ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 հոկտեմբերի 2021 թվականի |
թիվ 122 |
քաղ. Նուր-Սուլթան |
ԲՈՒՅՍԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՔԻՄԻԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՕՐԳԱՆԱԿԱՆ ՔԻՄԻԱԿԱՆ ՄԻԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՌԱՆՁԻՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՍԱԿԱԳՆԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 42-րդ և 45-րդ հոդվածներին, «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասին» հիմնադրույթի («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 1 հավելված) 16-րդ կետին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 1 հավելվածի 4-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.
1. Սահմանել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2021 թվականի սեպտեմբերի 14-ի թիվ 80 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնի ներմուծման մաքսատուրքերի դրույքաչափեր՝ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 2909 30 900 1, 2909 43 000 1, 2912 50 000 1, 2921 49 000 1, 2923 90 000 1, 2924 19 000 1, 2928 00 900 1, 2930 90 950 1 և 2935 90 900 1 ծածկագրերով դասակարգվող բույսերի պաշտպանության քիմիական միջոցների արտադրության համար օրգանական քիմիական միացությունների առանձին տեսակների համար՝ մաքսային արժեքի 0 տոկոսի չափով՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ:
2. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2021 թվականի սեպտեմբերի 14-ի թիվ 80 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնի մեջ կատարել հետևյալ փոփոխությունները:
ա) ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 2909 30 900 1, 2909 43 000 1, 2912 50 000 1, 2921 49 000 1, 2923 90 000 1, 2924 19 000 1, 2928 00 900 1, 2930 90 950 1 և 2935 90 900 1 ծածկագրերով դիրքերը չորրորդ վանդակում լրացնել «38С)» ծանոթագրությանը կատարվող հղումով.
բ) Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնի ծանոթագրությունները լրացնել հետևյալ բովանդակությամբ 38С ծանոթագրությամբ.
«38С) Ներմուծման մաքսատուրքի՝ մաքսային արժեքի 0 (զրո) %-ի չափով դրույքաչափը կիրառվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի՝ 2021 թվականի հոկտեմբերի 29-ի թիվ 122 որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ:»:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո, սակայն 2022 թվականի հունվարի 2-ից ոչ շուտ։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
Հայաստանի Հանրապետությունից՝ |
Բելառուսի Հանրապետությունից՝ |
Ղազախստանի Հանրապետությունից՝ |
Ղրղզստանի Հանրապետությունից՝ |
Ռուսաստանի Դաշնությունից՝ |
Մ. Գրիգորյան |
Ի. Պետրիշենկո |
Ա. Սմայիլով |
Ա. Կոժոշև |
Ա. Օվերչուկ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: