Գլխավոր տեղեկություն
Համար
N 781-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (12.06.2022-28.01.2023)
Կարգավիճակ
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.05.30-2022.06.12 Պաշտոնական հրապարակման օրը 02.06.2022
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
02.06.2022
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
02.06.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.06.2022
Ուժը կորցնելու ամսաթիվ
28.01.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

          

2 հունիսի 2022 թվականի N 781-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի N 1936-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 5-ի «Պոլիկլինիկաների (խառը, մեծահասակների և մանկական), առանձին մասնագիտացված կաբինետների, ընտանեկան բժշկի գրասենյակների, բժշկական ամբուլատորիաների, գյուղական առողջության կենտրոնների, բուժակ-մանկաբարձական կետերի, կանանց կոնսուլտացիաների և հիվանդանոցային (մասնագիտացված) բժշկական օգնության ու սպասարկման համար անհրաժեշտ տեխնիկական և մասնագիտական որակավորման պահանջներն ու պայմանները հաստատելու մասին» N 1936-Ն որոշման՝

1) վերնագրում «(մասնագիտացված)» բառը փոխարինել «պայմաններում» բառով.

2) ամբողջ տեքստում՝

ա. «բժիշկ» բառը և դրան համապատասխան հոլովաձևերը փոխարինել «ավագ բուժաշխատող» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով,

բ. «վերջին 5 տարվա ընթացքում վերապատրաստման առկայություն», «վերջին 5 տարվա ընթացքում համապատասխան վերապատրաստման կամ շարունակական մասնագիտական զարգացման հավաստագրի առկայությամբ», «վերջին 5 տարվա ընթացքում վերապատրաստման առկայության դեպքում», «վերջին 5 տարվա ընթացքում համապատասխան վերապատրաստման առկայությամբ կամ Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում և ժամկետներում շարունակական մասնագիտական զարգացման հավաստագրի առկայությամբ», «վերջին 5 տարվա ընթացքում վերապատրաստման առկայությամբ», «վերջին 5 տարվա ընթացքում համապատասխան վերապատրաստման կամ Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում և ժամկետներում շարունակական մասնագիտական զարգացման հավաստագրի», «վերջին 5 տարվա ընթացքում համապատասխան վերապատրաստման առկայությամբ», «Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում և ժամկետներում շարունակական մասնագիտական զարգացման հավաստագրի առկայությամբ», «վերջին 5 տարվա ընթացքում համապատասխան վերապատրաստման առկայության դեպքում», «վերջին 5 տարվա ընթացքում վերապատրաստման առկայության կամ շարունակական մասնագիտական զարգացման հավաստագրի առկայությամբ», «վերջին 5 տարվա ընթացքում համապատասխան վերապատրաստման առկայությամբ կամ շարունակական մասնագիտական զարգացման հավաստագրի առկայությամբ», «վերջի 5 տարվա ընթացքում վերապատրաստված», «վերջին 5 տարվա ընթացքում նեղ մասնագիտական վերապատրաստման առկայության դեպքում», «վերջին 5 տարվա ընթացքում համապատասխան վերապատրաստման կամ Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում և ժամկետներում շարունակական մասնագիտական զարգացման հավաստագրի առկայությամբ», «վերջին 5 տարվա ընթացքում համապատասխան վերապատրաստման կամ Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում և ժամկետներում շարունակական մասնագիտական զարգացման հավաստագրի առկայությամբ», «Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված շարունակական մասնագիտական զարգացման հավաստագրի կամ մասնագիտական գործունեության հավաստագրի առկայությամբ», «Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված շարունակական մասնագիտական զարգացման հավաստագրի կամ մասնագիտական գործունեության հավաստագրի առկայությամբ» նախադասությունները փոխարինել «վերջին 5 տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում և ժամկետներում շարունակական մասնագիտական զարգացման հավաստագրի առկայությամբ» նախադասությամբ.

3) N 1 հավելվածում՝

ա. 1.9-րդ կետի «ԿԱԴՐԱՅԻՆ ՀԱԳԵՑՎԱԾՈՒԹՅՈՒՆ» բաժնի 1-ին կետը «բժիշկ-թոքաբան» բառերից հետո լրացնել «կամ ընտանեկան բժիշկ» բառերով,

բ. 1.12-րդ, 1.12.1-ին, 3.2.-րդ կետերի «ԿԱԴՐԱՅԻՆ ՀԱԳԵՑՎԱԾՈՒԹՅՈՒՆ»բաժնի 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Միջին բուժաշխատող»,

գ. 9-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 13-րդ ենթակետով. «13. Յուրաքանչյուր 4 կաբինետի համար` նվազագույնը մեկ առաջին բժշկական օգնության պահարան` անհետաձգելի բժշկական օգնության հավաքածուով:»,

դ. «Ընդհանուր դրույթներ» բաժնի 4-րդ պարբերության 45-րդ ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ «գ» պարբերությամբ.

«գ. նմուշառում»,

ե. «Ընդհանուր դրույթներ» բաժնի 5-րդ պարբերության 11-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ «ե» ենթակետով.

«ե. նմուշառում»,

զ. «Ընդհանուր դրույթներ» բաժնի 13-րդ պարբերությունը «կարող են ներկայացվել մեկ օրինակ:» նախադասությունից հետո լրացնել «Արտահիվանդանոցային` վեներաբանական տեսակով գործունեություն կարող է ծավալվել միևնույն կաբինետում միայն արտահիվանդանոցային` մաշկաբանական տեսակի հետ: Արտահիվանդանոցային` օրթոպեդիական և վնասվածքաբանական տեսակներով գործունեություն կարող է ծավալվել միևնույն կաբինետում:» նախադասությամբ,

է. «Ընդհանուր դրույթներ» բաժնի 4-րդ պարբերությունը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 55-րդ կետով.

«55) դատաբժշկական փորձաքննություն»,

ը. «Ընդհանուր դրույթներ» բաժնի 5-րդ պարբերությունը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 55-րդ կետով.

«55) դատաբժշկական փորձաքննություն»,

թ. «Ընդհանուր դրույթներ» բաժնի 17-րդ պարբերությունը «լիցենզիայի առկայության դեպքում:» բառերից հետո լրացնել «Յուրաքանչյուր կլինիկական աշխատանքային սենյակի մուտքը պետք է լինի սպասասրահից:» բառերով.

4) N 2 հավելվածում՝

ա. 44-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«44. ԴԱՏԱԲԺՇԿԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ՍԱՀՄԱՆՎՈՂ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԵՎ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ ԵՎ ԲԺՇԿԱԿԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐ

ԴԻԱԿԻ ԴԱՏԱԲԺՇԿԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ

1. Դեպքի վայրի ճամպրուկ՝ համապատասխան գործիքներով, սարքերով և պարագաներով

2. Անհատական պաշտպանության միջոցներ (խալաթներ, բախիլներ, դիմակներ, գլխարկներ, ձեռնոցներ բժշկական, ձեռնոցներ կենցաղային, դիակների հերձման համար նախատեսված անջրաթափանց խալաթներ և գոգնոցներ և այլ անհրաժեշտ անհատական պաշտպանության միջոցներ)

3. Շարժական ռենտգեն ապարատ

4. Լուսանկարչական սարք

5. Դիակի հասակաչափ

6. Դիակների պահպանման սառնարան /կասետային կամ խցային՝ (ընդհանուր) /կասետային խցեր ունենալու դեպքում՝ դիակները վերջիններում տեղադրելու համար ամբարձիչ/

7. Դիակների տեղափոխման սայլակներ

8. Դիահերձման համար անհրաժեշտ գործիքների հավաքածու

9. Տեխնիկական կամ էլեկտրոնային կշեռքներ

10. Դիահերձումների համար ընդհանուր սրահ

11. Շրջապատի համար վտանգ ներկայացնող հիվանդությունների դեպքում նախատեսված դիահերձման առանձին սրահ

12. Դիահերձման սեղաններ՝ ախտահանիչ տարայով

13. Դիահերձման յուրաքանչյուր սեղանին կից սառը հոսող ջրի ծորակ

14. Լվացարաններ հոսող ջրով

15. Մինչ ընդհանուր կոյուղի լցվելը կոյուղաջրերի ախտահանման համար նախատեսված ամբարիչ

16. Դիակի մշակման և զմռսման համար անհրաժեշտ գործիքների հավաքածու

17. Սեղան փոքր՝ օրգանահամալիրի ուսումնասիրման համար

18. Գրասենյակային սեղաններ և աթոռներ` բժիշկների և բուժքույրերի /բժշկական վիճակագրություն վարողների/ համար

19. Բժշկական պահարաններ

20. Օդաքարշիչ համակարգ

21. Օդափոխության կենտրոնացված կամ լոկալ համակարգ

22. Սանիտարների համար նախատեսված համապատասխան կահավորված սենյակ /պահարաններ, աթոռներ, սեղաններ/

23. Շրջապատի համար վտանգ ներկայացնող հիվանդությունների դեպքում դիահերձման համար նախատեսված արտահագուստի հավաքածու

24. Դիահերձարանում օդի ջերմաստիճանը և խոնավությունը չափող սարքեր

25. Մանրէազերծող լամպեր՝ դիահերձման սրահների համար

26. Ախտահանող նյութեր՝ քլորամին, քլորակիր կամ այլ

27. Տարաներ /տարբեր չափսերի/ հյուսվածքաբանական հետազոտության նմուշների համար

28. Տարաներ /տարբեր չափսերի/ դատաքիմիական հետազոտության նմուշների համար

29. Տարաներ և առարկայական ապակիներ դատակենսաբանական հետազոտության նմուշների համար

30. Դիահերձման համար և դիակի զմռսման համար անհրաժեշտ նյութեր

31. Համակարգիչ /համակարգիչներ` ինտերնետային կապի կիրառման հնարավորությամբ

 

ԿԵՆԴԱՆԻ ԱՆՁԱՆՑ ԴԱՏԱԲԺՇԿԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ

32. Փորձաքննությունների համար նախատեսված սենյակ

33. Անհատական պաշտպանության միջոցներ (խալաթներ, դիմակներ, ձեռնոցներ)

34. Գինեկոլոգիական բազկաթոռ

35. Հանդերձապահարան

36. Մետաղյա պահարան

37. Փորձաքննությունների համար անհրաժեշտ բժշկական նյութեր, գործիքներ և պարագաներ

38. Գրասեղաններ, գրադարակներ, աթոռներ

39. Համակարգիչ/համակարգիչներ` ինտերնետային կապի կիրառման հնարավորությամբ

40. Տաք օդով չորացնող ապարատ` համապատասխան մակնիշի

41. Ավտոկլավ (Բ դասի ավտոկլավի առկայության դեպքում պարտադիր չեն 40-րդ կետի պահանջները)

 

ԴԱՏԱԿԵՆՍԱԲԱՆԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ

42. Դեպքի վայրի ճամպրուկ՝ համապատասխան գործիքներով, սարքերով և պարագաներով

43. Անհատական պաշտպանության միջոցներ (խալաթներ, բախիլներ, դիմակներ, գլխարկներ, ձեռնոցներ և այլ անհրաժեշտ անհատական պաշտպանության միջոցներ)

44. Լաբորատոր կշեռք

45. Լաբորատոր տարածքներում օդափոխության կենտրոնացված կամ լոկալ համակարգ

46. Համակարգիչ/ համակարգիչներ` ինտերնետային կապի կիրառման հնարավորությամբ

47. Մանրադիտակ

48. Կայունաջերմոց /թերմոստատ/

49. Թորման սարք

50. Կենտրոնախուսակ /ցենտրիֆուգա/

51. Մանրէազերծող լամպ

52. Միկրոսպեկտրոսկոպ - արյան հին հետքերում Hb-ի դերիվատների հայտնաբերման սարք

53. Ուլտրամանուշակագույն ճառագայթիչ շարժական սարք` իրերի վրա կենսաբանական կասկածելի հետքերի հայտնաբերման համար

54. Չորացնող ախտահանիչ պահարան

55. Սառնարան-սառցարան

56. Օկուլյարային միկրոմետր - մազի հաստության որոշման սարք

57. Լաբորատոր գործիքներ, պարագաներ /մկրատ, ունելի, նշտար, շտատիվ, թելիկները փեղեքող ասեղներ, թասիկներ` ապակյա, էմալապատ և պոլիմերային, ապակյա/պլաստիկե բաժակներ, փորձանոթներ, ապակյա խառնիչներ/

58. Մետաղյա և ժապավենաձև սանտիմետրեր

59. Խոշորացույցներ

60. Ժամանակաչափ

61. Առնվազն մեկ լաբորատոր և մեկ գրասենյակային տարածք

62. Գրասենյակային սեղաններ, գրադարակներ և աթոռներ

63. Աղբարկղեր՝ կենսաբանական և կենցաղային թափոնների համար

64. Կենսաբանական թափոնների հեռացման պոլիէթիլենային պարկեր

65. Մետաղյա պահարան/պահարաններ՝ փաստաթղթերի, քիմիական նյութերի, իրեղեն ապացույցների պահպանման համար

66. Էլեկտրական սալիկ

 

ԴԱՏԱԳԵՆԵՏԻԿԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ

67. Դեպքի վայրի ճամպրուկ` համալրված դեպքի վայրում գենետիկական նմուշառման համար համապատասխան գործիքներով, սարքերով և պարագաներով, անհատական պաշտպանության միջոցներով

68. Իրեղեն ապացույցների պահման պահարան՝ օդափոխության համակարգով

69. Թվային թերմոստատ էպենդորֆ փորձանոթների համար մինչև 100°C

70. Թվային թերմոստատ-խառնիչ էպենդորֆ փորձանոթների համար մինչև 100°C

71. Խառնիչ սարք /վորտեքս/ էպենդորֆ փորձանոթների համար

72. Կենտրոնախուսակ /ցենտրիֆուգ/ ծրագրավորվող մինչև 16,000 պտտ/րոպե

73. Ավտոմատ պիպետներ` փոփոխական ծավալներով

74. Կանգնակ էպենդորֆ փորձանոթների համար

75. Մագնիսական կանգնակ

76. Չորացնող ախտահանող պահարան

77. Սառնարաններ

78. Սառցարաններ թվային էկրանով` առնվազն t 0°C, 25-40°C

79. Էլեկտրոնային կշեռք

80. PH-մետր

81. Ջրի թորման սարք

82. Ախտահանիչ պահարան

83. Օդաքարշիչ պահարան

84. ՊՇՌ բոքս

85. Օդափոխության կենտրոնացված կամ լոկալ համակարգ

86. Օդորակիչ

87. Լաբորատոր գույք /սեղաններ, դարակներ, աթոռներ և այլ պարագաներ/

88. Առնվազն չորս միմյանցից առանձնացված լաբորատոր տարածքներ, ներառյալ իրեղեն ապացույցների նկարագրության սենյակ հոսող ջրի առկայությամբ՝ շենքի ընդհանուր տարածքներից առանձնացված միջանցքով, և առնվազն մեկ գրասենյակային տարածք հագեցված համակարգիչներով` ինտերնետային կապի ապահովմամբ և տպիչով

89. ԴՆԹ անջատման համար նախատեսված սարք կամ միջոցներ

90. Մանրադիտակ բինօկուլյար

91. Իրական ժամանակում վերլուծող պոլիմերազային շղթայական ռեակցիայի սարք

92. Թերմոցիկլեր /ամպլիֆիկատոր/ ՊՇՌ ռեակցիայի իրականացման համար

93. Գենետիկական վերլուծիչ սարք` /սեքվենատոր/ մարդու կորիզային բջիջների, ԴՆԹ-ի կարճ տանդեմային հատվածների վերլուծման ծրագրային ապահովմամբ

 

ԿԵՆՍԱՔԻՄԻԱԿԱՆ հետազոտությունների

94. Լաբորատոր տարածք

95. Սառնարան-սառցարան

96. Կենտրոնախուսակ` մինչև 3000 պտտ/րոպ

97. Ավտոմատ պիպետներ` փոփոխական ծավալով

98. Օդափոխության կենտրոնացված կամ լոկալ համակարգ

99. Կանգնակ փորձանոթների համար

100. Անհատական պաշտպանության միջոցներ (խալաթներ, բախիլներ, դիմակներ, գլխարկներ, ձեռնոցներ և այլ անհրաժեշտ անհատական պաշտպանության միջոցներ)

101. Կենսաքիմիական վերլուծիչ՝ կից թերմոստատով կամ ներկառուցված թերմոստատով

102. Իմունոֆերմենտային վերլուծիչ՝ կից թերմոստատ-խառնիչով

 

ԴԱՏԱՔԻՄԻԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ

103. Դեպքի վայրի ճամպրուկ՝ համապատասխան գործիքներով, սարքերով և պարագաներով

104. Անհատական պաշտպանության միջոցներ (խալաթներ, բախիլներ, դիմակներ, գլխարկներ, ձեռնոց և այլ անհրաժեշտ անհատական պաշտպանության միջոցներ)

105. Առաջին կամ երկրորդ դասի էլեկտրոնային կշեռք

106. Օդաքարշիչ պահարաններ

107. Լաբորատոր տարածքներում օդափոխության կենտրոնացված կամ լոկալ համակարգ

108. Մետաղյա պահարան

109. Մանրադիտակներ

110. Կայունաջերմոց /թերմոստատ/

111. PH-մետրեր՝ դյուրակիր կամ ստացիոնար

112. Ջրային բաղնիք

113. Թորման սարք

114. Իմունոֆերմենտային վերլուծիչ սարք

115. Կենտրոնախուսակ/ցենտրիֆուգա/

116. Ավտոմատ պիպետներ

117. Քրոմատոգրաֆիկ սարք /գազային և հեղուկային/

118. Դիակից վերցված նյութերի տարաներ

119. Մագնիսային խառնիչ

120. Մանրէազերծող լամպ

121. Ուլտրամանուշակագույն ճառագայթիչ սարք

122. Չորացնող ախտահանիչ պահարան

123. Սառնարան

124. Սառցարան (մինչև 18-20°C)

125. Ազոտային խտացուցիչ

126. Ուլտրաձայնային բաղնիք

127. Համասեռ զանգված ստանալու սարք

128. Լվացարաններ` ջրի հոսքի ծորակով

129. Մինչ ընդհանուր կոյուղի լցվելը կոյուղաջրերի վնասազերծման համար նախատեսված ամբարիչ

130. Լաբորատոր սեղաններ, լաբորատոր պահարաններ

131. Գրասենյակային սեղաններ, գրադարակներ և աթոռներ

132. Հանդերձապահարան

133. Համակարգիչներ` ինտերնետային կապի կիրառման հնարավորությամբ

134. Առնվազն երկու լաբորատոր սենյակ, նմուշառման համար նախատեսված սենյակ՝ առանձին սանհանգույցով և լվացարանով, առնվազն մեկ գրասենյակային տարածք:

 

ԴԱՏԱՀՅՈՒՍՎԱԾՔԱԲԱՆԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ

135. Կայունաջերմոց /թերմոստատ/

136. Հյուսվածքների մշակման և պարաֆինային բլոկների պատրաստման սարքավորումներ կամ պարագաներ

137. Միկրոտոմ` կտրվածքների պատրաստման համար

138. Միկրոպրեպարատների ներկման սարքավորում կամ պարագաներ

139. Մանրադիտակներ

140. PH-մետր՝ դյուրակիր կամ ստացիոնար

141. Կենտրոնախյուսակ /ցենտրիֆուգ/

142. Օդաքարշիչ պահարան

143. Ջրային բաղնիք

144. Սառնարան

145. Թորման սարք

146. Լաբորատոր տարածքներում օդափոխության կենտրոնացված կամ լոկալ համակարգ

147. Անհատական պաշտպանության միջոցներ

148. Լաբորատոր գույք /պահարաններ, սեղաններ, դարակներ, աթոռներ/

149. Անհրաժեշտ լաբորատոր գործիքներ և պարագաներ

 

ԲԺՇԿԱՔՐԵԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ

150. Անհատական պաշտպանության միջոցներ

151. Թվային լուսանկարչական սարքեր

152. Մանրադիտակ

153. Դիահերձման համար անհրաժեշտ գործիքների հավաքածու

154. Տեխնիկական և /կամ էլեկտրոնային կշեռքներ

155. Լվացարան/լվացարաններ հոսող ջրով

156. Օդաքարշիչ պահարան

157. Լաբորատոր տարածքներում օդափոխության կենտրոնացված կամ լոկալ համակարգ

158. Մետաղյա պահարան

159. Անհրաժեշտ լաբորատոր գործիքներ և պարագաներ

160. Մամլիչ

161. Սառնարան

162. Ուլտրամանուշակագույն ճառագայթիչ սարք

163. Մանրէազերծող լամպ

164. Գրասենյակային սեղաններ, գրադարակներ և աթոռներ

165. Լաբորատոր գույք /պահարաններ, սեղաններ, դարակներ, աթոռներ/

166. Համակարգիչներ` ինտերնետային կապի կիրառման հնարավորությամբ

167. Առնվազն մեկ լաբորատոր և մեկ գրասենյակային տարածք

 

ԿԱԴՐԱՅԻՆ ՀԱԳԵՑՎԱԾՈՒԹՅՈՒՆ

1. Ավագ բուժաշխատողներ` դատաբժշկական փորձաքննություն հետդիպլոմային կրթությամբ

2. Ավագ բուժաշխատողներ` կլինիկական ախտաբանություն, ախտաբանական անատոմիա և կլինիկական մորֆոլոգիա, բժշկական գենետիկա, կլինիկական լաբորատոր ախտորոշում մասնագիտացմամբ

3. Կենսաբան կամ կենսաքիմիկ կամ քիմիկ կամ գենետիկ` համապատասխան մասնագիտական կրթությամբ և որակավորմամբ (բացառություն` մանկավարժական կրթության)

4. Քիմիկոս կամ կենսաքիմիկոս կամ դեղագետ կամ բժշկական թունաբան կամ կլինիկական կենսաքիմիկ կամ կլինիկական բջջաբան

5. Միջին բուժաշխատող/բուժաշխատողներ

6. Կրտսեր բուժաշխատող/բուժաշխատողներ

բազային բժշկական կրթության դեպքում` Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում և ժամկետներում շարունակական մասնագիտական զարգացման հավաստագրի առկայությամբ:

Սույն կետը վերաբերում է «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 3-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված բժշկական օգնության և սպասարկման իրականացման պայմաններում դատաբժշկական փորձաքննություն գործունեության իրականացմանը:»,

բ. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 44.1-ին գլխով.

«44.1. ԱՅԼ ՎԱՅՐՈՒՄ ԵՎՍ ԴԱՏԱԲԺՇԿԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ՍԱՀՄԱՆՎՈՂ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԵՎ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ ԵՎ ԲԺՇԿԱԿԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐ

ԴԻԱԿԻ ԴԱՏԱԲԺՇԿԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ

1. Դեպքի վայրի ճամպրուկ՝ համապատասխան գործիքներով, սարքերով և պարագաներով

2. Անհատական պաշտպանության միջոցներ (խալաթներ, բախիլներ, դիմակներ, գլխարկներ, ձեռնոցներ բժշկական, ձեռնոցներ կենցաղային, դիակների հերձման համար նախատեսված անջրաթափանց խալաթներ և գոգնոցներ և այլ անհրաժեշտ անհատական պաշտպանության միջոցներ)

3. Լուսանկարչական սարք

4. Դիակի հասակաչափ

5. Դիակների պահպանման սառնարան /կասետային կամ խցային՝ (ընդհանուր) /կասետային խցեր ունենալու դեպքում՝ դիակները վերջիններում տեղադրելու համար ամբարձիչ/

6. Դիակների տեղափոխման սայլակներ

7. Դիահերձման համար անհրաժեշտ գործիքների հավաքածու

8. Տեխնիկական կամ էլեկտրոնային կշեռքներ

9. Դիահերձումների համար ընդհանուր սրահ

10. Շրջապատի համար վտանգ ներկայացնող վարակների դեպքում նախատեսված դիահերձման առանձին սրահ (ըստ անհրաժեշտության` սույն ենթակետով նախատեսված դիահերձում իրականացնելու դեպքում)

11. Դիահերձման սեղաններ՝ ախտահանիչ տարայով

12. Դիահերձման յուրաքանչյուր սեղանին կից սառը ծորակ

13. Լվացարաններ հոսող ջրով

14. Մինչ ընդհանուր կոյուղի լցվելը կոյուղաջրերի ախտահանման համար նախատեսված ամբարիչ

15. Դիակի մշակման և զմռսման համար անհրաժեշտ գործիքների հավաքածու

16. Սեղան փոքր՝ օրգանահամալիրի ուսումնասիրման համար

17. Գրասենյակային սեղաններ և աթոռներ` բժիշկների և բուժքույրերի /բժշկական վիճակագրություն վարողների/ համար

18. Բժշկական պահարաններ

19. Օդամաքրիչ համակարգ

20. Օդափոխության կենտրոնացված կամ լոկալ համակարգ

21. Սանիտարների համար նախատեսված համապատասխան կահավորված սենյակ /պահարաններ, աթոռներ, սեղաններ/

22. Շրջապատի համար վտանգ ներկայացնող վարակների դեպքում դիահերձման համար նախատեսված արտահագուստի հավաքածու (ըստ անհրաժեշտության` սույն ենթակետով նախատեսված դիահերձում իրականացնելու դեպքում)

23. Դիահերձարանում օդի ջերմաստիճանը և խոնավությունը չափող սարքեր

24. Մանրէազերծող լամպեր՝ դիահերձման սրահների համար

25. Ախտահանող նյութեր՝ քլորամին, քլորակիր կամ այլ

26. Տարաներ /տարբեր չափսերի/ հյուսվածքաբանական հետազոտության նմուշների համար

27. Տարաներ /տարբեր չափսերի/ դատաքիմիական ուսումնասիրության հետազոտության նմուշների համար

28. Տարաներ և առարկայական ապակիներ դատակենսաբանական հետազոտության նմուշների համար

29. Դիահերձման համար և դիակի զմռսման համար անհրաժեշտ նյութեր

30. Համակարգիչ/համակարգիչներ` ինտերնետային կապի կիրառման հնարավորությամբ

 

ԿԵՆԴԱՆԻ ԱՆՁԱՆՑ ԴԱՏԱԲԺՇԿԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ

31. Փորձաքննությունների համար նախատեսված սենյակ

32. Անհատական պաշտպանիչ միջոցներ (խալաթներ, դիմակներ, ձեռնոցներ)

33. Գինեկոլոգիական բազկաթոռ

34. Հանդերձապահարան

35. Մետաղյա պահարան

36. Փորձաքննությունների համար անհրաժեշտ բժշկական նյութեր, գործիքներ և պարագաներ

37. Գրասեղաններ, գրադարակներ, աթոռներ

38. Համակարգիչ/համակարգիչներ` ինտերնետային կապի կիրառման հնարավորությամբ

39. Տաք օդով չորացնող ապարատ` համապատասխան մակնիշի

40. Ավտոկլավ (Բ դասի ավտոկլավի առկայության դեպքում պարտադիր չեն 39-րդ կետի պահանջները)

 

ԿԱԴՐԱՅԻՆ ՀԱԳԵՑՎԱԾՈՒԹՅՈՒՆ

1. Ավագ բուժաշխատող/ բուժաշխատողներ` դատաբժշկական փորձաքննություն հետդիպլոմային կրթությամբ և Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում և ժամկետներում շարունակական մասնագիտական զարգացման հավաստագրի առկայությամբ:

2. Կրտսեր բուժաշխատող»,

գ. 86.1-ին կետի «ԿԱԴՐԱՅԻՆ ՀԱԳԵՑՎԱԾՈՒԹՅՈՒՆ» բաժնի 1-ին կետում «վերջին 5 տարվա ընթացքում վերապատրաստման առկայության դեպքում (վերապատրաստված ուղեղի անոթների կոնտրաստային անոթագիրը կատարելու և եզրակացությունը գրելու համար)» նախադասությունը փոխարինել «Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում և ժամկետներում շարունակական մասնագիտական զարգացման հավաստագրի առկայությամբ (ներառյալ ուղեղի անոթների կոնտրաստային անոթագիրը կատարելու և եզրակացությունը գրելու համար ՇՄԶ)» նախադասությամբ,

դ. 86.2-րդ կետի «ԿԱԴՐԱՅԻՆ ՀԱԳԵՑՎԱԾՈՒԹՅՈՒՆ» բաժնի 1-ին կետում «վերջին 5 տարվա ընթացքում նեղ մասնագիտական` նեյրոռեանիմացիոն վերապատրաստման առկայության դեպքում» նախադասությունը փոխարինել «Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում և ժամկետներում շարունակական մասնագիտական զարգացման հավաստագրի առկայությամբ (ներառյալ նեյրոռեանիմացիոն ՇՄԶ)» նախադասությամբ,

ե. «N 2 հավելվածի պարզաբանում» բաժնի 1-ին կետը «ստացիոնար պայմաններում:» բառերից հետո լրացնել «Հիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկման մակարդակների սահմանման և տրամադրման կարգը սահմանված է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2021 թվականի դեկտեմբերի 9-ի N 93-Ն հրամանով:» բառերով,

զ. «N 2 հավելվածի պարզաբանում» բաժինը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 28-րդ և 29-րդ պարբերություններով.

«●Բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման տեսակներն են՝ առաջնային բժշկական օգնությունը (մանկաբարձական, բուժքույրական, բժշկական ընդհանուր պրակտիկա, մանկաբուժական ընդհանուր պրակտիկա, մանկաբարձագինեկոլոգիական ընդհանուր պրակտիկա, ընտանեկան բժշկություն), մասնագիտացված բժշկական օգնությունը (ընդհանուր թերապևտիկ, մանկաբուժական, մանկաբարձական, գինեկոլոգիական, ընդհանուր վիրաբուժական, անեսթեզիոլոգիական, վերակենդանացման, նյարդաբանական, հոգեբուժական, մաշկաբանական, վեներաբանական, ախտաբանաանատոմիական, դատաբժշկական փորձաքննություն, դատահոգեբուժական փորձաքննություն, լաբորատոր-ախտորոշիչ (կլինիկական, կենսաքիմիական (բիոքիմիական), բջջաբանական, շճաբանական (սերոլոգիական), հյուսվածքաբանական, գենետիկական, մանրէաբանական, վիրուսաբանական, թունաբանական, մակաբուծաբանական, իմունաբանական, սնկաբանական, նմուշառում, շարժական նմուշառում), ճառագայթային ախտորոշիչ (ռենտգենաբանական, ֆլյուորոգրաֆիկ, համակարգչային տոմոգրաֆիկ, միջուկամագնիսային-ռեզոնանսային, մամոգրաֆիկ, ռադիոնուկլիդային, ուլտրաձայնային, պոզիտրոն-էմիսիոն, տոմոգրաֆիկ, դենսիտոմետրիա, շարժական ռենտգենաբանական, շարժական ֆլյուորոգրաֆիկ, շարժական մամոգրաֆիկ, շարժական ուլտրաձայնային), ֆիզիոթերապևտիկ (բարոթերապևտիկ, էլեկտրաբուժում, լուսաբուժում), վերականգնողական (բալնեոլոգիական, ցեխաբուժություն, շարժաթերապևտիկ, ռեֆլեքսաթերապևտիկ, մանուալ թերապևտիկ, բուժական մերսում), ֆունկցիոնալ ախտորոշիչ, շարժական ֆունկցիոնալ ախտորոշիչ, ներզննական (էնդոսկոպիական), համաճարակաբանական, անձավաբուժական, հալոթերապևտիկ, սոմնոլոգիա, ինտերվենցիոն առիթմոլոգիական, ուռուցքաբանական (քիմիոթերապիա, ճառագայթային թերապիա` արտաքին, ներքին, վիրաբուժական), ալերգոլոգիական, անընկալունաբանական (իմունականխարգելիչ), շարժական անընկալունաբանական (իմունականխարգելիչ), թոքաբանական, սրտաբանական, ինտերվենցիոն սրտաբանական, աղեստամոքսաբանական, երիկամաբանական, ռևմատոլոգիական, արյունաբանական, ներզատաբանական, տուբերկուլյոզային, վարակիչ հիվանդությունների, նեոնատոլոգիական, պերինատոլոգիական, ներզատագինեկոլոգիական, նյարդավիրաբուժական, քիթ-կոկորդ-ականջաբանական, ակնաբանական. շարժական ակնաբանական, կրծքային վիրաբուժական, սրտային վիրաբուժական, անոթային վիրաբուժական, որովայնային վիրաբուժական, ուրոլոգիական, պրոկտոլոգիական, վնասվածքաբանական, օրթոպեդիական, պլաստիկ վերակառուցողական և էսթետիկ վիրաբուժական, մանկական վիրաբուժական, միկրովիրաբուժական, դիմածնոտային վիրաբուժական, ներզննական վիրաբուժական, նորածնային վիրաբուժական, անոթանեյրովիրաբուժական, ներզատավիրաբուժական, այրվածքաբանական, փոխներարկումային (տրանսֆուզիոլոգիական, պերֆուզոլոգիական), թունաբանական, հոգեթերապևտիկ, թմրաբանական, սեռաախտաբանական (սեքսապաթոլոգիական), կոսմետոլոգիական, բժշկական գենետիկական, հերիատրիական, սպորտային բժշկական, ավիացիոն բժշկական, դիետաբանական (դիետոլոգիական), վերարտադրողաբանական (ռեպրոդուկտոլոգիական), հեմոդիալիզային, կլինիկական դեղորայքային, կլինիկական դեղաբանական, հոմեոպաթիկ, բժշկական-օպտիկական, պալիատիվ, շարժական պալիատիվ, խորհրդատվական: Մանկական` գինեկոլոգիական, անեսթեզիոլոգիական, վերակենդանացման, նյարդաբանական, վերականգնողական, ուռուցքաբանական, թոքաբանական, սրտաբանական, աղեստամոքսաբանական, երիկամաբանական, ներզատաբանական, վարակիչ հիվանդությունների, նյարդավիրաբուժական, քիթ-կոկորդ-ականջաբանական, ակնաբանական, շարժական ակնաբանական, վնասվածքաբանական, օրթոպեդիական), շտապ և անհետաձգելի օգնությունը: Սույն կետը վերաբերում է «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 3-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված բժշկական օգնության և սպասարկման իրականացման պայմաններում բժշկական օգնության և սպասարկման գործունեության իրականացմանը:»

«●Սույն հավելվածի 47.1-ին կետից մինչև 47.6-րդ կետերի պահանջները պարտադիր են նաև N 1 հավելվածի համար:»:

2. Սույն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետի «բ» պարբերությունը և 4-րդ ենթակետի «ա», «բ», «գ», «դ» պարբերություններն ուժի մեջ են մտնում 2023 թվականի հունվարի 1-ից:

Սույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետը, 2-րդ ենթակետի «ա» պարբերությունը, 3-րդ ենթակետը, 4-րդ ենթակետի «ե», «զ» պարբերություններն ուժի մեջ են մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

 

Երևան


02.06.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 2 հունիսի 2022 թվական: