման նպատակահարմարության մասին համալիր զեկույցի պատրաստումը։

 

2. Անդամ պետություններում արդյունաբերության պետական աջակցության գործիքների և մակարդակների գնահատումը և դրանց մոտարկման հնարավոր ուղղությունների մշակումը

 

Տնտեսական զարգացմանը նպատակային օժանդակության ճկուն մեխանիզմների մշակման նպատակներով Հանձնաժողովն անդամ պետությունների հետ համատեղ իրագործում է հետևյալ միջոցառումները.

անդամ պետություններում արդյունաբերության պետական աջակցության գործիքների, մեխանիզմների և մակարդակների վերլուծության և գնահատման կատարում,

անդամ պետություններում արդյունաբերության պետական աջակցության գործիքների, մակարդակների մասին զեկույցի պատրաստում (նշելով դրանց մոտարկման հնարավոր ուղղությունների վերաբերյալ առաջարկությունները)՝ Միության մարմինների կողմից քննարկման համար։

 

3. «Կանաչ» տեխնոլոգիաների և շրջակա միջավայրի պաշտպանության ոլորտում տնտեսական համագործակցության զարգացումը

 

«Կանաչ» տեխնոլոգիաների և շրջակա միջավայրի պաշտպանության ոլորտում տնտեսական համագործակցության զարգացման նպատակներով Հանձնաժողովն անդամ պետությունների հետ համատեղ իրագործում է հետևյալ միջոցառումները.

մեկանգամյա օգտագործման պլաստիկի (այդ թվում՝ տոպրակների) ներմուծման և արտադրության փուլային արգելքի սահմանման հարցի ուսումնասիրություն,

արդյունաբերության ճյուղի վերլուծության հիման վրա առաջարկությունների ձևավորում։

 

Ուղղություն 5. Արդյունաբերական ապրանքների անօրինական շրջանառության մասնաբաժնի նվազումը և հետագծելիության համաժամանակեցված տեղեկատվական համակարգերի զարգացումը

 

Արդյունաբերական ապրանքների մակնշման և հետագծելիության համակարգի կատարելագործման, անդամ պետությունների միջև տեղափոխվող արդյունաբերական ապրանքների հետագծելիության ապահովման նպատակներով Հանձնաժողովը և անդամ պետություններն իրագործում են հետևյալ միջոցները և մեխանիզմները.

մասնակցում են անդամ պետությունների միջև տեղափոխվող արդյունաբերական ապրանքների հետագծելիության հարցերով Միության մարմինների ակտերի նախագծերի մշակմանը՝ «Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծված ապրանքների հետագծելիության մեխանիզմի մասին» 2019 թվականի մայիսի 29-ի համաձայնագրի իրագործման նպատակներով,

մասնակցում են արդյունաբերական ապրանքներին վերաբերող մասով անդամ պետությունների համապատասխան կատալոգների հիման վրա Միության ապրանքների միասնական թվային կատալոգի մշակմանը։

 

Ուղղություն 6. Տեղեկատվական փոխգործակցությունը և վերլուծական գործունեությունը

 

Սույն Հիմնական ուղղությունների իրագործման դեպքում անդամ պետությունների տեղեկատվական փոխգործակցությունը (ներառյալ՝ տեղեկատվական ռեսուրսների, ռեեստրների և այլնի ձևավորումը) իրականացվում է Միության ինտեգրված տեղեկատվական համակարգի օգտագործմամբ։

Ընդունվող որոշումների վերլուծական ուղեկցման նպատակներով Հանձնաժողովը՝

եռամսյակը մեկ ըստ թիվ 4 հավելվածի համաձայն սահմանված ցանկի (նշված ցանկի I բաժնի 1-ին և 2-րդ կետեր) ցուցիչների օգտագործմամբ էլեկտրոնային տեղեկատվական-վերլուծական ուսումնասիրություն է պատրաստում անդամ պետությունների արդյունաբերության զարգացման վիճակի և միտումների մասին և այն տեղակայում է Միության պաշտոնական կայքում,

իրականացնում է Միության շրջանակներում արդյունաբերական ապրանքների շուկայի մշտադիտարկում ցուցիչների օգտագործմամբ՝ սույն Հիմնական ուղղությունների թիվ 4 հավելվածով նախատեսված ցանկի I-III բաժիններին համապատասխան և առաջարկություններ է մշակում Միության շուկայի ներուժի օգտագործման վերաբերյալ,

տարին մեկ Միության շրջանակներում արդյունաբերական ապրանքների շուկայի մշտադիտարկման արդյունքների, ներառյալ՝ կոոպերացիոն համագործակցության մշտադիտարկման արդյունքների մասին զեկույց է պատրաստում ցուցիչների օգտագործմամբ՝ սույն Հիմնական ուղղությունների թիվ 4 հավելվածով նախատեսված ցանկի IV և V բաժիններին համապատասխան,

տարին մեկ սույն Հիմնական ուղղությունների իրագործման մշտադիտարկման արդյունքների մասին զեկույց է պատրաստում, որն անհրաժեշտության դեպքում ներառում է անդամ պետությունների համակարգաստեղծ ձեռնարկությունների մշտադիտարկման արդյունքների մասին տեղեկատվություն՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի կողմից քննարկման համար,

տարին մեկ անդամ պետություններում արդյունաբերական արտադրական հզորությունների ստեղծման նախագծերի ուսումնասիրություն է պատրաստում։

 

ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 1

Եվրասիական տնտեսական

միության շրջանակներում մինչև

2025 թվականն արդյունաբերական

համագործակցության հիմնական ուղղությունների

 

ՑԱՆԿ

 

Եվրասիական տնտեսական միության շրջանակներում արդյունաբերական համագործակցության համար տնտեսական գործունեության առաջնահերթ տեսակների

 

1. Մասնագիտացված մեքենաշինություն

2. Ավտոմոբիլաշինություն

3. Հաստոցաշինություն

4. Ավիաշինություն

5. Տիեզերական տեխնոլոգիաներ

6. Թեթև արդյունաբերություն

7. Քիմիական արդյունաբերություն

8. Փայտանյութի մշակում և փայտե արտադրատեսակների արտադրություն

9. Էներգետիկ մեքենաշինություն, էլեկտրատեխնիկական և մալուխային արդյունաբերություն

10. Էներգիայի կուտակման համակարգեր

11. Վերականգնվող էներգետիկա

12. Ծանր մեքենաշինություն

13. Նավթագազային մեքենաշինություն

14. Ջրածնային էներգետիկա

15. Ավտոմոբիլային էլեկտրատրանսպորտի, դրա կոմպլեկտավորող տարրերի և լիցքավորման ենթակառուցվածքի արտադրություն

16. Արդյունաբերական արտադրանք երկաթուղային տրանսպորտի համար

17. Մետալուրգիա

18. Շինարարական նյութերի արտադրություն

19. Ոսկերչական արդյունաբերություն

20. Դեղագործական արդյունաբերություն

21. Միջուկային և ռադիացիոն տեխնոլոգիաներ

22. Նավաշինական արդյունաբերություն

23. Հիմնական դեղագործական արտադրանքի և դեղագործական պատրաստուկների արտադրություն

24. Թաղանթանյութի, թղթի և թղթից արտադրատեսակների արտադրություն

25. Վուշի մանրաթելի պատրաստում և մանում, վուշե գործվածքների արտադրություն

 

ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 2

Եվրասիական տնտեսական

միության շրջանակներում մինչև

2025 թվականն արդյունաբերական

համագործակցության հիմնական ուղղությունների

 

ՑԱՆԿ

 

Եվրասիական տնտեսական միության շրջանակներում արդյունաբերական համագործակցության համար առաջնահերթ «զգայուն ապրանքների»

 

Դիրքի անվանումը

ԱՏԳ ԱԱ
ծածկագիրը *

I. Ավտոմոբիլաշինություն

Թեթև մարդատար ավտոմոբիլներ

8703-ից

Ավտոբուսներ

8702-ից

Ավտոմոբիլներ՝ բեռնատար և հատուկ

8704-ից, 8705-ից

Բացահանքային ինքնաթափեր

8704-ից

Կցորդներ և կիսակցորդներ

8716-ից

Շարժիչային տրանսպորտային միջոցների մասեր և պարագաներ, այդ թվում՝ ավտոտրանսպորտային միջոցների ներքին այրման շարժիչներ, թափքեր և ամրաշրջանակներ

8407-ից, 8408-ից, 8706 00-8708-ից

II. Ռետինե և պլաստմասսայե արտադրատեսակների արտադրություն

Դողեր ավտոմոբիլային

4011-ից

III. Թեթև արդյունաբերություն

Մանվածք և գործվածքներ՝ բամբակե

5205 - 5212

Մանվածք և գործվածքներ՝ բրդյա

5106, 5107, 5109, 5111, 5112

Մանվածք և գործվածքներ՝ մետաքսե

5004 00, 5005 00 ,
5006 00-ից, 5007

Մանվածք և գործվածքներ՝ վուշե

5306, 5309

Թելեր և մանրաթելեր՝ քիմիական

5401 - 5406 00 000 0, 5501 -5504

Գործվածքներ՝ սինթետիկ և արհեստական մանրաթելերից և թելերից, այդ թվում՝ համալիր (ներառյալ՝ շտապելային)

5407 - 5408, 5512 - 5516

Կարի թելեր քիմիական մանրաթելերից, մանվածք քիմիական մանրաթելերից (սինթետիկ և արհեստական)

5508-5511

Ծածկոցներ և ծածկոցաշալեր՝ ճանապարհորդական

6301

Սպիտակեղեն՝ անկողնու, ճաշասենյակի, արդասենյակի և խոհանոցի

6302

Գորգեր և հատակի այլ մանածագործական ծածկույթներ

5701 - 5705 00

Տրիկոտաժե քաթաններ՝ մեքենայագործ կամ ձեռագործ

6001 - 6006

Ոչ գործվածքային նյութեր

5602,5603

Մանածագործական նյութեր՝ ներծծված, այդ թվում՝ կորդային գործվածքներ դողերի համար

5902, 5903-ից, 5906,
5907 00 000 0-ից

Տրիկոտաժե արտադրատեսակներ, ներառյալ՝ վերնահագուստը, մարմնահագի սպիտակեղենը, սվիտերները, ջեմպերները և համանման արտադրատեսակներ

6101 - 6117

Մանածագործական նյութերից պատրաստված հագուստ (բացի տրիկոտաժից), ներառյալ՝ վերնահագուստը, մարմնահագի սպիտակեղենը և համանման արտադրատեսակները՝ բացի կորսետային արտադրատեսակներից

6201 - 6217

Գլխի հարդարանքներ

6504 00 000 0 - 6506

Հագուստի առարկաներ, հագուստի պարագաներ և այլ արտադրատեսակներ բնական մորթուց

4303

Մշակված կաշի, այդ թվում՝ թավշակաշի

4104-4107, 4112 00 000 0 - 4114

Կոշիկներ և կոշիկի մասեր

6401 -6406

Ճամպրուկներ, կանացի պայուսակներ և համանման արտադրատեսակներ

4202-ից

IV. Մետալուրգիական արդյունաբերություն

Պողպատե գլոցվածք

7208-7217,
7219 - 7223 00,
7225 - 7229

Պողպատե խողովակներ

7303 00-7306

V. Շինարարական նյութերի արդյունաբերություն

Ապակի

7002 - 7004,
7006 00, 7007

Ապակեթելք և ապակեգործվածք

7019

Կերամիկական սալեր և սալիկներ

6907-ից

Ցեմենտ

2523-ից

Աղյուսներ շինարարական, բլոկներ հատակի համար, քարեր՝ կերամիկական կրող կամ հեծանային կոնստրուկցիաների լցման համար, և համանման արտադրատեսակներ կերամիկայից

6904

Սանիտարատեխնիկական արտադրատեսակներ կերամիկայից

6910

Ապակի ջերմաողորկված և ապակի՝ հղկված կամ ողորկված մակերեսով, թերթերով, կլանող, անդրադարձնող կամ չանդրադարձնող շերտ ունեցող կամ չունեցող, սակայն այլ եղանակով չմշակված

7005

Ապակե հայելիներ՝ շրջանակների մեջ կամ առանց շրջանակների, ներառյալ՝ հետին տեսանելիության հայելիները

7009

Ապակեկապոցներ

7008 00

Ապակի թրծված, ապակի բազմաշերտ

7007

VI. Էլեկտրական սարքավորումների արտադրություն

Լամպեր շիկացման և լուսադիոդային լամպեր

8539-ից

VII. Գյուղատնտեսական և անտառային տնտեսության համար մեքենաների և սարքավորումների արտադրություն

Տրակտորներ՝ թրթուրավոր և անվավոր

8701-ից, 8709-ից

Կոմբայններ հացահատիկահավաք

8433-ից

Հողի նախապատրաստման և մշակման համար գյուղատնտեսական, այգեգործական կամ անտառատնտեսական մեքենաներ

8432-ից

VIII. Այլ տրանսպորտային սարքավորումների արտադրություն

Ամբողջագլոցված անիվներ՝ երկաթուղային շարժակազմի համար

8607-ից

 

_____________________________________________

* Սույն ցանկի կիրառման նպատակներով հարկ է ղեկավարվել արտադրանքի տեսակի անվանմամբ, ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրերը բերված են տեղեկատու նպատակներով։

 

ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 3

Եվրասիական տնտեսական

միության շրջանակներում մինչև

2025 թվականն արդյունաբերական

համագործակցության հիմնական ուղղությունների

 

ԿԱՐԳ

 

«զգայուն ապրանքների» մասով Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների փոխադարձ տեղեկացման և խորհրդակցությունների անցկացման

 

I. Ընդհանուր դրույթները

 

1. Սույն կարգը մշակվել է «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 92-րդ հոդվածի 8-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի 2021 թվականի թիվ որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում մինչև 2025 թվականն արդյունաբերական համագործակցության հիմնական ուղղությունների թիվ 2 հավելվածով նախատեսված ցանկի «զգայուն ապրանքների» (այսուհետ՝ «զգայուն ապրանքների» ցանկ) մասով արդյունաբերական քաղաքականության միջոցներ ձեռնարկելուց առաջ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կողմից (այսուհետ համապատասխանաբար՝ Միություն, անդամ պետություններ)՝ միմյանց դիրքորոշումները հաշվի առնելու նպատակով, և դրանով սահմանվում են «զգայուն ապրանքների» մասով խորհրդակցությունների (այսուհետ՝ խորհրդակցություններ) անցկացման և ազգային արդյունաբերական քաղաքականության իրագործման պլանավորվող ուղղությունների մասին անդամ պետությունների փոխադարձ տեղեկացման (այսուհետ՝ փոխադարձ տեղեկացում) ժամանակ ազգային արդյունաբերական քաղաքականության իրագործման հարցերով նորմատիվ իրավական ակտերի մշակման բնագավառում լիազորված՝ անդամ պետությունների պետական իշխանության մարմինների (այսուհետ՝ լիազորված մարմիններ) և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) գործողությունների ժամկետներն ու հաջորդականությունը։

2. Անդամ պետության առաջարկով և մյուս անդամ պետությունների համաձայնությամբ խորհրդակցությունների անցկացումը և փոխադարձ տեղեկացումը կարող են իրականացվել «զգայուն ապրանքների» ցանկում չներառված ապրանքների մասով:

3. Խորհրդակցությունների անցկացումն ու փոխադարձ տեղեկացումը չեն խոչընդոտում անդամ պետությունների կողմից նորմատիվ իրավական ակտերի նախագծերի ներպետական համաձայնեցման իրականացումն ու նրանց կողմից այդպիսի ակտերի ընդունումը:

Սույն կարգի նպատակներով նորմատիվ իրավական ակտեր (ակտերի նախագծեր) ասելով՝ հասկանում ենք արդյունաբերության ոլորտում ազգային արդյունաբերական քաղաքականության իրագործման հարցերով անդամ պետությունների նորմատիվ իրավական ակտերը, անդամ պետությունների պետական իշխանության մարմինների գերատեսչական ակտերը (այդպիսի ակտերի նախագծերը), պետական և գերատեսչական ծրագրերը (այդպիսի ծրագրերի նախագծերը):

4. Խորհրդակցությունների անցկացման կազմակերպման և փոխադարձ տեղեկացման ժամանակ անդամ պետությունները և Հանձնաժողովը տեխնիկական հնարավորության առկայության դեպքում օգտագործում են օպերատիվ կապուղիները (էլեկտրոնային փոստ, ֆաքսիմիլային կապ):

 

II. Խորհրդակցությունների անցկացումը

 

5. Խորհրդակցություններն անցկացվում են լիազորված մարմինների առաջարկությունների հիման վրա։

Հանձնաժողովը, անդամ պետությունների հետ համաձայնեցնելով, կարող է նախաձեռնել խորհրդակցությունների անցկացում այն դեպքում, երբ նորմատիվ իրավական ակտերի (ակտերի նախագծերի) մասով անդամ պետությունների կողմից չի ապահովվել նախնական տեղեկացում՝ սույն կարգի 17-րդ կետին համապատասխան։

6. Խորհրդակցությունների անցկացման մասին առաջարկությունները լիազորված մարմնի կողմից Հանձնաժողով ուղարկվում են խորհրդակցությունների անցկացման առաջարկվող ամսաթվից ոչ ուշ, քան 20 աշխատանքային օր առաջ:

7. Խորհրդակցությունների անցկացման մասին առաջարկություն ստանալու օրվանից 3 աշխատանքային օրվա ընթացքում Հանձնաժողովը համապատասխան տեղեկատվությունն ուղարկում է մյուս անդամ պետությունների լիազորված մարմիններ՝ նշելով խորհրդակցությունների անցկացման առաջարկվող ամսաթիվը, տեղը և ձևաչափը:

8. Հանձնաժողովից տեղեկատվությունն ստանալու օրվանից հետո 7 աշխատանքային օրվա ընթացքում լիազորված մարմինները տեղեկացնում են Հանձնաժողովին խորհրդակցությունների անցկացման վերաբերյալ առաջարկությունը համաձայնեցնելու մասին կամ ուղարկում են խորհրդակցությունների անցկացման մասին իրենց առաջարկությունները, ինչպես նաև խորհրդակցությունների մասնակիցների մասին տեղեկատվությունը:

9. Խորհրդակցությունների տեղեկատվական ուղեկցումը (արձանագրության նախագծի կազմումը, անդամ պետությունների դիրքորոշումների մասին տեղեկատվության ուղարկումը) իրականացվում է Հանձնաժողովի կողմից:

10. Խորհրդակցությունները կարող են անցկացվել Արդյունաբերության հարցերով խորհրդատվական կոմիտեի շրջանակներում և (կամ) Հանձնաժողովի հարթակում:

Խորհրդակցությունների անցկացումը կարող է իրականացվել նիստի անցկացման ճանապարհով՝ ինչպես առերես, այնպես էլ տեսաժողովի ձևաչափով:

11. Տեսաժողովի ձևաչափով խորհրդակցությունների անցկացման ժամանակ տեսաժողովի կապի կազմակերպումն ապահովվում է լիազորված մարմինների և Հանձնաժողովի կողմից ինքնուրույն:

12. Խորհրդակցություններին կարող են մասնակցել՝

ա) անդամ պետությունների կողմից՝ լիազորված մարմինների և այլ շահագրգիռ մարմինների ներկայացուցիչներ, ինչպես նաև լիազորված մարմինների հրավերով՝ գործարար համայնքների, արդյունաբերական արտադրանք արտադրող կազմակերպությունների և սպառողների, ասոցիացիաների և արտադրողների ու սպառողների այլ միավորումների ներկայացուցիչներ,

բ) Հանձնաժողովի կողմից՝ արդյունաբերական քաղաքականության հարցերին վերաբերվող իրավասություններ ունեցող դեպարտամենտի, ինչպես նաև Հանձնաժողովի այլ շահագրգիռ դեպարտամենտների ներկայացուցիչներ:

13. Խորհրդակցությունների անցկացման արդյունքներով կազմվում է արձանագրություն, որն ուղարկվում է անդամ պետություններ խորհրդակցությունների անցկացման ամսաթվից 5 աշխատանքային օրվա ընթացքում:

14. Անդամ պետության առաջարկությամբ խորհրդակցությունների ընթացքում կարող է քննարկվել շահագրգիռ անդամ պետության կողմից Միության մարմնի ակտի համապատասխան նախագծի մշակման և Հանձնաժողովին ներկայացման հարցը:

15. Խորհրդակցությունների անցկացման հետ կապված ծախսերն իրականացվում են անդամ պետությունների և Հանձնաժողովի կողմից ինքնուրույն:

 

III. Փոխադարձ տեղեկացումը

 

16. Անդամ պետությունները լիազորված մարմինների միջոցով ապահովում են «զգայուն ապրանքների» մասով ազգային արդյունաբերական քաղաքականության իրագործման պլանավորվող ուղղությունների մասին Հանձնաժողովի տեղեկացումը՝ ըստ հավելվածի համաձայն սահմանված ձևի նորմատիվ իրավական ակտերի նախագծերի, ինչպես նաև դրանց մասին տեղեկատվության ուղարկման եղանակով:

17. Նորմատիվ իրավական ակտերի նախագծերը և դրանց մասին տեղեկատվությունը լիազորված մարմինների կողմից ուղարկվում են Հանձնաժողով անդամ պետությունների պետական իշխանության շահագրգիռ մարմինների հետ այդ նորմատիվ իրավական ակտերի նախագծերը համաձայնեցնելուց հետո, իսկ նորմատիվ իրավական ակտերի նախագծերը, որոնք չեն պահանջում անդամ պետության պետական իշխանության այլ մարմինների հետ համաձայնեցում, և դրանց մասին տեղեկատվությունը՝ ներգերատեսչական համաձայնեցում անցկացնելուց հետո:

Եթե նորմատիվ իրավական ակտի նախագծով նախատեսված են «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 93-րդ հոդվածի 3-րդ կետի դրույթներին համապատասխանող սուբսիդավորման միջոցներ, լիազորված մարմնի կողմից Հանձնաժողով է ներկայացվում նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 10-ի թիվ 111 որոշմամբ հաստատված ձևերով տեղեկատվությունը:

18. Հանձնաժողովն ապահովում է լիազորված մարմնից ստացված նորմատիվ իրավական ակտի նախագծի և դրա մասին տեղեկատվության ուղարկումը մյուս անդամ պետությունների լիազորված մարմիններ նշված նախագիծը և տեղեկատվությունը Հանձնաժողովում ստանալու օրվանից 3 աշխատանքային օրվա ընթացքում, ինչպես նաև լիազորված մարմնից ստացված նորմատիվ իրավական ակտերի նախագծերը և դրանց մասին տեղեկատվությունը մուտքագրում է «զգայուն ապրանքների» մասով անդամ պետությունների կողմից ընդունված (մշակված) նորմատիվ իրավական ակտերի (ակտերի նախագծերի)՝ փակ հասանելիությամբ Միության պաշտոնական կայքում տեղակայված ռեեստր։

19. Լիազորած մարմինները նորմատիվ իրավական ակտի ստացված նախագծի վերաբերյալ դիտողությունները և առաջարկությունները (առկայության դեպքում) Հանձնաժողով են ուղարկում ակտի նախագիծը և դրա մասին տեղեկատվությունն իրենց կողմից ստանալու օրվանից ոչ ուշ, քան 20 աշխատանքային օրում կամ նորմատիվ իրավական ակտի նախագիծը սույն կարգի 18-րդ կետում նշված ռեեստր մուտքագրելու օրվանից ոչ ուշ, քան 20 աշխատանքային օրում։

20. Լիազորված մարմիններից նորմատիվ իրավական ակտի ստացված նախագծի վերաբերյալ դիտողություններ և առաջարկություններ ստանալու օրվանից 3 աշխատանքային օրվա ընթացքում Հանձնաժողովը դրանք ներկայացնում է այդ նախագիծը ներկայացրած լիազորված մարմին, որը քննարկում է դրանք և դիտողությունների ու առաջարկությունների ստացման օրվանից ոչ ուշ, քան 10 աշխատանքային օրում Հանձնաժողով է ներկայացնում դրանց քննարկման արդյունքների մասին տեղեկատվությունը:

21. Հանձնաժողովը սույն կարգի 20-րդ կետում նշված տեղեկատվությունն ստանալու օրվանից 3 աշխատանքային օրվա ընթացքում այն ուղարկում է մյուս անդամ պետությունների լիազորված մարմիններ։

22. Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի մասին Հանձնաժողովի և անդամ պետությունների տեղեկացումը չի խոչընդոտում ներպետական համաձայնեցման ընթացակարգն անցնելուն և անդամ պետության կողմից այդ ակտերն ընդունելուն։

 

ՀԱՎԵԼՎԱԾ

«զգայուն ապրանքների» մասով

Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների փոխադարձ տեղեկացման և խորհրդակցությունների անցկացման կարգի

 

ՁԵՎ

 

«զգայուն ապրանքների» մասով Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների փոխադարձ տեղեկացման

 

Նորմատիվ իրավական ակտի նախագծի անվանումը

Ապրանքները (ճյուղը), որոնց մասով կիրառվելու է նորմատիվ իրավական ակտը

Նորմատիվ իրավական ակտի մշակման ժամկետը, ընդունման պլանավորվող ամսաթիվը

Նորմատիվ իրավական ակտի ընդունման նպատակը

Նորմատիվ իրավական ակտի նախագծով նախատեսված՝ արդյունաբերական քաղաքականության միջոցների նկարագրությունը

Նորմատիվ իրավական ակտի գործողության ժամկետը

Լրացուցիչ տեղեկատվություն*

1

2

3

4

5

6

7

 

ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 4

Եվրասիական տնտեսական

միության շրջանակներում մինչև

2025 թվականն արդյունաբերական

 համագործակցության հիմնական ուղղությունների

 

ՑԱՆԿ

 

Եվրասիական տնտեսական միության շրջանակներում արդյունաբերության և կոոպերացիոն համագործակցության զարգացման ցուցիչների

 

I. Արդյունաբերական արտադրության աճի և կառուցվածքի ցուցիչները

 

1. Արդյունաբերական արտադրության աճի տեմպերն ընդհանուր առմամբ և մշակող արդյունաբերության մեջ մասնավորապես՝ համադրելի գներով

2. Հաշվետու ժամանակահատվածում Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների (այսուհետ համապատասխանաբար՝ Միություն, անդամ պետություններ) արդյունաբերական ապրանքների արտադրության աճի ծավալներն ընդհանուր առմամբ և մշակող արդյունաբերության ապրանքների արտադրության աճի ծավալները մասնավորապես (ԱՄՆ դոլարով)

3. Արդյունաբերության կառուցվածքում մշակող արդյունաբերության մասնաբաժինն ըստ համախառն ավելացված արժեքի (տոկոսներով)

4. Անդամ պետությունների համախառն ներքին արդյունքի մեջ մշակող արդյունաբերության համախառն ավելացված արժեքի մասնաբաժինը (տոկոսներով)

5. Մշակող արդյունաբերության ապրանքների արտադրության ծավալում բարձր տեխնոլոգիական արդյունաբերական գործունեության տեսակների մասնաբաժինը (տոկոսներով)

6. Համաշխարհային, ինչպես նաև Եվրոպական միության երկրների, Ամերիկայի Միացյալ Նահանգների և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության մշակող արդյունաբերության դինամիկայի համեմատ համադրելի գներով անդամ պետությունների մշակող արդյունաբերության աճի տեմպերը (կազմվում է աղյուսակ, որում վերջին 5 տարիների ընթացքում արտացոլվում են անդամ պետությունների, Եվրոպական միության երկրների, Ամերիկայի Միացյալ Նահանգների և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության մշակող արդյունաբերության ապրանքների արտադրության աճի տեմպերը)

7. Հաշվետու ժամանակահատվածում համաշխարհային մշակող արդյունաբերության ավելացված արժեքի ձևավորման մեջ անդամ պետությունների մասնաբաժինը

 

II. Անդամ պետությունների մշակող արդյունաբերության աշխատանքի արդյունավետության ցուցիչները

 

1. Անդամ պետությունների մշակող արդյունաբերության մեջ աշխատանքի արտադրողականությունն ըստ համախառն ավելացված արժեքի՝ մշակող արդյունաբերության մեջ աշխատանքի արտադրողականության համաշխարհային մակարդակի համեմատ

2. Անդամ պետությունների արդյունաբերության մեջ աշխատանքի արտադրողականության աճի տեմպերն ըստ համախառն ավելացված արժեքի ընդհանուր առմամբ և մշակող արդյունաբերության մեջ մասնավորապես (ԱՄՆ դոլարով)

 

III. Միության շրջանակներում արդյունաբերական ապրանքների շուկայի ներուժի օգտագործման ցուցիչները

 

1. Հաշվետու ժամանակահատվածում նախորդ ժամանակահատվածի համեմատ Միության շրջանակներում արդյունաբերական ապրանքների շուկայում անդամ պետությունների մշակող արդյունաբերության ապրանքների մասնաբաժնի փոփոխությունը (տոկոսային կետերով) (ցուցանիշը հաշվարկվում է մշակող արդյունաբերության հիման վրա ընդհանուր առմամբ և դրա գործունեության տեսակների կտրվածքով)

2. Հաշվետու ժամանակահատվածում անդամ պետությունների մշակող արդյունաբերության արտադրված ապրանքների արժեքի մեջ ներմուծման (միջանկյալ սպառման) մասնաբաժինը (տոկոսներով)

 

IV. Արտաքին առևտրի ցուցիչները

 

1. Երրորդ երկրներ արդյունաբերական ապրանքների արտահանման ծավալը և աճի տեմպերը (ԱՄՆ դոլարով)

2. Երրորդ երկրներ արդյունաբերական ապրանքների արտահանման հարաբերությունն անդամ պետությունների կողմից արդյունաբերական ապրանքների արտադրության ծավալի նկատմամբ

3. Երրորդ երկրներ անդամ պետությունների արդյունաբերական ապրանքների արտահանման մեջ բարձր տեխնոլոգիական ճյուղերի ապրանքների մասնաբաժինը (տոկոսներով)

4. Երրորդ երկրներ անդամ պետությունների արդյունաբերական ապրանքների արտահանման մասնաբաժինը համաշխարհային արտահանման ընդհանուր ծավալի մեջ (տոկոսներով)

 

V. Կոոպերացիոն համագործակցության ցուցիչները

 

1. Անդամ պետությունների միջև կոոպերացիոն մատակարարումների աճի ծավալն ու տեմպերը

2. Երրորդ երկրների հետ առևտրի շրջանակներում կոոպերացիոն մատակարարումների աճի ծավալը և տեմպերը

3. Անդամ պետությունների արդյունաբերության արտադրական կոոպերացիայի ինդեքսը, որը որոշվում է որպես անդամ պետությունների մշակող արդյունաբերության մեջ արդյունաբերական արտադրության ծավալի նկատմամբ անդամ պետությունների միջև կոոպերացիոն մատակարարումների ծավալների հարաբերություն

4. Միության շրջանակներում կուտակված փոխադարձ ուղղակի ներդրումների ծավալները

5. Գլոբալ համաշխարհային շղթաներում ներգրավվածության ինդեքսը, որը որոշվում է որպես անդամ պետություններում արդյունաբերական արտադրության ծավալի նկատմամբ երրորդ երկրների հետ առևտրի շրջանակներում կոոպերացիոն մատակարարումների ծավալի հարաբերություն

 

__________________________________________________

* Նշվում են Եվրասիական տնտեսական միության անդամ պետության պետական իշխանության լիազորված մարմնի հայեցողության տակ եղած՝ ապրանքի (ճյուղի) վերաբերյալ վիճակագրական տվյալները, ինչպես նաև ճյուղի վրա նորմատիվ իրավական ակտի նախագծով նախատեսված միջոցների ազդեցության գնահատականը և այլ տեղեկատվություն։

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: