Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 65
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (11.10.2020-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.06.13-2022.06.26 Պաշտոնական հրապարակման օրը 17.06.2022
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
04.09.2020
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ
Ստորագրման ամսաթիվ
04.09.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.10.2020

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

  

4 սեպտեմբերի 2020 թվականի

թիվ 65

քաղ. Մինսկ

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԻՆ ԵՎ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ՍԱՆԻՏԱՐԱՀԱՄԱՃԱՐԱԿԱԲԱՆԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ (ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ) ԵՆԹԱԿԱ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ (ԱՊՐԱՆՔՆԵՐԻ) ՄԻԱՍՆԱԿԱՆ ՑԱՆԿՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 57-րդ հոդվածի 1-ին կետին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 1 հավելվածի 44-րդ կետին համապատասխան` Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.

1. Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի մայիսի 28-ի թիվ 299 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանին և մաքսային տարածքում պետական սանիտարահամաճարակաբանական վերահսկողության (հսկողության) ենթակա արտադրանքի (ապրանքների) միասնական ցանկում՝

ա) II բաժնի ծանոթագրության մեջ՝

երրորդ պարբերությունում «2915 70 000 0» թվերը փոխարինել «2915 70» թվերով, «2915 90 000 0» թվերը փոխարինել «2915 90» թվերով.

հինգերորդ պարբերությունում «2917 34 100 0, 2917 34 900 0» թվերը փոխարինել «2917 34 000 0» թվերով.

բ) III բաժնում՝

ութերորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«- օգտագործման մեջ եղած արտադրանքը (ապրանքները).».

տասներորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«- Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքով նախատեսված՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանով պաշարեղենի տեղափոխման կարգի և պայմանների առանձնահատկություններին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքով որպես պաշարեղեն տեղափոխվող (տեղափոխված) արտադրանքը (ապրանքները).».

տասնմեկերորդ պարբերությունում «և ձևակերպվում են «անմաքս առևտուր» ռեժիմով» բառերը փոխարինել «՝ «անմաքս առևտուր» մաքսային ընթացակարգին համապատասխան» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից`

Բելառուսի Հանրապետությունից`

Ղազախստանի Հանրապետությունից`

Ղրղզստանի Հանրապետությունից`

Ռուսաստանի Դաշնությունից`

 

 

 

 

 

Մ. Գրիգորյան

Ի. Պետրիշենկո

Ա. Սմաիլով

Է. Ասրանդիև

Ա. Օվերչուկ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 17 հունիսի 2022 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան