Գլխավոր տեղեկություն
Համար
N 43-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (25.05.2022-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.05.16-2022.05.29 Պաշտոնական հրապարակման օրը 24.05.2022
Ընդունող մարմին
Աբովյան համայնքի ավագանի
Ընդունման ամսաթիվ
13.05.2022
Ստորագրող մարմին
Համայնքի ղեկավար
Ստորագրման ամսաթիվ
13.05.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.05.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ

          

ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

13 մայիսի 2022 թվականի N 43-Ն

 

ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՕԲՅԵԿՏՆԵՐՈՒՄ, ԸՍՏ ԴՐԱՆՑ ԳՏՆՎԵԼՈՒ ՎԱՅՐԵՐԻ, ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ԼՌՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՄ ԳԻՇԵՐԱՅԻՆ ԱՆԴՈՐՐՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ԺԱՄԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

     

Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 40.1-րդ կետի, Աբովյան համայնքի ավագանին որոշում է՝

1. Աբովյան համայնքում առևտրի և ծառայությունների բնագավառում գործունեություն իրականացնող օբյեկտներում, ըստ դրանց գտնվելու վայրերի, առևտրի և ծառայությունների բնագավառում գործունեություն իրականացնող անձանց կողմից լռությունը կամ գիշերային անդորրն ապահովելու համար սահմանել՝

1) բազմաբնակարան շենքի բնակելի և (կամ) ոչ բնակելի տարածքներից, բնակելի տներից, ինչպես նաև կրթական և պատմամշակութային հաստատություններից, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների վարչական շենքերից, բժշկական հաստատությունների տարածքներից մինչև 100 մետր հեռավորության վրա՝ ժամը 22.00-ից մինչև հաջորդ օրվա ժամը 7.00-ն ընկած ժամանակահատվածը,

2) բազմաբնակարան շենքի բնակելի և (կամ) ոչ բնակելի տարածքներից, բնակելի տներից, ինչպես նաև կրթական և պատմամշակութային հաստատություններից, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների վարչական շենքերից, բժշկական հաստատությունների տարածքներից մինչև 100-1000 մետր հեռավորության վրա՝ ժամը 23.00-ից մինչև հաջորդ օրվա ժամը 7.00-ն ընկած ժամանակահատվածը,

3) բազմաբնակարան շենքի բնակելի և (կամ) ոչ բնակելի տարածքներից, բնակելի տներից, ինչպես նաև կրթական և պատմամշակութային հաստատություններից, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների վարչական շենքերից, բժշկական հաստատությունների տարածքներից 1000 մետր և ավելի հեռավորության վրա՝ ժամը 24.00-ից մինչև հաջորդ օրվա ժամը 7.00-ն ընկած ժամանակահատվածը:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

       

 

Կողմ -14

           

 

Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆ

Ռ. ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

Ա. ԲԱԴԱԼՅԱՆ

Գ. ԳԱԼՍՏՅԱՆ

Ա. ԳԱՍՊԱՐՅԱՆ

Ն. ԶԱՐԳԱՐՅԱՆ

Դ. ԶԱՐՈՅԱՆ

Ա. ԹԵՆԵՔԵՋՅԱՆ

Հ. ԽԱՉԱՏՐՅԱՆ

Է. ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Վ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Ա. ՄԵՂՐՅԱՆ

Ս. ՍԵԹՐԱԿՅԱՆ

Ա. ՔՈՍԱԿՅԱՆ

 

Դեմ-0

Ձեռնպահ-0

   

     

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

Է. ԲԱԲԱՅԱՆ

  

2022 թ. մայիսի 13

ք. Աբովյան

                

Պաշտոնական հրապարակման օրը՝ 24 մայիսի 2022 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան