Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 98
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.06.13-2022.06.26 Պաշտոնական հրապարակման օրը 22.06.2022
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
18.10.2016
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ
Ստորագրման ամսաթիվ
18.10.2016

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԽՈՐՀՈՒՐԴ

         

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

      

18 հոկտեմբերի 2016 թվականի

թիվ 98

քաղ. Մոսկվա

                  

ՉԱՓՄԱՆ ՄԻՋՈՑԻ ՏԵՍԱԿԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

  

«Չափումների միասնականության ապահովման ոլորտում համաձայնեցված քաղաքականություն անցկացնելու մասին» արձանագրության 9-րդ կետի 3-րդ ենթակետի իրականացման նպատակներով («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 10 հավելված) և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված` Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 1 հավելվածի 37-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.

1. Հաստատել կից ներկայացվող՝ չափման միջոցի տեսակի հաստատման կարգը։

2. Սահմանել, որ Եվրասիական տնտեսական միության անդամ պետության օրենսդրությանը համապատասխան տրված՝ չափման միջոցի տեսակի հաստատման մասին փաստաթղթերը մինչև սույն Որոշումն ուժի մեջ մտնելն այն չափումների մասով, որոնք պատրաստվել են Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների տարածքում, գործում են մինչև դրանց գործողության ժամկետի ավարտի ամսաթիվը։

3. Սույն Որոշումն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից հաստատվող՝ չափումների միասնականության ապահովման աշխատանքների արդյունքների փոխադարձ ճանաչման կանոններն ուժի մեջ մտնելու օրվանից, սակայն սույն Որոշման պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց ոչ շուտ:

  

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

    

Հայաստանի Հանրապետությունից՝

Բելառուսի Հանրապետությունից՝

Ղազախստանի Հանրապետությունից՝

Ղրղզստանի Հանրապետությունից՝

Ռուսաստանի Դաշնությունից՝

Վ. Գաբրիելյան

Վ. Մատյուշևսկի

Ա. Մամին

Օ. Պանկրատով

Ի. Շուվալով

 

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի խորհրդի 2016 թվականի

հոկտեմբերի 18-ի թիվ 98 որոշմամբ

    

ԿԱՐԳ

   

չափման միջոցի տեսակի հաստատման

    

1. Սույն կարգը մշակվել է «Չափումների միասնականության ապահովման ոլորտում համաձայնեցված քաղաքականություն անցկացնելու մասին» արձանագրության 9-րդ կետի 3-րդ ենթակետին համապատասխան («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 10 հավելված) և սահմանում է Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների տարածքում պատրաստված չափման միջոցի տեսակի հաստատման կանոնները (այսուհետ համապատասխանաբար՝ անդամ պետություններ, տեսակի հաստատում)։

2. Սույն կարգի նպատակների համար չափումների առաջնային հղումային մեթոդիկա (մեթոդ) ասելով՝ հասկացվում է չափումների այնպիսի մեթոդիկա (մեթոդ), որն անդամ պետությունում միակ իրավաբանական անձի 1 լրակազմով սարքավորմամբ իրականացվում է ամենաբարձր ճշգրտությամբ, կիրառվում է միևնույն, այդ թվում՝ հղումային մեծությունների չափումների այլ մեթոդիկաների (մեթոդների) օգնությամբ ստացված չափումների արդյունքների ճշտությունը գնահատելու համար, թույլ է տալիս չափումների արդյունքներն ստանալ՝ առանց միևնույն տեսակի մեծությունների միավորների նկատմամբ չափագիտական հետևելիության (հետագծելիության), և հաստատված է որպես անդամ պետությունում կիրառվող առաջնային հղումային մեթոդիկա (մեթոդ):

Սույն կարգում այլ հասկացություններ օգտագործվում են «Չափումների միասնականության ապահովման ոլորտում համաձայնեցված քաղաքականություն անցկացնելու մասին» արձանագրությամբ («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 10 հավելված) սահմանված իմաստներով:

3. Չափումների միասնականության ապահովման պետական կարգավորման (օրենսդրական չափագիտության) ոլորտում կիրառվող չափման միջոցները պարտադիր կարգով ենթակա են հաստատման։

Չափումների միասնականության ապահովման պետական կարգավորման (օրենսդրական չափագիտության) ոլորտից դուրս կիրառվող չափման միջոցների մասով հաստատումն անցկացվում է կամավոր կարգով։

4. Տեսակի հաստատումն անցկացվում է չափումների միասնականության ապահովման ոլորտում պետական իշխանության այն մարմնի կողմից, որը լիազորված է (հայտագրված) այդ գործունեությունը՝ անդամ պետության (այսուհետ՝ լիազորված մարմին) օրենսդրությանը համապատասխան իրականացնելու համար՝ չափման միջոցների փորձարկումների դրական արդյունքների հիման վրա։

5. Տեսակի հաստատումն անցկացվում է անդամ պետության օրենսդրությանը համապատասխան՝ այդ անդամ պետության տարածքում գրանցված ցանկացած այն իրավաբանական անձի կամ որպես անհատ ձեռնարկատեր գրանցված ֆիզիկական անձի հայտի համաձայն, որն իր անունից իրականացնում է չափման միջոցների արտադրություն կամ արտադրություն ու իրացում և պատասխանատու է չափագիտական պահանջներին դրանց համապատասխանության համար կամ պատրաստողի կողմից լիազորված և անդամ պետության օրենսդրությանը համապատասխան` այդ անդամ պետության տարածքում գրանցված այն իրավաբանական անձի կամ որպես անհատ ձեռնարկատեր գրանցված ֆիզիկական անձի հայտի համաձայն, որը պատրաստողի հետ պայմանագրի հիման վրա այդ պատրաստողի անունից իրականացնում է գործողություններ անդամ պետությունների տարածքներում չափման միջոցները շրջանառության մեջ բաց թողնելիս (այսուհետ՝ հայտատու)։

6. Տեսակի հաստատման նպատակով փորձարկումները (այսուհետ՝ փորձարկումներ) անցկացվում են չափման միջոցների փորձարկումների անցկացման համար՝ անդամ պետության օրենսդրությանը համապատասխան լիազորված (հայտագրված) կազմակերպության կողմից։

Փորձարկումներն անցկացվում են չափումների միասնականության ապահովման ոլորտում անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանված կարգով։

7. Փորձարկումներն անցկացվում են փորձարկումների այն ծրագրով նախատեսված ծավալով, որը մշակվել է լիազորված կազմակերպության կողմից և համաձայնեցված է հայտատուի հետ (այսուհետ՝ փորձարկումների ծրագիր) հայտատուի այն հայտի հիման վրա, որը պարունակում է՝

ա) հայտատուի լրիվ անվանումը, իրավաբանական անձի գտնվելու վայրը (հասցեն) կամ ազգանունը, անունը, հայրանունը (առկայության դեպքում), որպես անհատ ձեռնարկատեր գրանցված ֆիզիկական անձի բնակության վայրը.

բ) չափման միջոցի անվանումը.

գ) չափման միջոցի նշանակությունը և կիրառման ոլորտը.

դ) չափման միջոցի արտադրության բնույթը.

ե) ծրագրային ապահովման մասին տեղեկություններ (առկայության դեպքում).

զ) հայտագրվող չափագիտական բնութագրերը, այդ թվում՝ ճշգրտության ցուցանիշները, ինչպես նաև չափման միջոցների տեխնիկական այն բնութագրերը, որոնցով որոշվում են այդպիսի չափման միջոցների կոնստրուկցիայի առանձնահատկությունները՝ շահագործման ընթացքում չափագիտական բնութագրերի պահպանման նպատակով.

է) անդամ պետությունների նորմատիվ այն փաստաթղթերի մասին տեղեկություններ, որոնց համաձայն պատրաստվում են չափման միջոցները.

ը) Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից հաստատվող՝ չափումների միասնականության ապահովման աշխատանքների արդյունքների փոխադարձ ճանաչման կանոններին համապատասխան՝ անդամ պետությունների կողմից տեսակի հաստատումը ճանաչելու անհրաժեշտության մասին տեղեկություններ.

թ) շահագործման փաստաթղթեր։

8. Փորձարկումների ծրագիրը պարունակում է հետևյալ տեղեկությունները.

ա) փորձարկումների օբյեկտի անվանումը.

բ) փորձարկման համար ներկայացված չափման միջոցների նմուշների քանակը.

գ) փորձարկումների բովանդակությունը և ծավալը.

դ) փորձարկումների անցկացման պայմանները.

ե) փորձարկումներից ստացված արդյունքների մշակման ալգորիթմները։

9. Փորձարկումների ծրագրի նախագիծը կարող է հայտատուի կողմից մշակվել և ներկայացվել լիազորված կազմակերպություն։

10. Փորձարկումների ընթացքում անցկացվում է՝

ա) չափման միջոցների չափագիտական և տեխնիկական բնութագրերի, այդ թվում՝ ճշգրտության ցուցանիշների որոշում.

բ) փորձարկումների ծրագրով սահմանված չափագիտական և տեխնիկական պահանջներին՝ չափման միջոցների չափագիտական և տեխնիկական բնութագրերի համապատասխանության գնահատում.

գ) ծրագրային ապահովման նույնականացում (առկայության դեպքում).

դ) չափման միջոցի ստուգաչափման մեթոդիկայի փորձարկում.

ե) չափման միջոցների ստուգաչափումների միջև ժամանակային միջակայքի որոշում.

զ) չափման միջոցների առանձին մասերին հասանելիության սահմանափակման առկայության մասով՝ փորձարկվող չափման միջոցների կոնստրուկցիայի վերլուծություն (այդ թվում՝ ծրագրային ապահովում)՝ անթույլատրելի այն կարգավորումները և միջամտությունը կանխելու նպատակով որոնք կարող են հանգեցնել չափումների արդյունքների աղավաղման։

11. Փորձարկումների անցկացման ժամանակ օգտագործվում են մեծությունների միավորների այնպիսի չափանմուշներ, չափման միջոցներ և ստանդարտ նմուշներ, որոնց համար ապահովված է դրանց օգնությամբ ստացվող չափման արդյունքների չափագիտական հետևելիությունը՝ Միավորների միջազգային համակարգի (ՄՀ), ազգային (առաջնային) չափանմուշների և (կամ) մեծությունների միավորների միջազգային չափանմուշների կամ չափումների առաջնային հղումային մեթոդիկաների (մեթոդների) նկատմամբ։

Չափման միջոցների չափագիտական և տեխնիկական բնութագրերն արտահայտվում են մեծությունների միավորներով կամ մեծությունների պայմանական սանդղակով (չափումների սանդղակով) գնահատվող մեծությունների պայմանական այն միավորներով, որոնց անվանումն ու նշագրումը համապատասխանում են Միավորների միջազգային համակարգին (ՍԻ) և (կամ) Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի ապրիլի 21-ի թիվ 34 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերի մշակման ժամանակ կիրառվող մեծությունների արտահամակարգային միավորների, այդ թվում՝ Միավորների միջազգային համակարգի (ՄՀ) հետ դրանց հարաբերակցության ցանկին համապատասխան։

12. Փորձարկումների արդյունքների հիման վրա լիազորված կազմակերպության կողմից ձևակերպվում է համապատասխան ակտ՝ դրա հավելվածների հետ միասին (փորձարկումների ծրագիր, չափման միջոցների փորձարկումների արձանագրություններ, չափման միջոցների տեսակի նկարագրության նախագիծ, չափման միջոցների ստուգաչափման մեթոդիկա)՝ լիազորված կազմակերպության ձևաթղթի վրա 2 օրինակից (այսուհետ՝ փորձարկումների ակտ)։

13. Փորձարկումների ակտում նշվում են հետևյալ տեղեկությունները.

ա) փորձարկման ներկայացված չափման միջոցի լրիվ անվանումը և հայտատուի լրիվ անվանումը.

բ) փորձարկումների անցկացման մասին տեղեկություններ (լիազորված կազմակերպության անվանումը, փորձարկման ներկայացված չափման միջոցի տեսակի լրիվ անվանումը, չափման միջոցը պատրաստողի անվանումը, փորձարկումների անցկացման ժամկետը, փորձարկումների անցկացման հիմքերը՝ նշելով հայտի ամսաթիվն ու համարը, փորձարկումների անցկացման վայրը).

գ) փորձարկումների անցկացման համար ներկայացված չափման միջոցների նմուշների մասին տեղեկություններ, այդ թվում՝ փորձարկումների ծրագրի անվանումը.

դ) փորձարկումների արդյունքների գնահատականը (դրական կամ բացասական).

ե) փորձարկումների արդյունքների մասին տեղեկություններ (չափագիտական և տեխնիկական բնութագրերի սահմանված այն նշանակությունները, որոնք անհրաժեշտ են չափման միջոցների բոլոր տեսակների վրա փորձարկումների արդյունքների տարածման մասին որոշում կայացնելու համար, չափման միջոցի ստուգաչափման մեթոդիկայի փորձարկման փաստը, ստուգաչափումների միջև խորհուրդ տրվող ժամանակային միջակայքը, չափման միջոցի տեսակի նկարագրության նախագծի մշակման փաստը)։

14. Հայտատուի հետ համաձայնեցնելուց հետո փորձարկումների ակտի մեկ օրինակը, դրա հավելվածների հետ միասին, տրամադրվում է լիազորված կազմակերպության կողմից կամ ուղարկվում է պատվիրված փոստային առաքմամբ՝ հայտատուին հանձնելու մասին ծանուցմամբ։

15. Տեսակի հաստատման դեպքում լիազորված մարմինը, սույն կարգի 7-րդ կետով նախատեսված տեղեկություններ և փաստաթղթեր պարունակող՝ հայտատուի հայտի հիման վրա, այդ հայտը ստանալուց հետո՝ 30 աշխատանքային օրը չգերազանցող ժամկետում՝

ա) ուսումնասիրում է հայտատուի կողմից ստացված փորձարկումների ակտը.

բ) կայացնում է տեսակի հաստատման մասին որոշում.

գ) ձևակերպում է չափման միջոցի տեսակի հաստատման մասին սերտիֆիկատ՝ թիվ 1 հավելվածի համաձայն սահմանված ձևով, և չափման միջոցի տեսակի նկարագրություն՝ թիվ 2 հավելվածի համաձայն սահմանված ձևով (այսուհետ, համապատասխանաբար՝ տեսակի հաստատման մասին սերտիֆիկատ, տեսակի նկարագրություն).

դ) սահմանում է տեսակի հաստատման մասին սերտիֆիկատի գործողության ժամկետը (չափման միջոցների եզակի օրինակների համար՝ անժամկետ, սերիական թողարկման չափման միջոցների համար՝ 5 տարի).

ե) սահմանում է հաստատվող տեսակի չափման միջոցների ստուգաչափումների միջև ժամանակային միջակայքը.

զ) սահմանում է հաստատվող տեսակի չափման միջոցի ստուգաչափման մեթոդիկան.

է) տեսակի հաստատման արդյունքների ճանաչման նպատակով կատարում է աշխատանքներ՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից հաստատվող՝ չափումների միասնականության ապահովման աշխատանքների արդյունքների փոխադարձ ճանաչման կանոններին համապատասխան.

ը) այլ անդամ պետությունների լիազորված մարմինների կողմից աշխատանքների արդյունքների ճանաչման մասին ծանուցում ստանալու դեպքում տեսակի հաստատման և տեսակի հաստատման փոխադարձ ճանաչման մասին տեղեկությունները մուտքագրում է իր անդամ պետության՝ չափումների միասնականության ապահովման ոլորտում տեղեկատվական ֆոնդ՝ այդ պետության օրենսդրությամբ սահմանված կարգով.

թ) հայտատուին տրամադրում է տեսակի հաստատման մասին սերտիֆիկատ։

16. Սույն կարգի դրույթներին փորձարկումների ակտի անհամապատասխանության դեպքում լիազորված մարմինը կարող է կայացնել տեսակի հաստատումը մերժելու մասին որոշում։ Կայացված որոշման մասին ծանուցումը (հիմնավորմամբ) գրավոր կերպով հայտատուին է ուղարկվում որոշումը կայացնելու օրվանից հետո՝ 3 աշխատանքային օրվա ընթացքում։

17. Մինչև տեսակի հաստատման մասին սերտիֆիկատի գործողության ժամկետի լրանալը հայտատուի կողմից կատարվող՝ չափման միջոցների չափագիտական և տեխնիկական բնութագրերին վերաբերող փոփոխությունների բացակայության դեպքում, հայտատուի հայտի հիման վրա, լիազորված մարմնի կողմից կայացվում է տեսակի հաստատման մասին նոր սերտիֆիկատի տրամադրման մասին որոշում այն փորձարկումների դրական արդյունքների հիման վրա, որոնք անցկացվում են չափումների միասնականության ապահովման ոլորտում անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանված կարգով։ Ընդ որում, օգտագործվում են այն փորձարկումների արդյունքները, որոնք ավելի վաղ անցկացվել են չափման միջոցի տեսակի հաստատման նպատակով։

18. Տեսակի հաստատման մասին սերտիֆիկատը և տեսակի նկարագրությունը լրացվում են ռուսերենով, էլեկտրոնային տպիչ սարքերի օգտագործմամբ և անդամ պետության օրենսդրության մեջ համապատասխան պահանջի առկայության դեպքում՝ տեսակի հաստատումն անցկացնող անդամ պետության պետական լեզվով։

Տեսակի հաստատման մասին սերտիֆիկատի և տեսակի նկարագրության լրացումը ռուսերենով և անդամ պետության պետական լեզվով իրականացվում է տեսակի հաստատման մասին սերտիֆիկատի և տեսակի նկարագրության տարբեր կողմերում՝ սույն կարգի 21-րդ և 22-րդ կետերի համաձայն, համապատասխանաբար։

19. Տեսակի հաստատման մասին սերտիֆիկատում և տեսակի նկարագրությունում սույն կարգով չնախատեսված փոփոխությունների կատարում, ինչպես նաև բառերի (բացի համընդհանուր ճանաչվածներից) հապավումների օգտագործում և տեքստի ուղղումներ չեն թույլատրվում։

20. Տեսակի հաստատման մասին սերտիֆիկատը և տեսակի նկարագրությունը կորցնելու կամ վնասելու դեպքում լիազորված մարմնի կողմից տրվում է կրկնօրինակը։ Ընդ որում, տեսակի հաստատման մասին սերտիֆիկատի կամ տեսակի նկարագրության կրկնօրինակի վերին աջ անկյունում կատարվում է հետևյալ գրառումը՝ «Կրկնօրինակը տրված է 20 թվականի -ին»՝ նշելով տեսակի հաստատման մասին սերտիֆիկատի և տեսակի նկարագրության բնօրինակների համարները և տրամադրման ամսաթվերը։

Տեսակի հաստատման մասին սերտիֆիկատի և տեսակի նկարագրության մեջ սխալների (վրիպակների) հայտնաբերման դեպքում թույլատրվում է տեսակի հաստատման մասին այդ սերտիֆիկատի և տեսակի նկարագրության փոխարինում՝ նշելով փոխարինող փաստաթղթի համարը և տրամադրման ամսաթիվը։

21. Տեսակի հաստատման մասին սերտիֆիկատում նշվում են՝

ա) 1-ին դաշտում՝ 1 տողով կատարված գրառում՝

«ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ».

բ) 2-րդ դաշտում՝ լիազորված մարմնի լրիվ անվանումը.

գ) 3-րդ դաշտում՝ 2 տողով կատարված գրառումներ՝

1-ին տող՝ «ՍԵՐՏԻՖԻԿԱՏ».

2-րդ տող՝ «չափման միջոցի տեսակի հաստատման մասին».

դ) 4-րդ դաշտում՝ հաստատման մասին սերտիֆիկատի գրանցման 9-նիշանոց համարը և դրա տրամադրման ամսաթիվը։

Տեսակի հաստատման մասին սերտիֆիկատի գրանցման համարը իրենից ներկայացնում է տառաթվային ծածկագիր, որոնց նշանների յուրաքանչյուր խումբ առանձնանում է կետով և ձևավորվում է հետևյալ կարգով՝

առաջին և երկրորդ նիշեր՝ անդամ պետության 2-նիշանոց տառային ծածկագիր՝ միջազգային ISO 3166-1:2013 ստանդարտին համապատասխան.

երրորդ նիշ՝ 1-նիշանոց տառային ծածկագիր, որը նույնականացվում է ռուսերեն այբուբենի մեծատառերի հետ և ունի հետևյալ նշանակությունը՝

С՝ չափման միջոցների սերիական արտադրություն.

Е՝ չափման միջոցի եզակի օրինակ.

չորրորդից յոթերորդ նիշեր՝ ընթացիկ տարում ձևակերպված տեսակի հաստատման մասին սերտիֆիկատի հերթական համարը, որը հաջորդաբար ձևավորվում է տարվա սկզբից (0001 համարից).

ութերորդ և իններորդ նիշեր՝ տեսակի հաստատման մասին սերտիֆիկատի տրամադրման տարվա թվային 2-նիշանոց ծածկագիր (նշվում են տարվա վերջին 2 թվերը՝ 00-ից մինչև 99):

Տեսակի հաստատման մասին սերտիֆիկատի ձևակերպման ամսաթիվը նշվում է բառաթվային եղանակով՝ թիվը՝ արաբական երկու թվանշաններով (չակերտներում), ամիսը՝ բառով, տարին՝ արաբական չորս թվանշաններով (տարվա կրճատ նշումով՝ «թ.»).

ե) 5-րդ դաշտում՝ սերտիֆիկատի գործողության ժամկետը.

զ) 6-րդ դաշտում՝ չափման միջոցի տեսակի անվանումը.

է) 7-րդ դաշտում՝ չափման միջոցը պատրաստողի անվանումը, իրավաբանական անձի գտնվելու վայրը (հասցեն) կամ ազգանունը, անունը, հայրանունը (առկայության դեպքում), որպես անհատ ձեռնարկատեր գրանցված ֆիզիկական անձի բնակության վայրը.

ը) 8-րդ դաշտում՝ անդամ պետության չափումների միասնականության ապահովման ոլորտում տեղեկատվական ֆոնդում առկա չափման միջոցի տեսակի գրանցման համարը.

թ) 9-րդ դաշտում՝ չափման միջոցի ստուգաչափման նորմատիվ փաստաթղթի տեսակը, անվանումը և համարը.

ժ) 10-րդ դաշտում՝ չափման միջոցների ստուգաչափումների միջև ժամանակային միջակայքը.

ժա) 11-րդ դաշտում՝ լիազորված մարմնի ակտի համարը և դրա ընդունման ամսաթիվը (առկայության դեպքում).

ժբ) 12-րդ դաշտում՝ տեսակի հաստատման մասին սերտիֆիկատը տրամադրած լիազորված մարմնի ղեկավարի (լիազորված անձի) պաշտոնը, ստորագրությունը, ազգանունը, անունը, հայրանունը (առկայության դեպքում)՝ այդ մարմնի կնիքով վավերացված (առկայության դեպքում).

ժգ) 13-րդ դաշտում՝ տեսակի հաստատման մասին սերտիֆիկատի ձևաթղթի վրա՝ դրա պատրաստման ժամանակ զետեղվող տպագրական համարը (սերիան և հերթական համարը)։

22. Տեսակի նկարագրության մեջ նշվում են՝

ա) 1-ին դաշտում՝ 1 տողով կատարված գրառում՝

«ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ».

բ) 2-րդ դաշտում՝ լիազորված մարմնի լրիվ անվանումը.

գ) 3-րդ դաշտում՝ 1 տողով կատարված գրառում՝

«ՉԱՓՄԱՆ ՄԻՋՈՑԻ ՏԵՍԱԿԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ».

դ) 4-րդ դաշտում՝ չափման միջոցի տեսակի լրիվ անվանումը՝ տեսակի հաստատման մասին սերտիֆիկատին համապատասխան.

ե) 5-րդ դաշտում՝ 1 տողով կատարված գրառում՝

«չափման միջոցի տեսակի հաստատման մասին սերտիֆիկատի».

զ) 6-րդ դաշտում՝ հաստատման մասին սերտիֆիկատի գրանցման 9-նիշանոց համարը և դրա տրամադրման ամսաթիվը.

է) 7-րդ դաշտում՝ չափման միջոցի տեսակի նշանակությունը.

ը) 8-րդ դաշտում՝ չափման միջոցների նկարագրությունը՝ նշելով կառուցվածքները, գործողության սկզբունքը, մոդիֆիկացիաների թիվը, դրանց նշագրերը և առանձնահատկությունները, նույնականացման տվյալները և ծրագրային ապահովման պաշտպանության եղանակը (առկայության դեպքում).

թ) 9-րդ դաշտում՝ չափագիտական և տեխնիկական բնութագրերի, այդ թվում՝ չափման միջոցների ճշգրտության ցուցանիշների անվանումները.

ժ) 10-րդ դաշտում՝ չափման միջոցի լրակազմությունը.

ժա) 11-րդ դաշտում՝ չափումների միասնականության ապահովման ոլորտում անդամ պետությունների օրենսդրությամբ նախատեսված՝ չափման միջոցի տեսակի հաստատման նշանի զետեղման տեղը և եղանակը (չափման միջոցի կամ դրանց ուղեկցող փաստաթղթերի վրա).

ժբ) 12-րդ դաշտում՝ չափման միջոցի տեսակի ստուգաչափման մեթոդիկայի անվանումը և նույնականացման տվյալները (նշագիրը, գրանցման համարը).

ժգ) 13-րդ դաշտում՝ ստուգաչափման միջոցի մասին տվյալներ.

ժդ) 14-րդ դաշտում՝ չափման մեթոդիկաների (մեթոդների) մասին տեղեկություններ (այդ չափման մեթոդիկան (մեթոդը) պարունակող նորմատիվ փաստաթղթի նշագիրը և անվանումը (առկայության դեպքում)).

ժե) 15-րդ դաշտում՝ 1 տողով կատարված գրառում՝

«Նորմատիվ և տեխնիկական փաստաթղթեր, որոնցով սահմանվում են՝».

ժզ) 16-րդ դաշտում՝ անդամ պետությունների այն նորմատիվ փաստաթղթերի անվանումն ու նշագիրը, որոնք պարունակում են չափման միջոցի նկատմամբ պահանջներ.

ժէ) 17-րդ դաշտում՝ չափման միջոցի ստուգաչափման մեթոդը՝ չափման միջոցների ստուգաչափման սխեմային համապատասխան.

ժը) 18-րդ դաշտում՝ չափման միջոցը պատրաստողի անվանումը, իրավաբանական անձի գտնվելու վայրը (հասցեն) կամ ազգանունը, անունը, հայրանունը (առկայության դեպքում), որպես անհատ ձեռնարկատեր գրանցված ֆիզիկական անձի բնակության վայրը, ինչպես նաև հեռախոսի ու ֆաքսի համարը, էլեկտրոնային փոստի հասցեն (առկայության դեպքում).

ժթ) 19-րդ դաշտում՝ լիազորված կազմակերպության անվանումը, դրա գտնվելու վայրը (հասցեն), հեռախոսի և ֆաքսի համարը, էլեկտրոնային փոստի հասցեն (առկայության դեպքում), հավատարմագրման վկայագրի համարը, տրամադրման ամսաթիվը և գործողության ժամկետը կամ լիազորության մասին փաստաթղթի հրապարակման ամսաթիվը.

ի) 20-րդ դաշտում՝ սերտիֆիկատը տրամադրած լիազորված մարմնի ղեկավարի (լիազորված անձի) պաշտոնը, ստորագրությունը, ազգանունը, անունը, հայրանունը (առկայության դեպքում)՝ այդ մարմնի կնիքով վավերացված (առկայության դեպքում).

իա) 21-րդ դաշտում՝ թերթիկի համարը և տեսակի նկարագրության թերթիկների ընդհանուր քանակը։

   

 

ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 1

Չափման միջոցի տեսակի

հաստատման կարգի

         

ՁԵՎ

          

չափման միջոցի տեսակի հաստատման մասին սերտիֆիկատի

             

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ

(1)

_______________________________________________________________________________

(Եվրասիական տնտեսական միության անդամ պետության լիազորված մարմնի լրիվ անվանումը)

(2)

   

ՍԵՐՏԻՖԻԿԱՏ

չափման միջոցի տեսակի հաստատման մասին

(3)

թիվ ________ «___» __________________թ.

(4)

Գործողության ժամկետը մինչև ________ թվականի ________«___»-ը

(5)

Չափման միջոցի տեսակի անվանումը _________________________________________

(6)

Պատրաստողը ____________________________________________________________

(7)

Գրանցման համարը ___________________________________________________________

(8)

Ստուգաչափման փաստաթուղթը _________________________________________________

(9)

Ստուգաչափումների միջև ժամանակային միջակայքը __________ թվական (տարի)

(10)

Չափման միջոցի տեսակը հաստատված է Եվրասիական տնտեսական միության անդամ պետության չափումների միասնականության ապահովման հարցերով լիազորված մարմնի __________ թվականի «___»-ի թիվ __________ ակտով (նշվում է համապատասխան ակտի բացակայության դեպքում)։ Չափման միջոցի տեսակը թույլատրվում է կիրառել Եվրասիական տնտեսական միության տարածքում՝ չափման միջոցի տեսակի նկարագրությանը համապատասխան։

(11)

______________________________________

(Եվրասիական տնտեսական միության անդամ պետության

լիազորված մարմնի ղեկավարի (լիազորված անձի) պաշտոնը)

Կ.Տ. _______________

       (ստորագրություն)

___________________

(Ա.Ա.Հ.)

(12)

Սերիա ________ թիվ _____________

(13)

 

ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 2

Չափման միջոցի տեսակի

հաստատման կարգի

ՁԵՎ
 
չափման միջոցի տեսակի նկարագրությունը

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ

(1)

_____________________________________________________________________________

(Եվրասիական տնտեսական միության անդամ պետության լիազորված մարմնի լրիվ անվանումը)

(2)

ՉԱՓՄԱՆ ՄԻՋՈՑԻ ՏԵՍԱԿԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

(3)

______________________________________________________________________________

(չափման միջոցի տեսակի լրիվ անվանումը)

(4)

չափման միջոցի տեսակի հաստատման մասին սերտիֆիկատի

(5)

թիվ _____ «_____» ______________________թ.

(6)

Նշանակությունը ______________________________________________________________

(7)

Նկարագրությունը _____________________________________________________________

(8)

Չափագիտական և տեխնիկական բնութագրերը _________________________________

(9)

Լրակազմությունը _________________________________________________________

(10)

Տեսակի հաստատման նշանը զետեղվում է _______________________________________

(11)

Ստուգաչափումն իրականացվում է _____________________________________________

(12)

Ստուգաչափման միջոցի մասին տեղեկություններ ________________________________

(13)

Չափման մեթոդիկաների (մեթոդների) մասին տեղեկություններ (առկայության դեպքում) ________________________________________________________________

(14)

Նորմատիվ և տեխնիկական փաստաթղթեր, որոնցով սահմանվում են՝

(15)

չափման միջոցի նկատմամբ պահանջները _______________________________________

(16)

ստուգաչափման մեթոդները ____________________________________________________

(17)

Պատրաստողը ___________________________________________________________

(18)

Փորձարկման կենտրոնը (լիազորված կազմակերպությունը) _______________________

(19)

______________________________________

(Եվրասիական տնտեսական միության անդամ պետության

լիազորված մարմնի ղեկավարի (լիազորված անձի) պաշտոնը)

Կ.Տ. _______________

         (ստորագրություն)

_________________

(Ա.Ա.Հ.)

(20)

թերթ _____, ընդամենը թերթեր __________

(21)

  

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: