Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 12
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (23.11.2021-01.02.2024)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.06.13-2022.06.26 Պաշտոնական հրապարակման օրը 22.06.2022
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
14.10.2021
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի անդամներ
Ստորագրման ամսաթիվ
14.10.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
23.11.2021
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.02.2024

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

14 հոկտեմբերի 2021 թվականի

թիվ 12

քաղ. Նուր-Սուլթան

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ԱՆԴԱՄ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 12-րդ հոդվածի 2-րդ կետի 2-րդ ենթակետին, «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասին» հիմնադրույթի («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 1 հավելված) 41-րդ կետի երրորդ պարբերությանն ու Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի 55-րդ կետին համապատասխան, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության միջնորդագրի հիման վրա՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհուրդը որոշեց.

1. Հայաստանի Հանրապետությունից Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անդամ նշանակել Վարոս Հարությունի Սիմոնյանին՝ Գեղամ Լևոնի Վարդանյանի նշանակման ժամանակ սահմանված լիազորությունների մնացած ժամանակահատվածի համար:

2. Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2019 թվականի դեկտեմբերի 20-ի «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անհատական կազմի և անդամների միջև պարտականությունների բաշխման մասին» թիվ 29 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անհատական կազմում ընդգրկել Կոլեգիայի՝ Ներքին շուկաների, տեղեկատվայնացման, տեղեկատվահաղորդակցական տեխնոլոգիաների հարցերով անդամ (նախարար) Վարոս Հարությունի Սիմոնյանին՝ անհատական կազմից հանելով Գեղամ Լևոնի Վարդանյանին:

 

Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից`

Բելառուսի Հանրապետությունից՝

Ղազախստանի Հանրապետությունից՝

Ղրղզստանի Հանրապետությունից՝

Ռուսաստանի Դաշնությունից`

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
25.12.2023, թիվ 14 01.02.2024, թիվ 12
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան