ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 571-Ա
«ԿԵՆԴԱՆԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 25-ի N 252-Լ որոշման հավելվածի 106-րդ և 107-րդ կետերը՝
1. Հաստատել «Կենդանական աշխարհի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2022 թվականի մարտի 23-ի ՀՕ-74-Ն Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումները` համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
24.05.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ վարչապետիN 571-Ա որոշման |
«ԿԵՆԴԱՆԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ
NN ը/կ |
Օրենքի կիրարկումն ապահովելու նպատակով ընդունման ենթակա իրավական ակտի տեսակն ու վերնագիրը |
Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու կամ ընդունելու համար պատասխանատու պետական կառավարման համակարգի մարմնի անվանումը |
Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու ժամկետները |
Իրավական ակտի ընդունման առնչությամբ իրականացվող միջոցառման ֆինանսական ապահովման աղբյուրը |
Իրավական ակտի ընդունման իրավական հիմքը |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
1. |
«Գյուղատնտեսական և արդյունագործական նպատակներով կենդանական աշխարհի օբյեկտների օգտագործման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը |
ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն |
2023 թվականի մարտի 3-րդ տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում |
«Կենդանական աշխարհի մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի «գ1» կետ |
2. |
«Սոցիալական նպատակով կենդանական աշխարհի օբյեկտների օգտագործման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը |
ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն |
2022 թվականի հոկտեմբերի 1-ին տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում |
«Կենդանական աշխարհի մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի «գ2» կետ |
3. |
«Կենդանիների քանակի կարգավորման միջոցառումների անցկացման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը |
ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն |
2024 թվականի ապրիլի 1-ին տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում |
«Կենդանական աշխարհի մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի «գ3» կետ |
4. |
«Վայրի կենդանիների՝ ազատ պայմաններում վերաբնակեցման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը |
ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն |
2024 թվականի ապրիլի 1-ին տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում |
«Կենդանական աշխարհի մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի «գ4» կետ |
5. |
«Բնապահպանական, գիտահետազոտական, կրթական, առողջապահական և վերարտադրության կազմակերպման նպատակներով կենդանական աշխարհի օբյեկտների օգտագործման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը |
ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն |
2025 թվականի ապրիլի 1-ին տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում |
«Կենդանական աշխարհի մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի «գ5» կետ |
6. |
«Անազատ և կիսաազատ պայմաններում պահվող վայրի կենդանիների, այդ կենդանիների Կարմիր գրքում գրանցված կենդանիների հաշվառման կարգի սահմանման մասին» ՀՀ շրջակա միջավայրի նախարարի հրամանի ընդունումը |
ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն |
2023 թվականի ապրիլի 1-ին տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում |
«Կենդանական աշխարհի մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի «բ1» կետ |
7. |
«Անազատ և կիսաազատ պայմաններում պահման թույլտվություն չպահանջող վայրի կենդանիների ցանկի հաստատման մասին» ՀՀ շրջակա միջավայրի նախարարի հրամանի ընդունումը |
ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն |
2023 թվականի ապրիլի 1-ին տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում |
«Կենդանական աշխարհի մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի «բ2» կետ |
8. |
«Կրկեսում օգտագործման համար արգելված վայրի կենդանիների ցանկի հաստատման մասին» ՀՀ շրջակա միջավայրի նախարարի հրամանի ընդունումը |
ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն |
2023 թվականի հոկտեմբերի 1-ին տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում |
«Կենդանական աշխարհի մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի «բ3» կետ |
9. |
«Անազատ և կիսաազատ պայմաններում պահվող վայրի կենդանիների, այդ թվում` Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում գրանցված կենդանիներ պահելու թույլտվության տրամադրման կարգի սահմանման մասին» ՀՀ շրջակա միջավայրի նախարարի հրամանի ընդունումը |
ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն |
2023 թվականի ապրիլի 1-ին տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում |
«Կենդանական աշխարհի մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի «գ1» կետ |
10. |
«Կիսաազատ պայմաններում պահվող՝ Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում գրանցված կենդանիների՝ սկսած երկրորդ կենսունակ սերնդից, օգտագործման կարգի սահմանման մասին» ՀՀ շրջակա միջավայրի նախարարի հրամանի ընդունումը |
ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն |
2024 թվականի ապրիլի 1-ին տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում |
«Կենդանական աշխարհի մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի «գ2» կետ |
11. |
«Վայրի կենդանիների, այդ թվում` Հայաստանի Հանրապետության |
ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն |
2024 թվականի ապրիլի |
Ֆինանսավորում չի պահանջվում |
«Կենդանական աշխարհի մասին» |
կենդանիների Կարմիր գրքում գրանցված կենդանիների, դրանց արգասիքների և մասերի առք ու վաճառքի իրականացման վայրերին ներկայացվող պահանջների և պայմանների սահմանման մասին» ՀՀ շրջակա միջավայրի նախարարի հրամանի ընդունումը |
1-ին տասնօրյակ |
ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի «գ3» կետ | |||
12. |
«Վայրի կենդանիների, դրանց արգասիքների, կենդանաբանական հավաքածուների և առանձին նմուշների՝ Հայաստանի Հանրապետության տարածքից արտահանման կամ Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծման թույլտվությունների, լիցենզիաների տրամադրման մասին» ՀՀ շրջակա միջավայրի նախարարի հրամանի ընդունումը |
ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն |
2023 թվականի հոկտեմբերի 1-ին տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում |
«Կենդանական աշխարհի մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի «ե1» կետ |
13. |
«Կենդանաբանական հավաքածուների վերաբերյալ տեղեկատվության հավաքման և գրանցման կարգի սահմանման մասին» ՀՀ շրջակա միջավայրի նախարարի հրամանի ընդունումը |
ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն |
2023 թվականի ապրիլի 1-ին տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում |
«Կենդանական աշխարհի մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի «ե2» կետ |
14. |
«Կենդանական աշխարհն ուսումնասիրող սուբյեկտների կողմից կենդանական աշխարհի ուսումնասիրության արդյունքների վերաբերյալ տեղեկատվության տրամադրման կարգի սահմանման մասին» ՀՀ շրջակա միջավայրի նախարարի հրամանի ընդունումը |
ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն |
2023 թվականի հոկտեմբերի 1-ին տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում |
«Կենդանական աշխարհի մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի «ե3» կետ |
15. |
«Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում գրանցված վայրի կենդանիների օգտագործման կարգի սահմանման մասին» ՀՀ շրջակա միջավայրի նախարարի հրամանի ընդունումը |
ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն |
2024 թվականի ապրիլի 1-ին տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում |
«Կենդանական աշխարհի մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի «զ1» կետ |
16. |
«Վայրի կենդանիների՝ ազատ պայմաններում վերաբնակեցման թույլտվության տրամադրման կարգի սահմանման և տրամադրման մասին» ՀՀ շրջակա միջավայրի նախարարի հրամանի ընդունումը |
ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն |
2024 թվականի ապրիլի 1-ին տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում |
«Կենդանական աշխարհի մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի «զ2» կետ |
17. |
«Ինվազիվ` օտարածին կենդանական տեսակների տարածվածության ուսումնասիրություն, դրանց ներմուծման, օգտագործման նկատմամբ հասարակության իրազեկության բարձրացման աշխատանքների իրականացման մասին» ՀՀ շրջակա միջավայրի նախարարի հրամանի ընդունումը |
ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն |
2024 թվականի ապրիլի 1-ին տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում |
«Կենդանական աշխարհի մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի «է1» կետ |
18. |
«Ինվազիվ` օտարածին կենդանական տեսակների ցանկի հաստատման մասին» ՀՀ շրջակա միջավայրի նախարարի հրամանի ընդունումը |
ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն |
2024 թվականի ապրիլի 1-ին տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում |
«Կենդանական աշխարհի մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի «է2» կետ |
19. |
«Կարևոր թռչնաբանական տարածքների որոշման չափորոշիչների սահմանման մասին» ՀՀ շրջակա միջավայրի նախարարի հրամանի ընդունումը |
ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն |
2024 թվականի ապրիլի 1-ին տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում |
«Կենդանական աշխարհի մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի «է3» կետ |
20. |
«Բնապահպանական, գիտահետազոտական, կրթական, առողջապահական և վերարտադրության կազմակերպման նպատակներով կենդանական աշխարհի օբյեկտների պայմանագրի և հայտի օրինակելի ձևերի հաստատման մասին» ՀՀ շրջակա միջավայրի նախարարի հրամանի ընդունումը |
ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն |
2024 թվականի ապրիլի 1-ին տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում |
«Կենդանական աշխարհի մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի «թ4» կետ |
21. |
«Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում գրանցված վայրի կենդանիների օգտագործման պայմանագրի և հայտի օրինակելի ձևերի հաստատման մասին» ՀՀ շրջակա միջավայրի նախարարի հրամանի ընդունումը |
ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն |
2024 թվականի ապրիլի 1-ին տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում |
«Կենդանական աշխարհի մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի «թ5» կետ |
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար |
Ա. Հարությունյան |
24.05.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
16.10.2023, N 1028-Ա | 17.10.2023, N 571-Ա |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|