Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 55
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (23.06.2021-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.06.13-2022.06.26 Պաշտոնական հրապարակման օրը 22.06.2022
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
19.05.2021
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
19.05.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
23.06.2021

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

19 մայիսի 2021 թվականի

թիվ 55

քաղ. Մոսկվա

ԼԻՐՔՈՎ, ԽՈՒՌՆԱԲԵՌՆ, ԼՑՎԱԾՔՈՎ ՓՈԽԱԴՐՎՈՂ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՅՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՑԱՆԿՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ, ՈՐՈՆՔ ԱՐՏԱՀԱՆՎՈՒՄ ԵՆ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔԻՑ ՆԱՎԵՐՈՎ, ԵՎ ՈՐՈՆՑ ՄԱՍՈՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔԻՑ ՄԵԿՆՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԹՈՒՅԼԱՏՐՎՈՒՄ Է ՔԱՆԱԿԻ ԵՎ (ԿԱՄ) ՎԻՃԱԿԻ ԱՅՆՊԻՍԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ, ՈՐԸ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՆԱՎԻ ԲԵՌՆԱՍՐԱՀՆԵՐ (ՀԱՏՎԱԾԱՄԱՍԵՐ, ԼՑԱՐԱՆՆԵՐ) ԱՅԴ ԱՊՐԱՆՔՆԵՐԸ ԲԵՌՆԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿ ԴՐԱՆՔ ԽԱՌՆԵԼՈՒ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ

 

Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 94-րդ հոդվածի 4-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2017 թվականի սեպտեմբերի 4-ի թիվ 113 որոշմամբ հաստատված՝ Լիրքով, խուռնաբեռն, լցվածքով փոխադրվող Եվրասիական տնտեսական միության այն ապրանքների ցանկում հավելվածի համաձայն կատարել փոփոխություններ, որոնք արտահանվում են Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից նավերով, և որոնց մասով Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից մեկնման ժամանակ թույլատրվում է քանակի և (կամ) վիճակի այնպիսի փոփոխություն, որը տեղի է ունեցել նավի բեռնասրահներ (հատվածամասեր, լցարաններ) այդ ապրանքները բեռնելու ժամանակ դրանք խառնելու արդյունքում։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝

Մ. Մյասնիկովիչ

ՀԱՎԵԼՎԱԾ

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի կոլեգիայի

2021 թվականի մայիսի 19-ի

թիվ 55 որոշման

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

լիրքով, խուռնաբեռն, լցվածքով փոխադրվող Եվրասիական տնտեսական միության այն ապրանքների ցանկում կատարվող, որոնք արտահանվում են Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից նավերով, և որոնց մասով Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից մեկնման ժամանակ թույլատրվում է քանակի և (կամ) վիճակի այնպիսի փոփոխություն, որը տեղի է ունեցել նավի բեռնասրահներ (հատվածամասեր, լցարաններ) այդ ապրանքները բեռնելու ժամանակ դրանք խառնելու արդյունքում

 

Ցանկը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի կոլեգիայի

2017 թվականի սեպտեմբերի 4-ի

թիվ 113 որոշմամբ

(Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի կոլեգիայի

2021 թվականի մայիսի 19-ի

թիվ 55 որոշման խմբագրությամբ)

ՑԱՆԿ

 

լիրքով, խուռնաբեռն, լցվածքով փոխադրվող Եվրասիական տնտեսական միության այն ապրանքների, որոնք արտահանվում են Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից նավերով, և որոնց մասով Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից մեկնման ժամանակ թույլատրվում է քանակի և (կամ) վիճակի այնպիսի փոփոխություն, որը տեղի է ունեցել նավի բեռնասրահներ (հատվածամասեր, լցարաններ) այդ ապրանքները բեռնելու ժամանակ դրանք խառնելու արդյունքում*

 

Ապրանքի անվանումը

Ապրանքի ծածկագիրը՝
ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ին համապատասխան

1. Քարածուխ

 

2. Նավթ հում, գազային խտուցք

 

3. Հեղուկացված և գազանման ածխաջրածնային գազեր՝ պրոպան, բութան, իզոբութան, պրոպան-բութան խառնուրդ տեխնիկական, պրոպան-բութան տեխնիկական, պրոպան-բութան ավտոմոբիլային, իզոբութանային թորամաս

2701 (2701 20 000 0-ից բացի)

2709 00

2711 12

2711 13

 

2711 19 000 0

2901 10 000»։

 

__________________

* Սույն ցանկի կիրառման նպատակներով անհրաժեշտ է առաջնորդվել ինչպես ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրով, այնպես էլ ապրանքի անվանմամբ։

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: