Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 101
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (22.09.2021-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.06.13-2022.06.26 Պաշտոնական հրապարակման օրը 22.06.2022
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
17.08.2021
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
17.08.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
22.09.2021

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

17 օգոստոսի 2021 թվականի

թիվ 101

քաղ. Մոսկվա

 

ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 9-Ի ԹԻՎ 877 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 52-րդ հոդվածի 2-րդ կետին, Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 2 հավելվածի 11-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Լրացնել Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի դեկտեմբերի 9-ի ««Մաքսային միության «Անվավոր տրանսպորտային միջոցների անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգի ընդունման մասին» թիվ 877 որոշումը հետևյալ բովանդակությամբ 3.2.5 ենթակետով.

«3.2.5. Մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ թույլատրվում է չհանդերձել M1, М2, Мз, N1, N2 և N3 կատեգորիաների այն տրանսպորտային միջոցները (հենասարքերը) արտակարգ օպերատիվ ծառայությունների կանչի սարքվածքով կամ համակարգով (բացառությամբ վտանգավոր բեռների փոխադրման համար նախատեսված տրանսպորտային միջոցների և երեխաների փոխադրման համար հատուկ նախատեսված տրանսպորտային միջոցների), որոնք պատրաստված են Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքում և, որոնց նկատմամբ գործում են տրանսպորտային միջոցի տեսակի հաստատումները (հենասարքի տեսակի հաստատումները):

Նշված տրանսպորտային միջոցները (հենասարքերը) պետք է մինչև 2022 թվականի հունիսի 30-ը տրանսպորտային միջոցի (հենասարքի) արտադրողի կողմից լրահանդերձված լինեն արտակարգ օպերատիվ ծառայությունների կանչի սարքվածքով կամ համակարգով:

Սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը շրջանառության մեջ բաց թողնված այդպիսի տրանսպորտային միջոցների (հենասարքերի) իրացումն առանց արտակարգ օպերատիվ ծառայությունների կանչի սարքվածքների կամ համակարգերի, իրականացվում է տրանսպորտային միջոցները (հենասարքերը) արտակարգ օպերատիվ ծառայությունների կանչի սարքվածքով կամ համակարգով լրահանդերձելու անհրաժեշտության մասին սպառողներին պարտադիր տեղեկացնելու և տրանսպորտային միջոցի էլեկտրոնային անձնագրում (տրանսպորտային միջոցի հենասարքի էլեկտրոնային անձնագրում) համապատասխան տեղեկատվությունը նշելու պայմանով:

Սույն որոշումը կատարելու նկատմամբ վերահսկողությունն ապահովվում է Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների լիազորված մարմինների կողմից անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան:»:

2. Սահմանել, որ առանց արտակարգ օպերատիվ ծառայությունների կանչի սարքվածքների կամ համակարգերի՝ Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի դեկտեմբերի 9-ի թիվ 877 որոշման 3.2.5 ենթակետին համապատասխան շրջանառության մեջ բաց թողնված տրանսպորտային միջոցների (տրանսպորտային միջոցների հենասարքերի)՝ տրանսպորտային միջոցների էլեկտրոնային անձնագրերում (տրանսպորտային միջոցների հենասարքերի էլեկտրոնային անձնագրերում) «Լրացուցիչ տեղեկատվություն» բաժնի «Այլ տեղեկատվություն» ենթաբաժնում՝ որպես հիմք, նշվում են սույն որոշման վավերապայմանները:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո և տարածվում է 2021 թվականի օգոստոսի 17-ից հետո ծագած իրավահարաբերությունների վրա։

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի

                  կոլեգիայի նախագահ՝

 

Մ. Մյասնիկովիչ

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: