ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 մայիսի 2021 թվականի |
թիվ 58 |
քաղ. Մոսկվա |
ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ԱՅՆ ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ (ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ, ՎԵՐԱՆԱՅՄԱՆ), ՈՐՈՆՑ ԿԱՄԱՎՈՐ ՀԻՄՈՒՆՔՈՎ ԿԻՐԱՌՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ԱՊԱՀՈՎՎՈՒՄ Է «ԳԱԶԱՆՄԱՆ ՎԱՌԵԼԻՔՈՎ ԱՇԽԱՏՈՂ ԱՊԱՐԱՏՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԻ (ՄՄ ՏԿ 016/2011) ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ, ԵՎ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ (ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐԻ) ԵՎ ՉԱՓՈՒՄՆԵՐԻ ԿԱՆՈՆՆԵՐ ԵՎ ՄԵԹՈԴՆԵՐ, ԱՅԴ ԹՎՈՒՄ՝ ՆՄՈՒՇԱՌՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ (ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ, ՎԵՐԱՆԱՅՄԱՆ) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ, ՈՐՈՆՔ ԱՆՀՐԱԺԵՇՏ ԵՆ «ԳԱԶԱՆՄԱՆ ՎԱՌԵԼԻՔՈՎ ԱՇԽԱՏՈՂ ԱՊԱՐԱՏՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԻ (ՄՄ ՏԿ 016/2011) ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԿԻՐԱՌԵԼՈՒ ԵՎ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՄԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ
«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 51-րդ հոդվածի 1-ին կետի 11-րդ և 12-րդ ենթակետերով նախատեսված սկզբունքների իրագործման նպատակներով և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի՝ 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված` Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 2 հավելվածի 7-րդ կետին համապատասխան` Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Հաստատել կից ներկայացվող՝ Միջպետական այն ստանդարտների մշակման (փոփոխությունների կատարման, վերանայման), որոնց կիրառման արդյունքում կամավոր հիմունքով ապահովվում է «Գազանման վառելիքով աշխատող ապարատների անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 016/2011) պահանջների պահպանումը, և հետազոտությունների (փորձարկումների) և չափումների կանոններ և մեթոդներ, այդ թվում՝ նմուշառման կանոններ պարունակող միջպետական ստանդարտների մշակման (փոփոխությունների կատարման, վերանայման) վերաբերյալ ծրագիրը, որոնք անհրաժեշտ են «Գազանման վառելիքով աշխատող ապարատների անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 016/2011) պահանջները կիրառելու և կատարելու և տեխնիկական կանոնակարգման օբյեկտների համապատասխանության գնահատում իրականացնելու համար։
2. Ուժը կորցրած ճանաչել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի՝ 2013 թվականի ապրիլի 24-ի «Միջպետական այն ստանդարտների մշակման (փոփոխությունների կատարման, վերանայման), որոնց կիրառման արդյունքում կամավոր հիմունքով ապահովվում է «Գազանման վառելիքով աշխատող ապարատների անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 016/2011) պահանջների պահպանումը, ինչպես նաև հետազոտությունների (փորձարկումների) և չափումների կանոններ և մեթոդներ, այդ թվում՝ նմուշառման կանոններ պարունակող միջպետական ստանդարտների մշակման (փոփոխությունների կատարման, վերանայման) վերաբերյալ ծրագիրը, որոնք անհրաժեշտ են «Գազանման վառելիքով աշխատող ապարատների անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 016/2011) պահանջները կիրառելու և կատարելու և արտադրանքի համապատասխանության գնահատում (հավաստում) իրականացնելու համար» թիվ 89 որոշումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ |
Մ. Մյասնիկովիչ |
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի՝ 2021 թվականի մայիսի 25-ի թիվ 58 որոշմամբ |
ԾՐԱԳԻՐ
միջպետական այն ստանդարտների մշակման (փոփոխությունների կատարման, վերանայման), որոնց կիրառման արդյունքում կամավոր հիմունքով ապահովվում է «Գազանման վառելիքով աշխատող ապարատների անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 016/2011) պահանջների պահպանումը, և հետազոտությունների (փորձարկումների) և չափումների կանոններ և մեթոդներ, այդ թվում՝ նմուշառման կանոններ պարունակող միջպետական ստանդարտների մշակման (փոփոխությունների կատարման, վերանայման) վերաբերյալ, որոնք անհրաժեշտ են «Գազանման վառելիքով աշխատող ապարատների անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 016/2011) պահանջները կիրառելու և կատարելու և տեխնիկական կանոնակարգման օբյեկտների համապատասխանության գնահատում իրականացնելու համար
Համարը՝ ը/կ |
ՍՄԴ-ի ծածկագիրը |
Միջպետական ստանդարտի նախագծի անվանումը: Աշխատանքների տեսակները |
Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգի տարրերը |
Մշակման ժամկետները |
Եվրասիական տնտեսական միության անդամ պետություն՝ պատասխանատու մշակողը | |
սկիզբը |
ավարտը | |||||
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
1 |
27.060.20 |
Հեղուկացված ածխաջրածնային գազով աշխատող սարքերին ներկայացվող տեխնիկական պահանջներ․ Սարքեր՝ գազային, դյուրակիր, հեղուկացված ածխաջրածնային գազով աշխատող․ ԳՕՍՏ-ի մշակում՝ ЕN 521:2019+АС:2019-ի հիման վրա |
4-րդ հոդված |
2022 թվական |
2024 թվական |
Բելառուսի Հանրապետություն |
2 |
23.040.70 |
Ճկափողեր՝ ռետինե և պլաստմասսայե, ճկուն խողովակներ և խողովակների միացումներ՝ գազային փուլում պրոպանի, բութանի և դրանց խառնուրդների հետ օգտագործման համար. Մաս 1. Ճկափողեր և ճկուն խողովակներ. ԳՕՍՏ-ի մշակում՝ EN 164361:2014+А3:2020 հիման վրա |
4-րդ հոդված |
2022 թվական |
2024 թվական |
Բելառուսի Հանրապետություն |
3 |
23.040.70 |
Ճկափողեր՝ ռետինե և պլաստմասսայե, ճկուն խողովակներ և խողովակների միացումներ՝ գազային փուլում պրոպանի, բութանի և դրանց խառնուրդների հետ օգտագործման համար. Մաս 2. Խողովակների միացումներ. ԳՕՍՏ-ի մշակում՝ EN 16436-2:2018-ի հիման վրա |
4-րդ հոդված |
2022 թվական |
2024 թվական |
Բելառուսի Հանրապետություն |
4 |
27.060.20 |
Սարքվածքներ՝ գազային հրածորանների և ապարատների պաշտպանության և կառավարման․ Ընդհանուր պահանջներ. ԳՕՍՏ ISO 23550-2015-ի վերանայում՝ ISO 23550-2018-ի հիման վրա |
4-րդ հոդված |
2022 թվական |
2024 թվական |
Ղազախստանի Հանրապետություն |
5 |
27.060.20 |
Ապահովիչներ և կարգավորիչներ՝ գազային հրածորանների և գազայրիչ սարքավորումների համար․ Մասնավոր պահանջներ. Մաս 2. Ռեդուկցիոն կափույրներ. ԳՕՍՏ ISO 23551-2-2015 վերանայում՝ ISO 23551-2:2018-ի հիման վրա |
4-րդ հոդված |
2022 թվական |
2024 թվական |
Ղազախստանի Հանրապետություն |
6 |
27.060.20 |
Ապահովիչներ և կարգավորիչներ՝ գազային հրածորանների և գազայրիչ սարքավորումների համար․ Մասնավոր պահանջներ. Մաս 4. Կափույրների ավտոմատ անջատման համակարգեր. ԳՕՍՏ ISO 23551-4-2015 վերանայում՝ ISO 23551-4:2018-ի հիման վրա |
4-րդ հոդված |
2022 թվական |
2024 թվական |
Ղազախստանի Հանրապետություն |
7 |
27.060.20 |
Սարքվածքներ՝ գազային հրածորանների և ապարատների պաշտպանության և կառավարման. Մասնավոր պահանջներ. Մաս 5. Գազի կափույրներ՝ ձեռքի կառավարումով. ԳՕՍՏ-ի մշակում՝ ISO 23551-5:2014-ի հիման վրա |
4-րդ հոդված |
2022 թվական |
2024 թվական |
Ղազախստանի Հանրապետություն |
8 |
27.060.20 |
Սարքվածքներ՝ գազային հրածորանների և ապարատների պաշտպանության և կառավարման․ Մասնավոր պահանջներ. Մաս 6. Ջերմաէլեկտրական միջոցներ՝ բոցի վերահսկման համար. ԳՕՍՏ-ի մշակում՝ ISO 23551-6:2014-ի հիման վրա |
4-րդ հոդված |
2022 թվական |
2024 թվական |
Ղազախստանի Հանրապետություն |
9 |
27.060.20 |
Սարքվածքներ՝ գազային հրածորանների և ապարատների պաշտպանության և կառավարման. Մասնավոր պահանջներ. Մաս 8. Կառավարման բազմաֆունկցիոնալ սարքվածքներ. ԳՕՍՏ-ի մշակում՝ ISO 23551-8:2016-ի հիման վրա |
4-րդ հոդված |
2022 թվական |
2024 թվական |
Ղազախստանի Հանրապետություն |
10 |
27.060.20 |
Սարքվածքներ՝ գազային հրածորանների և ապարատների պաշտպանության և կառավարման․ Մասնավոր պահանջներ. Մաս 9. Մեխանիկական գազային ջերմապահպանիչներ. ԳՕՍՏ-ի մշակում՝ ISO 23551-9:2015-ի հիման վրա |
4-րդ հոդված |
2022 թվական |
2024 թվական |
Ղազախստանի Հանրապետություն |
11 |
27.060.20 |
Սարքվածքներ՝ գազային հրածորանների և ապարատների պաշտպանության և կառավարման․ Մասնավոր պահանջներ. Մաս 10. Արտաթողի կափույրներ. ԳՕՍՏ-ի մշակում՝ ISO 23551-10:2016-ի հիման վրա |
4-րդ հոդված |
2022 թվական |
2024 թվական |
Ղազախստանի Հանրապետություն |
12 |
97.100.20 |
Տաքացուցիչներ՝ խողովակաձև, ռադիացիոն, գազային, առաստաղի, մեկ հրածորանով, կենցաղային կիրառության համար չնախատեսված. Մաս 2. Էներգիայի ռացիոնալ օգտագործում. ԳՕՍՏ-ի մշակում՝ EN 416:2019-ի հիման վրա |
4-րդ հոդված |
2022 թվական |
2024 թվական |
Ղազախստանի Հանրապետություն |
13 |
97.100.20 |
Տաքացուցիչներ՝ ժապավենային, ռադիացիոն, առաստաղի, գազային և մի քանի հրածորաններով անընդհատ գործողության խողովակաձև, ռադիացիոն տաքացուցիչների համակարգեր. Անվտանգություն և էներգետիկ արդյունավետություն. ԳՕՍՏ-ի մշակում՝ EN 17175:2019-ի հիման վրա |
4-րդ հոդված |
2022 թվական |
2024 թվական |
Ղազախստանի Հանրապետություն |
14 |
27.080 91.140.30 |
Գազային, կլանման սարքեր՝ ջեռուցման և (կամ) սառեցման համար՝ 70 կՎտ-ից ոչ ավելի զուտ ջերմային հզորությամբ. Մաս 1. Եզրույթներ և սահմանումներ. ԳՕՍՏ-ի մշակում՝ ՍՏ ՂՀ EN 12309-1-2020-ի հիման վրա |
4-րդ հոդված |
2022 թվական |
2024 թվական |
Ղազախստանի Հանրապետություն |
15 |
27.080 91.140.30 |
Գազային, կլանման սարքեր՝ ջեռուցման և (կամ) սառեցման համար՝ 70 կՎտ-ից ոչ ավելի զուտ ջերմային հզորությամբ. Մաս 2. Անվտանգություն․ ԳՕՍՏ-ի մշակում՝ ՍՏ ՂՀ EN 12309-2-2020-ի հիման վրա |
4-րդ հոդված |
2022 թվական |
2024 թվական |
Ղազախստանի Հանրապետություն |
16 |
27.080 91.140.30 |
Սարքեր՝ գազային, կլանման՝ տաքացման և (կամ) սառեցման համար՝ մինչև 70 կՎտ անվանական ջերմային հզորությամբ. Մաս 3. Փորձարկումների պայմաններ. ԳՕՍՏ-ի մշակում՝ EN 12309-3:2014-ի հիման վրա |
4-րդ հոդված |
2022 թվական |
2024 թվական |
Ղազախստանի Հանրապետություն |
17 |
27.080 91.140.30 |
Սարքեր՝ գազային, կլանման՝ տաքացման և (կամ) սառեցման համար՝ մինչև 70 կՎտ անվանական ջերմային հզորությամբ. Մաս 4. Փորձարկումների մեթոդներ. ԳՕՍՏ-ի մշակում՝ EN 12309-4:2014-ի հիման վրա |
4-րդ հոդված |
2022 թվական |
2024 թվական |
Ղազախստանի Հանրապետություն |
18 |
27.080 91.140.30 |
Սարքեր՝ գազային, կլանման՝ տաքացման և (կամ) սառեցման համար՝ մինչև 70 կՎտ անվանական ջերմային հզորությամբ. Մաս 5. Պահանջներ. ԳՕՍՏ-ի մշակում՝ EN 12309-5:2014-ի հիման վրա |
4-րդ հոդված |
2022 թվական |
2024 թվական |
Ղազախստանի Հանրապետություն |
19 |
27.080 91.140.30 |
Սարքեր՝ գազային, կլանման՝ տաքացման և (կամ) սառեցման համար՝ մինչև 70 կՎտ անվանական ջերմային հզորությամբ. Մաս 6. Սեզոնային շահագործման ցուցանիշների հաշվարկ. ԳՕՍՏ-ի մշակում՝ EN 12309-6:2014-ի հիման վրա |
4-րդ հոդված |
2022 թվական |
2024 թվական |
Ղազախստանի Հանրապետություն |
20 |
27.080 91.140.30 |
Սարքեր՝ գազային, կլանման՝ տաքացման և (կամ) սառեցման համար՝ մինչև 70 կՎտ անվանական ջերմային հզորությամբ. Մաս 7. Հիբրիդային սարքերին ներկայացվող հատուկ պահանջներ. ԳՕՍՏ-ի մշակում՝ EN 12309-7:2014-ի հիման վրա |
4-րդ հոդված |
2022 թվական |
2024 թվական |
Ղազախստանի Հանրապետություն |
21 |
23.060.40 |
Ճնշման կարգավորիչներ և դրանց միացված ապահովիչ սարքվածքներ՝ գազային սարքերի համար․ Մաս 1. Ճնշման կարգավորիչներ՝ մինչև 500կՊա ներառյալ մուտքային ճնշմամբ. ԳՕՍՏ-ի մշակում՝ ЕN 88-1:2011+А1:2016-ի հիման վրա |
4-րդ հոդված |
2022 թվական |
2024 թվական |
Ղազախստանի Հանրապետություն |
22 |
23.060.40 |
Ճնշման կարգավորիչներ և դրանց միացված ապահովիչ սարքվածքներ՝ գազային սարքերի համար. Մաս 2. Ճնշման կարգավորիչներ՝ 50 կՊա-ից մինչև 0,5 մՊա ներառյալ մուտքային ճնշմամբ․ ԳՕՍՏ-ի մշակում՝ ՍՏ ՂՀ EN 88-2-2014-ի հիման վրա |
4-րդ հոդված |
2022 թվական |
2024 թվական |
Ղազախստանի Հանրապետություն |
23 |
97.100.20 |
Կենցաղային և ոչ կենցաղային, գազային, հարկադրական կոնվեկտիվ օդատաքացուցիչներ՝ տարածքների տաքացման համար՝ 300 կՎտ-ից ոչ ավելի հզորությամբ. ԳՕՍՏ-ի մշակում՝ EN 17082:2019-ի հիման վրա |
4-րդ հոդված |
2022 թվական |
2024 թվական |
Ղազախստանի Հանրապետություն |
24 |
91.140.10 |
Գազային, ակնթարթային ջրատաքացուցիչներ՝ կենցաղային տաք ջրի արտադրության համար. ԳՕՍՏ-ի մշակում՝ EN 26:2015-ի հիման վրա |
4-րդ հոդված |
2022 թվական |
2024 թվական |
Ղազախստանի Հանրապետություն |
25 |
97.040.20 |
Հեղուկացված ածխաջրածնային գազով աշխատող սարքերին ներկայացվող տեխնիկական պահանջներ․ Ինքնավար սալօջախներ՝ ներկառուցված գրիլով՝ տարածքներից դուրս օգտագործման համար. ԳՕՍՏ-ի մշակում՝ EN 484:2019/АС:2020-ի հիման վրա |
4-րդ հոդված |
2022 թվական |
2024 թվական |
Ռուսաստանի Դաշնություն |
26 |
97.040.20 |
Հեղուկացված ածխաջրածնային գազով աշխատող սարքերին ներկայացվող տեխնիկական պահանջներ․ Հրածորաններ՝ բազմանպատակ, տարածքներից դուրս օգտագործման համար. ԳՕՍՏ-ի մշակում՝ EN 497:1997-ի հիման վրա |
4-րդ հոդված |
2022 թվական |
2024 թվական |
Ռուսաստանի Դաշնություն |
27 |
97.040.20 |
Հեղուկացված ածխաջրածնային գազով աշխատող սարքերին ներկայացվող տեխնիկական պահանջներ. Բարբեքյու՝ տարածքներից դուրս օգտագործման համար, ներառյալ՝ հպումային գրիլները. ԳՕՍՏ-ի մշակում՝ EN 498:2012-ի հիման վրա |
4-րդ հոդված |
2022 թվական |
2024 թվական |
Ռուսաստանի Դաշնություն |
28 |
83.140.50 |
Նյութեր ռետինե՝ խտարարների և գազային սարքերի ու սարքավորումների թաղանթների համար. Տեխնիկական պայմաններ. ԳՕՍՏ-ի մշակում՝ EN 549:2019-ի հիման վրա |
4-րդ հոդված |
2022 թվական |
2024 թվական |
Ռուսաստանի Դաշնություն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|