Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 128
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (24.10.2021-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.06.13-2022.06.26 Պաշտոնական հրապարակման օրը 22.06.2022
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
21.09.2021
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
21.09.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
24.10.2021

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

21 սեպտեմբերի 2021 թվականի

թիվ 128

քաղ. Մոսկվա

 

ԱՆՄԱՔՍ ԱՌԵՎՏՐԻ ԽԱՆՈՒԹՆԵՐԻ ՏԻՐԱՊԵՏՈՂՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՌԵԵՍՏՐԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԵՎ ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 398-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Հաստատել կից ներկայացվող՝ Անմաքս առևտրի խանութների տիրապետողների ընդհանուր ռեեստրի ձևավորման և վարման կարգը։

2. Խնդրանքով դիմել Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններին՝ անմաքս առևտրի խանութների տիրապետողների ընդհանուր ռեեստրի ձևավորման նպատակով՝ մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը, ապահովել մաքսային մարմինների կողմից անդամ պետությունների անմաքս առևտրի խանութների տիրապետողների ռեեստրները Եվրասիական տնտեսական հանձնաժողով ուղարկումը։

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝

Մ. Մյասնիկովիչ

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի կոլեգիայի

2021 թվականի սեպտեմբերի 21-ի

թիվ 128 որոշմամբ

 

ԿԱՐԳ

 

անմաքս առևտրի խանութների տիրապետողների ընդհանուր ռեեստրի ձևավորման և վարման

 

1. Անմաքս առևտրի խանութների տիրապետողների ընդհանուր ռեեստրը (այսուհետ՝ ընդհանուր ռեեստր) անմաքս առևտրի խանութների տիրապետողների մասին տեղեկություններ պարունակող ընդհանուր տեղեկատվական ռեսուրս է, որի ձևավորումն ու վարումն իրականացվում են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից (այսուհետ՝ Հանձնաժողով)՝ Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ Միություն) ինտեգրված տեղեկատվական համակարգի միջոցների օգտագործմամբ՝ Միության անդամ պետությունների գործադիր իշխանության լիազորված մարմինների (այսուհետ համապատասխանաբար՝ անդամ պետություններ, լիազորված մարմիններ) և Հանձնաժողովի միջև տեղեկատվական փոխգործակցության հիման վրա։

2. Ընդհանուր ռեեստրի ձևավորումն ու վարումը ներառում է անդամ պետությունների անմաքս առևտրի խանութների տիրապետողների ռեեստրներից տեղեկությունների ստացումը, համակարգումը, արդիականացումն ու պահպանումը։

3. Ըստ հավելվածի համաձայն սահմանված ձևի՝ *.doc կամ *.xml (*.xlsx) ձևաչափով՝ անդամ պետությունների անմաքս առևտրի խանութների տիրապետողների ռեեստրները ներկայացնելն իրականացվում է հետևյալ լիազորված մարմինների կողմից՝

Հայաստանի Հանրապետությունում՝ Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե.

Բելառուսի Հանրապետությունում՝ Բելառուսի Հանրապետության պետական մաքսային կոմիտե.

Ղազախստանի Հանրապետությունում՝ Ղազախստանի Հանրապետության ֆինանսների նախարարության պետական եկամուտների կոմիտե.

Ղրղզստանի Հանրապետությունում՝ Ղրղզստանի Հանրապետության էկոնոմիկայի և ֆինանսների նախարարությանն առընթեր պետական մաքսային ծառայություն.

Ռուսաստանի Դաշնությունում՝ Դաշնային մաքսային ծառայություն։

4. Անդամ պետությունների անմաքս առևտրի խանութների տիրապետողների ռեեստրները Հանձնաժողով են ուղարկվում դրանցում փոփոխություններ կատարելու օրվանից հետո 5 աշխատանքային օրվանից ոչ ուշ (իրավաբանական անձին ռեեստրում ընդգրկելը կամ ռեեստրից դրան հանելը, իրավաբանական անձի մասին տեղեկությունների փոփոխումը)։

5. Սույն կարգի 4-րդ կետին համապատասխան ստացված՝ անդամ պետության անմաքս առևտրի խանութների տիրապետողների ռեեստրի հիման վրա Հանձնաժողովն արդիականացնում է ընդհանուր ռեեստրը և ապահովում դրա տեղադրումը Միության պաշտոնական կայքում՝ այդ ռեեստրն ստանալու օրվանից հետո 1 աշխատանքային օրվանից ոչ ուշ։

 

ՀԱՎԵԼՎԱԾ

Անմաքս առևտրի խանութների

տիրապետողների ընդհանուր ռեեստրի

 ձևավորման և վարման կարգի (ձև)

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ՌԵԵՍՏՐ

 

անմաքս առևտրի խանութների տիրապետողների

 

Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունը, որի մաքսային մարմնի կողմից տրվել է ռեեստրում իրավա-բանական անձի ընդգրկումը հաստատող փաստա-թուղթը

Տեղեկու-թյունների գրանցման համարը կամ ռեեստրում իրավա-բանական անձի ընդգրկումը հաստատող փաստաթղթի համարը

Ռեեստրում իրավաբանական անձին ընդգրկելու ամսաթիվը

Անմաքս առևտրի խանութի տիրա-պետողի լրիվ անվանումը

Անմաքս առևտրի խանութի տիրապետողի գտնվելու վայրը, կոնտակտային վավերա-պայմանները

ՀՎՀՀ-ն, ՎՀՀ-ն, ԲՆՀ-ն (ԱՆՀ-ն), ՆՀՀ (ՆԱՀ)-ն, ՀՎՆՀ-ն

Անմաքս առետրի խանութի գտնվելու վայրը

Անմաքս առևտրի խանութի ընդհանուր մակերեսը (մ2)

Մաքսային մարմինը, որի գործու-նեության տարածա-շրջանում տեղակայված է անմաքս առևտրի խանութը

1

2

3

4

5

6

7

8

9

 

Ծանոթագրություն. Սույն ռեեստրի 6-րդ վանդակում նշվում է՝

Հայաստանի Հանրապետության համար՝ հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ).

Բելառուսի Հանրապետության համար՝ վճարողի հաշվառման համարը (ՎՀՀ).

Ղազախստանի Հանրապետության համար՝ բիզնես-նույնականացման համարը կամ անհատական նույնականացման համարը (ԲՆՀ կամ ԱՆՀ).

Ղրղզստանի Հանրապետության համար՝ հարկ վճարողի նույնականացման հարկային համարը կամ նույնականացման անձնական համարը (ՆՀՀ կամ ՆԱՀ).

Ռուսաստանի Դաշնության համար՝ հարկ վճարողի նույնականացման համարը (ՀՎՆՀ)։

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: