ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 հունիսի 2021 թվականի |
թիվ 75 |
քաղ. Մոսկվա |
ԿԱՄԱՎՈՐ ՀԻՄՈՒՆՔՈՎ ԿԻՐԱՌՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ «ՃԱՐՊԱՅՈՒՂԱՅԻՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ» ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԻ (ՄՄ ՏԿ 024/2011) ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ «ՃԱՐՊԱՅՈՒՂԱՅԻՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ» ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԻ (ՄՄ ՏԿ 024/2011) ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԿԻՐԱՌԵԼՈՒ ԵՎ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՄԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՈՒՄՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ (ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐԻ) ԵՎ ՉԱՓՈՒՄՆԵՐԻ ԿԱՆՈՆՆԵՐ ՈՒ ՄԵԹՈԴՆԵՐ, ԱՅԴ ԹՎՈՒՄ՝ ՆՄՈՒՇԱՌՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ (ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ, ՎԵՐԱՆԱՅՄԱՆ) ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 51-րդ հոդվածի 1-ին կետի 11-րդ և 12-րդ ենթակետերով նախատեսված սկզբունքների իրագործման նպատակով և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 2 հավելվածի 7-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Հաստատել կից ներկայացվող՝ կամավոր հիմունքով կիրառման արդյունքում «Ճարպայուղային արտադրանքի տեխնիկական կանոնակարգ» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 024/2011) պահանջների պահպանումն ապահովող միջպետական ստանդարտների, ինչպես նաև «Ճարպայուղային արտադրանքի տեխնիկական կանոնակարգ» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 024/2011) պահանջները կիրառելու և կատարելու և տեխնիկական կանոնակարգման օբյեկտների համապատասխանության գնահատումն իրականացնելու համար անհրաժեշտ հետազոտությունների (փորձարկումների) և չափումների կանոններ ու մեթոդներ, այդ թվում՝ նմուշառման կանոններ պարունակող միջպետական ստանդարտների մշակման (փոփոխությունների կատարման, վերանայման) ծրագիրը:
2. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2013 թվականի դեկտեմբերի 10-ի «Կամավոր հիմունքով կիրառման արդյունքում «Ճարպայուղային արտադրանքի տեխնիկական կանոնակարգ» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 024/2011) պահանջների պահպանումն ապահովող միջպետական ստանդարտների, ինչպես նաև «Ճարպայուղային արտադրանքի տեխնիկական կանոնակարգ» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 024/2011) պահանջները կիրառելու և կատարելու և տեխնիկական կանոնակարգման օբյեկտների համապատասխանության գնահատումն իրականացնելու համար անհրաժեշտ հետազոտությունների (փորձարկումների) և չափումների կանոններ ու մեթոդներ, այդ թվում՝ նմուշառման կանոններ պարունակող միջպետական ստանդարտների մշակման (փոփոխությունների կատարման, վերանայման) ծրագրի մասին» որոշումն ուժը կորցրած ճանաչել:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար՝ |
Վ. Նազարենկո |
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2021 թվականի հունիսի 1-ի թիվ 29 որոշմամբ |
ԾՐԱԳԻՐ
Կամավոր հիմունքով կիրառման արդյունքում «Ճարպայուղային արտադրանքի տեխնիկական կանոնակարգ» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 024/2011) պահանջների պահպանումն ապահովող միջպետական ստանդարտների, ինչպես նաև «Ճարպայուղային արտադրանքի տեխնիկական կանոնակարգ» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 024/2011) պահանջները կիրառելու և կատարելու և տեխնիկական կանոնակարգման օբյեկտների համապատասխանության գնահատումն իրականացնելու համար անհրաժեշտ հետազոտությունների (փորձարկումների) և չափումների կանոններ ու մեթոդներ, այդ թվում՝ նմուշառման կանոններ պարունակող միջպետական ստանդարտների մշակման (փոփոխությունների կատարման, վերանայման) մասին
Համարը՝ ը/կ |
ՍՄԴ-ի ծածկագիրը |
Միջպետական ստանդարտի նախագծի անվանումը: Աշխատանքների տեսակները |
Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի տարրերը |
Մշակման ժամկետները |
Եվրասիական տնտեսական միության անդամ պետություն՝ պատասխանատու մշակող | |
մեկնարկը |
ավարտը | |||||
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
1 |
67.200.10 |
Կոկոսի յուղ. Ընդհանուր տեխնիկական պայմանները: ԳՕՍՏ-ի մշակում |
2-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետ, 5-րդ, 8-րդ հոդվածներ, 4-րդ հավելված |
2013 թվական |
2021 թվական |
Ռուսաստանի Դաշնություն |
2 |
67.200.10 |
Արմավենու յուղ և դրա թորամասերը. Ընդհանուր տեխնիկական պայմանները: ԳՕՍՏ-ի մշակում |
2-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետ, 5-րդ, 8-րդ հոդվածներ, 4-րդ հավելված |
2013 թվական |
2021 թվական |
Ռուսաստանի Դաշնություն |
3 |
67.200.10 |
Արմավենու միջուկի յուղ և դրա թորամասերը. Ընդհանուր տեխնիկական պայմանները: ԳՕՍՏ-ի մշակում |
2-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետ, 5-րդ, 8-րդ հոդվածներ, 4-րդ հավելված |
2013 թվական |
2021 թվական |
Ռուսաստանի Դաշնություն |
4 |
67.200.10 |
Կաթնային ճարպի փոխարինիչ. Տեխնիկական պայմանները։ ԳՕՍՏ 31648-2012-ի վերանայում |
2-րդ հոդվածի 3-րդ մասի 25-րդ կետ, 5-րդ, 8-րդ հոդվածներ |
2017 թվական |
2021 թվական |
Ռուսաստանի Դաշնություն |
5 |
67.200.10 |
Մարգարիններ. Ընդհանուր տեխնիկական պայմանները:
ԳՕՍՏ 32188-2013-ում փոփոխությունների կատարում |
2-րդ հոդվածի 3-րդ մասի 14-17-րդ կետեր, 5-րդ, 8-րդ հոդվածներ |
2018 թվական |
2021 թվական |
Ռուսաստանի Դաշնություն |
6 |
67.200.10 |
Սոուսներ՝ բուսական յուղերի հիմքով. Ընդհանուր տեխնիկական պայմանները: ԳՕՍՏ 31755-2012-ում փոփոխությունների կատարում |
2-րդ հոդվածի 3-րդ մասի 31-րդ կետ, 5-րդ, 8-րդ հոդվածներ |
2018 թվական |
2021 թվական |
Ռուսաստանի Դաշնություն |
7 |
67.200.10 |
Ճարպեր հատուկ նշանակության. Ընդհանուր տեխնիկական պայմանները: ԳՕՍՏ 33648-2015-ի վերանայում |
2-րդ հոդվածի 3-րդ մասի 24-րդ կետ, 5-րդ, 8-րդ հոդվածներ |
2021 թվական |
2022 թվական |
Բելառուսի Հանրապետություն |
8 |
67.200.10 |
Բուսական յուղեր, կենդանական ճարպեր և դրանց վերամշակման մթերք. Իմպուլսային միջուկամագնիսական ռեզոնանսի մեթոդով պինդ ճարպի պարունակության որոշում։ ԳՕՍՏ 31757-2012-ում փոփոխությունների կատարում |
3-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետ |
2020 թվական |
2021 թվական |
Ռուսաստանի Դաշնություն |
9 |
67.200.10 |
Մանանեխի յուղ. Տեխնիկական պայմանները։ ԳՕՍՏ 8807-94-ում փոփոխությունների կատարում |
2-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետ, 5-րդ, 8-րդ հոդվածներ, 4-րդ հավելված |
2020 թվական |
2021 թվական |
Ռուսաստանի Դաշնություն |
10 |
67.200.10 |
Յուղեր բուսական. Ոչ ճարպային խառնուկների և նստվածքի որոշման մեթոդներ։ ԳՕՍՏ 5481-2014-ում փոփոխությունների կատարում |
2-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետ |
2021 թվական |
2022 թվական |
Ռուսաստանի Դաշնություն |
11 |
67.200.10 |
Յուղեր բուսական. Խոնավության և ցնդող նյութերի որոշման մեթոդներ։ ԳՕՍՏ 11812-66-ի վերանայում |
2-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետ |
2021 թվական |
2022 թվական |
Ռուսաստանի Դաշնություն |
12 |
67.200.10 |
Յուղեր բուսական և մթերք՝ ճարպային ֆազերի խառը բաղադրությամբ. Կեղծման հայտնաբերման մեթոդ։ ԳՕՍՏ 30623-2018-ում փոփոխությունների կատարում |
2-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետ, 5-րդ հոդված, 3-րդ, 4-րդ հավելվածներ |
2021 թվական |
2022 թվական |
Ռուսաստանի Դաշնություն |
13 |
67.200.10 |
Յուղեր բուսական, ճարպեր կենդանական և դրանց վերամշակման մթերք. Ճարպաթթուների տրանսիզոմերների զանգվածային մասի որոշման մեթոդներ: ԳՕՍՏ 31754-2012-ում փոփոխությունների կատարում |
8-րդ հոդված, 1-ին հավելված |
2021 թվական |
2022 թվական |
Ռուսաստանի Դաշնություն |
14 |
67.200.10 |
Կենդանական ու բուսական ճարպեր և յուղեր. 2-ՄՔՊԴ, 3-ՄՔՊԴ ճարպաթթուների բարդ եթերների և ճարպաթթուների գլիցիդիլային եթերների պարունակության՝ ֆերմենտատիվ հիդրոլիզի կիրառմամբ որոշումը։ ԳՕՍՏ-ի մշակումը՝ AOCS Cd 29d-19-ի հիման վրա |
1-ին հավելված |
2021 թվական |
2022 թվական |
Ռուսաստանի Դաշնություն |
15 |
67.200.10 67.190 |
Մոդիֆիկացված բուսական յուղերի օգտագործմամբ արտադրված կակաոյի յուղի համարժեքներ. Կակաոյի յուղի մեջ և շոկոլադում պարունակության և քանակի որոշումը: ԳՕՍՏ-ի մշակում |
2-րդ հոդվածի 3-րդ մասի 26-րդ կետ, 5-րդ, 8-րդ հոդվածներ |
2021 թվական |
2022 թվական |
Ռուսաստանի Դաշնություն |
16 |
67.200.10 |
Կտավատի յուղ՝ չզտած, սննդային. Տեխնիկական պայմանները։ ԳՕՍՏ-ի մշակում՝ ՍՏ ՂՀ 2645-2015-ի հիման վրա |
2-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետ, 5-րդ, 8-րդ հոդվածներ, 4-րդ հավելված |
2021 թվական |
2022 թվական |
Ղազախստանի Հանրապետություն |
17 |
67.200.10 |
Սաֆլորի յուղ՝ սննդային. Տեխնիկական պայմանները։ ԳՕՍՏ-ի մշակում՝ ՍՏ ՂՀ 1428-2005-ի հիման վրա |
2-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետ, 5-րդ, 8-րդ հոդվածներ, 4-րդ հավելված |
2021 թվական |
2022 թվական |
Ղազախստանի Հանրապետություն |
18 |
67.200.10 |
Բուսական յուղեր և բնական ճարպաթթուներ. Չօճառացվող նյութերի որոշման մեթոդ: ԳՕՍՏ 5479-64-ի վերանայում՝ հաշվի առնելով ISO 3596:2000, ISO 18609:2000-ը |
2-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետ |
2022 թվական |
2023 թվական |
Ռուսաստանի Դաշնություն |
19 |
67.200.10 |
Գլիցերին: Ընդունման կանոններ և փորձարկման մեթոդներ. ԳՕՍՏ 7482-96-ի վերանայում՝ հաշվի առնելով ISO 7366:1987-ը |
5-րդ, 9-րդ հոդվածներ, 1-ին, 5-րդ հավելվածներ |
2022 թվական |
2023 թվական |
Ռուսաստանի Դաշնություն |
20 |
67.200.10 |
Գլիցերին թորած. Ընդհանուր տեխնիկական պայմանները: ԳՕՍՏ 6824-96-ի վերանայում |
2-րդ հոդվածի 3-րդ մասի 35-րդ կետ, 5-րդ, 8-րդ հոդվածներ |
2022 թվական |
2023 թվական |
Ռուսաստանի Դաշնություն |
21 |
67.200.10 |
Կակաոյի յուղի փոխարինիչներ. Եռագլիցերիդների բաղադրության որոշման մեթոդ։ ԳՕՍՏ 28928-91-ի վերանայում |
2-րդ հոդվածի 3-րդ մասի 28-30-րդ կետեր, 5-րդ հոդված |
2022 թվական |
2023 թվական |
Ռուսաստանի Դաշնություն |
22 |
67.200.10 |
Կակաոյի յուղի փոխարինիչներ. Կակաոյի յուղի հետ համատեղելիության որոշման մեթոդ։ ԳՕՍՏ 28930-91-ի վերանայում |
2-րդ հոդվածի 3-րդ մասի 28-30-րդ կետեր, 5-րդ հոդված |
2022 թվական |
2023 թվական |
Ռուսաստանի Դաշնություն |
23 |
67.200.10 |
Օճառ տնտեսական պինդ և օճառ ձեռքի. Ընդունման կանոններ և չափումների կատարման մեթոդիկաներ։ ԳՕՍՏ 790-89-ի վերանայում |
5-րդ, 9-րդ հոդվածներ, 5-րդ հավելված |
2022 թվական |
2023 թվական |
Ռուսաստանի Դաշնություն |
24 |
67.200.10 |
Կենդանական ու բուսական ճարպեր և յուղեր. Տոկոֆերոլների և տոկոտրիենոլների պարունակության որոշում՝ բարձրարդյունավետ հեղուկային քրոմատագրման մեթոդով: ԳՕՍՏ-ի մշակում՝ ISO 9936:2016-ի հիման վրա |
2-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետ |
2023 թվական |
2024 թվական |
Ռուսաստանի Դաշնություն |
25 |
67.200.10 |
Կենդանական ու բուսական ճարպեր և յուղեր. Ստերոլների բաղադրության և ընդհանուր պարունակության որոշում. Գազային քրոմատագրման մեթոդ: ԳՕՍՏ-ի մշակում՝ ISO 12228-1:2014-ի հիման վրա |
2-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետ |
2023 թվական |
2024 թվական |
Ռուսաստանի Դաշնություն |
26 |
67.200.10 |
Կենդանական ու բուսական ճարպեր և յուղեր. Միկրոտարրերի որոշում՝ ինդուկտիվ կապված պլազմայով օպտիկական էմիսիոն սպեկտրադիտման մեթոդով: ԳՕՍՏ-ի մշակում՝ ISO 21033:2016-ի հիման վրա |
2-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետ |
2023 թվական |
2024 թվական |
Ռուսաստանի Դաշնություն |
27 |
67.200.10 |
Քունջութի յուղ (սեզամի). Տեխնիկական պայմանները։ ԳՕՍՏ 8990-59-ում փոփոխությունների կատարում |
2-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետ, 5-րդ, 8-րդ հոդվածներ, 4-րդ հավելված |
2024 թվական |
2025 թվական |
Ռուսաստանի Դաշնություն |
28 |
67.200.10 |
Արևածաղկի յուղ. Տեխնիկական պայմանները։ ԳՕՍՏ 1129-2013-ում փոփոխությունների կատարում |
2-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետ, 5-րդ, 8-րդ հոդվածներ, 4-րդ հավելված |
2024 թվական |
2025 թվական |
Ռուսաստանի Դաշնություն |
29 |
67.200.10 |
Գետնանուշի յուղ. Տեխնիկական պայմանները։ ԳՕՍՏ 7981-68-ում փոփոխությունների կատարում |
2-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետ, 5-րդ, 8-րդ հոդվածներ, 4-րդ հավելված |
2024 թվական |
2025 թվական |
Ռուսաստանի Դաշնություն |
30 |
67.200.10 |
Եգիպտացորենի յուղ. Տեխնիկական պայմանները։ ԳՕՍՏ 8808-2000-ում փոփոխությունների կատարում |
2-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետ, 5-րդ, 8-րդ հոդվածներ, 4-րդ հավելված |
2024 թվական |
2025 թվական |
Ռուսաստանի Դաշնություն |
31 |
67.200.10 |
Պտղատու կորիզներից և նշի ընկույզներից յուղ. Տեխնիկական պայմանները։ ԳՕՍՏ 30306-95-ում փոփոխությունների կատարում |
2-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետ, 5-րդ, 8-րդ հոդվածներ, 4-րդ հավելված |
2024 թվական |
2025 թվական |
Ռուսաստանի Դաշնություն |
32 |
67.200.10 |
Կակաոյի յուղի փոխարինիչներ. Տեխնիկական պայմանները։ ԳՕՍՏ 28931-91-ում փոփոխությունների կատարում |
2-րդ հոդվածի, 3-րդ մասի 28-30-րդ կետեր, 5-րդ, 8-րդ հոդվածներ |
2024 թվական |
2025 թվական |
Ռուսաստանի Դաշնություն |
33 |
67.200.10 |
Կանճրակի յուղ. Տեխնիկական պայմանները։ ԳՕՍՏ 31759-2012-ում փոփոխությունների կատարում |
2-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետ, 5-րդ, 8-րդ հոդվածներ, 4-րդ հավելված |
2024 թվական |
2025 թվական |
Ռուսաստանի Դաշնություն |
34 |
67.200.10 |
Կանեփի յուղ. Տեխնիկական պայմանները։ ԳՕՍՏ 8989-73-ում փոփոխությունների կատարում |
2-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետ, 5-րդ, 8-րդ հոդվածներ, 4-րդ հավելված |
2025 թվական |
2026 թվական |
Ռուսաստանի Դաշնություն |
35 |
67.200.10 |
Բամբակի յուղ՝ զտած. Տեխնիկական պայմանները։ ԳՕՍՏ 1128-75-ում փոփոխությունների կատարում |
2-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետ, 5-րդ, 8-րդ հոդվածներ, 4-րդ հավելված |
2025 թվական |
2026 թվական |
Ռուսաստանի Դաշնություն |
36 |
67.200.10 |
Սոյայի յուղ. Տեխնիկական պայմանները։ ԳՕՍՏ 31760-2012-ում փոփոխությունների կատարում |
2-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետ, 5-րդ, 8-րդ հոդվածներ, 4-րդ հավելված |
2025 թվական |
2026 թվական |
Ռուսաստանի Դաշնություն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: