ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 հոկտեմբերի 2016 թվականի |
թիվ 111 |
քաղ. Մոսկվա |
ԱՐՀԵՍՏԱԿԱՆ ՎԻՍԿՈԶԱՅԻՆ ՄԱՆՐԱԹԵԼԵՐԻ ՀԱՄԱՐ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՍԱԿԱԳՆԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 42-րդ և 45-րդ հոդվածներին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 1 հավելվածի 4-րդ կետին համապատասխան` Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.
1. Սահմանել Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնի ներմուծման մաքսատուրքի դրույքաչափ (Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2012 թվականի հուլիսի 16-ի թիվ 54 որոշման հավելված) ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 5504 10 000 0 ծածկագրով դասակարգվող արհեստական վիսկոզային մանրաթելերի համար՝ մաքսային արժեքի 0 (զրո) տոկոսի չափով՝ 2017 թվականի հունվարի 2-ից մինչև 2019 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ։
2. Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնի մեջ (Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2012 թվականի հուլիսի 16-ի թիվ 54 որոշման հավելված) կատարել հետևյալ փոփոխությունները՝
ա) չորրորդ վանդակում ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 5504 10 000 0 ծածկագրով դիրքը լրացնել «41Դ)» ծանոթագրությանը կատարվող հղումով.
բ) Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնի ծանոթագրությունները լրացնել հետևյալ բովանդակությամբ «41Դ» ծանոթագրությամբ՝
«41Դ) Ներմուծման մաքսատուրքի դրույքաչափը մաքսային արժեքի 0 (զրո) %-ի չափով կիրառվում է 2017 թվականի հունվարի 2-ից մինչև 2019 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ:»:
3. Սույն Որոշումն ուժի մեջ է մտնում 2017 թվականի հունվարի 2-ից:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ`
Հայաստանի Հանրապետությունից՝ |
Բելառուսի Հանրապետությունից՝ |
Ղազախստանի Հանրապետությունից՝ |
Ղրղզստանի Հանրապետությունից՝ |
Ռուսաստանի Դաշնությունից՝ |
Վ. Գաբրիելյան |
Վ. Մատյուշևսկի |
Ա. Մամին |
Օ. Պանկրատով |
Ի. Շուվալով |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
14.09.2021, թիվ 80 | 01.01.2022, թիվ 111 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|