Գլխավոր տեղեկություն
Համար
N 1038-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (08.07.2022-30.09.2022)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.06.27-2022.07.10 Պաշտոնական հրապարակման օրը 07.07.2022
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
07.07.2022
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
07.07.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
08.07.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

7 հուլիսի 2022 թվականի N 1038-Ն

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 2121-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասով, «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 6-րդ հոդվածի 1-ին մասով և 21-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի N 2 աղյուսակում կատարել վերաբաշխում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի դեկտեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 2121-Ն որոշման NN 3, 4, 5, 9 և 9.1 հավելվածներում կատարել փոփոխություններ և լրացումներ` համաձայն NN 1, 2, 3 և 4 հավելվածների:

2. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետին`

1) Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Գառնի համայնքի Ողջաբերդ բնակավայրի սողանքային գոտում գտնվող 4-րդ և 5-րդ կարգի վնասվածության աստիճան ունեցող թվով 15 բնակելի տների բնակիչներին (այսուհետ՝ շահառուներ) բնակարան (բնակելի տուն) ձեռք բերելու նպատակով տրամադրել ֆինանսական աջակցություն բնակարանի գնման վկայագրի (այսուհետ՝ վկայագիր) միջոցով` 241,897.5 հազ. դրամի չափով` համաձայն N 5 հավելվածի.

2) տրամադրվող ֆինանսական աջակցության չափի հաշվարկման համար հիմք ընդունել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետարանի կողմից ներկայացված ընտանիքի կազմին համապատասխան հասանելիք բնակարանի սենյակների թիվը, 1-սենյականոցի համար` 45 քառ. մետր, 2-սենյականոցի համար՝ 55 քառ. մետր, 3-սենյականոցի համար՝ 65 քառ. մետր, 4-սենյականոցի համար՝ 75 քառ. մետր, 5-սենյականոցի համար՝ 85 քառ. մետր ընդհանուր մակերեսը և Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի կողմից հրապարակված՝ Աբովյան համայնքի բազմաբնակարան շենքերի բնակարանների ընդհանուր մակերեսի մեկ քառ. մետրի համար 2022 թվականի ապրիլին ձևավորված շուկայական գինը՝ 248.1 հազ. դրամ:

3. Սահմանել, որ`

1) սույն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետում նշված վկայագրերը տրամադրվում են շահառուներին Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետի կողմից ծանուցումը ստանալուց հետո մեկամսյա ժամկետում՝ վերջիններիս կողմից Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետին ներկայացված դիմումի հիման վրա.

2) վկայագրի և դրա միջոցով բնակարան (բնակելի տուն) ձեռք բերելու համար ֆինանսական աջակցությունը տրամադրվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի փետրվարի 24-ի N 309-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգով սահմանված ընթացակարգին համապատասխան, Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետի և վկայագրի միջոցով աջակցություն ստանալու իրավունք ունեցող ընտանիքի միջև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` վկայագրի միջոցով բնակարան (բնակելի տուն) ձեռք բերելու համար ֆինանսական աջակցություն ստանալու մասին կնքված պայմանագրի հիման վրա.

3) սույն կետի 2-րդ ենթակետում նախատեսված աջակցության պայմանագրում որպես պարտադիր պայման է ամրագրվում՝

ա․ շահառուների կողմից իրենց 4-րդ և 5-րդ կարգի վնասվածության աստիճան ունեցող բնակելի տան քանդումը` աջակցություն ստացողի միջոցների հաշվին` աջակցության միջոցով բնակելի տան (բնակարանի) ձեռքբերումից ոչ ուշ, քան երկամսյա ժամկետում,

բ․ հողամասի նպատակային նշանակության փոփոխությունը, որի համար քաղաքացին դիմում է ներկայացնում ոչ ուշ, քան վթարային տունը քանդելուց հետո մեկամսյա ժամկետում.

4) տրամադրվող վկայագրի միջոցով բնակարանի (բնակելի տան) ձեռքբերման ժամկետ է սահմանվում մինչև 2022 թվականի դեկտեմբերի 20-ը` առանց ժամկետի երկարաձգման հնարավորության.

5) վկայագրում ամրագրված ժամկետում բնակարան (բնակելի տուն) ձեռք չբերելու դեպքում վկայագիրը համարվում է մարված.

6) սույն կետի 3-րդ ենթակետի պայմանները չկատարելու դեպքում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից վճարված գումարները ենթակա են վերադարձման պետական բյուջե՝ օրենսդրությամբ սահմանված կարգով.

7) սույն կետի 1-ին ենթակետով սահմանված ժամկետում վկայագիր ստանալու համար Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետին դիմում չներկայացրած, կամ տրամադրվող վկայագրից հրաժարված, կամ վկայագիր ստացած, սակայն սույն կետի 4-րդ ենթակետում նշված ժամկետում բնակարան (բնակելի տուն) ձեռք չբերած անձանց (ընտանիքների) բնակարանային խնդիրների լուծման նկատմամբ սույն որոշման շրջանակներում պետական աջակցության տրամադրումը համարվում է դադարեցված, սակայն այդ անձանց (ընտանիքների) համար պահպանվում է պետական աջակցությամբ իրականացվող բնակարանային ապահովման այլ ծրագրերի շրջանակներում բնակարանային պայմանների բարելավման իրավունքը.

8) տրամադրվող վկայագրում նշվող ֆինանսական աջակցության չափից ցածր արժողությամբ բնակելի տան (բնակարանի) ձեռքբերման դեպքում արժեքների տարբերությունը մնում է աջակցություն ստացող անձի տրամադրության տակ, իսկ ավելի բարձրի դեպքում` արժեքների տարբերությունը լրացվում է աջակցություն ստացողի սեփական միջոցների հաշվին։

4. Առաջարկել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Գառնի համայնքի ղեկավարին շահառուի կողմից սույն որոշման 3-րդ կետի 3-րդ ենթակետի աշխատանքների իրականացումից հետո՝ սահմանված կարգով փոփոխել շահառու սեփականատերերի հողամասերի նպատակային նշանակությունը` բնակավայրերի բնակելի կառուցապատման (տնամերձ) հողամասերը փոխադրելով գյուղատնտեսական նշանակության (բազմամյա տնկարկների կամ վարելահողերի) կատեգորիայի:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

 

Երևան

 

 

07.07.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2022 թվականի

հուլիսի 7-ի N 1038-Ն որոշման

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2022 թվականի

հուլիսի 7-ի N 1038-Ն որոշման

 

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2022 թվականի

հուլիսի 7-ի N 1038-Ն որոշման

 

 

Հավելված N 4

ՀՀ կառավարության 2022 թվականի

հուլիսի 7-ի N 1038-Ն որոշման

 

 

Հավելված N 5

ՀՀ կառավարության 2022 թվականի

հուլիսի 7-ի N 1038-Ն որոշման

 

Ց ՈՒ Ց Ա Կ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՈՂՋԱԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔԻ ՍՈՂԱՆՔԱՅԻՆ ԳՈՏՈՒՄ ԳՏՆՎՈՂ 4-ՐԴ ԵՎ 5-ՐԴ ԿԱՐԳԻ ՎՆԱՍՎԱԾՈՒԹՅԱՆ ԱՍՏԻՃԱՆ ՈՒՆԵՑՈՂ ԹՎՈՎ 15 ԲՆԱԿԵԼԻ ՏՆԵՐԻ ՇԱՀԱՌՈՒՆԵՐԻ (ԵՎ ՀԱՇՎԱՌՎԱԾ, ԵՎ ՓԱՍՏԱՑԻ ԲՆԱԿՎՈՂ)

 

NN ը/կ

Համայնքը (բնակավայր)

Աջակցություն ստացողի անունը, ազգանունը, հայրանունը

Վթարային բնակելի տների հասցեները

Ծննդյան տարեթիվը

Անձնագրային տվյալները

Հասանելիք բնակարանների սենյակների թիվը

Տրամադրվող ֆինանսական աջակցության չափը

(հազ. դրամ)

1.

Ողջաբերդ

Իսրայելյան Տիգրան Սարգսի

4-րդ փողոց, 24 տուն

1958

AN0464709

2

13,645,500.0

2.

Մուրադյան Գայանե Վաչիկի

5-րդ փողոց, 90 տուն

1965

AN0244402

1

11,164,500.0

3.

Գրիգորյան Գրիգոր Շավարշի

1-ին փողոց, 17 տուն

1939

AN0299694

3

16,126,500.0

4.

Մելքոնյան Փերուշա Արամի

8-րդ փողոց, 7-րդ տուն

1942

AM0559067

4

18,607,500.0

5.

Գալստյան Ռիմա Արամայիսի

8-րդ փողոց, 13 տուն

1954

AN0498934

5

21,088,500.0

6.

Համբարձումյան Հենրիկ Հովհաննեսի

8-րդ փողոց, 2-րդ տուն

1935

AN0267933

4

18,607,500.0

7.

Բուդաղյան Զվարթ Անդրանիկի

1-ին փողոց, 29 տուն

1946

AM0891435

4

18,607,500.0

8.

Փոթոյան Արման Էդիկի

5-րդ փողոց, 50 տուն

1977

AR0378733

1

11,164,500.0

9.

Միքայելյան Նշան Անուշավանի

5-րդ փողոց, 52 տուն

1964

BA3512550

1

11,164,500.0

10.

Մարկոսյան

Մարգարիտ

Հովհաննեսի

7-րդ փողոց, 25 տուն

1986

AS0313798

3

16,126,500.0

11.

Շահբազյան Թամար Համազասպի

3-րդ փողոց, 1-ին տուն

1965

AM0908930

2

13,645,500.0

12.

Առաքելյան Բագրատ Մաքսիմի

7-րդ փողոց, 39 տուն

1961

009500729

3

16,126,500.0

13.

Իսրայելյան Հայրիկ Սուրեն

5-րդ փողոց, 31 տուն

1969

009061557

3

16,126,500.0

14.

Ղազարյան Գևորիկ Կնյազի

1-ին փողոց, 14 տուն

1978

AS0401837

4

18,607,500.0

15.

Էդիկ Սևոյան Համլետի

4-րդ փողոց, 1-ին տուն

1979

AU0278193

5

21,088,500.0

ԸՆԴԱՄԵՆԸ

       

241,897,500.0

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան

 

07.07.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 7 հուլիսի 2022 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
29.09.2022, N 1490-Ն 30.09.2022, N 1038-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան