Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 28
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (05.03.2021-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.06.13-2022.06.26 Պաշտոնական հրապարակման օրը 22.06.2022
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
05.03.2021
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ
Ստորագրման ամսաթիվ
05.03.2021

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

5 մարտի 2021 թվականի

թիվ 28

քաղ. Նուր-Սուլթան

 

ԱՅՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԱՆԹՈՒՅԼԱՏՐԵԼԻՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ, ՈՐՈՆՔ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆԴՐՍԱՀՄԱՆԱՅԻՆ ՇՈՒԿԱՆԵՐՈՒՄ ԿԱՐՈՂ ԵՆ ՀԱՆԳԵՑՆԵԼ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԿԱՆՈՆՆԵՐԻ ԽԱԽՏՄԱՆ

 

«Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասին» հիմնադրույթի («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 1 հավելված) 24-րդ կետի 1-ին ենթակետին համապատասխան և «Մրցակցության ընդհանուր սկզբունքների և կանոնների մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 19 հավելված) 10-րդ, 11-րդ ու 134-րդ կետերի իրագործման նպատակով՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.

1. Հաստատել կից ներկայացվող՝ այն գործողությունների կատարման անթույլատրելիության մասին նախազգուշացումներ կատարելու կարգը, որոնք Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների անդրսահմանային շուկաներում կարող են հանգեցնել մրցակցության ընդհանուր կանոնների խախտման։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո, բայց ոչ շուտ, քան 2019 թվականի հոկտեմբերի 1-ին ստորագրված՝ ««Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրությունն ուժի մեջ մտնելու օրվանից։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից`

Բելառուսի Հանրապետությունից`

Ղազախստանի Հանրապետությունից`

Ղրղզստանի Հանրապետությունից`

Ռուսաստանի Դաշնությունից`

 

 

 

 

 

Մ. Գրիգորյան

Ի. Պետրիշենկո

Ա. Սմաիլով

Ու. Կարմիշակով

Ա. Օվերչուկ

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի՝ 2021 թվականի մարտի 5-ի թիվ 28 որոշմամբ

ԿԱՐԳ

 

այն գործողությունների կատարման անթույլատրելիության մասին նախազգուշացումներ կատարելու, որոնք Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների անդրսահմանային շուկաներում կարող են հանգեցնել մրցակցության ընդհանուր կանոնների խախտման

 

I. Ընդհանուր դրույթներ

 

1. Սույն կարգը մշակվել է «Մրցակցության ընդհանուր սկզբունքների և կանոնների մասին» արձանագրության (այսուհետ՝ Արձանագրություն) («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 19 հավելված) 10-րդ, 11-րդ և 134-րդ կետերի հիման վրա և սահմանում է «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի (այսուհետ՝ Պայմանագիր) XVIII բաժնով և Արձանագրությամբ նախատեսված՝ այն գործողությունների կատարման անթույլատրելիության մասին նախազգուշացումներ կատարելու կանոնները, որոնք Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների (այսուհետ՝ անդամ պետություններ) անդրսահմանային շուկաներում կարող են հանգեցնել մրցակցության ընդհանուր կանոնների խախտման (այսուհետ՝ նախազգուշացում)։

2. Սույն կարգում օգտագործվող հասկացությունները հասկացվում են Արձանագրությամբ սահմանված իմաստներով:

 

II. Նախազգուշացում կատարելու հիմքերը

 

3. Տնտեսավարող սուբյեկտի (շուկայում գործող սուբյեկտի) պաշտոնատար անձին, ինչպես նաև ֆիզիկական անձին նախազգուշացում տալու համար հիմք է անդրսահմանային շուկայում պլանավորվող գործելակերպի մասին այդ անձանց հրապարակային հայտարարությունը, եթե այդ գործելակերպը կարող է հանգեցնել մրցակցության ընդհանուր կանոնները խախտելուն, և միաժամանակ չկան հիմքեր՝ մրցակցության ընդհանուր կանոնների խախտման մասին քննության անցկացում սկսելու վերաբերյալ որոշում կայացնելու համար:

Հրապարակային հայտարարություն ասելով հասկանում ենք տնտեսավարող սուբյեկտի (շուկայում գործող սուբյեկտի) պաշտոնատար անձի կամ ֆիզիկական անձի հայտարարությունը, այդ թվում՝ հասցեագրված անձանց անորոշ շրջանակի և (կամ) կատարված այդպիսի հայտարարություն պարունակող տեղեկատվություն ստանալու հնարավորություն ընձեռող պայմաններում (օրինակ՝ հայտարարությունն արվել է համաժողովի ժամանակ, հարցազրույցի ընթացքում, տեղադրվել է զանգվածային լրատվության միջոցներում, հրապարակվել է «Ինտերնետ» տեղեկատվական հեռահաղորդակցական ցանցում, գովազդային բրոշյուրներում կամ բուկլետներում և այլն)։

4. Եվրասիական տնտեսական հանձնաժողովը (այսուհետ՝ Հանձնաժողով) կարող է օգտագործել հրապարակային հայտարարությունների մասին տեղեկատվությունը, որն ստացվել է, այդ թվում՝

ա) անդամ պետությունների պետական մարմիններից, տնտեսավարող սուբյեկտներից (շուկայում գործող սուբյեկտներից), ֆիզիկական անձանցից (համապատասխան գրավոր հաղորդագրությանը կցելով հրապարակային հայտարարությունը հաստատող տեղեկատվություն (տեղեկություններ) պարունակող փաստաթուղթը).

բ) զանգվածային լրատվության միջոցներից.

գ) ինքնուրույն։

 

III. Նախապատրաստումը և նախազգուշացման կատարումը

 

5. Հանձնաժողովի կառուցվածքային այն ստորաբաժանումը, որի իրավասության մեջ է մտնում անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների պահպանման նկատմամբ հսկողությունը (այսուհետ՝ Հանձնաժողովի լիազորված կառուցվածքային ստորաբաժանում), հրապարակային հայտարարության մասին տեղեկատվությունն ստանալու (բացահայտելու) օրվանից 10 աշխատանքային օրվա ընթացքում՝

ա) ստուգում է հրապարակային հայտարարության մասին տեղեկատվության (տեղեկությունների) առկայությունը.

բ) գնահատում է հրապարակային հայտարարությունը սույն կարգի 6-րդ կետին համապատասխան.

գ) նախապատրաստում է նախազգուշացում կատարելու անհրաժեշտության (անհրաժեշտության բացակայության) մասին եզրակացությունը և նախազգուշացման նախագիծը՝ հավելվածի համաձայն սահմանված ձևով, և դրանք ներկայացնում է Հանձնաժողովի կոլեգիայի՝ մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման հարցերը համակարգող անդամի (այսուհետ՝ Հանձնաժողովի կոլեգիայի անդամ) քննարկմանը։

6. Հանձնաժողովի լիազորված կառուցվածքային ստորաբաժանումը վերլուծում է հրապարակային հայտարարության բովանդակությունը՝ Պայմանագրի 76-րդ հոդվածի հնարավոր խախտման մասով, և եթե պաշտոնատար կամ ֆիզիկական անձի կողմից հայտագրված գործողությունը (անգործությունը) կարող է հանգեցնել Պայմանագրի նշված հոդվածի խախտման, ապա գնահատում է անդրսահմանային շուկաների համար այդպիսի գործողությունների հնարավոր հետևանքները՝ հաշվի առնելով, թե որտեղ, ում կողմից, երբ և ինչ հանգամանքներում է արվել հրապարակային հայտարարությունը, և որոշում է, թե արդյոք առկա է հիմք՝ նախազգուշացում կատարելու համար։

Հրապարակային հայտարարության՝ կատարված գնահատման արդյունքներով Հանձնաժողովի լիազորված կառուցվածքային ստորաբաժանումը Հանձնաժողովի կոլեգիայի անդամին է ներկայացնում նախազգուշացում կատարելու անհրաժեշտության (անհրաժեշտության բացակայության) մասին եզրակացությունը՝ Հանձնաժողովի լիազորված կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարի ստորագրությամբ (իսկ նրա բացակայության դեպքում՝ ղեկավարի տեղակալի ստորագրությամբ)։

Նախազգուշացում կատարելու անհրաժեշտության մասին եզրակացությանը կցվում է Հանձնաժողովի լիազորված կառուցվածքային ստորաբաժանման կողմից նախապատրաստված՝ նախազգուշացման նախագիծը։

7. Նախազգուշացման նախագծում նշվում է՝

ա) հրապարակային հայտարարություն կատարած՝ տնտեսավարող սուբյեկտի (շուկայում գործող սուբյեկտի) պաշտոնատար անձի ազգանունը, անունը, հայրանունը (առկայության դեպքում), նրա պաշտոնը, հրապարակային հայտարարություն կատարած տնտեսավարող սուբյեկտի (շուկայում գործող սուբյեկտի) անվանումը և գրանցման վայրը կամ ֆիզիկական անձի ազգանունը, անունը, հայրանունը (առկայության դեպքում), նրա գրանցման վայրի կամ փաստացի բնակության վայրի հասցեն.

բ) հրապարակային հայտարարության մասին տեղեկատվության ստացման աղբյուրը.

գ) այն պլանավորվող գործելակերպի մասին հրապարակային հայտարարության բովանդակությունը, որը կարող է հանգեցնել անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտմանը.

դ) Պայմանագրի այն դրույթները, որոնք կարող են խախտվել հրապարակային հայտարարության մեջ շարադրված գործողությունների իրագործման արդյունքում։

8. Նախազգուշացում կատարելու անհրաժեշտության (անհրաժեշտության բացակայության) մասին եզրակացության հիման վրա Հանձնաժողովի կոլեգիայի անդամն ընդունում է հետևյալ որոշումներից որևէ մեկը՝

ա) նախազգուշացում կատարելու մասին.

բ) նախազգուշացում կատարելու անհրաժեշտության բացակայության մասին.

գ) ոչ ավելի, քան 5 աշխատանքային օր ժամկետում նախազգուշացում կատարելու մասին հարցը լրամշակելու անհրաժեշտության մասին։

9. Հանձնաժողովի կոլեգիայի անդամի կողմից նախազգուշացում կատարվելու մասին որոշումն ընդունելիս Հանձնաժողովի լիազորված կառուցվածքային ստորաբաժանումը նախազգուշացումը ձևակերպում է Հանձնաժողովի նամակի ձևաթղթի վրա և ներկայացնում է Հանձնաժողովի կոլեգիայի անդամի ստորագրությանը։

10. Նախազգուշացումն ստորագրվում է Հանձնաժողովի կոլեգիայի անդամի կողմից։

11. Նախազգուշացում կատարելու ամսաթիվը դրա ստորագրման ամսաթիվն է։

12. Նախազգուշացումը Հանձնաժողովի լիազորված կառուցվածքային ստորաբաժանման կողմից ուղարկվում է պաշտոնատար անձին՝ տնտեսավարող սուբյեկտի (շուկայում գործող սուբյեկտի) գրանցման վայրի հասցեով կամ ֆիզիկական անձին՝ նրա գրանցման վայրի կամ նրա փաստացի բնակության վայրի հասցեով, ինչպես նաև տեղադրվում է Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում։

Նախազգուշացումն ուղարկելու ժամկետը չպետք է գերազանցի դրա ստորագրման օրվանից հետո 2 աշխատանքային օրը։

13. Հանձնաժողովի կոլեգիայի անդամի կողմից նախազգուշացում կատարվելու անհրաժեշտության բացակայության մասին որոշում ընդունելու դեպքում Հանձնաժողովի լիազորված կառուցվածքային ստորաբաժանումն այդ մասին ծանուցում է անդամ պետության պետական իշխանության մարմնին, այն տնտեսավարող սուբյեկտին կամ ֆիզիկական անձին, որոնք Հանձնաժողով են ներկայացրել հրապարակային հայտարարության մասին տեղեկատվությունը՝ այդպիսի որոշում ընդունելու օրվանից հետո 2 աշխատանքային օրը չգերազանցող ժամկետում։

14. Նախազգուշացման պատճենը ոչ ուշ, քան դրա կատարման օրվանից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում Հանձնաժողովի լիազորված կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարի կամ նրա տեղակալի ստորագրությունը կրող գրությամբ ուղարկվում է՝

ա) անդամ պետության պետական իշխանության այն մարմին, որի իրավասության մեջ է մտնում մրցակցային (հակամենաշնորհային) քաղաքականության իրագործումը և (կամ) անցկացումը, որի տարածքում գրանցված է այն տնտեսավարող սուբյեկտը (շուկայում գործող սուբյեկտը) կամ ֆիզիկական անձը, որի հասցեին ուղարկվել է նախազգուշացումը.

բ) անդամ պետության պետական իշխանության՝ Հանձնաժողովի հետ փոխգործակցության համար լիազորված մարմին, որի տարածքում գրանցված է այն տնտեսավարող սուբյեկտը (շուկայում գործող սուբյեկտը) կամ ֆիզիկական անձը, որի հասցեին ուղարկվել է նախազգուշացումը։

15. Նախազգուշացումը չի կարող կատարվել հրապարակային հայտարարության օրվանից 3 տարին լրանալուց հետո։

 

ՀԱՎԵԼՎԱԾ

այն գործողությունների կատարման անթույլատրելիության մասին նախազգուշացումներ կատարելու կարգի, որոնք Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների անդրսահմանային շուկաներում կարող են հանգեցնել մրցակցության ընդհանուր կանոնների խախտման

 

(ձև)

 

____________________________________________

տնտեսավարող սուբյեկտի (շուկայում գործող սուբյեկտի) պաշտոնատար անձի

 

____________________________________________

(ազգանունը, անունը, հայրանունը (առկայության դեպքում)

 

____________________________________________

նրա պաշտոնը, տնտեսավարող սուբյեկտի (շուկայում գործող սուբյեկտի) անվանումը և

 

 

____________________________________________

գրանցման վայրը

 

____________________________________________

կամ ֆիզիկական անձի ազգանունը, անունը, հայրանունը (առկայության դեպքում),

 

____________________________________________

նրա գրանցման վայրի կամ

 

__________________________________________

փաստացի

__________________________________________

բնակության վայրի հասցեն)

 

ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄ

 

այն գործողությունների կատարման անթույլատրելիության մասին նախազգուշացումներ կատարելու, որոնք Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների անդրսահմանային շուկաներում կարող են հանգեցնել մրցակցության ընդհանուր կանոնների խախտման

 

Ուղարկվում է _________________________________________________________

(նշվում է հասցեատերը՝

_________________________________________________________________________

տնտեսավարող սուբյեկտի (շուկայում գործող սուբյեկտի) պաշտոնատար անձի Ա.Ա.Հ.

_________________________________________________________________________

նրա պաշտոնը, տնտեսավարող սուբյեկտի (շուկայում գործող սուբյեկտի) անվանումը և գրանցման վայրը _______________________________________________________________________

կամ ֆիզիկական անձի Ա.Ա.Հ.-ն, նրա գրանցման վայրի

_________________________________________________________________________

կամ փաստացի բնակության վայրի հասցեն

 

Կապված _____________________________________________________________ ______________________________________________________________________

մասին հրապարակային հայտարարության հետ

______________________________________________________________________

(կրճատ շարադրվում է տնտեսավարող սուբյեկտի (շուկայում գործող սուբյեկտի) պաշտոնատար անձի կամ ֆիզիկական անձի հրապարակային հայտարարությունը

______________________________________________________________________

ապրանքային շուկայում պլանավորվող գործելակերպի մասին, հրապարակային հայտարարության կատարման վայրը, ______________________________________________________________________

ամսաթիվը և հանգամանքները)

 _____________________________________________________________________

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովը «Մրցակցության ընդհանուր սկզբունքների և կանոնների մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 19 հավելված) 10-րդ, 11-րդ և 134 կետերի հիման վրա նախազգուշացնում է նշված հրապարակային հայտարարության մեջ պարունակվող հետևյալ գործողությունները չիրականացնելու մասին___________________________________________________________________________________________

_____________________________________________________________________________________________

_____________________________________________________________________________________________

(նշվում է, թե որ գործողությունները չիրականացնելու մասին է նախազգուշացվում անձը)

_____________________________________________________________________________________________

_____________________________________________________________________________________________,

 

այն կապակցությամբ, որ այդպիսի գործողությունների իրականացումը կարող է

հանգեցնել խախտման _________________________________________________________________________

(«Եվրասիական տնտեսական միության մասին»

_____________________________________________________________________________________________,

2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի այն կետը, հոդվածը, որոնք կարող են խախտվել),

 

ինչի հետևանքով կարող է կիրառվել պատասխանատվության միջոց՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին համապատասխան։

 

Մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման հարցերով կոլեգիայի անդամ (նախարար)

_____________(ստորագրությունը)

_____________
Ա.Ա.Հ.

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան