ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
13 հունիսի 2022 թվականի ք. Երևան |
թիվ 88-Ա |
«ԹԻՎԻՆԵՏ» ՍՊ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՑԱՆՑԱՅԻՆ ՕՊԵՐԱՏՈՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 48-րդ հոդվածի 1-ին մասով, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի 2020 թվականի սեպտեմբերի 8-ի «Ցանցային օպերատորի գործունեության լիցենզավորման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» թիվ 96-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներով և հիմք ընդունելով «ԹԻՎԻՆԵՏ» ՍՊ ընկերության ցանցային օպերատորի գործունեության լիցենզիա ստանալու մասին 2022 թվականի հունիսի 6-ի դիմումը` Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը որոշում է.
1. Բավարարել «ԹԻՎԻՆԵՏ» ՍՊ ընկերության դիմումը և տրամադրել Երևան քաղաքի տարածքում ցանցային օպերատորի գործունեության լիցենզիա:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «ԹԻՎԻՆԵՏ» ՍՊ ընկերությանը ծանուցելուց մեկ օր հետո:
3. Սույն որոշումը կարող է բողոքարկվել ՀՀ վարչական դատարան` ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ |
Տ. ՀակոբՅԱՆ |
2022 թ. հունիսի 13 ք. Երևան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 15 հունիսի 2022 թվական: