ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 604-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 26-Ի N 578-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝
1․ Հայաստանի Հանրապետության վարչապետի 2022 թվականի մայիսի 26-ի «Պատվիրակություն Լիտվայի Հանրապետություն գործուղելու մասին» N 578-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1) որոշման 1-ին կետում «հունիսի 2-ը» բառերը փոխարինել «հունիսի 3-ը» բառերով.
2) որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
31.05.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ վարչապետի N 604-Ա որոշման |
«Հավելված ՀՀ վարչապետի N 578-Ա որոշման |
Կ Ա Զ Մ
ԼԻՏՎԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՄԵԿՆՈՂ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ
Ա․ Ավանեսյան | ՀՀ առողջապահության նախարար (պատվիրակության ղեկավար, 31.05.2022 թ. - 01.06.2022 թ.) | |
Լ․ Նանուշյան | ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ | |
Ա․ Ավանեսյան | ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ (30.05.2022 թ.- 03.06.2022 թ.) | |
Ռ․ Գևորգյան | ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ (31.05.2022 թ.- 01.06.2022 թ.) | |
Ա․ Խաչատրյան | ՀՀ վարչապետի աշխատակազմի սոցիալական հարցերի վարչության պետ (30.05.2022 թ. - 03.06.2022 թ.) | |
Գ․ Այվազյան | ՀՀ առողջապահության նախարարության պետական առողջապահական գործակալության պետի պարտականությունները կատարող | |
Ս․ Խարազյան | Առողջապահության տնտեսագետների ասոցիացիայի նախագահ (համաձայնությամբ)»: |
Հայաստանի Հանրապետության |
Ա. Հարությունյան |
31.05.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|