Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 156
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (26.12.2021-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.06.13-2022.06.26 Պաշտոնական հրապարակման օրը 22.06.2022
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
23.11.2021
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
23.11.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.12.2021

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

23 նոյեմբերի 2021 թվականի

թիվ 156

քաղ. Մոսկվա

 

ԾԱՆՈՒՑՈՒՄՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՅՆ ԿԵՏԵՐԻ ՏԵՂԵԿԱԳՐՔԻ ՄԱՍԻՆ, ՈՐՈՆՔ ԳՏՆՎՈՒՄ ԵՆ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ ԵՎ ՈՐՏԵՂ ԿԱՐՈՂ Է ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ (ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ) ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ

 

«Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների և տեղեկատվական փոխգործակցության մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 3 հավելված) 4-րդ և 7-րդ կետերին համապատասխան և ղեկավարվելով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի նոյեմբերի 17-ի թիվ 155 որոշմամբ հաստատված՝ «Եվրասիական տնտեսական միության նորմատիվ-տեղեկատվական տեղեկությունների միասնական համակարգի մասին» հիմնադրույթով՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Հաստատել կից ներկայացվող՝ Ծանուցումների ընդունման այն կետերի տեղեկագիրքը (այսուհետ՝ տեղեկագիրք), որոնք գտնվում են Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների տարածքներում և որտեղ կարող է իրականացվել տրանսպորտային (ավտոմոբիլային) հսկողություն:

2. Տեղեկագիրքը ներառել Եվրասիական տնտեսական միության նորմատիվ-տեղեկատվական տեղեկությունների միասնական համակարգի ռեսուրսների կազմում։

3. Սահմանել, որ՝

տեղեկագիրքը կիրառվում է սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից.

տեղեկագրքի ծածկագրային նշագրերի օգտագործումը պարտադիր է Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ընդհանուր գործընթացներն իրականացնելիս:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝

Մ. Մյասնիկովիչ

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի կոլեգիայի

2021 թվականի նոյեմբերի 23-ի

թիվ 156 որոշմամբ

 

ՏԵՂԵԿԱԳԻՐՔ

 

ծանուցումների ընդունման այն կետերի, որոնք գտնվում են Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների տարածքներում և որտեղ կարող է իրականացվել տրանսպորտային (ավտոմոբիլային) հսկողություն

 

I. Տեղեկագրքի անձնագիրը

 

Համարը՝ ը/կ

Տարրի նշագիրը

Նկարագիրը

1

2

3

1

Ծածկագիրը

1036

2

Տեսակը

1՝ տեղեկագիրք

3

Անվանումը

ծանուցումների ընդունման այն կետերի տեղեկագիրքը, որոնք գտնվում են Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների տարածքներում և որտեղ կարող է իրականացվել տրանսպորտային (ավտոմոբիլային) հսկողություն (այսուհետ՝ տեղեկագիրք)

4

Հապավումը

SPVTK

5

Նշագիրը

ՄՏ 036 - 2021 (խմբ. 1)

6

Տեղեկագրքի (դասակարգչի) ընդունման (հաստատման) մասին ակտի վավերապայմանները

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2021 թվականի նոյեմբերի 23-ի թիվ 156 որոշում

7

Տեղեկագիրքը (դասակարգիչը) գործողության մեջ դնելու (կիրառումն սկսելու) ամսաթիվը

26 դեկտեմբերի 201[m1] թվականի

8

Տեղեկագրքի (դասակարգչի) կիրառումը դադարեցնելու մասին ակտի վավերապայմանները

-

9

Տեղեկագրքի (դասակարգչի) կիրառման ավարտի ամսաթիվը

-

10

Օպերատորը (օպերատորները)

Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների (այսուհետ՝ անդամ պետություններ) ազգային տեղեկագրքերը վարելու համար պատասխանատու լիազորված մարմիններ՝

BY՝ Բելառուսի Հանրապետության տրանսպորտի և հաղորդակցության նախարարության տրանսպորտային տեսչություն

KZ՝ Ղազախստանի Հանրապետության ներդրումների և զարգացման նախարարության տրանսպորտի հարցերով կոմիտե

KG՝ Ղրղզստանի Հանրապետության տրանսպորտի և հաղորդակցությունների նախարարությանն առընթեր ավտոմոբիլային, ջրային տրանսպորտի և քաշաեզրաչափքային հսկողության դեպարտամենտ

RU՝ Ռուսաստանի Դաշնության տրանսպորտի նախարարության տրանսպորտի ոլորտում վերահսկողության դաշնային ծառայություն

11

Նշանակությունը

տեղեկագիրքը նախատեսված է ծանուցումների ընդունման այն կետերի, այդ թվում՝ ծանուցումներով ուղևորվող փոխադրողների համակարգման, ծածկագրման և եզակի նույնականացման համար, որոնք գտնվում են անդամ պետությունների տարածքներում և որտեղ կարող է իրականացվել տրանսպորտային (ավտոմոբիլային) հսկողություն

12

Անոտացիան (կիրառության ոլորտը)

օգտագործվում է Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ընդհանուր գործընթացների իրագործման ժամանակ տրանսպորտային (ավտոմոբիլային) հսկողության տեղեկատվական ապահովման համար։

Տեղեկագիրքը կարող է օգտագործվել անդամ պետությունների լիազորված մարմինների միջև, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և անդամ պետությունների լիազորված մարմինների միջև, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և միջազգային ինտեգրացիոն միավորումների ու միջազգային կազմակերպությունների միջև, անդամ պետությունների լիազորված մարմինների և իրավաբանական ու ֆիզիկական անձանց միջև տեղեկատվական փոխանակում իրականացնելիս

13

Առանցքային բառերը

հսկիչ կետ, ծանուցումների ընդունման կետ, տրանսպորտային հսկողություն

14

Այն ոլորտը, որտեղ իրականացվում են Եվրասիական տնտեսական միության մարմինների լիազորությունները

տրանսպորտ ու փոխադրումներ

15

Միջազգային (միջպետական, տարածաշրջանային) դասակարգման կիրառումը

2՝ տեղեկագիրքը չունի միջազգային (միջպետական, տարածաշրջանային) անալոգներ

16

Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների պետական տեղեկագրքերի (դասակարգիչների) առկայությունը

1՝ տեղեկագիրքն անդամ պետություններում ունի անալոգներ՝

Բելառուսի Հանրապետությունում՝ Տրանսպորտի և հաղորդակցությունների նախարարության տրանսպորտային տեսչության այն հսկիչ կետերի ցանկը, որտեղ Ղազախստանի Հանրապետության ներդրումների և զարգացման նախարարության տրանսպորտի հարցերով կոմիտեի, Ղրղզստանի Հանրապետության տրանսպորտի և հաղորդակցությունների նախարարությանն առընթեր ավտոմոբիլային, ջրային տրանսպորտի և քաշաեզրաչափքային հսկողության դեպարտամենտի և Ռուսաստանի Դաշնության տրանսպորտի ոլորտում վերահսկողության դաշնային ծառայության կողմից ուղարկվում է տրված ծանուցումների մասին տեղեկատվությունը

Ղազախստանի Հանրապետությունում՝ Ղազախստանի Հանրապետության ներդրումների և զարգացման նախարարության տրանսպորտի հարցերով կոմիտեի այն հսկիչ կետերի ցանկը, որտեղ Բելառուսի Հանրապետության տրանսպորտի և հաղորդակցությունների նախարարության տրանսպորտային տեսչության, Ղրղզստանի Հանրապետության տրանսպորտի և հաղորդակցությունների նախարարությանն առընթեր ավտոմոբիլային, ջրային տրանսպորտի և քաշաեզրաչափքային հսկողության դեպարտամենտի ու Ռուսաստանի Դաշնության տրանսպորտի ոլորտում վերահսկողության դաշնային ծառայության կողմից ուղարկվում է տրված ծանուցումների մասին տեղեկատվությունը

Ղրղզստանի Հանրապետությունում՝ Ղրղզստանի Հանրապետության տրանսպորտի և հաղորդակցությունների նախարարությանն առընթեր ավտոմոբիլային, ջրային տրանսպորտի և քաշաեզրաչափքային հսկողության դեպարտամենտի այն հսկիչ կետերի ցանկը, որտեղ Բելառուսի Հանրապետության տրանսպորտի և հաղորդակցությունների նախարարության տրանսպորտային տեսչության, Ղազախստանի Հանրապետության ներդրումների և զարգացման նախարարության տրանսպորտի հարցերով կոմիտեի, Ռուսաստանի Դաշնության տրանսպորտի ոլորտում վերահսկողության դաշնային ծառայության կողմից ուղարկվում է տրված ծանուցումների մասին տեղեկատվությունը

Ռուսաստանի Դաշնությունում՝ Ռոստրանսնադզորի այն հսկիչ կետերի ցանկը, որտեղ Բելառուսի Հանրապետության տրանսպորտի և հաղորդակցությունների նախարարության տրանսպորտային տեսչության, Ղազախստանի Հանրապետության ներդրումների և զարգացման նախարարության տրանսպորտի հարցերով կոմիտեի և Ղրղզստանի Հանրապետության տրանսպորտի և հաղորդակցությունների նախարարությանն առընթեր ավտոմոբիլային, ջրային տրանսպորտի և քաշաեզրաչափքային հսկողության դեպարտամենտի կողմից ուղարկվում է տրված ծանուցումների մասին տեղեկատվությունը

17

Համակարգման (դասակարգման) մեթոդը

1՝ համակարգման կարգային մեթոդ:

Համակարգման օբյեկտները կարգավորվել են ըստ ժամանակագրական սկզբունքի

18

Վարման մեթոդիկան

տեղեկագիրքը վարվում է էլեկտրոնային տարբերակով՝ թիվ 1 հավելվածի համաձայն սահմանված կարգին համապատասխան

19

Կառուցվածքը

տեղեկագրքի կառուցվածքը և վավերապայմանների կազմը (տեղեկագրքի դաշտերի կազմը, դրանց արժեքների տիրույթները և ձևավորման կանոնները) ներկայացված են սույն տեղեկագրքի II բաժնում

20

Տվյալների գաղտնիության աստիճանը

տեղեկագրքի տեղեկությունները համարվում են բաց հասանելիությամբ տեղեկատվություն

21

Վերանայման սահմանված պարբերականությունը

հսկիչ կետերի ազգային ցանկերում ծանուցումների ընդունման այն կետերի մասին տեղեկությունների փոփոխմանը զուգընթաց, որտեղ անդամ պետությունների լիազորված մարմինների կողմից ուղարկվում է տրված ծանուցումների մասին տեղեկատվությունը

22

Փոփոխությունները

-

23

Հղումը տեղեկագրքից (դասակարգչից) մանրամասնեցված տեղեկություններին

տեղեկագրքի մանրամասնեցված տեղեկությունները հրապարակվում են Միության տեղեկատվական պորտալում

24

Տեղեկագրքից (դասակարգչից) տեղեկությունները ներկայացնելու եղանակը

Եվրասիական տնտեսական միության տեղեկատվական պորտալում հրապարակելը

 

II. Տեղեկագրքի կառուցվածքի նկարագրությունը

 

1. Սույն բաժնով սահմանվում են տեղեկագրքի կառուցվածքն ու վավերապայմանների կազմը, այդ թվում՝ վավերապայմանների արժեքների տիրույթները և դրանց ձևավորման կանոնները։

2. Տեղեկագրքի կառուցվածքը և վավերապայմանների կազմը ներկայացված են աղյուսակում, որում ձևավորվում են հետևյալ դաշտերը (սյունակները)՝

«վավերապայմանի անվանումը»՝ վավերապայմանի հերթական համարը և ընդունված կամ պաշտոնական բառային նշագիրը.

«վավերապայմանի արժեքի տիրույթը»՝ վավերապայմանի իմաստը (իմաստաբանությունը) պարզաբանող տեքստը.

«վավերապայմանի ձևավորման կանոնները»՝ վավերապայմանի նշանակությունը հստակեցնող և դրա ձևավորման (լրացման) կանոնները սահմանող տեքստը կամ վավերապայմանի հնարավոր արժեքների բառային նկարագրությունը.

«բազմ.»՝ վավերապայմանի բազմաքանակությունը.

(վավերապայմանի պարտադիր (կամընտրական) լինելը և հնարավոր կրկնությունների քանակը):

3. Փոխանցվող տվյալների վավերապայմանների բազմաքանակությունը նշելու համար օգտագործվում են հետևյալ նշագրերը՝

1՝ վավերապայմանը պարտադիր է, կրկնություններ չեն թույլատրվում.

n՝ վավերապայմանը պարտադիր է, պետք է կրկնվի n անգամ (n > 1).

1..* տարրը պարտադիր է, կարող է կրկնվել առանց սահմանափակումների.

n..* վավերապայմանը պարտադիր է, պետք է կրկնվի ոչ պակաս, քան n անգամ (n > 1).

n..m՝ վավերապայմանը պարտադիր է, պետք է կրկնվի ոչ պակաս, քան n անգամ, և ոչ ավելի, քան m անգամ (n > 1, m > n).

0..1՝ վավերապայմանը կամընտրական է, կրկնություններ չեն թույլատրվում.

0..* վավերապայմանը կամընտրական է, կարող է կրկնվել առանց սահմանափակումների.

0..m՝ վավերապայմանը կամընտրական է, կարող է կրկնվել ոչ ավելի, քան m անգամ (m > 1):

 

Աղյուսակ

 

Տեղեկագրքի կառուցվածքը և վավերապայմանների կազմը

 

Վավերապայմանի անվանումը

Վավերապայմանի արժեքի տիրույթը

Վավերապայմանի ձևավորման կանոնները

Բազմ.

1. Ծանուցումների ընդունման կետերի մասին տեղեկությունները

որոշվում է ներդրված վավերապայմանների արժեքների տիրույթներով

որոշվում է ներդրված վավերապայմանների ձևավորման կանոններով

1...*

1.1. Ծանուցումների ընդունման կետի ծածկագիրը

պայմանանշանների տողը՝ հետևյալ ձևանմուշին համապատասխան՝ [A-Z] {2}[0-9] {2}

ձևավորվում է ISO 3166-1 ստանդարտին համապատասխան

1

1.2. Ծանուցումների ընդունման կետի անվանումը

պայմանանշանների տողը:

Նվազագույն երկարությունը՝ 1

Առավելագույն երկարությունը՝ 255

ձևավորվում է տեքստային ձևով՝ ռուսերենով

1

1.3. Երկրի ծածկագիրը

պայմանանշանների տողը՝ հետևյալ ձևանմուշին համապատասխան՝ [A-Z]{2}

ձևավորվում է ISO 3166-1 ստանդարտին համապատասխան

1

1.4. Գտնվելու վայրը

պայմանանշանների տողը:

Նվազագույն երկարությունը՝ 1

Առավելագույն երկարությունը՝ 1 000

ձևավորվում է տեքստային ձևով՝ ռուսերենով

0..1

1.5. Աշխարհագրական կոորդինատները

որոշվում է ներդրված վավերապայմանների արժեքների տիրույթներով

որոշվում է ներդրված վավերապայմանների ձևավորման կանոններով

0...1

1.5.1. Լայնությունը

պայմանանշանների տողը:

Նվազագույն երկարությունը՝ 1

Առավելագույն երկարությունը՝ 20

ձևավորվում է ISO 6709 ստանդարտին համապատասխան

1

1.5.2. Երկայնությունը

պայմանանշանների տողը:

Նվազագույն երկարությունը՝ 1

Առավելագույն երկարությունը՝ 20

ձևավորվում է ISO 6709 ստանդարտին համապատասխան

1

1.6. Կոնտակտային վավերապայմանը

որոշվում է ներդրված վավերապայմանների արժեքների տիրույթներով

որոշվում է ներդրված վավերապայմանների ձևավորման կանոններով

0...*

1.6.1. Կապի տեսակի ծածկագիրը

պայմանանշանների տողը՝ հետևյալ ձևանմուշին համապատասխան՝

[A-Z] {2}

ձևավորվում է Communication channel qualifier UN/CEFACT-ին համապատասխան

1

1.6.2. Կապուղու նույնականացուցիչը

պայմանանշանների տողը:

Նվազագույն երկարությունը՝ 1

Առավելագույն երկարությունը՝ 255

ձևավորվում են թվեր, հատուկ պայմանանշաններ և լատինական այբուբենի տառեր պարունակող տեքստի ձևով

1...*

1.7. Տեղեկագրքի (դասակարգչի) գրառման մասին տեղեկությունները

որոշվում է ներդրված վավերապայմանների արժեքների տիրույթներով

որոշվում են ներդրված վավերապայմանների ձևավորման կանոններով

1

1.7.1. Գործողության մեկնարկի ամսաթիվը

ամսաթվի նշագիրը՝ ԳՕՍՏ ԻՍՕ 8601-2001-ին համապատասխան՝ YYYY-MM-DD ձևաչափով

համապատասխանում է տեղեկագրքի (դասակարգչի) գրառման գործողության մեկնարկի ամսաթվին. գրառումը ներառելու ամսաթիվը (եթե գրառումն ընդգրկվում է տեղեկագրքի մեջ) կամ գրառումը փոփոխելու ամսաթիվը (եթե նախկինում տեղեկագրքի մեջ ընդգրկված գրառումը փոփոխվում է)

1

1.7.2. Տեղեկագրքի (դասակարգչի) գրառման գործողության սկիզբը կանոնակարգող ակտի մասին տեղեկությունները

որոշվում է ներդրված վավերապայմանների արժեքների տիրույթներով

որոշվում է ներդրված վարվերապայմանների ձևավորման կանոններով և պարունակում է հսկիչ կետի գործողության մեկնարկը սահմանող ակտի վավերապայմանները (եթե գրառումն ընդգրկվում է տեղեկագրքի մեջ) կամ հսկիչ կետի մասին տեղեկությունների փոփոխությունը սահմանող ակտի վավերապայմանները (եթե նախկինում տեղեկագրքի մեջ ընդգրկված գրառումը փոփոխվում է)

0...1

1.7.2.1. Ակտի տեսակի անվանումը

պայմանանշանների տողը:

Նվազագույն երկարությունը՝ 1

Առավելագույն երկարությունը՝ 500

ձևավորվում է տեքստային ձևով՝ ռուսերենով

1

1.7.2.2. Ակտի անվանումը

պայմանանշանների տողը:

Նվազագույն երկարությունը՝ 1

Առավելագույն երկարությունը՝ 500

ձևավորվում է տեքստային ձևով՝ ռուսերենով

0...1

1.7.2.3. Ակտի համարը

պայմանանշանների տողը:

Նվազագույն երկարությունը՝ 1

Առավելագույն երկարությունը՝ 50

պարունակում է ակտին տրված թվային կամ տառաթվային նշագիրը

0...1

1.7.2.4. Ակտի ամսաթիվը

ամսաթվի նշագիրը՝ ԳՕՍՏ ԻՍՕ 8601-2001-ին համապատասխան՝ YYYY-MM-DD ձևաչափով

համապատասխանում է ակտի ընդունման ամսաթվին

1

1.7.2.5. Ակտն ընդունած մարմնի ծածկագիրը

պայմանանշանների տողը

Եվրասիական տնտեսական միության մարմնի կամ անդամ պետության պետական իշխանության և կառավարման մարմնի ծածկագիրը

0...1

1.7.2.6. Ակտն ընդունած մարմնի անվանումը

պայմանանշանների տողը:

Նվազագույն երկարությունը՝ 1

Առավելագույն երկարությունը՝ 50

ձևավորվում է տեքստային ձևով՝ ռուսերենով

0...1

1.7.3. Գործողության ավարտի ամսաթիվը

ամսաթվի նշագիրը՝ ԳՕՍՏ ԻՍՕ 8601-2001-ին համապատասխան՝ YYYY-MM-DD ձևաչափով

համապատասխանում է տեղեկագրքի (դասակարգչի) գրառման գործողության ավարտի ամսաթվին

0...1

1.7.4. Տեղեկագրքի (դասակարգչի) գրառման գործողության ավարտը կանոնակարգող ակտի մասին տեղեկությունները

որոշվում է ներդրված վավերապայմանների արժեքների տիրույթներով

որոշվում է ներդրված վավերապայմանների ձևավորման կանոններով և պարունակում է հսկիչ կետի գործողության դադարեցումը սահմանող ակտի վավերապայմանները (հսկիչ կետի լուծարման դեպքում)

0...1

1.7.4.1. Ակտի տեսակի անվանումը

պայմանանշանների տողը:

Նվազագույն երկարությունը՝ 1

Առավելագույն երկարությունը՝ 500

ձևավորվում է տեքստային ձևով՝ ռուսերենով

1

1.7.4.2. Ակտի անվանումը

պայմանանշանների տողը:

Նվազագույն երկարությունը՝ 1

Առավելագույն երկարությունը՝ 500

ձևավորվում է տեքստային ձևով՝ ռուսերենով

1

1.7.4.3. Ակտի համարը

պայմանանշանների տողը:

Նվազագույն երկարությունը՝ 1

Առավելագույն երկարությունը՝ 50

պարունակում է ակտին տրված թվային կամ տառաթվային նշագիրը

0...1

1.7.4.4. Ակտի ամսաթիվը

ամսաթվի նշագիրը՝ ԳՕՍՏ ԻՍՕ 8601-2001-ին համապատասխան՝ YYYY-MM-DD ձևաչափով

համապատասխանում է ակտի ընդունման ամսաթվին

1

1.7.4.5. Ակտն ընդունած մարմնի ծածկագիրը

պայմանանշանների տողը

Եվրասիական տնտեսական միության մարմնի կամ անդամ պետության պետական իշխանության և կառավարման մարմնի ծածկագիրը

0...1

1.7.4.6. Ակտն ընդունած մարմնի անվանումը

պայմանանշանների տողը:

Նվազագույն երկարությունը՝ 1

Առավելագույն երկարությունը՝ 50

ձևավորվում է տեքստային ձևով՝ ռուսերենով

0...1

 

ՀԱՎԵԼՎԱԾ

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի կոլեգիայի

2021 թվականի նոյեմբերի 23-ի

 թիվ 156 որոշմամբ հաստատված՝

Ծանուցումների ընդունման այն

կետերի տեղեկագրքի, որոնք

գտնվում են Եվրասիական

տնտեսական միության անդամ

պետությունների տարածքներում

և որտեղ կարող է իրականացվել

տրանսպորտային (ավտոմոբիլային)

հսկողություն

 

ԿԱՐԳ

 

ծանուցումների ընդունման այն կետերի տեղեկագիրքը վարելու, որոնք գտնվում են Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների տարածքներում և որտեղ կարող է իրականացվել տրանսպորտային (ավտոմոբիլային) հսկողություն

 

I. Ընդհանուր դրույթներ

 

1. Սույն կարգը մշակվել է Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ Միություն) իրավունքի մեջ մտնող հետևյալ ակտերին համապատասխան՝

«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագիր (այսուհետ՝ Միության մասին պայմանագիր).

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի նոյեմբերի 17-ի «Եվրասիական տնտեսական միության նորմատիվ տեղեկատվական տեղեկությունների միասնական համակարգի մասին» թիվ 155 որոշում.

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2017 թվականի սեպտեմբերի 19-ի «Եվրասիական տնտեսական միության նորմատիվ տեղեկատվական տեղեկությունների միասնական համակարգի ռեսուրսների կազմի մեջ մտնող տեղեկագրքերի և դասակարգիչների մշակման, վարման ու կիրառման մեթոդաբանությունը հաստատելու մասին» (այսուհետ՝ Մեթոդաբանություն) թիվ 121 որոշում.

 

II. Կիրառության ոլորտը

 

2. Սույն կարգով կանոնակարգվում է Ծանուցումների ընդունման այն կետերի տեղեկագրքի (այսուհետ՝ տեղեկագիրք) ձևավորման և վարման ընթացակարգը, որոնք գտնվում են Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների տարածքներում և որտեղ կարող է իրականացվել տրանսպորտային (ավտոմոբիլային) հսկողություն:

3. Սույն կարգը կիրառվում է Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների (այսուհետ համապատասխանաբար՝ Միություն, անդամ պետություններ) լիազորված մարմինների կողմից, որոնք պատասխանատու են այն անդամ պետության տարածքում տրանսպորտային (ավտոմոբիլային) հսկողության հսկիչ կետերի ազգային ցանկերը վարելու համար, որտեղ ուղարկվում է պակասող փաստաթղթերը ներկայացնելու և հսկվող պարամետրերի անհամապատասխանության վերացումը հաստատելու մասին տրված ծանուցումների (այսուհետ՝ ծանուցում) մասին տեղեկատվությունը, ինչպես նաև տեղեկագրքի ձևավորման և վարման ժամանակ նորմատիվ տեղեկատվական տեղեկությունների միասնական համակարգի ադմինիստրատոր հանդիսացող Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից:

 

III. Հիմնական հասկացությունները

 

4. Սույն կարգի կիրառման նպատակներով օգտագործվում են հասկացություններ, որոնք ունեն հետևյալ իմաստը՝

տեղեկագրքի ազգային մասի օպերատոր՝ անդամ պետություն լիազորված մարմին, որը պատասխանատու է այն անդամ պետության տարածքում հսկիչ կետերի ազգային ցանկերը վարելու համար, որտեղ ուղարկվում է տրված ծանուցումների մասին տեղեկատվությունը.

ծանուցումների ընդունման կետ՝ հսկիչ կետ, որտեղ կատարվում է ծանուցումների ստուգումը:

Հսկիչ կետ, տրանսպորտային (ավտոմոբիլային) հսկողություն հասկացությունները կիրառվում են «Համակարգված (համաձայնեցված) տրանսպորտային քաղաքականության մասին» արձանագրության (Միության մասին 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 24 հավելված) թիվ 1 հավելվածով սահմանված իմաստներով:

Սույն փաստաթղթում օգտագործվող մյուս հասկացությունները կիրառվում են Միության մասին պայմանագրով և Միության մարմինների՝ Միության նորմատիվ-տեղեկատվական տեղեկությունների միասնական համակարգի ձևավորման և զարգացման հարցերի վերաբերյալ ակտերով սահմանված իմաստներով:

 

IV. Տեղեկագրքի վարման սկզբունքները

 

5. Տեղեկագրքի ձևավորումը և վարումն իրականացվում են ծանուցումների ընդունման կետերի համակարգման, ծածկագրման և եզակի նույնականացման նպատակներով:

6. Տեղեկագրքի վարումն իրականացվում է տեղեկագրքի ազգային մասերի օպերատորների և նորմատիվ տեղեկատվական տեղեկությունների միասնական համակարգի ադմինիստրատորի տեղեկատվական փոխգործակցության հիման վրա:

7. Տեղեկագրքի ազգային մասերի օպերատորների՝ նորմատիվ տեղեկատվական տեղեկությունների միասնական համակարգի ադմինիստրատորի հետ փոխգործակցությունն իրականացվում է էլեկտրոնային եղանակով:

8. Տեղեկագրքի ձևավորման և վարման ժամանակ տեղեկագրքի ազգային մասերի օպերատորները նորմատիվ տեղեկատվական տեղեկությունների միասնական համակարգի ադմինիստրատորին են ներկայացնում ծանուցումների ընդունման կետերի մասին տեղեկությունները՝ XML-ձևաչափով նիշքերի տեսքով (այսուհետ՝ XML-փաստաթուղթ):

9. Փոխանցվող XML-փաստաթղթերի կառուցվածքը և վավերապայմանների կազմը պետք է ձևավորվեն տեղեկագրքի II բաժնում բերված պահանջներին համապատասխան:

10. Տեղեկագրքի ազգային մասերի օպերատորների և նորմատիվ տեղեկատվական տեղեկությունների միասնական համակարգի ադմինիստրատորի՝ տեղեկագրքի ձևավորման և վարման մասով պատասխանատվությունը սահմանվում է Մեթոդաբանությանը համապատասխան՝ հաշվի առնելով սույն կարգի դրույթները:

 

V. Տեղեկագրքի սկզբնական լրացումը

 

11. Տեղեկագրքի սկզբնական լրացման համար հիմք է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) կոլեգիայի որոշմամբ տեղեկագրքի հաստատումը կամ Միության մարմնի ակտով սահմանված՝ պլանավորվող միջոցառումները՝ Միությունում նոր անդամներ ընդունելու դեպքում:

12. Տեղեկագրքի սկզբնական լրացումը կատարվում է մեկ անգամ:

13. Տեղեկագրքի ազգային մասերի օպերատորները կատարում են ծանուցումների ընդունման գործող կետերի մասին տեղեկությունների փոխանցում նորմատիվ տեղեկատվական տեղեկությունների միասնական համակարգի ադմինիստրատորին՝ տեղեկագրքի հաստատման մասին Հանձնաժողովի կոլեգիայի որոշումն ընդունելուց հետո 30 օրացուցային օրվա ընթացքում: Միությունում նոր անդամ ընդունելու դեպքում տեղեկագրքի սկզբնական լրացումն այդ անդամ պետության տեղեկագրքի ազգային մասի օպերատորի կողմից իրականացվում է Միության մարմնի կողմից սահմանվող ժամկետներում:

14. XML-փաստաթուղթը, որը ներկայացվում է նորմատիվ տեղեկատվական տեղեկությունների միասնական համակարգի ադմինիստրատորին՝ տեղեկագրքի ազգային մասի օպերատորի կողմից սկզբնական լրացման համար, պետք է պարունակի փաստաթուղթը կազմելու պահին արդիական տեղեկություններ ծանուցումների ընդունման կետերի մասին, ինչպես նաև հետևյալ տեղեկությունները՝

«ծանուցումների ընդունման կետի ծածկագիր»՝ GS99, որտեղ GS -ը տեղեկությունները ներկայացնող անդամ պետության տառային ծածկագիրն է՝ ISO 3166-1 ստանդարտին համապատախան.

«ծանուցումների ընդունման կետի անվանումը»՝ «Այլ հսկիչ կետ».

«երկրի ծածկագիրը»՝ GS, որտեղ GS-ը տեղեկությունները ներկայացնող անդամ պետության տառային ծածկագիրն է՝ ISO 3166-1 ստանդարտին համապատասխան.

«գործողության մեկնարկի ամսաթիվը»՝ YYYY-MM-DD ձևաչափով ամսաթիվը՝ ԳՕՍՏ ԻՍՕ 8601-2001-ին համապատասխան, որը համապատասխանում է տեղեկագրքի հաստատման մասին Հանձնաժողովի կոլեգիայի որոշումն ուժի մեջ մտնելու ամսաթվին կամ Միությունում նոր անդամ ընդունելու ամսաթվին:

15. Տեղեկությունները ավտոմատացված մշակելու նպատակով XML-փաստաթուղթ պարունակող նիշքի անվանումը պետք է ձևավորվի ըստ հետևյալ սխեմայի՝

SPVTK.GS.0000.xml, որտեղ՝

SPVTK-ն՝ տեղեկագրքի հապավումն է,

GS-ը՝ տեղեկությունները ներկայացնող անդամ պետության տառային ծածկագիրը՝ ISO 3166-1 ստանդարտին համապատասխան.

0000-ն՝ հատկանիշը, որը վկայում է, որ նիշքը պարունակում է սկզբնական լրացման համար տեղեկություններ:

16. Նորմատիվ տեղեկատվական տեղեկությունների միասնական համակարգի ադմինիստրատորը հաստատում է ծանուցումների ընդունման կետերի մասին տեղեկությունների ստացումը՝ տեղեկագրքի ազգային մասի օպերատորին ռուսերենով մշակման արձանագրությունն ուղարկելու միջոցով:

17. Այն դեպքում, երբ մշակման արձանագրությունը պարունակում է սխալների նկարագրություն, տեղեկագրքի ազգային մասի օպերատորը վերացնում է սխալները և կրկնում է ծանուցումների ընդունման կետերի մասին տեղեկությունները նորմատիվ տեղեկատվական տեղեկությունների միասնական համակարգի ադմինիստրատորին փոխանցելու գործընթացը՝ սույն կարգով սահմանված սկզբունքներին համապատասխան:

18. Ստացված տեղեկությունները մշակելու ժամանակ սխալների բացակայության դեպքում նորմատիվ տեղեկատվական տեղեկությունների միասնական համակարգի ադմինիստրատորն ընդունում է ներկայացված տեղեկությունները և ապահովում է դրանց մշակումն ու Միության տեղեկատվական պորտալում հրապարակումը:

 

VI. Տեղեկագրքում փոփոխություններ կատարելը

 

19. Տեղեկագրքում փոփոխություններ կատարելու հիմք է անդամ պետության այն ակտը (այսուհետ՝ անդամ պետության ակտ), որով սահմանվում է ծանուցումների ընդունման այն կետի ստեղծումը (կազմավորումը, հիմնումը), փոփոխումը (վերակազմավորումը) կամ լուծարումը, որտեղ անդամ պետության տարածքում կարող է իրականացվել տրանսպորտային (ավտոմոբիլային) հսկողություն:

20. Տեղեկագրքի ազգային մասերի օպերատորները կատարում են տեղեկատվության փոխանցում նորմատիվ տեղեկատվական տեղեկությունների միասնական համակարգի ադմինիստրատորին՝ տեղեկագրքի մեջ փոփոխությունները կատարելու համար՝ անդամ պետության ակտն ընդունելուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում:

21. XML-փաստաթուղթը, որը ներկայացվում է նորմատիվ տեղեկատվական տեղեկությունների միասնական համակարգի ադմինիստրատորին՝ տեղեկագրքի մեջ փոփոխություններ կատարելու համար, կարող է պարունակել հետևյալ տեղեկությունները՝

ա) տեղեկագրքի մեջ կրկին ներառվող ծանուցումների ընդունման այն կետերի մասին տեղեկությունները, որտեղ անդամ պետության տարածքում կարող է իրականացվել տրանսպորտային (ավտոմոբիլային) հսկողություն՝ դրանց ստեղծման (կազմավորման, հիմնման) դեպքում (այսուհետ՝ ներառման համար տեղեկություններ).

բ) տեղեկագրքի նախկինում ներառված դիրքերում (գրառումներում) կատարվող փոփոխությունները պարունակող՝ ծանուցումների ընդունման այն կետերի մասին տեղեկությունները, որտեղ անդամ պետության տարածքում կարող է իրականացվել տրանսպորտային (ավտոմոբիլային) հսկողություն (այսուհետ՝ փոփոխման համար տեղեկություններ).

գ) նախկինում տեղեկագրքի մեջ ներառված ծանուցումների ընդունման այն լուծարված (գործունեությունը դադարեցված) կետերի մասին տեղեկությունները, որտեղ անդամ պետության տարածքում կարող է իրականացվել տրանսպորտային (ավտոմոբիլային) հսկողություն (այսուհետ՝ լուծարման մասին տեղեկություններ):

22. Ներկայացված նիշքերի տեղեկությունները ավտոմատացված կերպով մշակելու նպատակով նիշքերի անվանումները պետք է տրվեն ըստ հետևյալ սխեմայի՝

SPVTK.GS.NNNN.xml, որտեղ՝

SPVTK-ն տեղեկագրքի հապավումն է,

GS-ը՝ տեղեկությունները ներկայացնող անդամ պետության տառային ծածկագիրը՝ ISO 3166-1 ստանդարտին համապատասխան.

NNNN-ն՝ փոփոխությունների եզակի համարը՝ ըստ կարգի:

23. Ներառման համար տեղեկությունները ներկայացնելիս նիշքում ստեղծվում է մեկ գրառում: Այդպիսի գրառման «ծածկագիրը» վավերապայմանի արժեքը չպետք է պարունակի տեղեկագրքի համապատասխան գրառումների «ծածկագիրը» արժեքի հետ համընկնող արժեքներ:

24. Ծանուցումների ընդունման յուրաքանչյուր այն կետի համար փոփոխման համար տեղեկությունները ներկայացնելու ժամանակ, որի վերաբերյալ տեղեկությունները պահանջվում է փոփոխել, փոխանցվում է երկու գրառում: Առաջին գրառումը պետք է պարունակի նախկինում տեղեկագրքի մեջ ներառված գրառման մասին տեղեկությունները (այսուհետ՝ փոփոխվող գրառում): Երկրորդ գրառումը պետք է պարունակի ծանուցումների ընդունման կետի մասին փոփոխված տեղեկությունները (այսուհետ՝ փոփոխված գրառում):

25. Փոփոխվող գրառումը ձևավորելիս պետք է կիրառվեն հետևյալ կանոնները՝

ա) գրառման բոլոր վավերապայմանների արժեքները պետք է ճշգրտությամբ համապատասխանեն նախկինում տեղեկագրքի մեջ ներառված գրառման արժեքներին՝ բացառությամբ «գործողության ավարտի ամսաթվի» և «տեղեկագրքի (դասակարգչի) գրառման գործողության ավարտը կանոնակարգող ակտի մասին տեղեկությունների».

բ) «գործողության ավարտի ամսաթիվը» վավերապայմանը լրացվում է պարտադիր և պարունակում է այն ամսաթիվը, որից հետո պետք է կիրառվեն ծանուցումների ընդունման կետի մասին փոփոխված տեղեկությունները:

26. Փոփոխված գրառումը ձևավորելիս պետք է կիրառվեն հետևյալ կանոնները՝

ա) գրառման վավերապայմանների արժեքները պետք է պարունակեն ծանուցումների ընդունման կետի մասին փոփոխված տեղեկությունները՝ բացառությամբ «ծանուցումների ընդունման կետի ծածկագիրը» վավերապայմանի.

բ) «գործողության մեկնարկի ամսաթիվը» վավերապայմանը պարունակում է այն ամսաթիվը, սկսած որից պետք է կիրառվեն ծանուցումների ընդունման կետի մասին փոփոխված տեղեկությունները: Ընդ որում, փոփոխվող գրառման «գործողության ավարտի ամսաթիվը» վավերապայմանի արժեքը պետք է փոքր լինի փոփոխված գրառման «գործողության մեկնարկի ամսաթիվը» վավերապայմանի արժեքից.

գ) «տեղեկագրքի (դասակարգչի) գրառման ներառումը կանոնակարգող ակտի մասին տեղեկությունները» վավերապայմանը լրացվում է փոփոխվող գրառման «տեղեկագրքի (դասակարգչի) գրառման ավարտը կանոնակարգող ակտի մասին տեղեկությունները» վավերապայմանի արժեքին համապատասխան:

27. Լուծարման մասին տեղեկությունները ներկայացնելիս (ծանուցումների ընդունման յուրաքանչյուր լուծարվող (գործունեությունը դադարեցրած) կետի համար) նիշքում ստեղծվում է մեկ գրառում, որի ձևավորման ժամանակ կիրառվում են հետևյալ կանոնները՝

ա) գրառման բոլոր վավերապայմանների արժեքները պետք է համապատասխանեն նախկինում տեղեկագրքի մեջ ներառված գրառման արժեքներին՝ բացառությամբ «գործողության ավարտի ամսաթվի» և «տեղեկագրքի գրառման գործողության ավարտը կանոնակարգող ակտի մասին տեղեկությունների».

բ) «գործողության ավարտի ամսաթիվը» վավերապայմանը լրացվում է պարտադիր կարգով և պարունակում է այն ամսաթիվը, որը նախորդում է ծանուցումների ընդունման կետի լուծարման ամսաթվին կամ այն ամսաթվին, սկսած որից ծանուցումների ընդունման կետը դադարեցնում է գործունեությունը:

28. Նորմատիվ տեղեկատվական տեղեկությունների միասնական համակարգի ադմինիստրատորը հաստատում է ծանուցումների ընդունման կետերի մասին տեղեկությունների ստացումը՝ տեղեկագրքի ազգային մասի օպերատորին ռուսերենով մշակման արձանագրությունն ուղարկելու միջոցով:

29. Այն դեպքում, երբ մշակման արձանագրությունը պարունակում է սխալների նկարագրությունը, տեղեկագրքի ազգային մասի օպերատորը վերացնում է սխալները և կրկնում է ծանուցումների ընդունման կետերի մասին փոփոխված տեղեկությունները նորմատիվ տեղեկատվական տեղեկությունների միասնական համակարգի ադմինիստրատորին փոխանցելու գործընթացը՝ սույն կարգով սահմանված սկզբունքներին համապատասխան:

30. Ստացված տեղեկությունները մշակելու ժամանակ սխալների բացակայության դեպքում նորմատիվ տեղեկատվական տեղեկությունների միասնական համակարգի ադմինիստրատորն ընդունում է ներկայացված փոփոխված տեղեկությունները և ապահովում է դրանց մշակումն ու Միության տեղեկատվական պորտալում հրապարակումը:

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: