Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 139
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (21.11.2021-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.06.13-2022.06.26 Պաշտոնական հրապարակման օրը 22.06.2022
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
19.10.2021
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
19.10.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
21.11.2021

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

19 հոկտեմբերի 2021 թվականի

թիվ 139

քաղ. Մոսկվա

 

ՍԵՐԲԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԾԱԳՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ԵՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԱՐԱԾՔՆԵՐ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԱՌԱՆՁԻՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԱԿԱԳՆԱՅԻՆ ՔՎՈՏԱՆԵՐԻ՝ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԾԱՎԱԼՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Եվրասիական տնտեսական միության ու դրա անդամ պետությունների՝ մի կողմից, և Սերբիայի Հանրապետության՝ մյուս կողմից, միջև ազատ առևտրի գոտու մասին» 2019 թվականի հոկտեմբերի 25-ի համաձայնագրի (այսուհետ՝ Համաձայնագիր) 4-րդ հոդվածին, Համաձայնագրի թիվ 2 հավելվածին, «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 35-րդ և 45-րդ հոդվածներին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Սահմանել Սերբիայի Հանրապետության ծագում ունեցող և Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների (այսուհետ՝ անդամ պետություններ) տարածքներ Համաձայնագրին համապատասխան ներմուծվող ապրանքների առանձին տեսակների նկատմամբ սակագնային քվոտաների (այսուհետ համապատասխանաբար՝ ապրանքներ, սակագնային քվոտաներ)՝ 2022 թվականի ծավալները՝ թիվ 1 հավելվածի համաձայն։

2. Սահմանել, որ՝

սույն որոշման թիվ 1 հավելվածում նշված սակագնային քվոտաների ծավալների շրջանակներում ներմուծվող ապրանքների նկատմամբ, անդամ պետության լիազորված մարմնի կողմից տրված լիցենզիայի առկայության և Համաձայնագրով սահմանված՝ ազատ առևտրի ռեժիմի տրամադրման պայմանների պահպանման դեպքում կիրառվում է ներմուծման մաքսատուրքի՝ մաքսային արժեքի 0 տոկոսի չափով դրույքաչափը.

սակագնային քվոտաները կիրառվում են սույն որոշման թիվ 1 հավելվածում նշված՝ «բացթողում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ձևակերպվող ապրանքների նկատմամբ.

սույն որոշման թիվ 1 հավելվածում նշված՝ սակագնային քվոտաների ծավալները գերազանցող քանակով ապրանքների ներմուծման դեպքում և (կամ) Համաձայնագրով սահմանված՝ ազատ առևտրի ռեժիմի տրամադրման պայմանների չպահպանման դեպքում կիրառվում են Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնի ներմուծման մաքսատուրքերի դրույքաչափերը:

3. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի՝ առևտրի հարցերով անդամ (նախարար) Ա.Ա. Սլեպնևին՝ ապահովել սույն որոշման թիվ 1 հավելվածում նշված ապրանքների՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծման մոնիթորինգի անցկացումը:

4. Անդամ պետություններին՝

իրականացնել սույն որոշման թիվ 1 հավելվածում նշված սակագնային քվոտաների ծավալների բաշխումն արտաքին առևտրային գործունեության մասնակիցների միջև՝ իրենց օրենսդրությանը համապատասխան.

հանձնարարել գործադիր իշխանության լիազորված մարմիններին` իրականացնել սույն որոշման թիվ 1 հավելվածում նշված ապրանքների ներմուծման լիցենզիաների տրամադրումը:

հանձնարարել մաքսային մարմիններին` յուրաքանչյուր եռամսյակ հաշվետու եռամսյակին հաջորդող ամսվա 10-րդ օրվանից ոչ ուշ, Եվրասիական տնտեսական հանձնաժողով ներկայացնել սույն որոշման թիվ 1 հավելվածում նշված ապրանքների՝ իրենց պետության տարածք ներմուծման ծավալների մասին տեղեկատվությունը՝ համաձայն թիվ 2 հավելվածով սահմանված ձևի:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝

Մ. Մյասնիկովիչ

 

ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 1

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2021 թվականի հոկտեմբերի 19-ի թիվ 139 որոշման

 

ԾԱՎԱԼՆԵՐ

 

«Եվրասիական տնտեսական միության ու դրա անդամ պետությունների՝ մի կողմից, և Սերբիայի Հանրապետության՝ մյուս կողմից, միջև ազատ առևտրի գոտու մասին» 2019 թվականի հոկտեմբերի 25-ի համաձայնագրին համապատասխան՝ Սերբիայի Հանրապետության ծագում ունեցող և Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների տարածքներ ներմուծվող ապրանքների առանձին տեսակների նկատմամբ 2022 թվականի սակագնային քվոտաների

 

Ապրանքի անվանումը

ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագիրը

Չափման միավորը

Սակագնային
քվոտայի
ծավալները

ընդա-մենը

Հայաս-տանի Հանրա-պետություն

Բելա-ռուսի Հանրա-պետություն

Ղազախս-տանի Հանրա-պետություն

Ղրղզս-տանի Հանրա-պետություն

Ռուսաս-տանի Դաշնու-թյուն

Այլ պանիրներ՝ բացառությամբ խոտերի հավելումով պատրաստված Գլարյան պանրի, Բուտերկազե պանրի և ոչխարի կամ այծի կաթից պանրի, որոնք Սերբիայի Հանրապետության ծագում ունեն և դասակարգվում են ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 0406 90 690 0, 0406 90 740 0, 0406 90 860 0, 0406 90 890 0, 0406 90 920 0, 0406 90 930 0, 0406 90 990 1 և 0406 90 990 9 ծածկագրերով, և որոնց ներմուծումը Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք իրականացվում է սակագնային առանձնաշնորհման կիրառմամբ՝ ներմուծման մաքսատուրքերի վճարումից ազատման տեսքով՝ ապրանքի ծագման հավաստագրի 8-րդ վանդակում «Glarus cheese with herbs», կամ «Buttercase cheese», կամ «Cheese made of goat’s or sheep’s milk» նշման առկայության դեպքում

0406 90 690 0

0406 90 740 0

0406 90 860 0

0406 90 890 0

0406 90 920 0

0406 90 930 0

0406 90 990 1

0406 90 990 9

տոննա

400

2.31

18.43

118.05

3.85

257.36

Սպիրտային թրմօղի` ստացված խաղողի գինու կամ խաղողի կնճեռի թորման արդյունքում, այլ

2208 20 290 0

2208 20 890 0

լ

100% սպիրտ

35000

6365

2109

3275

493

22758

Սիգարետներ` ծխախոտ պարունակող

2402 20 100 0

2402 20 900 0

1000 հատ

2 000 000*

103886**

35536

21993

966

8064

37327

 

_______________________________

* Սակագնային քվոտա՝ «Եվրասիական տնտեսական միության ու դրա անդամ պետությունների՝ մի կողմից, և Սերբիայի Հանրապետության՝ մյուս կողմից, միջև ազատ առևտրի գոտու մասին» 2019 թվականի հոկտեմբերի 25-ի համաձայնագրին համապատասխան:

** Սակագնային քվոտայի բաշխվող ծավալը:

 

ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 2

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2021 թվականի հոկտեմբերի 19-ի թիվ 139 որոշման

 

(ձև)

 

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

 

Եվրասիական տնտեսական միության անդամ պետության տարածք Սերբիայի Հանրապետության ծագում ունեցող այն ապրանքների առանձին տեսակների ներմուծման ծավալների մասին, որոնց մասով կիրառվում են սակագնային քվոտաներ՝ «Եվրասիական տնտեսական միության ու դրա անդամ պետությունների՝ մի կողմից, և Սերբիայի Հանրապետության՝ մյուս կողմից, միջև ազատ առևտրի գոտու մասին» 2019 թվականի հոկտեմբերի 25-ի համաձայնագրին համապատասխան

 

_____ թվականի ___ եռամսյակի համար

 

Ապրանքի անվանումը

ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ
ծածկագիրը

Եռամսյակի տվյալները (ըստ ամիսների)

 

քանակը

արժեքը (ԱՄՆ դոլարով)

Այլ պանիրներ՝ բացառությամբ խոտերի հավելումով պատրաստված Գլարյան պանրի, Բուտերկազե պանրի և ոչխարի կամ այծի կաթից պանրի, որոնք Սերբիայի Հանրապետության ծագում ունեն և դասակարգվում են ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 0406 90 690 0, 0406 90 740 0, 0406 90 860 0, 0406 90 890 0, 0406 90 920 0, 0406 90 930 0, 0406 90 990 1 և 0406 90 990 9 ծածկագրերով, և որոնց ներմուծումը Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք իրականացվում է սակագնային առանձնաշնորհման կիրառմամբ՝ ներմուծման մաքսատուրքերի վճարումից ազատման տեսքով՝ ապրանքի ծագման հավաստագրի 8-րդ վանդակում «Glarus cheese with herbs», կամ «Buttercase cheese», կամ «Cheese made of goat’s or sheep’s milk» նշման առկայության դեպքում

0406 90 690 0

0406 90 740 0

0406 90 860 0

0406 90 890 0

0406 90 920 0

0406 90 930 0

0406 90 990 1

0406 90 990 9

I ամիս

   

II ամիս

   

III ամիս

   

ընդամենը եռամսյակում

   

Սպիրտային թրմօղի` ստացված խաղողի գինու կամ խաղողի մզվածքի թորման արդյունքում, այլ

2208 20 290 0

2208 20 890 0

I ամիս

     

II ամիս

     

III ամիս

     

ընդամենը եռամսյակում

     

Սիգարետներ` ծխախոտ պարունակող

2402 20 100 0

2402 20 900 0

I ամիս

     

II ամիս

     

III ամիս

     

ընդամենը եռամսյակում

     
 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: