«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
1 սեպտեմբերի 2004 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
19 օգոստոսի 2004 թվականի N 1172-Ն
ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՆՅՈՒԹԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 52-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
(նախաբանը փոփ. 26.05.22 N 753-Ն)
1. Սահմանել, որ հարկադիր կատարման ծառայության նյութատեխնիկական ապահովման կարգը և պայմաններն իրականացվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի և արտաբյուջետային միջոցների հաշվին` համաձայն «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
26.05.2022, N 753-Ն | 06.06.2022, N 1172-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|