Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 32
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (23.04.2021-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.06.13-2022.06.26 Պաշտոնական հրապարակման օրը 22.06.2022
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
23.03.2021
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
23.03.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
23.04.2021

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

23 մարտի 2021 թվականի

թիվ 32

քաղ. Մոսկվա

           

ԲԵԼԱՌՈՒՍԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԳՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԺԱՄԿԵՏԻ ԵՐԿԱՐԱՁԳՈՒՄԸ ՀԱՄԱՁԱՅՆԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

   

Բելառուսի Հանրապետության հակամենաշնորհային կարգավորման և առևտրի նախարարության 2020 թվականի դեկտեմբերի 28-ի թիվ 83 և 2021 թվականի փետրվարի 10-ի թիվ 9 որոշումներով և «Մրցակցության ընդհանուր սկզբունքների և կանոնների մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 19 հավելված) 82-րդ կետին համապատասխան՝ Բելառուսի Հանրապետության տարածքում սահմանված՝ սոցիալական նշանակություն ունեցող ապրանքների գների պետական կարգավորման ժամկետի երկարաձգման համաձայնեցման մասին 2021 թվականի մարտի 3-ին ստացված Բելառուսի Հանրապետության դիմումի կապակցությամբ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց․

1. Համաձայնեցնել Բելառուսի Հանրապետությունում սոցիալական նշանակություն ունեցող ապրանքների՝ բացառությամբ ձկան պահածոների, գների պետական կարգավորման ժամկետի երկարաձգումը 90 օրով՝ 2021 թվականի ապրիլի 1-ից մինչև 2021 թվականի հունիսի 29-ը ներառյալ։

2. Համաձայնեցնել Բելառուսի Հանրապետությունում ձկան պահածոների գների պետական կարգավորման ժամկետի երկարաձգումը 41 օրով՝ 2021 թվականի մասիսի 20-ից մինչև 2021 թվականի հունիսի 29-ը ներառյալ։

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո և տարածվում է 2021 թվականի ապրիլի 1-ից ծագած իրավահարաբերությունների վրա։

  

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝

Մ. Մյասնիկովիչ

  

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան