Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 137
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (02.01.2022-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.06.13-2022.06.26 Պաշտոնական հրապարակման օրը 22.06.2022
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
02.12.2021
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ
Ստորագրման ամսաթիվ
02.12.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
02.01.2022

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

2 դեկտեմբերի 2021 թվականի

թիվ 137

քաղ. Մոսկվա

 

«ՄԵՏՐՈՊՈԼԻՏԵՆԻ ՇԱՐԺԱԿԱԶՄԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

 

«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 52-րդ հոդվածին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 1 հավելվածի 29-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.

1. Ընդունել կից ներկայացվող՝ «Մետրոպոլիտենի շարժակազմի անվտանգության մասին» Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգը (ԵԱՏՄ ՏԿ 052/2021)։

2. Սահմանել, որ «Մետրոպոլիտենի շարժակազմի անվտանգության մասին» Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգը (ԵԱՏՄ ՏԿ 052/2021) ուժի մեջ է մտնում սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից 36 ամիսը լրանալուց հետո:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից`

Բելառուսի Հանրապետությունից`

Ղազախստանի Հանրապետությունից`

Ղրղզստանի Հանրապետությունից`

Ռուսաստանի Դաշնությունից`

 

 

 

 

 

Մ. Գրիգորյան

Ի. Պետրիշենկո

Ա. Սմաիլով

Ա. Կոժոշև

Ա. Օվերչուկ

 

ԸՆԴՈՒՆՎԱԾ Է

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի` 2021 թվականի դեկտեմբերի 2-ի թիվ 137 որոշմամբ

 

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ

 

«Մետրոպոլիտենի շարժակազմի անվտանգության մասին» Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ ՏԿ 052/2021)

 

I. Կիրառման ոլորտը

 

1. Սույն տեխնիկական կանոնակարգը տարածվում է մետրոպոլիտենի՝ նոր մշակվող, արդիականացվող, արտադրվող շարժակազմի և դրա բաղկացուցիչ մասերի վրա (այսուհետ՝ արտադրանք), որոնք Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ Միություն) մաքսային տարածքում շրջանառության մեջ բաց են թողնվում մետրոպոլիտենում օգտագործման համար։

Սույն տեխնիկական կանոնակարգի տեխնիկական կանոնակարգման օբյեկտները մետրոպոլիտենի շարժակազմը և դրա բաղկացուցիչ մասերն են, որոնք անմիջական ազդեցություն ունեն այդ շարժակազմի անվտանգության վրա։

Սույն տեխնիկական կանոնակարգի պահանջները տարածվում են տեխնիկական կանոնակարգման օբյեկտների վրա՝ ըստ թիվ 1 հավելվածի ցանկի։

2. Սույն տեխնիկական կանոնակարգը չի տարածվում՝

ա) հատուկ (տեխնոլոգիական) շարժակազմի վրա, որը պատկանում է մետրոպոլիտենի կազմակերպություններին, նախատեսված է այդ կազմակերպությունների տարածքներում մարդկանց և նյութական արժեքների տեղաշարժման, մետրոպոլիտենի շարժակազմի հետ գործողությունների կատարման և կազմակերպությունների սեփական կարիքների համար ենթակառուցվածքում տարբեր տեխնոլոգիական աշխատանքների կատարման համար, ինչպես նաև դրա բաղկացուցիչ մասերի վրա․

բ) մետրոպոլիտենի շարժակազմի և դրա բաղկացուցիչ մասերի վրա, որոնք Միության մաքսային տարածքում շրջանառության մեջ բաց են թողնվում սույն տեխնիկական կանոնակարգն ուժի մեջ մտնելուց հետո՝ նախքան այն ուժի մեջ մտնելը կնքված քաղաքացիաիրավական պայմանագրերին համապատասխան.

գ) մետրոպոլիտենի շարժակազմի վրա, որը Միության մաքսային տարածքում շրջանառության մեջ բաց է թողնվել՝ նախքան սույն տեխնիկական կանոնակարգն ուժի մեջ մտնելը (այդ թվում՝ վերանորոգվող).

դ) մետրոպոլիտենի շարժակազմի վրա, որը ձեռք է բերվում ի լրումն սույն տեխնիկական կանոնակարգն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ շահագործվող՝ մետրոպոլիտենի համանման շարժակազմի.

ե) բաղկացուցիչ մասերի վրա, որոնք արտադրվում են որպես պահեստամասեր՝ մետրոպոլիտենի՝ սույն կետի «բ», «գ» և «դ» ենթակետերում նշված շարժակազմի սպասարկման և վերանորոգման համար։

3. Սույն տեխնիկական կանոնակարգով սահմանվում են արտադրանքին ներկայացվող՝ Միության մաքսային տարածքում կիրառման և կատարման համար պարտադիր պահանջները, որոնք կիրառվում են արտադրանքի նախագծման և արտադրման ժամանակ, արտադրանքի նույնականացման կանոնները, մակնշմանը ներկայացվող պահանջները և դրա զետեղման կանոնները, ինչպես նաև՝ արտադրանքի համապատասխանության գնահատման ձևերը, սխեմաները և ընթացակարգերը։

Մետրոպոլիտենի շարժակազմի շահագործմանը ներկայացվող պահանջները՝ երթևեկության անվտանգության ապահովման առնչությամբ, սահմանվում են Միության անդամ պետությունների (այսուհետ՝ անդամ պետություններ) օրենսդրությամբ և մետրոպոլիտենների տեխնիկական շահագործման վերաբերյալ նորմատիվ փաստաթղթերով։

Սույն տեխնիկական կանոնակարգը մշակվել է մարդու, կենդանիների և բույսերի կյանքի ու առողջության, գույքի պաշտպանության, ինչպես նաև՝ արտադրանքն սպառողներին (օգտագործողներին) դրա նշանակության և անվտանգության վերաբերյալ մոլորության մեջ գցող գործողությունները կանխարգելելու նպատակով։

 

II. Հիմնական հասկացությունները

 

4. Սույն տեխնիկական կանոնակարգի կիրառման նպատակով գործածվում են հասկացություններ, որոնք սահմանված են «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տեխնիկական կանոնակարգման մասին» արձանագրությամբ («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 9 հավելված), Եվրասիական տնտեսական հանձնաժողովի 2018 թվականի ապրիլի 18-ի թիվ 44 որոշմամբ հաստատված՝ համապատասխանության գնահատման տիպային սխեմաներով (այսուհետ՝ տիպային սխեմաներ), ինչպես նաև՝ հասկացություններ, որոնք ունեն հետևյալ իմաստը՝

երթևեկության կառավարման ավտոմատացված համակարգ (ԵԿԱՀ)՝ համակարգ, որը մետրոպոլիտենի ենթակառուցվածքի կենտրոնացված կառավարման համակարգերի և սարքվածքների հետ համատեղ ապահովում է տեղամասում գնացքի երթևեկության կառավարումն ու անվտանգությունը և համալրված է գնացքի ավտոմատ կառավարման (ԳԱԿ) և գնացքի ավտոմատ պաշտպանության (ԳԱՊ) բորտային սարքվածքներով.

ավտոմատ լոկոմոտիվային ազդանշանման համակարգ՝ արագության ավտոմատ կարգավորմամբ (ԱԼԱ-ԱԱԿ)՝ սարքվածքների համակարգ, որն ապահովում է մետրոպոլիտենի շարժակազմի երթևեկության սահմանային թույլատրելի արագության մասին հրահանգների ընդունումը, երթևեկության թույլատրելի արագությունը պահպանելու նկատմամբ հսկողությունը, մեքենավարի զգոնության նկատմամբ հսկողությունը և արտակարգ արգելակման կառավարումը.

ավտոմատ արգելակ՝ սարքվածք, որն ապահովում է գնացքի (գնացքի մասերի) ավտոմատ կանգնելը՝ արգելակային մայրուղու (անվտանգության էլեկտրական հանգույցի) բաժանման ժամանակ և արտակարգ արգելակման սարքվածքը (արգելալծակը, ապահովիչ-փակող կափույրը, կանգառի կոճակը) բացելու (սեղմելու) դեպքում.

համանման արտադրանք, արտադրանքի համանման նմուշ՝ դիտարկվող արտադրատեսակի (նմուշի) հետ միևնույն տեսակի արտադրատեսակ (նմուշ), որը նույնական տեխնիկական բնութագրեր և կառուցվածքով ու արտադրության տեխնոլոգիայով ամենաշատ նմանությունն ունի.

մետրոպոլիտենի վագոն՝ վագոն, որը նախատեսված է մետրոպոլիտենի գծերում շահագործման համար.

մետրոպոլիտենի շարժակազմի եզրաչափ՝ առավելագույն լայնակի (ուղու առանցքին ուղղահայաց) ուրվագիծ, որի մեջ պետք է տեղավորվի ուղիղ հորիզոնական ուղու վրա և հաշվարկային շառավղի կորի մեջ տեղակայված շարժակազմը (հաշվի առնելով առավելագույն նորմավորվող թույլտվածքները և մաշվածությունը, ինչպես նաև զսպանների վրա կողմնային թեքումը)՝ ինչպես չբեռնված, այնպես էլ բեռնված վիճակով.

արտակարգ արգելակման ժամանակ արգելակային ուղու երկարություն՝ հեռավորություն, որը վագոնը կամ վագոնների չկազմատվող խումբն անցել է՝ երթևեկության անվտանգության համակարգի հրահանգով արգելակման համակարգի կառավարման սարքվածքների վրա ազդեցություն գործելու և արգելակման համակարգի կառավարման սարքվածքը առավելագույն արգելակման ուժի դիրքին բերելու պահից սկսած մինչև վերջնականապես կանգնելը.

կառավարման խցիկ՝ մետրոպոլիտենի շարժակազմի թափքի՝ միջնապատերով առանձնացված հատված, որտեղ տեղակայված են մետրոպոլիտենի շարժակազմի կառավարման սարքերն ու սարքվածքները, ինչպես նաև սարքավորված է մեքենավարի աշխատանքային տեղը (շարժակազմը՝ մեքենավարի կողմից կառավարվելու դեպքում).

մետրոպոլիտեն՝ տրանսպորտի տեսակ, որի շարժակազմի երթևեկությունն իրականացվում է ստորգետնյա և բաց գծերի վրայով՝ երկու ռելսերով էլեկտրական քարշուժի միջոցով, առանց միևնույն մակարդակում տրանսպորտի այլ տեսակների հետ հատվելու.

մետրոպոլիտենի շարժակազմի և (կամ) դրա բաղկացուցիչ մասերի արդիականացում՝ անվտանգության պահանջների պահպանմամբ մետրոպոլիտենի վագոնների բաղկացուցիչ մասերն առավել կատարելագործված տարբերակներով փոխարինելու միջոցով դրանց տեխնիկական բնութագրերի բարելավման աշխատանքների համալիր.

գլանվաշարժիչ կալուն՝ հարմարանք, որը կիրառվում է մետրոպոլիտենի շարժակազմը ռելսերի վրա բարձրացնելու (գլորելու) համար՝ շարժակազմի՝ ռելսերից դուրս սահելու դեպքում.

անվտանգության հիմնավորում՝ փաստաթուղթ, որը պարունակում է ռիսկի վերլուծություն, ինչպես նաև՝ անվտանգության ապահովման նվազագույն անհրաժեշտ միջոցառումների մասին կոնստրուկտորական, շահագործման, տեխնոլոգիական փաստաթղթերից տեղեկություններ, և որն արտադրանքն ուղեկցում է դրա բոլոր կենսափուլերի ամբողջ ընթացքում և շահագործման փուլում ռիսկերի գնահատման արդյունքների մասին տեղեկություններով համալրվում է վերանորոգում կատարելուց հետո.

մետրոպոլիտենի շարժակազմ՝ շարժիչավագոնային շարժակազմ, որը նախատեսված է մետրոպոլիտենի գծերում ուղևորների փոխադրման համար.

գնացք՝ մետրոպոլիտենի վագոններից ձևավորված կազմ, որը մետրոպոլիտենի գծերում կարող է գործել ինքնավար և ունի սահմանված ազդանշաններ ու տրված համար.

միկրոկլիմայի ապահովման համակարգ՝ տեխնիկական միջոցների և նախագծահատակագծային լուծումների համալիր, որն ապահովում է թույլատրելի սահմաններում միկրոկլիմայի պարամետրերի ձևավորումն ու ավտոմատ պահպանումը.

մետրոպոլիտենի շարժակազմի բաղկացուցիչ մաս՝ դետալ, հավաքման միավոր, որոնք մտնում են մետրոպոլիտենի շարժակազմի կառուցվածքի մեջ և ապահովում դրա անվտանգ շահագործումը, սպասարկող անձնակազմի և (կամ) ուղևորների անվտանգությունը, և որոնք նշված են սույն տեխնիկական կանոնակարգի թիվ 1 հավելվածում.

կայանման արգելակ՝ ձեռքի կամ ավտոմատ շարժաբերով սարքվածք, որը տեղադրված է մետրոպոլիտենի շարժակազմի միավորի վրա և նախատեսված է դրա ինքնաբերական շարժը կանխելու նպատակով կայանատեղում դրա անշարժացման համար.

արտադրանքի տիպային նմուշ՝ նմուշ, որը ներկայացնում է այն արտադրանքը, որն ըստ նպատակային կամ գործառութային նշանակության՝ դասվում է միևնույն տեսակին, արտադրված է միևնույն արտադրողի կողմից, միատեսակ նյութերից, միևնույն տեխնիկական փաստաթղթերով և ունի կիրառման միևնույն ոլորտը.

մետրոպոլիտենի շարժակազմի կառավարման, հսկողության և անվտանգության սարքվածքներ, ծրագրային միջոցներ՝ ծրագրաապարատային, ապարատային և ծրագրային միջոցներ, որոնք անվտանգության, հսկողության և կառավարման գործառույթներ են կատարում.

արտակարգ արգելակման սարք (արգելալծակ, կանգառի կոճակ, ապահովիչ փակող կափույր)՝ հարմարանք, որը ծառայում է արտակարգ կանգառի անհրաժեշտության դեպքում ավտոմատ պնևմատիկ, էլեկտրապնևմատիկ և էլեկտրական արգելակները գործի դնելու համար.

շահագործման փաստաթղթեր՝ կոնստրուկտորական փաստաթղթեր, որոնք առանձին կամ այլ փաստաթղթերի հետ միասին սահմանում են արտադրանքի շահագործման կանոնները և (կամ) արտացոլում են այնպիսի տեղեկություններ, որոնք հաստատում են արտադրողի կողմից երաշխավորված՝ արտադրանքի հիմնական պարամետրերի և բնութագրերի (հատկությունների) նշանակությունները, երաշխիքները և սահմանված ծառայության ժամկետի ընթացքում դրա շահագործմանն առնչվող տեղեկությունները։

 

III. Արտադրանքի նույնականացման կանոնները

 

5. Արտադրանքը ենթակա է նույնականացման՝ այն սույն տեխնիկական կանոնակարգի տեխնիկական կանոնակարգման օբյեկտներին դասելու նպատակով։

6. Արտադրանքի նույնականացումն անցկացվում է՝

Միության համապատասխանության գնահատման մարմինների միասնական ռեեստրում ներառված՝ սերտիֆիկացման հավատարմագրված մարմնի (այսուհետ՝ սերտիֆիկացման մարմին) կողմից՝ արտադրանքի սերտիֆիկացման դեպքում.

դիմողի կամ դիմողի հանձնարարությամբ՝ սերտիֆիկացման մարմնի, կամ հավատարմագրված փորձարկման լաբորատորիայի (կենտրոնի), կամ արտադրողի սեփական փորձարկման լաբորատորիայի կողմից՝ արտադրանքի հայտարարագրման դեպքում.

անդամ պետության լիազորված մարմնի կողմից՝ սույն տեխնիկական կանոնակարգի պահանջների պահպանման նկատմամբ պետական հսկողություն (վերահսկողություն) իրականացնելու դեպքում։

7. Արտադրանքի նույնականացումն անցկացվում է հետևյալ կերպ՝

ա) սույն տեխնիկական կանոնակարգի տեխնիկական կանոնակարգման օբյեկտ հանդիսացող արտադրանքի անվանմանը և բնութագրերին արտադրանքի անվանման, նկարագրության և նշանակության համապատասխանությունը որոշելու միջոցով.

բ) արտադրանքի նշանակությունից ելնելով՝ արտադրանքին ներկայացվող պահանջները սույն տեխնիկական կանոնակարգի պահանջների հետ համեմատելու միջոցով։

 

IV. Միության շուկայում արտադրանքի շրջանառության կանոնները

 

8. Արտադրանքը Միության շուկայում շրջանառության մեջ բաց է թողնվում սույն տեխնիկական կանոնակարգի, ինչպես նաև՝ Միության (Մաքսային միության) մյուս այն տեխնիկական կանոնակարգերի պահանջներին դրա համապատասխանության դեպքում, որոնց գործողությունը տարածվում է դրա վրա։

9. Այն արտադրանքը, որի համապատասխանությունը սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին հաստատված չէ, չպետք է մակնշվի Միության շուկայում արտադրանքի շրջանառության միասնական նշանով, և չի թույլատրվում Միության շուկայում շրջանառության մեջ դրա բացթողումը։

 

V. Անվտանգության պահանջները

 

10. Մետրոպոլիտենի շարժակազմի և դրա բաղկացուցիչ մասերի նախագծման ժամանակ պետք է գնահատվի տրանսպորտային պատահարի ռիսկի աստիճանը՝ հաշվարկային, փորձարարական կամ փորձագիտական եղանակով, այդ թվում՝ համանման արտադրանքի շահագործման արդյունքում ստացված տվյալների հիման վրա։

11. Մետրոպոլիտենի շարժակազմի և դրա բաղկացուցիչ մասերի անվտանգությունը պետք է ապահովվի հետևյալ կերպ՝

ա) ապացուցված տեխնիկական լուծումների կիրառմամբ գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական աշխատանքներ կատարելու միջոցով.

բ) արտադրանքի սահմանային վիճակների չափորոշիչներ սահմանելու միջոցով.

գ) արտադրանքի շահագործման պարամետրերը և պայմանները հաշվի առնելով՝ նախագծման գործընթացում արտադրանքի արտադրման ժամանակ օգտագործվող նյութերի և նյութեղենի ընտրության միջոցով.

դ) արտադրանքի սահմանված ծառայության ժամկետներ և (կամ) աշխատատևություն սահմանելու միջոցով.

ե) անվտանգության պահանջներին համապատասխանության համար սույն տեխնիկական կանոնակարգի թիվ 1 հավելվածում նշված՝ շարժակազմի բաղկացուցիչ մասերի հետազոտություններ (փորձարկումներ) և չափումներ անցկացնելու միջոցով.

զ) արտադրանքի արտադրման ժամանակ հսկողության մեթոդներ մշակելու միջոցով.

է) արտադրանքի օգտահանման պայմաններ և եղանակներ որոշելու միջոցով.

ը) սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին արտադրանքի համապատասխանության գնահատում անցկացնելու միջոցով։

12. Մետրոպոլիտենի շարժակազմի և դրա բաղկացուցիչ մասերի ամրությունը, դիմացկունությունը և տեխնիկական վիճակը պետք է ապահովեն գնացքների անվտանգ երթևեկությունը՝ վագոնների կոնկրետ մոդելների (սերիաների) համար թույլատրելի սահմաններում նախագծված արագություններով։

13. Մետրոպոլիտենի շարժակազմի և դրա բաղկացուցիչ մասերի նախագծման և արտադրման ժամանակ անհրաժեշտ է ապահովել՝

ա) մետրոպոլիտենի շարժակազմի եզրաչափի պահպանումը՝ հաշվի առնելով շինությունների մոտեցման եզրաչափերը.

բ) անվտանգ շահագործումը՝ հաշվի առնելով արտաքին կլիմայական և մեխանիկական ազդեցությունները.

գ) մետրոպոլիտենի ենթակառուցվածքի և այդ ենթակառուցվածքի շրջանակներում շահագործվող՝ մետրոպոլիտենի այլ շարժակազմի հետ տեխնիկական համատեղելիությունը.

դ) ռելսերից անիվի դուրս սահելու նկատմամբ կայունությունը.

ե) շուռ գալու նկատմամբ կայունությունը, այդ թվում՝ ուղու կորագծային տեղամասերում.

զ) կայանատեղի վայրից ինքնաբերական շարժի կանխումը.

է) քարշի ռեժիմներում երկայնական ճիգերի փոխանցման և մետրոպոլիտենի շարժակազմի արգելակման համար գնացքներում վագոնների կցորդումը.

ը) կցորդված վիճակով մետրոպոլիտենի շարժակազմի անցումը՝ ուղու կորագծային տեղամասերով.

թ) ավտոմատ արգելակներով արտակարգ արգելակման դեպքում արգելակային ուղու թույլատրելի երկարությունը.

ժ) մետրոպոլիտենի շարժակազմի բաղկացուցիչ մասերի՝ ուղու վրա ընկնելու կանխումը.

ժա) քարշուժի, արգելակման ուժի սահմանային թույլատրելի արժեքները և արագացման մեծությունները չգերազանցելը.

ժբ) սանիտարահամաճարակաբանական և էկոլոգիական անվտանգությունը.

ժգ) էլեկտրական սարքավորումների էլեկտրամագնիսական համատեղելիությունը՝ սարքերի և սարքավորումների աշխատանքի անվտանգության ապահովման առումով.

ժդ) էլեկտրական սարքավորումների էլեկտրամագնիսական համատեղելիությունը՝ մետրոպոլիտենի ավտոմատիկայի և հեռամեխանիկայի սարքվածքների, մետրոպոլիտենի ենթակառուցվածքի էլեկտրակապի սարքվածքների հետ.

ժե) հրդեհային անվտանգության պահանջների կատարումը.

ժզ) բեռնավորման շահագործման ռեժիմների և ներգործության դեպքում՝ ամրությունը.

ժէ) երկայնական և ուղղահայաց հաշվարկային դինամիկ բեռնվածքների առկայության դեպքում՝ պլաստիկ ձևախախտումների բացակայությունը.

ժը) բեռնավորման սակավափուլ և բազմափուլ ռեժիմների դեպքում՝ հոգնածության դիմադրությունը.

ժթ) շահագործման բոլոր ռեժիմներում էլեկտրական սարքավորումների աշխատանքի անվտանգությունը և հուսալիությունը (էլեկտրամատակարարման նոմինալ և սահմանային ռեժիմների դեպքում).

ի) մետրոպոլիտենի շարժակազմի բաղկացուցիչ մասերի միջև և մետրոպոլիտենի ենթակառուցվածքների տարրերի հետ կոնստրուկտորական փաստաթղթերով չնախատեսված հպումների բացակայությունը.

իա) էներգետիկ արդյունավետության պահանջներին համապատասխանությունը.

իբ) ինքնաբերական կցանջատման դեպքում գնացքի և դրա մասերի կանգ առնելը.

իգ) սայթաքումից և տեղապտույտից [боксование] պաշտպանությունը։

14. Մետրոպոլիտենի շարժակազմի և դրա բաղկացուցիչ մասերի նախագծման ժամանակ մշակողն ընդունում է որոշումներ, որոնք ապահովում են անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանված՝ մարդու, կենդանիների, բույսերի կյանքի և առողջության ու շրջակա միջավայրի վրա վնասակար և (կամ) վտանգավոր ազդեցության թույլատրելի մակարդակը։

15. Մետրոպոլիտենի շարժակազմի և դրա բաղկացուցիչ մասերի՝ մշակողի կողմից ընտրված կոնստրուկցիաները պետք է անվտանգ լինեն սահմանված ծառայության ժամկետի ընթացքում և (կամ) նախքան սահմանված աշխատատևության լրանալը, ինչպես նաև դիմանան այն ազդեցությանը և ծանրաբեռնվածությանը, որոնց կարող են ենթարկվել շահագործման ընթացքում։

16. Մետրոպոլիտենի շարժակազմի նախագծման ժամանակ մշակողը պետք է նախատեսի այնպիսի ծրագրային միջոցների օգտագործումը, որոնք ապահովում են արտադրանքի գործառության և շահագործման անվտանգությունը։

17. Շարժակազմի և (կամ) դրա բաղկացուցիչ մասերի արդիականացման ժամանակ պետք է ապահովվի սույն տեխնիկական կանոնակարգով նախատեսված անվտանգության պահանջների կատարումը։

18. Մետրոպոլիտենի շարժակազմի և դրա բաղկացուցիչ մասերի կոնստրուկտորական փաստաթղթերում, դրանց արտադրության տեխնոլոգիայում փոփոխություններ կատարելիս պետք է պահպանվեն սույն տեխնիկական կանոնակարգով սահմանված անվտանգության պահանջները։

19. Մետրոպոլիտենի շարժակազմի և դրա բաղկացուցիչ մասերի վրա պետք է զետեղվեն անհրաժեշտ (լավ տարբերակելի) նույնականացնող և նախազգուշացնող գրառումներ և մականշվածք, որոնցից վերցված տեղեկությունները կրկնօրինակվում և պարզաբանվում են շահագործման փաստաթղթերում։

20. Մետրոպոլիտենի վագոնների վրա, կոնստրուկտորական փաստաթղթերին համապատասխան, զետեղվում է մականշվածք, որն ապահովում է արտադրանքի նույնականացումը և պարունակում է հետևյալ տեղեկատվությունը՝

Միության շուկայում արտադրանքի շրջանառության միասնական նշանը.

արտադրողի անվանումը և (կամ) նրա ապրանքային նշանը.

արտադրանքի անվանումը և (կամ) սերիայի կամ տեսակի նշագիրը, համարը (անհրաժեշտության դեպքում).

արտադրման ամսաթիվը (ամիսը, տարին).

տարայի զանգվածը։

Վագոնի թափքի վրա պետք է զետեղվեն բազկաթոռ-սայլակներով հաշմանդամների համար հասանելիության մասին պայմանական նշաններ (հաշմանդամների երթևեկության համար նախատեսված վագոնների համար)։

21. Մետրոպոլիտենի վագոնների բաղկացուցիչ մասերի վրա, կոնստրուկտորական փաստաթղթերին համապատասխան, զետեղվում է մականշվածք, որն ապահովում է դրանց նույնականացումը, նաև պարունակում է հետևյալ տեղեկատվությունը՝

Միության շուկայում արտադրանքի շրջանառության միասնական նշանը.

արտադրողի անվանումը և (կամ) նրա ապրանքային նշանը.

արտադրանքի անվանումը և (կամ) սերիայի կամ տեսակի նշագիրը, համարը (անհրաժեշտության դեպքում) և (կամ) կոնստրուկտորական փաստաթղթերին համապատասխան նշագիրը.

արտադրման ամսաթիվը (ամիսը, տարին)։

Թույլատրվում է մականշվածքի զետեղումը միայն փաթեթվածքի վրա՝ մետրոպոլիտենի շարժակազմի բաղկացուցիչ մասերին կից ներկայացվող շահագործման փաստաթղթերում նշելով մետրոպոլիտենի շարժակազմի բաղկացուցիչ մասերի կոնստրուկցիայի կամ շահագործման պայմանների առանձնահատկություններով պայմանավորված՝ անմիջապես դրանց վրա մականշվածքի զետեղման անհնարինության կամ ոչ նպատակահարմար լինելու մասին տեղեկությունները։

22. Մետրոպոլիտենի շարժակազմի անվազույգերը կոնստրուկտորական փաստաթղթերին համապատասխան սռնու վրա պետք է ունենան նշան, որը պարունակում է անվազույգի ձևավորման եղանակի և լրիվ զննման մասին տեղեկատվություն, ինչպես նաև՝ ձևավորման ժամանակ դրա ընդունման մասին դրոշմներ։ Նշանները և դրոշմները դրվում են կոնստրուկտորական փաստաթղթերով սահմանված տեղերում։ Անհրաժեշտ է բացառել դրանցում պարունակվող տեղեկատվությունը պատահաբար փոփոխելու հնարավորությունը։

23. Չափումների միասնականության ապահովման պետական կարգավորման ոլորտին առնչվող՝ մետրոպոլիտենի շարժակազմի վրա տեղադրված չափման միջոցները պետք է համապատասխանեն չափումների միասնականության ապահովման բնագավառում անդամ պետությունների օրենսդրության և Միության մարմինների ակտերի պահանջներին։

24. Մետրոպոլիտենի շարժակազմի կառավարման խցիկի ապակեպատման արտադրատեսակների վրա, կոնստրուկտորական փաստաթղթերին համապատասխան, զետեղվում է մականշվածք, որը պարունակում է հետևյալ տեղեկատվությունը՝

Միության շուկայում արտադրանքի շրջանառության միասնական նշանը.

արտադրողի անվանումը և (կամ) նրա ապրանքային նշանը.

ապակու տեսակի նշագիրը։

25. Մականշվածքի և շահագործման փաստաթղթերի մեջ պարունակվող տեքստը կազմվում է ռուսերեն, իսկ անդամ պետության օրենսդրության մեջ համապատասխան պահանջի առկայության դեպքում՝ այն անդամ պետության պետական լեզվով (լեզուներով), որի տարածքում իրացվում է արտադրանքը։

26. Եթե մետրոպոլիտենի շարժակազմի բաղկացուցիչ մասին առնչվող կոնստրուկտորական փաստաթղթերով պահանջվում է շահագործման փաստաթղթերի կիրառում, ապա այդ բաղկացուցիչ մասը շրջանառության մեջ բաց է թողնվում միայն այդ փաստաթղթերի առկայության դեպքում։

27. Մետրոպոլիտենի շարժակազմի շահագործման, զննման, տեխնիկական սպասարկման և վերանորոգման ժամանակ դրա սարքավորումների դիրքը և մոնտաժումը պետք է ապահովեն սպասարկող անձնակազմի անվտանգությունը։

28. Մետրոպոլիտենի շարժակազմի կառավարման, հսկողության և անվտանգության սարքվածքները, ծրագրային միջոցները պետք է ներառեն մետրոպոլիտենի շարժակազմի և դրա բաղկացուցիչ մասերի սարքին վիճակի այնպիսի խախտումների մասին նախազգուշացնող ազդանշանման և տեղեկացման միջոցներ, որոնք կարող են հանգեցնել դրա անվտանգությանը սպառնացող իրավիճակների առաջացմանը։

Մետրոպոլիտենի շարժակազմի կառավարման, հսկողության և անվտանգության սարքվածքները պետք է բացառեն սպասարկող անձնակազմի կողմից հնարավոր տրամաբանական սխալներ թույլ տալու դեպքում վտանգավոր իրավիճակների առաջացումը։

29. Մետրոպոլիտենի շարժակազմի կառավարման, հսկողության և անվտանգության համակարգերի ծրագրային միջոցները (ինչպես ներկառուցվող, այնպես էլ նյութական կրիչների վրա մատակարարվող) պետք է ապահովեն՝

ա) տեխնիկական միջոցների խափանումների և (կամ) ընդհատումների հետևանքով առաջացած վերաբեռնումներից հետո աշխատունակությունը.

բ) սեփական խափանումների դեպքում ամբողջականությունը.

գ) վնասակար ծրագրային ապահովումից պաշտպանվածությունը.

դ) չթույլատրված մուտքի հասանելիությունից պաշտպանվածությունը.

ե) տեղեկատվության պահպանման, մուտքագրման, մշակման և դուրսբերման ժամանակ, շահագործման ընթացքում ընդհատումների, սխալների և խափանումների հետևանքներից պաշտպանվածությունը.

զ) տեղեկատվության պատահական փոփոխումներից պաշտպանվածությունը.

է) ուղեկցող փաստաթղթերում նկարագրված հատկություններին և բնութագրերին համապատասխանությունը։

30. Անվտանգության գործառույթներ իրականացնող՝ մետրոպոլիտենի շարժակազմի կառավարման, հսկողության և անվտանգության սարքվածքների ծրագրային միջոցների տարբերակը պետք է լինի արդիական և համապատասխանի այն տեղեկություններին, որոնք նշված են սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին այդ ծրագրային միջոցների համապատասխանության մասին հայտարարագրում։

31. Մետրոպոլիտենի շարժակազմի կառավարման, հսկողության և անվտանգության սարքվածքները, ծրագրային միջոցները էլեկտրական և (կամ) պնևմատիկ մասերի ապարատների անսարքությունների ժամանակ քարշային շարժաբերի և այլ սարքավորումների աշխատանքի, ծրագրային ապահովման խափանման դեպքում չպետք է թույլ տան բնութագրերի և աշխատանքի ռեժիմների այնպիսի փոփոխություններ, որոնք կարող են հանգեցնել մետրոպոլիտենի շարժակազմի անվտանգ վիճակի խախտմանը։

Անվտանգության բորտային սարքվածքների կանոնավոր աշխատանքի դեպքում կառավարման սարքվածքների խափանումը չպետք է հանգեցնի մետրոպոլիտենի շարժակազմի անվտանգ վիճակի խաթարմանը։

32. Մետրոպոլիտենի շարժակազմի կառավարման խցիկի, կառավարման սարքերի և սարքվածքների, տեղեկատվության արտացոլման համակարգերի պլանավորումը, մեքենավարի (մեքենավարի աշխատանքային տեղի առկայության դեպքում) բազկաթոռի կառուցվածքը պետք է համապատասխանեն էրգոնոմիկայի պահանջներին, այդ թվում՝ ապահովեն «նստած» և «կանգնած» դիրքերից կառավարման հարմարավետությունը։

Շարժակազմի կառավարման սարքերը պետք է՝

տեղակայվեն՝ հաշվի առնելով կատարվող գործառույթների կարևորությունը, հաջորդականությունը և օգտագործման հաճախականությունը.

համալրվեն գրառումներով և (կամ) խորհրդանշաններով՝ կոնստրուկտորական փաստաթղթերին համապատասխան.

նախագծվեն և տեղակայվեն այնպես, որ բացառվի դրանց ինքնաբերաբար վնասվելը, միանալը, անջատվելը կամ փոխարկվելը։

Նշված սարքերի կառուցվածքը և դիրքը պետք է բացառեն ուղիղ կամ արտացոլված լույսից փայլքերի առկայությունը։

Կառավարման խցիկի կառուցվածքը (մեքենավարի աշխատանքային տեղի առկայության դեպքում) պետք է ապահովի «նստած» և «կանգնած» դիրքերում գտնվող մեքենավարի համար ընթացուղու, լուսանցույցների լույսերի ազդանշանների, ազդանշանային նշանների, կոնտակտային ռելսի անխափան տեսադաշտ և մետրոպոլիտենի շարժակազմի վագոնների տեսանելիություն՝ կողքից, ինչպես նաև՝ երթևեկության բոլոր արագությունների դեպքում տարվա ցանկացած ժամանակ և օրվա ցանկացած ժամի (բաց տեղամասերի համար) նորմավորված գոտու սահմաններում կառավարման խցիկից անխափան տեսադաշտ։

33. Մետրոպոլիտենի շարժակազմը պետք է սարքավորված լինի այնպիսի համակարգերով, կայանքներով և սարքվածքներով, որոնք ապահովում են՝

ա) գնացքի ռադիոկապը և ազդարարումը.

բ) երթևեկության արագության հսկողությունը.

գ) «ուղևոր-մեքենավար» կապը և հնարավորության առկայության դեպքում՝ «ուղևոր-կարգավար» կապը.

դ) դռների փակման հսկողության ազդանշանումը.

ե) երթևեկության պարամետրերի և կառավարման, հսկողության, անվտանգության համակարգերի աշխատանքի գրանցումը.

զ) հրդեհի ավտոմատ հայտնաբերումը և հրդեհի մասին ազդարարումը.

է) ուղևորների տարահանման հնարավորությունը.

ը) պնևմատիկ և էլեկտրապնևմատիկ արգելակումը.

թ) ուղևորասրահների հարկադրական վթարային օդափոխությունը.

ժ) աշխատանքային և վթարային լուսավորությունը.

ժա) արտակարգ արգելակումը (արգելալծակը, կանգառի կոճակը, ապահովիչ-փակող կափույրը).

ժբ) ուղևորների տեղեկացումը.

ժգ) ավտոմատ հրդեհաշիջումը (բոլոր տարածքներում՝ բացառությամբ ուղևորասրահի և կառավարման խցիկի),

ժդ) դռների փակվելն սկսելու մասին նախազգուշացնող լուսային և տոնային ազդանշանումը.

ժե) կառավարման խցիկում և ուղևորասրահներում միկրոկլիմայի պահպանումը։

34. Մետրոպոլիտենի շարժակազմի վրա ավտոմատ լոկոմոտիվային ազդանշանման համակարգը պետք է համալրվի երթևեկության սահմանված արագությունների հսկողությունն ապահովող անվտանգության սարքվածքներով և գնացքի կայանատեղից վերջինիս ինքնաբերական սահքը կանխող սարքվածքներով։ Մեքենավարի՝ գնացքի կառավարման ունակությունը կորցնելու դեպքում նշված սարքվածքները պետք է ապահովեն գնացքի ավտոմատ կանգնելը։

35. Կառավարման խցիկի ապակիները պետք է հուսալի ամրակցված և հերմետիկացված լինեն։

36. Մետրոպոլիտենի շարժակազմը պետք է սարքավորված լինի աշխատանքային և վթարային լուսավորության համակարգերով։ Ընդ որում՝ պետք է նախատեսվի վթարային լուսավորությունը ձեռքով և ավտոմատ միացնելու հնարավորություն, ինչպես նաև՝ սնուցման հիմնական աղբյուրի մեջ լարում չլինելու դեպքում վթարային լուսավորության համակարգը ինքնավար սնուցման աղբյուրին ավտոմատ փոխարկելու հնարավորություն։

37. Մետրոպոլիտենի՝ նոր մշակվող շարժակազմի կառուցվածքով պետք է նախատեսվի ամբողջ շարժակազմի երկայնքով միջանցիկ անցամասի հնարավորություն և ապահովվի արտակարգ իրավիճակներում գնացքից ուղևորներին և սպասարկող անձնակազմին, այդ թվում՝ բնակչության սակավաշարժ խմբերին կառավարման խցիկի ճակատային դռներով և ելարանի օգտագործմամբ՝ կառավարման խցիկի դիմային հատվածով տարահանման հնարավորություն։ Բացի այդ՝ պետք է ապահովվի կողմնային աստիճաններով և կառավարման խցիկի դռների բռնաձողերի օգնությամբ ուղևորների վթարային ելքը դեպի ուղի։

38. Վթարային ելքը բացելու (փակելու) համար պետք է բավարար լինի մեկ մարդու գործադրած ճիգը։

Փակ վթարային ելքի դեպքում պետք է ապահովվի վթարային ելքի դռան խցվածքին կիպ հպումը, ինչը բացառում է կառավարման խցիկ օդի և աղմուկի հոսքերի ներթափանցումը։

39. Մետրոպոլիտենի շարժակազմը պետք է սարքավորված լինի ավտոմատ պնևմատիկ, էլեկտրապնևմատիկ և էլեկտրադինամիկ արգելակներով, որոնք շարժակազմի արգելակման դեպքում ապահովում են դանդաղումը կամ կանգը հաշվարկային արգելակային ուղու սահմաններում՝ անկախ մետրոպոլիտենի շարժակազմի բեռնվածքից։

Մետրոպոլիտենի շարժակազմի պնևմատիկ, էլեկտրապնևմատիկ և էլեկտրադինամիկ արգելակները պետք է ունենան տեխնիկական փաստաթղթերով նախատեսված շահագործման բոլոր պայմաններում անհրաժեշտ գործառականությունն ու հուսալիությունը և ապահովեն արգելակման սահունությունը։

40. Մետրոպոլիտենի շարժակազմի ավտոմատ արգելակները պետք է ապահովեն, մետրոպոլիտենի շարժակազմի բեռնվածքով պայմանավորված, արգելակման տարբեր ռեժիմների կիրառման հնարավորություն, ինչպես նաև՝ ապահովեն գնացքի կանգնելը՝ արգելակման մայրուղու ամբողջականության խախտման, մետրոպոլիտենի շարժակազմի միավորների չթույլատրված կցանջատման, ապահովիչ-փակող կափույրի և արտակարգ արգելակման արգելալծակի միացման դեպքում։

41. Մետրոպոլիտենի վագոնները պետք է սարքավորված լինեն ավտոմատ և (կամ) ձեռքով կանգնեցման արգելակներով, որոնք ապահովում են նորմավորվող թեքության վրա լրիվ հաշվարկային բեռնվածքով դրանց պահումը։

Գլխավոր վագոնները պետք է սարքավորված լինեն պոչի խցիկ (առկայության դեպքում) կողմնակի անձանց ներթափանցման դեպքում ապահովիչ-փակող կափույրով և ազդանշանման համակարգով։

42. Մետրոպոլիտենի շարժակազմի բաղկացուցիչ մասերը, որոնք կազմանջատելու կամ քանդելու հետևանքով կարող են ընկնել ուղու վրա կամ որի հետևանքով կարող է խախտվել մետրոպոլիտենի շարժակազմի եզրաչափը, պետք է ունենան ապահովիչ սարքեր, որոնք թույլ չեն տալիս բաղկացուցիչ մասերի՝ ուղու վրա ընկնելը և եզրաչափի խախտվելը։

43. Մետրոպոլիտենի շարժակազմի հիմնական օդային ռեզերվուարները և կուտակչային մարտկոցները պետք է տեղադրված լինեն կառավարման խցիկից և ուղևորասրահներից դուրս։

44. Էլեկտրադինամիկ արգելակի գործողությունը ծառայողական կամ արտակարգ արգելակում իրականացնելու դեպքում պետք է համաձայնեցված լինի պնևմատիկ և էլեկտրապնևմատիկ արգելակների աշխատանքի հետ։ Էլեկտրադինամիկ արգելակի խափանման դեպքում պետք է ապահովվի դրա ավտոմատ փոխարինումը էլեկտրապնևմատիկ կամ պնևմատիկ արգելակով։

45. Մետրոպոլիտենի շարժակազմը և դրա բաղկացուցիչ մասերը պետք է ապահովեն անվտանգ աշխատանք և պահպանեն աշխատունակությունը շրջակա օդի ջերմաստիճանների դեպքում՝ նորմատիվ և տեխնիկական փաստաթղթերում նշված արժեքների սահմաններում։

46. Մետրոպոլիտենի՝ միջանցիկ անցամաս չունեցող շարժակազմը պետք է սարքավորված լինի մետրոպոլիտենի շարժակազմի միավորների ինքնաբերական կազմանջատումը բացառող կցորդման սարքվածքներով, որոնք ունեն արտակարգ իրավիճակներում մի վագոնից մյուսը ուղևորների անցումն ապահովող անցման հարթակներ։ Մետրոպոլիտենի շարժակազմի բոլոր վագոնների անցման դռների փականները հրդեհի ազդանշանման համակարգը միանալու դեպքում պետք է բացվեն ավտոմատ կամ բացվեն ձեռքով՝ կառավարման խցիկից։

47. Մետրոպոլիտենի շարժակազմի շարժիչային և կցովի վագոնների սայլակների սռնիների և կրող տարրերի մեխանիկական հատկությունները պետք է ապահովեն դրանց մեխանիկական անվտանգությունը սահմանված ծառայության ժամկետի ընթացքում։ Մետրոպոլիտենի շարժակազմի շարժիչային և կցովի վագոնների սայլակների անվազույգերի սռնիները, կրող տարրերը պետք է ունենան ամրության անհրաժեշտ պաշարներ, որոնք դիմացկունություն են ապահովում կոնստրուկտորական փաստաթղթերում նշված ծառայության ժամկետի ընթացքում թերությունների (ճաքերի) առաջացման և տարածման նկատմամբ։ Անիվների համալիր հատկություններով պետք է ապահովվի դրանց անվտանգությունը։

48. Կառավարման խցիկի և ուղևորասրահների կենսագործունեության համակարգերը (օդորակումը, որը ներառում է օդի տաքացում, օդափոխում և հովացում, օդի մաքրումը և վարակազերծումը, լուսավորությունը, աղմուկից և թրթռումից պաշտպանությունը, էլեկտրամագնիսական ճառագայթումներից պաշտպանությունը) պետք է նախագծվեն, արտադրվեն, կարգաբերվեն և տեղադրվեն այնպես, որ շահագործման ժամանակ դրանց աշխատանքի ելքային բնութագրերը (միկրոկլիմայի ցուցանիշները, օդային միջավայրում, վնասակար քիմիական նյութերի, ախտածին կենսաբանական ազդակների պարունակությունը, լուսավորության, աղմուկի (այդ թվում՝ ինֆրաձայնի), թրթռման, էլեկտրամագնիսական ճառագայթման մակարդակները, մատակարարվող արտաքին օդի ծավալը, օդի ավելցուկային ճնշումը) գտնվեն թույլատրելի սահմաններում։

49. Ուղևորների նստատեղերը (բազմոցները) պետք է պինդ ամրակցված լինեն, առանց վնասվելու դիմակայեն երկայնական ծանրաբեռնվածությանը և բացառեն արտակարգ արգելակման ժամանակ շուռ գալու հնարավորությունը։

Նստատեղերի (բազմոցների) կառուցվածքի և վերջնամշակման մեջ օգտագործվող բոլոր ոչ մետաղական նյութերը պետք է ունենան սանիտարահամաճարակաբանական անվտանգության պահանջներին դրանց համապատասխանությունը հաստատող փաստաթուղթ և անդամ պետությունների օրենսդրությամբ կամ Միության իրավունքի մեջ մտնող ակտերով սահմանված՝ հրդեհային անվտանգության պահանջներին համապատասխանության մասին փաստաթուղթ։

Նստատեղերի (բազմոցների) տակ գտնվող տարածությունը պետք է կա՛մ լինի փակ՝ ուղևորների կողմից նստատեղերի (բազմոցների) տակ իրեր թողնելու հնարավորությունը կանխելու (բացառելու) համար, կա՛մ լինի բաց (տեսանելի), որպեսզի ապահովվի ուղևորների կողմից նստատեղերի (բազմոցների) տակ թողած իրերը ժամանակին հայտնաբերելու հնարավորությունը։

Ուղևորասրահների հատակագիծը, ուղևորների համար նախատեսված տեղերի դասավորվածքը և հենարանային սարքվածքների տեղակայումը պետք է համապատասխանեն էրգոնոմիկայի պահանջներին։

Կանգնած ուղևորների համար ուղևորասրահների կառուցվածքի մեջ պետք է նախատեսվեն բռնաձողեր և (կամ) հենարանային այլ տարրեր, որոնք ապահովում են երթևեկության անվտանգությունը։

50. Մետրոպոլիտենի շարժակազմի թափքի կառուցվածքի մեջ պետք է տեղեր նախատեսվեն՝ դա ամբարձիկներով բարձրացնելու համար։ Ամբարձիկների գլխիկների հետ հպման համար նախատեսված մակերևույթը պետք է խոչընդոտի դրանց սահելը։

Մետրոպոլիտենի շարժակազմի յուրաքանչյուր միավորի համար պետք է նախատեսվի ռելսերից անվազույգերի սահման դեպքում ամբարձիչների, ամբարձիկների և (կամ) գլանվաշարժիչ կալունների օգնությամբ բարձրացման, ինչպես նաև անսարքության կամ անվազույգի անշարժացման դեպքում դրա տեղափոխման հնարավորություն։

51. Մետրոպոլիտենի շարժակազմի և դրա բաղկացուցիչ մասերի սարքավորումների և կառուցվածքի արտացցվող դետալները չպետք է ունենան սուր կողեր, եզրեր և անկյուններ, որոնք կարող են վնասվածքներ պատճառել ուղևորներին և սպասարկող անձնակազմին։

Մետրոպոլիտենի շարժակազմը պետք է ունենա հատուկ ոտնատեղեր և բռնաձողեր, որոնք ապահովում են սպասարկող անձնակազմի անվտանգությունը շահագործման, զննման, տեխնիկական սպասարկման, վերանորոգման ժամանակ, ինչպես նաև՝ կառավարման խցիկի կողմնային դռների կողմնային աստիճաններ և բռնաձողեր։

Մետրոպոլիտենի շարժակազմի ոտնատեղերը և բռնաձողերը պետք է հուսալիորեն ամրացված լինեն։ Աստիճանների, հարթակների, ոտնատեղերի և երեսարկների մակերևույթը պետք է խոչընդոտի սահքը։

52. Մետրոպոլիտենի շարժակազմի վագոնի ուղևորասրահի և կառավարման խցիկի ներքին հարդարման համար օգտագործվող ոչ մետաղական նյութերը չպետք է գերազանցեն հրդեհի բռնկման և տարածման ռիսկի ու մարդկանց վրա հրդեհի վտանգավոր գործոնների ազդեցության աստիճանի թույլատրելի արժեքները և պետք է ունենան փաստաթուղթ, որով հաստատվում է անդամ պետությունների օրենսդրությամբ կամ Միության իրավունքի մեջ մտնող ակտերով սահմանված՝ սանիտարահամաճարակաբանական անվտանգության պահանջներին դրանց համապատասխանությունը։

Էլեկտրահաղորդագծերը պետք է անցկացվեն այնպիսի հաղորդալարերով և մալուխներով, որոնք մեկուսացված և խրձով անցկացված հաղորդալարերի մեջ այրում չեն տարածում, նվազեցված ծխարձակում և թունայնության համարժեք ցուցանիշ (չափավոր վտանգավորությունը չգերազանցող) ունեն, այրվելիս և մարմրելիս կոռոզիոն ակտիվ գազանման արգասիքներ չեն արտազատում։ Հրդեհաշիջման և վթարային լուսավորության համակարգի էլեկտրահաղորդագծերը պետք է բաղկացած լինեն հրակայուն հաղորդալարերից և մալուխներից։ Հրակայունության նորմավորվող սահմանաչափ ունեցող կառուցվածքների միջով մալուխային գծերի, պատյանների, մալուխների և հաղորդալարերի անցման տեղերում պետք է նախատեսվեն մալուխների անցահատումներ, որոնք ունեն տվյալ կառուցվածքների հրակայունության սահմանաչափից ոչ պակաս հրակայունության սահմանաչափ։ Մալուխների անցահատումները պետք է համապատասխանեն մետրոպոլիտենի շարժակազմի շահագործման պայմաններին և թրթռման ազդեցության դեպքում պահպանեն իրենց ամբողջականությունն ու հերմետիկացնող հատկությունները։

Ուղևորասրահը կառավարման խցիկից բաժանող միջնապատը (ներառյալ դուռը (առկայության դեպքում)) պետք է լինի հակահրդեհային։

53. Մետրոպոլիտենի վագոններում պետք է ապահովվի վթարային իրավիճակներում սպասարկող անձնակազմի և ուղևորների՝ մի վագոնից մյուսն անվտանգ անցումը՝ անցման հարթակներով։ Անցման հարթակների կառուցվածքը պետք է մարդկանց՝ ուղու վրա ընկնելը խոչընդոտի։

Մետրոպոլիտենի շարժակազմի կառուցվածքը պետք է ապահովի հրդեհի բռնկման դեպքում երթևեկությունը շարունակելու հնարավորություն։

54. Մետրոպոլիտենի շարժակազմի մեքենավարի (մեքենավարի աշխատանքային տեղի առկայության դեպքում) բազկաթոռը պետք է կիպ ամրակցված լինի հատակին և ունենա այնպիսի կառուցվածք, որը բացառում է դրա ձևախախտվելու և շուռ գալու հնարավորությունը, այդ թվում՝ արտակարգ արգելակման դեպքում, նաև դա պետք է համապատասխանի էրգոնոմիկ պահանջներին, կարգաբերվի ուղղահայաց և երկայնական ուղղություններով, սևեռվի սահմանված դիրքում և ունենա հետգցովի արմնկակալներ։

55. Մետրոպոլիտենի շարժակազմը պետք է նախագծված լինի այնպես, որ բացառվի սպասարկող անձնակազմի և ուղևորների պատահական շփումը էլեկտրական մեքենաների, օդափոխիչների և ճնշակների պտտվող մասերի հետ։

56. Մետրոպոլիտենի շարժակազմի էլեկտրական սարքավորումները պետք է ունենան գերբեռնվածքների, կարճ միացումների, հողանցումների, էլեկտրական սարքավորումների գերլարումների առաջացման դեպքում, ինչպես նաև՝ կոնտակտային ցանցի ներսում լարումը հանելու դեպքում միացող ազդանշանման համակարգ և պաշտպանություն։

57. Էլեկտրական սարքավորումների մետաղական պատյանները, ինչպես նաև՝ բոլոր պաշտպանակները (ներառյալ խողովակները, հաղորդիչները, պատյանները) և հոսանքատար մասերի ամրակցման համար նախատեսված կառուցվածքները, որոնք անսարքության դեպքում կարող են լարման տակ լինել, պետք է ունենան պաշտպանիչ հողանցում։ Մետրոպոլիտենի շարժակազմի էլեկտրական սարքավորումների չպաշտպանված (չմեկուսացված) մասերը, որոնք գտնվում են լարման տակ, ռելսերի հոսանքաընդունիչից բացի, պետք է ունենան սպասարկող անձնակազմի և (կամ) ուղևորների համար դրանց պատահական հասանելիությունից պաշտպանություն։

58. Մետրոպոլիտենի շարժակազմը պետք է սարքավորված լինի էլեկտրապաշտպանիչ միջոցների համալիրի, ինչպես նաև՝ այդ շարժակազմի տեխնիկական սպասարկման և անվտանգ շահագործման համար անհրաժեշտ այլ հատուկ սարքավորումների պահման համար նախատեսված հատուկ տեղերով։ Հատուկ տեղերին մուտքի հասանելիությունը պետք է ապահովվի կառավարման խցիկից։

59. Մետրոպոլիտենի շարժակազմի և դրա բաղկացուցիչ մասերի առաջացրած էլեկտրամագնիսական խանգարումների մակարդակը չպետք է գերազանցի այն արժեքները, որոնց սահմաններում այդ խանգարումները չեն ազդում մետրոպոլիտենի ենթակառուցվածքի օբյեկտների և դրա մեջ շահագործվող շարժակազմի աշխատունակության վրա։

60. Կուտակիչների հատվածամասերը պետք է լինեն պայթյունաանվտանգ։ Կուտակչային մարտկոցների հատվածամասերը պետք է պատրաստված լինեն չայրվող կամ դժվար այրվող նյութից։

61. Մետրոպոլիտենի վագոնները պետք է սարքավորված լինեն շարժական կրակմարիչների տեղադրման համար նախատեսված հատուկ տեղերով։

Ուղևորասրահները պետք է սարքավորված լինեն ֆոտոլյումինեսցենտային տարահանման համակարգերի (ՖՏՀ) տարրերով, որոնք պետք է տեղադրված լինեն այնպես, որ լուսավորության վթարային անջատման դեպքում ուղևորներն ունենան հնարավորություն՝

կողմնորոշվելու մութ վագոնում.

պարզելու շարժական կրակմարիչների, խոսելու սարքվածքների և այլնի գտնվելու տեղերը.

շարժակազմով դեպի գլխավոր կամ պոչի վագոնը տեղաշարժվելիս կողմնորոշվելու։

Հրդեհի ազդանշանման և հրդեհաշիջման կայանքների համակարգերին ներկայացվում են հետևյալ պահանջները՝

ենթավագոնային սարքավորումների ապարատային հատվածամասերը և տարրերը պետք է համալրված լինեն ավտոմատ և ձեռքով կառավարմամբ հրդեհաշիջման կայանքներով.

հրդեհաշիջման կայանքը պետք է միանա միայն վագոնի ներսում ուժային լարումն անջատվելուց հետո։ Կառավարման խցիկում, որտեղից հրդեհի ազդասարքի միանալու դեպքում մեքենավարը կառավարում է գնացքը, հրդեհաշիջումն իրականացվում է միայն շարժական կրակմարիչի օգտագործմամբ.

ընդունիչ-հսկիչ հրդեհային սարքերը պետք է՝

ապահովեն ձայնային ազդանշանում.

ունենան լուսային և (կամ) տեքստային ցուցանշում՝ բռնկման առաջացման տեղի նշումով.

իրականացնեն կապի գծերի սարքինության ավտոմատ հսկողություն՝ հրդեհի ազդասարքերով.

ապահովեն հրդեհի ազդասարքերի պարբերական ստուգման հնարավորություն։

Հրդեհի ազդանշանման համակարգը պետք է որոշի կապի գծերում հրդեհի ազդասարքերի անսարքությունը (կարճ միացումը, խզվածքը)՝ ընդունիչ-հսկիչ հրդեհային սարքով։ Եթե մետրոպոլիտենի շարժակազմն աշխատում է առանց մեքենավարի, ապա հրդեհի ազդանշանումը և հրդեհաշիջման մասին տեղեկատվությունը փոխանցվում են երթևեկության կառավարման ավտոմատացված համակարգ (ԵԿԱՀ)։

62. Կառավարման խցիկը (մեքենավարի աշխատանքային տեղի առկայության դեպքում) պետք է սարքավորված լինի ձայնային ազդանշանման սարքվածքներով։ Ձայնային ազդանշանների կառավարման համակարգը պետք է ներառի այնպիսի սարքվածքներ, որոնք մեխանիկական ներգործության միջոցով ուղղակիորեն կառավարում են տիֆոնի [օդաճնշական ձայնազդանշանի սարք] օդային կափույրը։

63. Ուղևորասրահը պետք է սարքավորված լինի կենտրոնացված կառավարմամբ՝ ավտոմատ տեղաշարժվող կամ սահող-տեղաշարժվող դռներով։ Սրահի դռները չպետք է բացվեն ինքնաբերաբար։ Վերին դիրքում բացվելու և փակվելու դեպքում դռները պետք է դանդաղ շարժվեն։

Յուրաքանչյուր դուռ պետք է սարքավորված լինի ուղևորների և բեռների ճզմումը կանխող առանձին համակարգով, յուրաքանչյուր դռնատեղ վագոնի դրսից և ներսից պետք է սարքավորված լինի դռների փակման մասին նախազգուշացնող լուսային և ձայնային ազդանշանի համակարգով։

Մետրոպոլիտենի վագոնները պետք է սարքավորված լինեն վթարային իրավիճակներում դռների՝ ձեռքով ապաարգելափակումն ապահովող սարքվածքներով։ Դռների՝ ձեռքով ապաարգելափակումն ակտիվանալու մասին ազդանշանը պետք է փոխանցվի մեքենավարին (մեքենավարի աշխատանքային տեղի առկայության դեպքում) կամ երթևեկության կառավարման ավտոմատացված համակարգ (ԵԿԱՀ)։ Յուրաքանչյուր դուռ պետք է սարքավորված լինի կողպող սարքվածքով, որը կանխում է երթևեկության, կանգառի և կանգի ժամանակ դռների չթույլատրված բացման հնարավորությունը։

64. Գնացքի կազմի մեջ պետք է լինի բազկաթոռ-սայլակներով հաշմանդամների երթևեկելու համար նախատեսված առնվազն երկու տեղ (յուրաքանչյուր գլխավոր վագոնում՝ առնվազն մեկական), որոնք սարքավորված են գնացքն արգելակելու և դրա ընթացքն արագանալու դեպքում բազկաթոռ-սայլակների՝ երկայնական ուղղությամբ ինքնաբերական տեղաշարժը կամ շուռ գալը կանխող սարքվածքներով։ Այդ տեղերը պետք է տեղակայված լինեն յուրաքանչյուր գլխավոր վագոնի առաջին մուտքի դռան մոտ (կառավարման խցիկին մոտ)։

Բազկաթոռ-սայլակներով հաշմանդամների նստելու տեղերը պետք է սարքավորված լինեն հենարանային սարքվածքներով, որոնցից այդ ուղևորը կարող է բռնվել ձեռքերով։

Սրահի՝ բազկաթոռ-սայլակներով հաշմանդամների համար նախատեսված տեղերը պետք է սարքավորված լինեն կառավարման խցիկի (մեքենավարի աշխատանքային տեղի առկայության դեպքում) կամ կարգավարի հետ կապ հաստատելու համար նախատեսված սարքվածքներով։

65. Ազդանշանային լապտերների տեղակայումը և քանակը որոշվում են մետրոպոլիտենի շարժակազմի նշագրման սահմանված սխեմաներին համապատասխան։ Լույսի ուժի բաշխման պարամետրերը, սպիտակ և կարմիր գույների ազդանշանային լապտերների և լուսարձակի (դրա առկայության դեպքում) գունայնությունը պետք է համապատասխանեն երթևեկության անվտանգության ապահովման մասով մետրոպոլիտենի շարժակազմի շահագործմանը ներկայացվող պահանջներով նորմավորվող արժեքներին, և դրանք սահմանվում են անդամ պետությունների օրենսդրությամբ և մետրոպոլիտենների տեխնիկական շահագործմանն առնչվող նորմատիվ փաստաթղթերով։

66. Մետրոպոլիտենի շարժակազմի և դրա բաղկացուցիչ մասերի շահագործման փաստաթղթերում (շարժակազմի դեպքում՝ շահագործման ձեռնարկում) պետք է պարունակվեն սահմանված ծառայության (աշխատատևության) ժամկետը լրանալուց հետո դրանց անվտանգ օգտահանման, ինչպես նաև դրանց մեջ օգտագործվող նյութերի և նյութեղենի օգտահանման վերաբերյալ առաջարկություններ։

 

VI. Տեխնիկական կանոնակարգի պահանջներին արտադրանքի համապատասխանության ապահովումը

 

67. Սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին արտադրանքի համապատասխանությունն ապահովվում է դրա պահանջների անմիջական կատարմամբ, կամ այն ստանդարտների պահանջների կատարմամբ, որոնք ընդգրկված են միջազգային և տարածաշրջանային (միջպետական) ստանդարտների, իսկ դրանց բացակայության դեպքում՝ ազգային (պետական) այն ստանդարտների ցանկում, որոնց կամավոր հիմունքով կիրառման արդյունքում ապահովվում է սույն տեխնիկական կանոնակարգի պահանջների պահպանումը (այսուհետ՝ ստանդարտների ցանկ, որոնց կիրառման արդյունքում ապահովվում է սույն տեխնիկական կանոնակարգի պահանջների պահպանումը)։

68. Արտադրանքի հետազոտությունների (փորձարկումների) և չափումների մեթոդները սահմանվում են այն ստանդարտներում, որոնք ընդգրկված են միջազգային և տարածաշրջանային (միջպետական) ստանդարտների, իսկ դրանց բացակայության դեպքում՝ ազգային (պետական) այն ստանդարտների ցանկում, որոնք պարունակում են սույն տեխնիկական կանոնակարգի պահանջները կիրառելու և կատարելու և տեխնիկական կանոնակարգման օբյեկտների համապատասխանության գնահատում իրականացնելու համար անհրաժեշտ՝ հետազոտությունների (փորձարկումների) և չափումների կանոններ ու մեթոդներ, այդ թվում՝ նմուշառման կանոններ (այսուհետ՝ կանոններ ու մեթոդներ պարունակող ստանդարտների ցանկ)։

 

VII. Համապատասխանության գնահատումը

 

69. Այն արտադրանքը, որի վրա տարածվում է սույն տեխնիկական կանոնակարգի գործողությունը, նախքան Միության մաքսային տարածքում շրջանառության մեջ բացթողումը, ենթակա է սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին համապատասխանության գնահատմանը։

Արտադրանքի համապատասխանության գնահատումն իրականացվում է սույն բաժնին և տիպային սխեմաներին համապատասխան։

70. Համապատասխանության գնահատումն անցկացվում է սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին արտադրանքի համապատասխանության հավաստման (այսուհետ՝ համապատասխանության հավաստում) ձևով, տիպային սխեմաների համաձայն՝ հաշվի առնելով սույն տեխնիկական կանոնակարգով սահմանված առանձնահատկությունները։

71. Արդիականացում անցած՝ մետրոպոլիտենի շարժակազմը և (կամ) դրա բաղկացուցիչ մասերը նույնպես ենթակա են համապատասխանության հավաստմանը։

72. Համապատասխանության հավաստումն իրականացվում է հետևյալ ձևով՝

ա) սերտիֆիկացման մարմնի կողմից սերտիֆիկացման (1ս, 2ս, Зս, 4ս, 7ս, 8ս սխեմաներ).

բ) սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին արտադրանքի համապատասխանության հայտարարագրման (այսուհետ՝ համապատասխանության հայտարարագրում) (1հ, 2հ, Зհ, 4հ, 5հ, 6հ սխեմաներ)։

73. Թույլատրվում է սերտիֆիկացման ձևով համապատասխանության հավաստումը համապատասխանության հայտարարագրման փոխարեն իրականացնել դիմողի կողմից սերտիֆիկացման մարմին ներկայացված գրավոր դիմումի հիման վրա։

74. Արտադրանքի սերտիֆիկացման աշխատանքներն իրականացնում են այն սերտիֆիկացման մարմինները, որոնք հավատարմագրման պահանջվող ոլորտում գործող հավատարմագրում ունեն և ներառված են Միության համապատասխանության գնահատման մարմինների միասնական ռեեստրում։

75. Եթե սերտիֆիկացման սխեմայով կամ համապատասխանության հայտարարագրմամբ նախատեսված է հավատարմագրված փորձարկման լաբորատորիայում (կենտրոնում) արտադրանքի հետազոտությունների (փորձարկումների) և չափումների անցկացում, ապա դիմողը կամ սերտիֆիկացման մարմինը՝ դիմողի հետ համաձայնեցմամբ, իրավունք ունի արտադրանքի հետազոտությունների (փորձարկումների) և չափումների անցկացման համար դիմելու Միության համապատասխանության գնահատման մարմինների միասնական ռեեստրում ներառված ցանկացած հավատարմագրված փորձարկման լաբորատորիա (կենտրոն) (այսուհետ՝ հավատարմագրված փորձարկման լաբորատորիա (կենտրոն))։

76. Հավատարմագրված փորձարկման լաբորատորիան (կենտրոնը) արտադրանքի հետազոտությունները (փորձարկումները) և չափումներն անցկացնում է իր հավատարմագրման ոլորտի շրջանակներում, սերտիֆիկացման մարմնի կամ դիմողի հետ կնքվող պայմանագրի պայմաններով (բացի այն դեպքերից, երբ ի դեմս մեկ անձի՝ համատեղված են փորձարկման լաբորատորիան (կենտրոնը) և սերտիֆիկացման մարմինը)։ Հավատարմագրված փորձարկման լաբորատորիաները (կենտրոնները) հետազոտությունների (փորձարկումների) և չափումների արդյունքները ձևակերպում են համապատասխան արձանագրություններով և դրանք փոխանցում են սերտիֆիկացման մարմին կամ դիմողին։

77. Սույն տեխնիկական կանոնակարգի հավելվածներում ներկայացված են հետևյալ ցանկերը՝

սերտիֆիկացման ենթակա՝ մետրոպոլիտենի շարժակազմի և դրա բաղկացուցիչ մասերի ցանկը՝ թիվ 2 հավելվածի համաձայն.

համապատասխանության հայտարարագրման ենթակա՝ մետրոպոլիտենի շարժակազմի բաղկացուցիչ մասերի ցանկը՝ թիվ 3 հավելվածի համաձայն, այդ թվում՝ ըստ 1հ և 2հ սխեմաների (դիմողի սեփական ապացույցների հիման վրա), ըստ Зհ, 4հ և 6հ սխեմաների (հավատարմագրված փորձարկման լաբորատորիայի (կենտրոնի) մասնակցությամբ ստացված ապացույցների և դիմողի սեփական ապացույցների (առկայության դեպքում) հիման վրա), և ըստ 5հ սխեմայի (դիմողի սեփական ապացույցների (առկայության դեպքում) և սերտիֆիկացման մարմնի ու (անհրաժեշտության դեպքում) հավատարմագրված փորձարկման լաբորատորիայի (կենտրոնի) մասնակցությամբ ստացված ապացույցների հիման վրա).

«Մետրոպոլիտենի շարժակազմի անվտանգության մասին» Միության տեխնիկական կանոնակարգի (ԵԱՏՄ ՏԿ 052/2021)՝ մետրոպոլիտենի շարժակազմի բաղկացուցիչ մասերի համապատասխանության հավաստման դեպքում կիրառվող առանձին դրույթների ցանկը՝ թիվ 4 հավելվածի համաձայն։

78. Համապատասխանության գնահատման դեպքում դիմող կարող է լինել անդամ պետության տարածքում վերջինիս օրենսդրությանը համապատասխան գրանցված իրավաբանական անձը կամ որպես անհատ ձեռնարկատեր գրանցված ֆիզիկական անձը, որը արտադրող կամ վաճառող, կամ արտադրողի կողմից լիազորված անձ է։

79. Համապատասխանության հայտարարագրման դեպքում դիմողը ձևավորում և անցկացնում է այն փաստաթղթերի փաթեթի վերլուծություն, որոնք հիմք են հանդիսացել համապատասխանության մասին հայտարարագրի ընդունման համար, որը, համապատասխանության հայտարարագրման կիրառվող սխեմայով պայմանավորված, ներառում է՝

ա) սերիական արտադրության արտադրանքի համար՝

արտադրանքի վերաբերյալ այն տեխնիկական փաստաթղթերի (կոնստրուկտորական և (կամ) տեխնոլոգիական, և (կամ) շահագործման փաստաթղթերի, և (կամ) տեխնիկական պայմանների (նկարագրերի)) պատճենը, որոնք ներառում են արտադրանքի հիմնական պարամետրերը և բնութագրերը, ինչպես նաև՝ դրա նկարագիրը՝ համապատասխանության գնահատման նպատակով.

այն ստանդարտների ցանկը (նշելով դրանց նշագրերը և անվանումները, ինչպես նաև բաժինները (կետերը, ենթակետերը), եթե սույն տեխնիկական կանոնակարգի պահանջների պահպանումը կարող է ապահովվել այդ ստանդարտների առանձին բաժինների (կետերի, ենթակետերի), այլ ոչ թե ընդհանուր առմամբ ստանդարտների կիրառման միջոցով), որոնք ներառված են այն ստանդարտների ցանկում, որոնց կիրառման արդյունքում ապահովվում է սույն տեխնիկական կանոնակարգի պահանջների պահպանումը (դիմողի կողմից դրանց կիրառման դեպքում).

համապատասխանության հավաստման նպատակով անվտանգության հիմնավորումը՝ այն ստանդարտները չկիրառելու կամ մասամբ կիրառելու դեպքում, որոնք ներառված են այն ստանդարտների ցանկում, որոնց կիրառման արդյունքում ապահովվում է սույն տեխնիկական կանոնակարգի պահանջների պահպանումը (անհրաժեշտության դեպքում).

արտադրողի (այդ թվում՝ օտարերկրյա արտադրողի) հետ կնքված պայմանագիրը, որը նախատեսում է սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին Միության մաքսային տարածք մատակարարվող արտադրանքի համապատասխանության ապահովում և նշված պահանջներին այդ արտադրանքի անհամապատասխանության համար պատասխանատվություն (արտադրողի կողմից լիազորված անձի համար).

արտադրողի մենեջմենթի համակարգի համապատասխանության սերտիֆիկատը (սերտիֆիկատի պատճենը) (6հ սխեմայի համար).

փաստաթուղթը, որը պարունակում է տեղեկություններ դիմողի գրանցման կամ հաշվառման (անհատական, նույնականացման) այն համարի մասին, որը տրվում է անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան իրավաբանական անձի կամ որպես անհատ ձեռնարկատեր՝ ֆիզիկական անձի պետական գրանցման դեպքում.

արտադրանքի նմուշների (փորձանմուշների) հետազոտությունների (փորձարկումների) և չափումների արձանագրությունները (առկայության դեպքում).

փաստաթուղթը, որը պարունակում է տեղեկատվություն այն արտադրանքի համապատասխանության առկա սերտիֆիկատների և համապատասխանության հայտարարագրերի մասին, որի բաղկացուցիչ մասերը ենթակա են համապատասխանության հավաստման (նշելով գրանցման համարը և ամսաթիվը).

դիմողի ընտրությամբ այլ փաստաթղթեր, որոնք հիմք են հանդիսացել համապատասխանության հայտարարագրի ընդունման համար (առկայության դեպքում).

բ) արտադրանքի խմբաքանակի կամ եզակի արտադրատեսակի համար՝

պայմանագրի (մատակարարման պայմանագրի) պատճենը և ապրանքաուղեկից փաստաթղթերը, որոնք նույնականացնում են արտադրանքի եզակի արտադրատեսակը կամ խմբաքանակը (այդ թվում՝ դրա չափը).

շահագործման փաստաթղթերի պատճենները (անհրաժեշտության դեպքում).

ստանդարտների ցանկը (նշելով դրանց նշագրերը և անվանումները, ինչպես նաև բաժինները (կետերը, ենթակետերը), եթե սույն տեխնիկական կանոնակարգի պահանջների պահպանումը կարող է ապահովվել այդ ստանդարտների առանձին բաժինների (կետերի, ենթակետերի), այլ ոչ թե ընդհանուր առմամբ ստանդարտների կիրառման միջոցով), որոնք ներառված են այն ստանդարտների ցանկում, որոնց կիրառման արդյունքում ապահովվում է սույն տեխնիկական կանոնակարգի պահանջների պահպանումը (դիմողի կողմից դրանց կիրառման դեպքում).

փաստաթուղթը, որը պարունակում է տեղեկություններ դիմողի գրանցման կամ հաշվառման (անհատական, նույնականացման) համարի մասին, որը տրվում է անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան իրավաբանական անձի կամ որպես անհատ ձեռնարկատեր՝ ֆիզիկական անձի պետական գրանցման դեպքում.

արտադրանքի նմուշների (փորձանմուշների) հետազոտությունների (փորձարկումների) և չափումների արձանագրությունները (առկայության դեպքում).

դիմողի ընտրությամբ այլ փաստաթղթեր, որոնք հիմք են հանդիսացել համապատասխանության հայտարարագրի ընդունման համար (առկայության դեպքում).

փաստաթուղթը, որը պարունակում է տեղեկատվություն այն արտադրանքի համապատասխանության առկա սերտիֆիկատների և համապատասխանության հայտարարագրերի մասին, որի բաղկացուցիչ մասերը ենթակա են համապատասխանության հավաստման (նշելով գրանցման համարը և ամսաթիվը)։

80. Արտադրանքի հետազոտությունների (փորձարկումների) և չափումների անցկացման համար արտադրանքի նմուշառումն իրականացվում է դիմողի կողմից՝ այն ստանդարտներով սահմանված պահանջներին համապատասխան, որոնք ներառված են կանոններ և մեթոդներ պարունակող ստանդարտների ցանկում։

81. Արտադրանքի՝ հետազոտությունների (փորձարկումների) և չափումների համար ընտրված նմուշները, ըստ կառուցվածքի, կազմության և արտադրության տեխնոլոգիայի, պետք է նույնական լինեն սպառողին (պատվիրատուին) մատակարարվող արտադրանքին։

82. Դիմողն ապահովում է արտադրանքի նմուշների նույնականացման և հետազոտությունների (փորձարկումների) ու չափումների անցկացումը հավատարմագրված փորձարկման լաբորատորիայում (կենտրոնում), եթե դա նախատեսված է համապատասխանության հայտարարագրման սխեմայով։

83. Դիմողը սեփական ապացույցների հիման վրա համապատասխանության հայտարարագրման դեպքում սույն տեխնիկական կանոնակարգի 79-րդ կետին համապատասխան ձևավորված փաստաթղթերի փաթեթը լրացնում է հետևյալ նյութերով՝

ա) արտադրանքի տիպային նմուշառման ակտը՝ դիմողի կողմից ձևակերպված.

բ) արտադրանքի հետազոտությունների (փորձարկումների) և չափումների արձանագրությունները, որոնք ստացվել են հավատարմագրված փորձարկման լաբորատորիայում (կենտրոնում) կամ արտադրողի սեփական լաբորատորիայում.

գ) արտադրանքի տեսակի վերաբերյալ սերտիֆիկատը (5հ սխեմա)։

84. Համապատասխանության հայտարարագրի գրանցումը, գործողության կասեցումը, վերականգնումը և դադարեցումն իրականացվում են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից որոշվող կարգով։

Համապատասխանության հայտարարագրի գրանցման համար դիմողը ներկայացնում է նշված կարգով նախատեսված փաստաթղթերը, ինչպես նաև՝

սույն տեխնիկական կանոնակարգի 79-րդ և 83-րդ կետերով նախատեսված փաստաթղթերի փաթեթը.

այն հետազոտությունների (փորձարկումների) և չափումների արձանագրությունը (արձանագրությունները), որոնք, համապատասխանության հայտարարագրման սխեմայով պայմանավորված, անցկացվել են հավատարմագրված փորձարկման լաբորատորիայում (կենտրոնում) կամ արտադրողի սեփական լաբորատորիայում։

85. Համապատասխանության հայտարարագրի գործողության ժամկետը կազմում է 5 տարուց ոչ ավելի։

86. Սերտիֆիկացման աշխատանքների իրականացման վերաբերյալ հայտը տիպային սխեմաներին համապատասխան՝ դիմողի կողմից կազմվում է ռուսերեն, իսկ անդամ պետության օրենսդրության մեջ համապատասխան պահանջի առկայության դեպքում՝ այն անդամ պետության պետական լեզվով, որտեղ իրականացվում է արտադրանքի սերտիֆիկացումը։

Հայտը պետք է պարունակի՝

սույն տեխնիկական կանոնակարգի այն դրույթներին կատարված հղումը, որոնց պահանջներին համապատասխանում է մետրոպոլիտենների համար ներկայացվող արտադրանքը.

սերտիֆիկացման կանոնների և պայմանների կատարմանն առնչվող դիմողի պարտավորությունները.

դիմողի հայեցողությամբ՝ լրացուցիչ տեղեկություններ.

հայտին կցվող փաստաթղթերի ցանկը։

87. Սերտիֆիկացման աշխատանքների իրականացման վերաբերյալ հայտի հետ միասին դիմողը սերտիֆիկացման մարմին է ներկայացնում հետևյալ փաստաթղթերը և տեղեկությունները (սերտիֆիկացման կիրառվող սխեմայից կախված)՝

ա) սերիական արտադրության արտադրանքի համար՝

արտադրանքի վերաբերյալ տեխնիկական փաստաթղթերի (նախագծման և (կամ) կոնստրուկտորական, և (կամ) տեխնոլոգիական, և (կամ) շահագործման փաստաթղթերի) պատճենը.

ստանդարտների ցանկը (նշելով դրանց նշագրերը և անվանումները, ինչպես նաև բաժինները (կետերը, ենթակետերը), եթե սույն տեխնիկական կանոնակարգի պահանջների պահպանումը կարող է ապահովվել այդ ստանդարտների առանձին բաժինների (կետերի, ենթակետերի), այլ ոչ թե ընդհանուր առմամբ ստանդարտների կիրառման միջոցով), որոնք ներառված են այն ստանդարտների ցանկում, որոնց կիրառման արդյունքում ապահովվում է սույն տեխնիկական կանոնակարգի պահանջների պահպանումը (դիմողի կողմից դրանց կիրառման դեպքում).

համապատասխանության հավաստման նպատակով անվտանգության հիմնավորումը՝ այն ստանդարտները չկիրառելու կամ մասամբ կիրառելու դեպքում, որոնք ներառված են այն ստանդարտների ցանկում, որոնց կիրառման արդյունքում ապահովվում է սույն տեխնիկական կանոնակարգի պահանջների պահպանումը.

այն փաստաթղթի (փաստաթղթերի) պատճենը, որին համապատասխան արտադրվել է արտադրանքը (ստանդարտ, կազմակերպության ստանդարտ, տեխնիկական պայմաններ կամ այլ փաստաթուղթ) (առկայության դեպքում).

արտադրողի մենեջմենթի համակարգի համապատասխանության սերտիֆիկատը (սերտիֆիկատի պատճենը) (2ս և 8ս).

արտադրատեսակի կարևորագույն բաղադրիչների, նյութերի, լրակազմող արտադրատեսակների կամ բաղկացուցիչ մասերի համապատասխանության սերտիֆիկատների պատճենները (առկայության դեպքում).

արտադրողի (այդ թվում՝ օտարերկրյա արտադրողի) հետ կնքված այն պայմանագրի պատճենը, որը նախատեսում է սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին Միության մաքսային տարածք ներմուծվող արտադրանքի համապատասխանության ապահովում և նշված պահանջներին այդ արտադրանքի անհամապատասխանության համար պատասխանատվություն (արտադրողի կողմից լիազորված անձի համար).

փաստաթուղթը, որը պարունակում է տեղեկություններ դիմողի գրանցման կամ հաշվառման (անհատական, նույնականացման) համարի մասին, որը տրվում է անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան իրավաբանական անձի կամ որպես անհատ ձեռնարկատեր՝ ֆիզիկական անձի պետական գրանցման դեպքում.

փաստաթուղթը, որը պարունակում է տեղեկատվություն այն արտադրանքի համապատասխանության առկա սերտիֆիկատների և համապատասխանության հայտարարագրերի մասին, որի բաղկացուցիչ մասերը ենթակա են համապատասխանության հավաստման (նշելով գրանցման համարը և ամսաթիվը).

դիմողի ընտրությամբ այլ փաստաթղթեր, որոնք ներկայացվել են որպես տեխնիկական կանոնակարգի պահանջներին արտադրանքի համապատասխանության ապացույց (առկայության դեպքում).

բ) արտադրանքի խմբաքանակի (եզակի արտադրատեսակի) համար՝

արտադրանքի վերաբերյալ տեխնիկական փաստաթղթերի (նախագծման և (կամ) կոնստրուկտորական, և (կամ) տեխնոլոգիական, և (կամ) շահագործման փաստաթղթերի) պատճենը (առկայության դեպքում).

այն փաստաթղթի (փաստաթղթերի) պատճենը, որին համապատասխան արտադրվել է արտադրանքը (ստանդարտ, կազմակերպության ստանդարտ, տեխնիկական պայմաններ կամ այլ փաստաթուղթ) (առկայության դեպքում).

պայմանագրի (մատակարարման պայմանագրի) պատճենը և ապրանքաուղեկից փաստաթղթերը, որոնք նույնականացնում են արտադրանքի եզակի արտադրատեսակը կամ խմբաքանակը (այդ թվում՝ դրա չափը).

ստանդարտների ցանկը (նշելով դրանց նշագրերը և անվանումները, ինչպես նաև բաժինները (կետերը, ենթակետերը), եթե սույն տեխնիկական կանոնակարգի պահանջների պահպանումը կարող է ապահովվել այդ ստանդարտների առանձին բաժինների (կետերի, ենթակետերի), այլ ոչ թե ընդհանուր առմամբ ստանդարտների կիրառման միջոցով), որոնք ներառված են այն ստանդարտների ցանկում, որոնց կիրառման արդյունքում ապահովվում է սույն տեխնիկական կանոնակարգի պահանջների պահպանումը (դիմողի կողմից դրանց կիրառման դեպքում).

համապատասխանության հավաստման նպատակով անվտանգության հիմնավորումը՝ այն ստանդարտները չկիրառելու կամ մասամբ կիրառելու դեպքում, որոնք ներառված են այն ստանդարտների ցանկում, որոնց կիրառման արդյունքում ապահովվում է սույն տեխնիկական կանոնակարգի պահանջների պահպանումը (անհրաժեշտության դեպքում).

փաստաթուղթը, որը պարունակում է տեղեկություններ դիմողի գրանցման կամ հաշվառման (անհատական, նույնականացման) համարի մասին, որը տրվում է անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան իրավաբանական անձի կամ որպես անհատ ձեռնարկատեր՝ ֆիզիկական անձի պետական գրանցման դեպքում.

փաստաթուղթը, որը պարունակում է տեղեկատվություն այն արտադրանքի համապատասխանության առկա սերտիֆիկատների և համապատասխանության հայտարարագրերի մասին, որի բաղկացուցիչ մասերը ենթակա են համապատասխանության հավաստման (նշելով գրանցման համարը և ամսաթիվը).

դիմողի ընտրությամբ այլ փաստաթղթեր, որոնք ներկայացվել են որպես սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին արտադրանքի համապատասխանության ապացույց (առկայության դեպքում)։

88. Սույն տեխնիկական կանոնակարգի 89-րդ կետում նշված փաստաթղթերը ներկայացվում են առաջնային սերտիֆիկացման դեպքում։

Արտադրանքի ընդունման և սերտիֆիկացման հետազոտությունների (փորձարկումների) համատեղման մասին որոշում ընդունելու դեպքում սույն տեխնիկական կանոնակարգի 89-րդ կետի «ա» և «է» ենթակետերում նշված փաստաթղթերը ներկայացվում են ընդունման փորձարկումների անցկացումից և հայտնաբերված թերությունների վերացման միջոցառումների պլանի իրագործումից հետո։

89. Նոր մշակվող արտադրանքի համար սերտիֆիկացման անցկացման հայտի հետ միասին դիմողը սերտիֆիկացման մարմին է ներկայացնում հետևյալ փաստաթղթերը՝

ա) արտադրանքի նմուշի ստեղծման վերաբերյալ տեխնիկական առաջադրանքը (դրա առկայության դեպքում).

բ) այն փաստաթղթի (փաստաթղթերի) պատճենը, որին համապատասխան արտադրվել է արտադրանքը (ստանդարտ, կազմակերպության ստանդարտ, տեխնիկական պայմաններ կամ այլ փաստաթուղթ) (առկայության դեպքում).

գ) տեխնիկական փաստաթղթերի (նախագծման և (կամ) կոնստրուկտորական, և (կամ) տեխնոլոգիական, և (կամ) շահագործման փաստաթղթերի) փաթեթը (սերտիֆիկացման մարմնի հետ համաձայնեցված ծավալով).

դ) ընդունման փորձարկումների անցկացման համար արտադրանքի նմուշը պատրաստ լինելու մասին ակտը.

ե) ընդունման փորձարկումների ծրագիրը (եթե դիմողը պլանավորում է համատեղել արտադրանքի ընդունման և սերտիֆիկացման հետազոտությունները (փորձարկումները) և չափումները).

զ) ընդունման փորձարկումների արձանագրությունները (եթե դիմողը պլանավորում է համատեղել արտադրանքի ընդունման և սերտիֆիկացման հետազոտությունները (փորձարկումները) և չափումները).

է) ընդունող հանձնաժողովի ակտը.

ը) ընդունող հանձնաժողովի կողմից հայտնաբերված թերությունների վերացման միջոցառումների պլանը (առկայության դեպքում) և դրա իրագործումը հաստատող փաստաթղթերը.

թ) Միության շուկայում արտադրանքի շրջանառության միասնական նշանի զետեղման եղանակի և տեղի մասին առաջարկությունը։

90. Սույն տեխնիկական կանոնակարգի 89-րդ կետում նշված փաստաթղթերը սերտիֆիկացման մարմին կարող են ներկայացվել՝ ըստ դրանց ձևակերպման և հաստատման։

91. Սերտիֆիկացում անցկացնելու համար սերտիֆիկացման մարմին ներկայացվող փաստաթղթերը ձևակերպվում են՝ նշելով դիմողի վավերապայմանները, դիմողի գրանցման կամ հաշվառման (անհատական, նույնականացման) համարը, որը տրվում է անդամ պետության օրենսդրությանը համապատասխան իրավաբանական անձի կամ որպես անհատ ձեռնարկատեր՝ ֆիզիկական անձի պետական գրանցման դեպքում, և վավերացվում են դիմողի ստորագրությամբ։

Ներկայացվող փաստաթղթերի պատճենները կարվում և վավերացվում են՝ դնելով՝

«Պատճենը ճիշտ է» («Ճիշտ է») գրառումը կամ դրոշմը.

դիմողի ստորագրությունը.

ստորագրության վերծանումը՝ նշելով դիմողի ազգանունը, անունը, հայրանունը (առկայության դեպքում) և պաշտոնը.

վավերացման ամսաթիվը.

կնիքը (առկայության դեպքում)։

Չկարելու դեպքում վավերացվում է փաստաթղթի յուրաքանչյուր թերթ։

Փաստաթղթերը կարող են ներկայացվել էլեկտրոնային փաստաթղթերի ձևով, որոնք ստորագրված են անդամ պետության օրենսդրությանը համապատասխան՝ դիմողի կողմից ստացված էլեկտրոնային թվային ստորագրության (էլեկտրոնային ստորագրության) կիրառմամբ։

92. Արտադրանքի սերտիֆիկացման դեպքում կարող են հաշվի առնվել հայտագրված արտադրանքի կամ արտադրանքի համանման նմուշների ընդունման և այլ հետազոտությունների (փորձարկումների) ու չափումների արդյունքները՝ պայմանով, որ դրանք անցկացվել են հավատարմագրված փորձարկման լաբորատորիաներում (կենտրոններում)՝ սերտիֆիկացման մարմնի հետ համաձայնեցված ծրագրերով։ Դիմողն այդ դեպքում սերտիֆիկացման անցկացման հայտը պետք է ներկայացնի նախքան հետազոտությունների (փորձարկումների) և չափումների անցկացումն սկսելը և սերտիֆիկացման մարմին ներկայացնի հետազոտությունների (փորձարկումների) և չափումների անցկացման ժամանակացույցը։ Հավատարմագրված փորձարկման լաբորատորիան (կենտրոնը) սերտիֆիկացման մարմնին պետք է տեղեկացնի հետազոտությունների (փորձարկումների) և չափումների անցկացումն սկսելու և դրա ընթացքի մասին։ Նշված հետազոտությունները (փորձարկումները) և չափումները սերտիֆիկացման ժամանակ կարող են հաշվի առնվել միայն այն դեպքում, եթե ըստ դրանց արդյունքների՝ արտադրանքի կառուցվածքի և դրա արտադրության տեխնոլոգիայի մեջ չեն կատարվել այնպիսի էական փոփոխություններ, որոնց համար պահանջվում է կրկնակի հետազոտությունների (փորձարկումների) և չափումների անցկացում։

93. Սերտիֆիկացման անցկացման հայտի վերաբերյալ դրական որոշումը պետք է ներառի սերտիֆիկացման անցկացման հիմնական պայմանները, այդ թվում՝ տեղեկատվություն՝

ա) սերտիֆիկացման սխեմայի.

բ) սերտիֆիկացման անցկացման ժամկետների.

գ) սերտիֆիկացման դեպքում կիրառվող ստանդարտների.

դ) արտադրանքի արտադրության վիճակի վերլուծություն անցկացնելու պայմանների և կարգի (եթե դա նախատեսված է սերտիֆիկացման սխեմայով).

ե) արտադրանքի նմուշառման կարգի.

զ) արտադրանքի նմուշների հետազոտությունների (փորձարկումների) և չափումների անցկացման կարգի ու եղանակների մասին։

94. Սերտիֆիկացման մարմնի կողմից սերտիֆիկացման անցկացումը մերժելու մասին որոշում ընդունելու հիմքեր են՝

ա) սույն տեխնիկական կանոնակարգի 86-րդ, 87-րդ և 89-րդ կետերով սահմանված պահանջները չկատարելը կամ ոչ ամբողջ ծավալով կատարելը.

բ) դիմողի կողմից ներկայացված փաստաթղթերում պարունակվող տեղեկությունների ոչ հավաստի լինելը.

գ) արտադրանքը սույն տեխնիկական կանոնակարգի կիրառման ոլորտին դասելու անհնարինությունը.

դ) սերտիֆիկացման անցկացման հայտը դիմողի կողմից այնպիսի սերտիֆիկացման մարմին ուղարկելը, որի հավատարմագրման ոլորտը չի տարածվում նշված արտադրանքի վրա.

ե) սերտիֆիկացման անցկացման հայտը ներկայացրած դիմողի անհամապատասխանությունը դիմողների՝ սույն տեխնիկական կանոնակարգի 78-րդ կետով սահմանված շրջանակին։

95. Սերտիֆիկացման անցկացման դեպքում արտադրանքի նույնականացումը և արտադրանքի նմուշառումն իրականացնում է սերտիֆիկացման մարմինը։ Հետազոտությունների (փորձարկումների) և չափումների անցկացման համար արտադրանքի նմուշառումն իրականացվում է այն ստանդարտներով սահմանված պահանջներին համապատասխան, որոնք ներառված են կանոններ և մեթոդներ պարունակող ստանդարտների ցանկում։

Արտադրանքի՝ հետազոտությունների (փորձարկումների) և չափումների համար ընտրված նմուշները, ըստ կառուցվածքի, կազմության և արտադրության տեխնոլոգիայի, պետք է նույնական լինեն սպառողին (պատվիրատուին) մատակարարվող արտադրանքին։

96. Արտադրանքի նմուշառման ակտը պետք է պարունակի՝

ա) արտադրանքի նմուշառման ակտի համարը և կազմման ամսաթիվը.

բ) արտադրողի և դիմողի անվանումներն ու հասցեները.

գ) արտադրանքի անվանումը, տիպը, մոդելը և ձևափոխությունը.

դ) չափումների մեծության միավորը.

ե) այն խմբաքանակի չափը (ծավալը), որից կատարվել է նմուշառումը.

զ) խմբաքանակի արտաքին զննման (փաթեթվածքի և մականշվածքի արտաքին տեսքի, վիճակի, սերտիֆիկացման այն ցուցանիշների գնահատման, որոնք որոշվում են տեսողական ստուգմամբ) արդյունքը.

է) խմբաքանակի արտադրման ամսաթիվը.

ը) այն նորմատիվ փաստաթղթի նշագիրը և անվանումը, որին համապատասխան ընտրվել են նմուշները.

թ) ընտրված նմուշների քանակը և համարները.

ժ) այն վայրի հասցեն, որտեղ կատարվել է նմուշառումը.

ժա) նմուշների պահման պայմանները.

ժբ) արտադրանքի վերջնական ընդունման մասին արտադրողի փաստաթղթերը.

ժգ) սերտիֆիկացման մարմնի ներկայացուցչի և դիմողի կամ արտադրողի վավերապայմանները և ստորագրությունները։

97. Այն արտադրանքի նմուշառման ակտին կից, որի բաղկացուցիչ մասերը ենթակա են համապատասխանության հավաստման, ներկայացվում է դրանց ցանկը՝ նշելով արտադրողին և այն կոնստրուկտորական փաստաթղթերը, որոնց համապատասխան դրանք արտադրվում են։

Արտադրանքի ընտրված նմուշները մակնշվում են (անհրաժեշտության դեպքում) և ուղարկվում են հետազոտությունների (փորձարկումների) և չափումների անցկացման՝ ուղեկցող գրության և նմուշառման ակտի հետ միասին։ Անհրաժեշտության դեպքում կարող են կատարվել առանձին բաղկացուցիչ մասերի կապարակնքում, ինչպես նաև՝ մակնշում։

98. Նույնականացում անցկացնելու դեպքում արտադրանքի նմուշների՝ սերտիֆիկացման անցկացման հայտի մեջ նշված հիմնական բնութագրերը համեմատվում են մականշվածքի և ուղեկցող փաստաթղթերի մեջ ներկայացված բնութագրերի հետ, որոնք ներառում են՝

ա) անվանումը, տիպը, մոդելը և ձևափոխությունը.

բ) արտադրողի անվանումը կամ արտադրանքի ծագման մասին տվյալները.

գ) փաստաթուղթը, որի համաձայն թողարկվում է արտադրանքը.

դ) նշանակության ցուցանիշները և այլ հիմնական ցուցանիշներ.

ե) համապատասխան խմբաքանակին պատկանելությունը։

99. Սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին արտադրանքի համապատասխանությունը սահմանվում է հավատարմագրված փորձարկման լաբորատորիաներում (կենտրոններում) անցկացվող անհրաժեշտ հետազոտությունների (փորձարկումների) և չափումների արդյունքների հիման վրա։

100. Սերտիֆիկացման մարմնի որոշմամբ թույլատրվում է արտադրանքի հետազոտությունների (փորձարկումների) և չափումների փոխարեն անցկացնել ապացուցողական փաստաթղթերի փորձաքննություն՝ հետևյալ պայմանները պահպանելու դեպքում՝

10 տարուց ոչ ավելի վաղեմության ժամկետով արտադրանքի համանման նմուշների հետազոտությունների (փորձարկումների) և չափումների արդյունքների առկայությունը.

կոնստրուկտորական փաստաթղթերում և արտադրության տեխնոլոգիայի մեջ փոփոխությունների բացակայությունը.

սերտիֆիկատի առաջնային տրամադրման դեպքում համապատասխանության սերտիֆիկատների և փաստաթղթերի փաթեթի մասին տեղեկությունների առկայությունը.

վնասապահանջների և հայտնաբերված անհամապատասխանությունների բացակայությունը։

Ըստ արտադրանքի կառուցվածքով որոշվող ցուցանիշների՝ համապատասխանությունը հավաստելու համար կարող են կիրառվել այն հետազոտությունների (փորձարկումների) և չափումների արդյունքները, որոնք նախկինում անցկացվել են տվյալ արտադրանքի սերտիֆիկացման ժամանակ՝ պայմանով, որ կառուցվածքի և (կամ) արտադրության տեխնոլոգիայի մեջ չեն կատարվել այդ ցուցանիշների վրա ազդող փոփոխություններ։

101. Սերտիֆիկացման ենթակա չէ մետրոպոլիտենի շարժակազմի համար մշակվող այն արտադրանքը, որին առնչվող կոնստրուկտորական փաստաթղթերին տրվել է «О» տառը։

 «Օ1» և դրանից բարձր տառով արտադրանքի համար սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին համապատասխանության հավաստումը պարտադիր է։

102. Հետազոտությունների (փորձարկումների) և չափումների արձանագրությունը պետք է պարունակի՝

ա) արձանագրության անվանումը և նշագիրը (ընդ որում՝ արձանագրության նշագիրը կրկնվում է յուրաքանչյուր էջի վրա).

բ) հավատարմագրված փորձարկման լաբորատորիայի (կենտրոնի) անվանումը և հասցեն, հավատարմագրման մասին տեղեկությունները.

գ) հետազոտությունների (փորձարկումների) և չափումների անցկացումը հանձնարարած սերտիֆիկացման մարմնի մասին տեղեկությունները.

դ) դիմողի մասին տեղեկությունները.

ե) արտադրանքի անվանումը, նշագիրը (նկարագիրը, մականշվածքը), նույնականացման արդյունքները, արտադրողի մասին տեղեկությունները և արտադրանքի արտադրման ամսաթիվը.

զ) հետազոտությունների (փորձարկումների) և չափումների անցկացման համար արտադրանքի ստացման ամսաթիվը.

է) ստուգվող ցուցանիշների մասին տեղեկատվությունը և դրանց ներկայացվող պահանջները, ինչպես նաև՝ այդ պահանջները պարունակող նորմատիվ փաստաթղթերի մասին տեղեկությունները.

ը) հետազոտությունների (փորձարկումների) և չափումների անցկացման ամսաթիվը (ժամանակահատվածը).

թ) հետազոտությունների (փորձարկումների) և չափումների անցկացման ժամանակ օգտագործված մեթոդների և մեթոդիկաների մասին տեղեկությունները.

ժ) արտադրանքը մինչև հետազոտությունների (փորձարկումների) և չափումների անցկացումն սկսելը պահելու, շրջակա միջավայրի պայմանների, ինչպես նաև արտադրանքը հետազոտությունների (փորձարկումների) և չափումների համար նախապատրաստելու մասին տեղեկությունները.

ժա) օգտագործված սեփական և վարձակալվող փորձարկման սարքավորումների ու չափումների միջոցների մասին տեղեկությունները.

ժբ) այլ հավատարմագրված փորձարկման լաբորատորիայի (կենտրոնի) կողմից կատարված հետազոտությունների (փորձարկումների) և չափումների մասին տեղեկությունները (առկայության դեպքում).

ժգ) հետազոտությունների (փորձարկումների) և չափումների անցկացման արդյունքները՝ անհրաժեշտության դեպքում աղյուսակներով, գրաֆիկներով, լուսանկարներով և այլ նյութերով հիմնավորված.

ժդ) հայտարարությունն այն մասին, որ հետազոտությունների (փորձարկումների) և չափումների արձանագրությունն առնչվում է միայն հետազոտությունների (փորձարկումների) և չափումների ենթարկված նմուշներին.

ժե) հավատարմագրված փորձարկման լաբորատորիայի (կենտրոնի) ղեկավարի ստորագրությունը՝ կազմակերպության կնիքով վավերացված (առկայության դեպքում).

ժզ) հետազոտությունները (փորձարկումները) և չափումներն անցկացրած պատասխանատու կատարողների ստորագրությունները և պաշտոնները.

ժէ) հավատարմագրված փորձարկման լաբորատորիայի (կենտրոնի) անունից հետազոտությունների (փորձարկումների) և չափումների արձանագրությունը պատրաստելու համար պատասխանատու անձի (անձանց) ստորագրությունը և պաշտոնը (անհրաժեշտության դեպքում).

ժը) հետազոտությունների (փորձարկումների) և չափումների արձանագրության (հաշվետվության) թողարկման ամսաթիվը.

ժթ) տեղեկություններն այն մասին, որ հետազոտությունների (փորձարկումների) և չափումների արձանագրության մեջ փոփոխությունների կատարումը ձևակերպվում է առանձին փաստաթղթով (արձանագրության լրացումով կամ դրա փոփոխումով, նախորդ արձանագրությունը վերացնող և դրան փոխարինող նոր արձանագրությամբ).

ի) հետազոտությունների (փորձարկումների) և չափումների արձանագրության մասնակի արտատպման հնարավորությունը բացառող հայտարարությունը։

103. Հետազոտությունների (փորձարկումների) և չափումների արձանագրությանը պետք է կցվեն հավատարմագրված փորձարկման լաբորատորիայի (կենտրոնի) կողմից վավերացված՝ արտադրանքի նմուշառման ակտի պատճենն ու հետազոտություններին (փորձարկումներին) և չափումներին արտադրանքի պատրաստ լինելու մասին ակտի պատճենը։

Հետազոտությունների (փորձարկումների) և չափումների արձանագրությունը չպետք է պարունակի այնպիսի հանձնարարականներ կամ առաջարկություններ, որոնք բխում են հետազոտությունների (փորձարկումների) և չափումների ստացված արդյունքներից։

104. Հետազոտությունների (փորձարկումների) և չափումների արձանագրությունների բնօրինակները, որոնք ձևակերպված են սույն տեխնիկական կանոնակարգի 102-րդ և 103-րդ կետերին համապատասխան, սերտիֆիկացման մարմին են ներկայացվում 2 օրինակից (մեկը կցվում է սերտիֆիկացման գործին, մյուսն ուղարկվում է դիմողին)։ Հետազոտությունների (փորձարկումների) և չափումների արձանագրությունների պատճենները ենթակա են հավատարմագրված փորձարկման լաբորատորիայում (կենտրոնում) պահման՝ առնվազն համապատասխանության սերտիֆիկատի գործողության ժամկետով (եթե անդամ պետության օրենսդրությամբ այլ բան նախատեսված չէ)։

Հետազոտությունների (փորձարկումների) և չափումների արձանագրությունները, սերտիֆիկացման մարմնի հետ համաձայնեցմամբ, կարող են ներկայացվել էլեկտրոնային փաստաթղթերի ձևով, որոնք ստորագրված են անդամ պետության օրենսդրությանը համապատասխան ստացված էլեկտրոնային թվային ստորագրության (էլեկտրոնային ստորագրության) կիրառմամբ։

105. Արտադրանքի արտադրության վիճակի վերլուծությունն անցկացվում է սերտիֆիկացման ժամանակ հաստատվող կայուն բնութագրեր ունեցող, Միության մաքսային տարածքում շրջանառության մեջ բաց թողնվող արտադրանքի արտադրման համար արտադրողի մոտ անհրաժեշտ պայմանների առկայությունը պարզելու նպատակով։

Կայուն բնութագրեր ունեցող արտադրանքի արտադրման համար արտադրողի մոտ անհրաժեշտ պայմանների առկայության, սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին Միության մաքսային տարածքում շրջանառության մեջ բաց թողնվող արտադրանքի՝ սերտիֆիկացման ժամանակ հաստատվող մշտական (կայուն) համապատասխանության ապահովման գնահատումը կարող է անցկացվել մենեջմենթի համակարգի սերտիֆիկացման գործընթացում։

106. Արտադրանքի արտադրության վիճակի վերլուծությունն անցկացվում է՝

ա) տեխնոլոգիական գործընթացների.

բ) տեխնիկական փաստաթղթերի (նախագծման և (կամ) կոնստրուկտորական, և (կամ) տեխնոլոգիական, և (կամ) շահագործման).

գ) տեխնոլոգիական հանդերձման միջոցների.

դ) տեխնոլոգիական հանդերձման միջոցների կառավարման.

ե) չափագիտական սարքավորումների կառավարման.

զ) հետազոտությունների (փորձարկումների) և չափումների մեթոդների ու մեթոդիկաների.

է) հումքի և լրակազմող արտադրատեսակների մուտքային հսկողության անցկացման կարգի.

ը) արտադրանքի արտադրության գործընթացում դրա հսկողության անցկացման կարգի՝ ներառյալ ընդունման-հանձնման փորձարկումները.

թ) չհամապատասխանող արտադրանքի կառավարման.

ժ) վնասապահանջների հետ աշխատելու կարգի.

ժա) անձնակազմի բանիմացության.

ժբ) սպառողների հետ փոխգործակցության.

ժգ) արտադրանքի նույնականացման և հետագծելիության.

ժդ) փաստաթղթերի կառավարման.

ժե) հատուկ գործընթացների.

ժզ) պատրաստի արտադրանքի մակնշման, դրա պահման, փաթեթավորման և կոնսերվացման պայմանների.

ժէ) արտադրության ենթակառուցվածքի (արտադրողի տարածքում գտնվող և արտադրության կազմակերպման համար անհրաժեշտ օբյեկտների ամբողջություն (արտադրական սենքեր, տրանսպորտ և այլն)).

ժը) ուղղիչ և նախազգուշացնող միջոցառումների առնչությամբ։

107. Արտադրանքի արտադրության վիճակի վերլուծության արդյունքներով կազմվում է սերտիֆիկացված արտադրանքի արտադրության վիճակի վերլուծության արդյունքների մասին ակտ, որում նշվում են՝

ա) արտադրության վիճակի վերլուծության արդյունքները.

բ) արտադրանքի արտադրության վիճակի վերլուծության ժամանակ օգտագործված լրացուցիչ նյութերը.

գ) արտադրանքի արտադրության վիճակի ընդհանուր գնահատումը.

դ) ուղղիչ միջոցառումների անհրաժեշտությունը և կատարման ժամկետները։

108. Սերտիֆիկացվող արտադրանքի արտադրության վիճակի վերլուծության արդյունքների մասին ակտը կազմվում է 2 օրինակից (մեկը պահվում է սերտիֆիկացման մարմնում, մյուսն ուղարկվում է դիմողին)։

109. Սերտիֆիկացման մարմինը հետազոտությունների (փորձարկումների) և չափումների արձանագրության և արտադրանքի արտադրության վիճակի վերլուծության արդյունքների (եթե դա նախատեսված է սերտիֆիկացման սխեմայով), ինչպես նաև՝ ապացուցողական այլ նյութերի վերլուծությունից հետո պատրաստում է համապատասխանության սերտիֆիկատ տրամադրելու մասին (դրա տրամադրումը մերժելու մասին) որոշում։

110. Սերտիֆիկացման մարմնի կողմից համապատասխանության սերտիֆիկատի տրամադրումը մերժելու մասին որոշում ընդունելու հիմքեր են՝

ա) սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին արտադրանքի անհամապատասխանությունը.

բ) արտադրանքի արտադրության վիճակի վերլուծության բացասական արդյունքը (եթե դա նախատեսված է սերտիֆիկացման սխեմայով).

գ) ներկայացված փաստաթղթերում ոչ հավաստի տեղեկատվության առկայությունը։

111. Համապատասխանության սերտիֆիկատը տրամադրելու մասին որոշման հիման վրա սերտիֆիկացման մարմինը ձևակերպում է համապատասխանության սերտիֆիկատը՝ ըստ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից հաստատվող միասնական ձևի և կանոնների, դա սահմանված կարգով գրանցում է տրամադրված համապատասխանության սերտիֆիկատների և գրանցված համապատասխանության հայտարարագրերի միասնական ռեեստրում և տրամադրում է դիմողին։ Համապատասխանության սերտիֆիկատի տրամադրման ժամկետը չպետք է գերազանցի սերտիֆիկացման մարմնի կողմից հետազոտությունների (փորձարկումների) և չափումների արձանագրությունների և անհրաժեշտության դեպքում՝ սերտիֆիկացում անցկացնելիս հայտնաբերված անհամապատասխանությունների վերացման մասին փաստաթղթերի ստացման օրվանից հետո 30 աշխատանքային օրը։

112. Այն արտադրանքը, որի կազմի մեջ մտնում են համապատասխանության հավաստման ենթակա բաղկացուցիչ մասեր, Միության շուկայում արտադրանքի շրջանառության միասնական նշանով կարող է մակնշվել միայն այդ բաղկացուցիչ մասերի համապատասխանության սերտիֆիկատների կամ համապատասխանության հայտարարագրերի առկայության դեպքում։

113. Թույլատրվում է արտադրանքի՝ առանձին բաղկացուցիչ մասերի համապատասխանության սերտիֆիկատ կամ համապատասխանության հայտարարագիր չունեցող փորձանմուշները հսկողության ենթակա շահագործման մեջ դնել՝ նախքան այդ առանձին բաղկացուցիչ մասերի համապատասխանության սերտիֆիկատի կամ համապատասխանության հայտարարագրի ստացումը։

114. Սերտիֆիկացված արտադրանքի կառուցվածքի (կազմի) կամ դրա արտադրության տեխնոլոգիայի մեջ այնպիսի փոփոխությունների կատարման դեպքում, որոնք կարող են ազդել սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին արտադրանքի համապատասխանության վրա, դիմողը դրա մասին նախօրոք տեղեկացնում է սերտիֆիկացման մարմնին, որն ընդունում է որոշում նոր հետազոտություններ (փորձարկումներ) և չափումներ անցկացնելու անհրաժեշտության և դրանց ծավալի կամ այդ արտադրանքի արտադրության վիճակի վերլուծություն անցկացնելու մասին այն մասով, որին առնչվել են այդ փոփոխությունները։ Լրացուցիչ հետազոտություններ (փորձարկումներ) և չափումներ և (կամ) արտադրության վիճակի վերլուծություն անցկացնելուց հետո սերտիֆիկացման մարմինն ընդունում է համապատասխանության սերտիֆիկատի գործողությունը պահպանելու հնարավորության մասին որոշում՝ սերտիֆիկացված արտադրանքի կառուցվածքի (կազմի) և (կամ) դրա արտադրության տեխնոլոգիայի մեջ կատարված փոփոխությունների դեպքում։ Համապատասխանության գնահատման ընթացքում ստացված բոլոր ապացուցողական նյութերը, որոնք վկայում են սերտիֆիկացված արտադրանքի փոփոխված կառուցվածքի (կազմի) և (կամ) դրա արտադրության տեխնոլոգիայի՝ սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին համապատասխանության մասին, կցվում են սերտիֆիկացման գործին, որը պարունակում է սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին դրա համապատասխանության առաջնային ապացույցները։

115. Սերտիֆիկացված արտադրանքին կցվող շահագործման փաստաթղթերը և ապրանքաուղեկից փաստաթղթերը պետք է պարունակեն Միության շուկայում արտադրանքի շրջանառության միասնական նշանը, ինչպես նաև՝ համապատասխանության սերտիֆիկատի գրանցման համարը, դրա տրման ամսաթիվը և գործողության ժամկետը։

116. Համապատասխանության սերտիֆիկատի գործողության ժամկետը՝

սերիական թողարկման արտադրանքի համար կազմում է 5 տարուց ոչ ավելի.

արտադրանքի խմբաքանակի կամ եզակի արտադրատեսակի համար չի սահմանվում։

117. Սերտիֆիկացված արտադրանքի պարբերական գնահատումը (եթե դա նախատեսված է սերտիֆիկացման սխեմայով) իրականացվում է դրա սերտիֆիկացումն անցկացրած սերտիֆիկացման մարմնի կողմից։

Սերտիֆիկացված արտադրանքի պարբերական գնահատումն անցկացվում է պարբերական պլանային և արտապլանային ստուգումների ձևով, որոնք ապահովում են հետազոտությունների (փորձարկումների) և չափումների ու արտադրանքի արտադրության վիճակի վերլուծության արդյունքների տեսքով՝ սերտիֆիկացված արտադրանքի մասին տեղեկատվության, ինչպես նաև՝ Միության շուկայում արտադրանքի շրջանառության համապատասխանության սերտիֆիկատի և միասնական նշանի կիրառման պայմանների ու կանոնների պահպանման մասին տեղեկատվության ստացումը, ինչի նպատակն այն բանի հաստատումն է, որ մետրոպոլիտենի շարժակազմի համար նախատեսված արտադրանքը համապատասխանության սերտիֆիկատի գործողության ժամկետի ընթացքում շարունակում է համապատասխանել սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին։

Սերտիֆիկացված արտադրանքի պարբերական գնահատման դեպքում թույլատրվում է օգտագործել մենեջմենթի համակարգի պարբերական գնահատման ընթացքում ստացված արդյունքներն այն դեպքում, եթե մենեջմենթի համակարգի սերտիֆիկացումն անցկացվել է մենեջմենթի համակարգերի սերտիֆիկացման այնպիսի մարմնի կողմից, որն ստեղծվել է այն նույն կազմակերպության հենքի վրա, ինչ արտադրանքի սերտիֆիկացման մարմինը։

118. Սերտիֆիկացված արտադրանքի պարբերական գնահատում անցկացնելու պարբերականությունը և ծավալը որոշելու չափորոշիչներն են՝

ա) արտադրանքի հնարավոր վտանգավորության աստիճանը.

բ) արտադրանքի անցկացված սերտիֆիկացման արդյունքները.

գ) արտադրանքի արտադրության գործընթացի կայունությունը.

դ) արտադրանքի թողարկման ծավալը.

ե) արտադրողի մոտ մենեջմենթի համակարգերի սերտիֆիկացման մարմնի կողմից սերտիֆիկացված՝ մենեջմենթի ներդրված համակարգի առկայությունը։

119. Սերտիֆիկացված արտադրանքի առաջին պլանային պարբերական գնահատում անցկացնելու ժամկետը սահմանվում է համապատասխանության սերտիֆիկատը տրամադրելու մասին սերտիֆիկացման մարմնի որոշման մեջ։ Հաջորդող պարբերական գնահատումների անցկացման պարբերականությունը կարող է սահմանվել սերտիֆիկացված արտադրանքի պարբերական գնահատում անցկացնելու մասին ակտերում։

Պարբերական պլանային ստուգումների տեսքով սերտիֆիկացված արտադրանքի պարբերական գնահատումն անցկացվում է տարին 1 անգամ։

120. Սերտիֆիկացված արտադրանքի արտապլանային պարբերական գնահատումն անցկացվում է արտադրանքի անվտանգության պահանջների խախտման դեպքերի մասին տեղեկատվության (հաստատող փաստաթղթերի) առկայության դեպքում։ Նշված տեղեկատվությունը կարող է ստացվել սպառողներից, ինչպես նաև՝ այն արտադրանքի անվտանգության նկատմամբ պետական հսկողություն (վերահսկողություն) իրականացնող անդամ պետությունների մարմիններից, որի համար տրվել է համապատասխանության սերտիֆիկատը։

Սերտիֆիկացված արտադրանքի արտապլանային պարբերական գնահատման դեպքում աշխատանքների ծավալը որոշվում է այն տեխնոլոգիական գործընթացների ստուգման անհրաժեշտությամբ, որոնք կապված են արտադրանքի անվտանգության ապահովման ընթացքում հայտնաբերված թերությունների հետ։

121. Սերտիֆիկացված արտադրանքի պարբերական գնահատումը ներառում է՝

ա) արտադրանքի սերտիֆիկացմանն առնչվող փաստաթղթերի և նյութերի վերլուծությունը.

բ) սերտիֆիկացված արտադրանքի մասին ստացված տեղեկատվության (այդ թվում՝ հսկողության ենթակա շահագործման արդյունքների վերլուծությունը (եթե դա նախատեսված է)).

գ) սերտիֆիկացում անցկացնելիս արձանագրված՝ արտադրանքի անվտանգության ցուցանիշների վրա ազդող, արտադրանքի կառուցվածքի և դրա արտադրության տեխնոլոգիայի մեջ փոփոխությունների կատարման բացակայության ստուգումը.

դ) արտադրանքը և ուղեկցող փաստաթղթերը Միության շուկայում արտադրանքի շրջանառության միասնական նշանով մակնշելու ճշտության վերլուծությունը.

ե) սերտիֆիկացված արտադրանքի առնչությամբ վնասապահանջների վերլուծությունը (առկայության դեպքում).

զ) նախկինում հայտնաբերված անհամապատասխանությունների վերացմանն ուղղված շտկիչ գործողությունների վերլուծությունը (առկայության դեպքում).

է) արտադրանքի արտադրության վիճակի վերլուծությունը կամ մենեջմենթի սերտիֆիկացված համակարգի պարբերական գնահատման արդյունքների վերլուծությունը, որն անցկացվում է մենեջմենթի համակարգերի սերտիֆիկացման մարմնի կողմից.

ը) արտադրանքի նմուշառումն ու նույնականացումը, արտադրանքի նմուշների հետազոտությունների (փորձարկումների) և չափումների անցկացումը և ստացված արդյունքների վերլուծությունը։

122. Հետազոտությունների (փորձարկումների) և չափումների համար արտադրանքի նմուշների ծավալը (սերտիֆիկացման ցուցանիշները), քանակը և դրանց անցկացման կարգը սերտիֆիկացված արտադրանքի պարբերական գնահատման դեպքում որոշվում են սերտիֆիկացված արտադրանքի պարբերական գնահատում անցկացնող սերտիֆիկացման մարմնի կողմից։

Սերտիֆիկացված արտադրանքի առնչությամբ վնասապահանջների և բողոքների և սերտիֆիկացված արտադրանքի կառուցվածքի ու դրա արտադրության տեխնոլոգիայի մեջ կատարված փոփոխությունների բացակայության դեպքում փորձարկումները կարող են անցկացվել հավատարմագրված փորձարկման լաբորատորիայում (կենտրոնում)։

123. Սերտիֆիկացվող արտադրանքի պարբերական գնահատման արդյունքները ձևակերպվում են սերտիֆիկացված արտադրանքի պարբերական գնահատում անցկացնելու մասին ակտով։

Սերտիֆիկացված արտադրանքի պարբերական գնահատում անցկացնելու մասին ակտում սույն տեխնիկական կանոնակարգի 121-րդ կետին համապատասխան կատարված աշխատանքների արդյունքների հիման վրա տրվում է եզրակացություն՝ սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին արտադրանքի համապատասխանության, դրանց կատարման կայունության և տրված համապատասխանության սերտիֆիկատի պահպանման հնարավորության կամ համապատասխանության սերտիֆիկատի գործողությունը կասեցնելու (վերացնելու) մասին, ինչպես նաև նշվում են հետազոտությունների (փորձարկումների) և չափումների բովանդակությունը, ծավալը և դրանց անցկացման կարգն ու սերտիֆիկացված արտադրանքի հաջորդ պարբերական գնահատումն իրականացնելու դեպքում հետազոտությունների (փորձարկումների) և չափումների անցկացման համար անհրաժեշտ՝ արտադրանքի նմուշների քանակը։

124. Թույլատրվում է սերտիֆիկացված արտադրանքի պարբերական գնահատման դեպքում հետազոտությունների (փորձարկումների) և չափումների անցկացումն այնպիսի տեխնոլոգիայով արտադրվող արտադրանքի տիպային նմուշի վրա, որը համանման է ստուգվող սերտիֆիկացված արտադրանքի արտադրության տեխնոլոգիային։

125. Սերտիֆիկացված արտադրանքի պարբերական գնահատման ընթացքում ընտրված՝ արտադրանքի նմուշների հետազոտությունները (փորձարկումները) և չափումների արդյունքները ներկայացնելու ժամկետը սահմանվում է սերտիֆիկացման մարմնի կողմից՝ հաշվի առնելով հետազոտությունների (փորձարկումների) և չափումների ծավալը։

Սերտիֆիկացված արտադրանքի պարբերական գնահատում անցկացնելու ժամանակահատվածում սերտիֆիկացված արտադրանքի նմուշների (արտադրանքի տիպային նմուշի) բացակայության և (կամ) հետազոտությունների (փորձարկումների) և չափումների անցկացման համար դրանց ընտրության անհնարինության դեպքում (ինչի մասին դիմողը պաշտոնապես տեղեկացնում է սերտիֆիկացման մարմնին) պարբերական գնահատումն անցկացվում է սույն տեխնիկական կանոնակարգի 121-րդ կետին համապատասխան (բացառությամբ «ը» ենթակետի)։

Սերտիֆիկացված արտադրանքի արտադրությունը վերսկսելու դեպքում դիմողը սերտիֆիկացման մարմնին տեղեկացնում է արտադրանքի նմուշառում կատարելու, դրանց նույնականացում և հետազոտություններ (փորձարկումներ) և չափումներ անցկացնելու հնարավորության մասին։ Սերտիֆիկացված արտադրանքի հետագա պարբերական գնահատումն իրականացվում է՝ հաշվի առնելով արդեն կատարված աշխատանքները։

126. Սերտիֆիկացված արտադրանքի պարբերական գնահատման արդյունքներով կարող է ընդունվել հետևյալ որոշումներից որևէ մեկը՝

ա) համապատասխանության սերտիֆիկատի գործողությունը շարունակվում է, եթե մետրոպոլիտենի շարժակազմի համար նախատեսված արտադրանքը համապատասխանում է սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին.

բ) համապատասխանության սերտիֆիկատի գործողությունը կասեցված է, եթե արտադրողը ուղղիչ միջոցառումների օգնությամբ կարող է 6 ամիսը չգերազանցող ժամկետում վերացնել սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին արտադրանքի անհամապատասխանության հայտնաբերված պատճառները.

գ) համապատասխանության սերտիֆիկատի գործողությունը դադարեցված է, եթե արտադրողը ուղղիչ միջոցառումների օգնությամբ չի կարող 6 ամիսը չգերազանցող ժամկետում վերացնել սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին արտադրանքի անհամապատասխանության հայտնաբերված պատճառները։

127. Համապատասխանության սերտիֆիկատի գործողությունը կասեցնելու կամ դադարեցնելու մասին որոշումը կարող է ընդունվել սերտիֆիկացման մարմնի կողմից՝ դիմողի կողմից դիմելու դեպքում։

 

VIII. Արտադրանքը Միության շուկայում արտադրանքի շրջանառության միասնական նշանով մակնշելը

 

128. Սույն տեխնիկական կանոնակարգի VII բաժնի համաձայն անվտանգության պահանջներին համապատասխանող և համապատասխանության հավաստման ընթացակարգն անցած արտադրանքը պետք է ունենա Միության շուկայում արտադրանքի շրջանառության միասնական նշանով մականշվածք։

129. Միության շուկայում արտադրանքի շրջանառության միասնական նշանով մակնշումն իրականացվում է նախքան այն Միության շուկայում շրջանառության մեջ բաց թողնելը։

130. Միության շուկայում արտադրանքի շրջանառության միասնական նշանը զետեղվում է արտադրանքի յուրաքանչյուր միավորի վրա։

Միության շուկայում արտադրանքի շրջանառության միասնական նշանը զետեղվում է հենց արտադրատեսակի վրա, ինչպես նաև ներկայացվում է դրան կցվող շահագործման և ապրանքաուղեկից փաստաթղթերում։

Միության շուկայում արտադրանքի շրջանառության միասնական նշանը զետեղվում է ցանկացած այնպիսի եղանակով, որը հստակ և պարզ պատկեր է ապահովում արտադրանքի ծառայության ամբողջ ժամկետի ընթացքում։

131. Թույլատրվում է Միության շուկայում արտադրանքի շրջանառության միասնական նշանը զետեղել միայն կից ներկայացվող շահագործման փաստաթղթերում համապատասխան նշումով փաթեթվածքի վրա, եթե արտադրանքի կառուցվածքի առանձնահատկություններից ելնելով՝ անհնար է անմիջապես արտադրանքի վրա դրա զետեղումը։

132. Միության շուկայում արտադրանքի շրջանառության միասնական նշանով արտադրանքի մակնշումը վկայում է Միության (Մաքսային միության) բոլոր այն տեխնիկական կանոնակարգերի պահանջներին դրա համապատասխանության մասին, որոնց գործողությունը տարածվում է դրա վրա։

 

ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 1

«Մետրոպոլիտենի շարժակազմի

անվտանգության մասին»

Եվրասիական տնտեսական միության

տեխնիկական կանոնակարգի (ԵԱՏՄ ՏԿ 052/2021)

 

ՑԱՆԿ

 

տեխնիկական կանոնակարգման օբյեկտների, որոնց վրա տարածվում են «Մետրոպոլիտենի շարժակազմի անվտանգության մասին» Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգի (ԵԱՏՄ ՏԿ 052/2021) պահանջները

 

I. Մետրոպոլիտենի շարժակազմը

 

1. Մետրոպոլիտենի շարժակազմ, դրա վագոնները

 

II. Մետրոպոլիտենի շարժակազմի բաղկացուցիչ մասերը

 

2. Արգելակման բլոկներ (արգելակման կոճղակների և (կամ) սկավառակների)

3. Օդաբաշխիչներ

4. Արագ գործողության ավտոմատ անջատիչներ

5. Մետրոպոլիտենի շարժակազմի հիդրավլիկ թրթռամարիչներ

6. Մետրոպոլիտենի շարժակազմի արգելակման սկավառակներ

7. Մետրոպոլիտենի շարժակազմի ապակեպատման արտադրատեսակներ

8. Մետրոպոլիտենի շարժակազմի պնևմատիկ արգելակային համակարգերի համար նախատեսված ռետինե խտարար արտադրատեսակներ (դիաֆրագմաներ, խցօղակներ, օձիքներ, կափույրների խցիչներ, միջադիրներ)

9. Վթարային արտակարգ արգելակման կափույր

10. Ռեդուկտորի ատամնավոր անիվներ

11. Մետրոպոլիտենի շարժակազմի համար ամբողջագլոցված անիվներ

12. Մետրոպոլիտենի շարժակազմի անվազույգեր

13. Մետրոպոլիտենի շարժակազմի համար արգելակման կոճղակներ և մակադրակներ

14. Մետրոպոլիտենի շարժակազմի համար ճնշակներ

15. Ուժային շղթաների էլեկտրապնևմատիկ և էլեկտրամագնիսական հպարկիչներ

16. Մեքենավարի բազկաթոռ

17. Մետրոպոլիտենի շարժակազմի վերջնամշակված սռնիներ

18. Մետրոպոլիտենի շարժակազմի առանցքակալատուփերի համար գլորման առանցքակալներ

19. Ուժային շղթաների ապահովիչներ

20. Ստատիկ կերպափոխիչներ

21. Մետրոպոլիտենի շարժակազմի զսպանավոր կախման զսպանակներ

22. Ուժային շղթաների բաժանիչներ, կարճամիակցիչներ, զատիչներ, փոխարկիչներ, հողակցիչներ

23. Մետրոպոլիտենի շարժակազմի վագոնի սայլակի շրջանակ

24. Օդային ռեզերվուարներ

25. Ռեզիստորներ՝ գործարկման, էլեկտրական արգելակի, թրթռամարիչ

26. Մետրոպոլիտենի շարժակազմի համար ապակեմաքրիչներ

27. Մետրոպոլիտենի շարժակազմի կայանման արգելակ (շարժական մաս)

28. Մետրոպոլիտենի շարժակազմի կցիչ (ինքնակցիչ)

29. Մետրոպոլիտենի շարժակազմի շարժիչային և կցովի վագոնների սայլակներ

30. Մեքենավարի արգելալծակներ

31. Քարշային էլեկտրաշարժիչներ

32. Ինքնականգի ունիվերսալ անջատիչներ

33. Գնացքի ռադիոկապի սարքվածքներ

34. Մետրոպոլիտենի շարժակազմի կառավարման, հսկողության և անվտանգության սարքվածքներ, ծրագրային միջոցներ

35. Արգելակային գլաններ

 

ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 2

«Մետրոպոլիտենի շարժակազմի

անվտանգության մասին»

Եվրասիական տնտեսական միության

տեխնիկական կանոնակարգի (ԵԱՏՄ ՏԿ 052/2021)

 

ՑԱՆԿ

 

սերտիֆիկացման ենթակա՝ մետրոպոլիտենի շարժակազմի և դրա բաղկացուցիչ մասերի

 

I. Մետրոպոլիտենի շարժակազմը

 

1. Մետրոպոլիտենի շարժակազմը, դրա վագոնները

 

II. Մետրոպոլիտենի շարժակազմի բաղկացուցիչ մասերը

 

2. Արգելակման բլոկներ (արգելակման կոճղակների և (կամ) սկավառակների)

3. Օդաբաշխիչներ

4. Արագ գործողության ավտոմատ անջատիչներ

5. Մետրոպոլիտենի շարժակազմի արգելակման սկավառակներ

6. Մետրոպոլիտենի շարժակազմի ապակեպատման արտադրատեսակներ

7. Ռեդուկտորի ատամնավոր անիվներ

8. Մետրոպոլիտենի շարժակազմի համար ամբողջագլոցված անիվներ

9. Մետրոպոլիտենի շարժակազմի անվազույգեր

10. Մետրոպոլիտենի շարժակազմի համար ճնշակներ

11. Մետրոպոլիտենի շարժակազմի վերջնամշակված սռնիներ

12. Մետրոպոլիտենի շարժակազմի առանցքակալատուփերի համար գլորման առանցքակալներ

13. Ստատիկ կերպափոխիչներ

14. Մետրոպոլիտենի շարժակազմի զսպանավոր կախման զսպանակներ

15. Ուժային շղթաների բաժանիչներ, կարճամիակցիչներ, զատիչներ, փոխարկիչներ, հողակցիչներ

16. Մետրոպոլիտենի շարժակազմի կցիչ (ինքնակցիչ)

17. Մետրոպոլիտենի շարժակազմի շարժիչային և կցովի վագոնների սայլակներ

18. Մեքենավարի արգելալծակներ

19. Քարշային էլեկտրաշարժիչներ

20. Ինքնականգի ունիվերսալ անջատիչներ

21. Գնացքի ռադիոկապի սարքվածքներ

 

ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 3

«Մետրոպոլիտենի շարժակազմի

անվտանգության մասին»

Եվրասիական տնտեսական միության

տեխնիկական կանոնակարգի (ԵԱՏՄ ՏԿ 052/2021)

 

ՑԱՆԿ

 

համապատասխանության հայտարարագրման ենթակա՝ մետրոպոլիտենի շարժակազմի բաղկացուցիչ մասերի

 

I. Համապատասխանության հայտարարագրման ենթակա՝ մետրոպոլիտենի շարժակազմի բաղկացուցիչ մասերը՝ ըստ 1հ և 2հ սխեմաների

 

1. Մետրոպոլիտենի շարժակազմի ապակեմաքրիչներ

 

II. Համապատասխանության հայտարարագրման ենթակա՝ մետրոպոլիտենի շարժակազմի բաղկացուցիչ մասերը՝ ըստ Зհ, 4հ, 5հ և 6հ սխեմաների

 

2. Մետրոպոլիտենի շարժակազմի հիդրավլիկ թրթռամարիչներ

3. Մետրոպոլիտենի շարժակազմի պնևմատիկ արգելակային համակարգերի համար նախատեսված ռետինե խտարար արտադրատեսակներ (դիաֆրագմաներ, խցօղակներ, օձիքներ, կափույրների խցիչներ, միջադիրներ)

4. Վթարային արտակարգ արգելակման կափույր

5. Մետրոպոլիտենի շարժակազմի համար արգելակման կոճղակներ և մակադրակներ

6. Ուժային շղթաների էլեկտրապնևմատիկ և էլեկտրամագնիսական հպարկիչներ

7. Մեքենավարի բազկաթոռ

8. Ուժային շղթաների ապահովիչներ

9. Մետրոպոլիտենի շարժակազմի վագոնի սայլակի շրջանակ

10. Օդային ռեզերվուարներ

11. Ռեզիստորներ՝ գործարկման, էլեկտրական արգելակի, թրթռամարիչ

12. Մետրոպոլիտենի շարժակազմի կայանման արգելակ (շարժական մաս)

13. Մետրոպոլիտենի շարժակազմի կառավարման, հսկողության և անվտանգության սարքվածքներ, ծրագրային միջոցներ

14. Արգելակային գլաններ

 

ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 4

«Մետրոպոլիտենի շարժակազմի

անվտանգության մասին»

Եվրասիական տնտեսական միության

տեխնիկական կանոնակարգի (ԵԱՏՄ ՏԿ 052/2021)

 

ՑԱՆԿ

 

«Մետրոպոլիտենի շարժակազմի անվտանգության մասին» Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգի (ԵԱՏՄ ՏԿ 052/2021)՝ մետրոպոլիտենի շարժակազմի բաղկացուցիչ մասերի համապատասխանության հավաստման դեպքում կիրառվող առանձին դրույթների

 

Մետրոպոլիտենի շարժակազմի բաղկացուցիչ մասերը

Տեխնիկական կանոնակարգի կետի (ենթակետի) նշագիրը

1. Մետրոպոլիտենի շարժակազմ, դրա վագոնները

12-րդ, 13-րդ, 15-րդ, 16-րդ, 19-րդ, 20-րդ, 23-րդ, 28-րդ, 29-րդ, 31-35-րդ, 39-46-րդ, 48-66-րդ կետեր

2. Արգելակման բլոկներ (արգելակման կոճղակների և (կամ) սկավառակների)

13-րդ կետի «ա» և «բ» ենթակետեր, 15-րդ, 21-րդ, 45-րդ, 66-րդ կետեր

3. Օդաբաշխիչներ

21-րդ, 45-րդ, 66-րդ կետեր

4. Արագ գործողության ավտոմատ անջատիչներ

13-րդ կետի «բ» և «իա» ենթակետեր, 15-րդ, 21-րդ, 66-րդ կետեր

5. Մետրոպոլիտենի շարժակազմի հիդրավլիկ թրթռամարիչներ

13-րդ կետի «բ» և «ժը» ենթակետեր, 15-րդ, 21-րդ, 45-րդ, 66-րդ կետեր

6. Մետրոպոլիտենի շարժակազմի արգելակման սկավառակներ

13-րդ կետի «բ» ենթակետ, 15-րդ, 21-րդ, 45-րդ, 66-րդ կետեր

7. Մետրոպոլիտենի շարժակազմի ապակեպատման արտադրատեսակներ

13-րդ կետի «բ» ենթակետ, 15-րդ, 24-րդ, 66-րդ կետեր

8. Մետրոպոլիտենի շարժակազմի պնևմատիկ արգելակային համակարգերի համար նախատեսված ռետինե խտարար արտադրատեսակներ (դիաֆրագմաներ, խցօղակներ, օձիքներ, կափույրների խցիչներ, միջադիրներ)

13-րդ կետի «բ» ենթակետ, 15-րդ, 21-րդ, 45-րդ, 66-րդ կետեր

9. Վթարային արտակարգ արգելակման կափույր

13-րդ կետի «բ», «թ» և «ժա» ենթակետեր, 21-րդ, 45-րդ, 66-րդ կետեր

10. Ռեդուկտորի ատամնավոր անիվներ

13-րդ կետի «բ», «թ» և «ժա» ենթակետեր, 21-րդ, 45-րդ, 66-րդ կետեր

11. Մետրոպոլիտենի շարժակազմի համար ամբողջագլոցված անիվներ

13-րդ կետի «բ», «դ», «ժզ»-«ժը» ենթակետեր, 15-րդ, 21-րդ, 45-րդ, 47-րդ, 66-րդ կետեր

12. Մետրոպոլիտենի շարժակազմի անվազույգեր

13-րդ կետի «բ», «դ», «ժզ» ենթակետեր, 15-րդ, 21-րդ, 22-րդ, 45-րդ, 66-րդ կետեր

13. Մետրոպոլիտենի շարժակազմի համար արգելակման կոճղակներ և մակադրակներ

13-րդ կետի «բ» ենթակետ, 15-րդ, 21-րդ, 45-րդ, 66-րդ կետեր

14. Մետրոպոլիտենի շարժակազմի համար ճնշակներ

13-րդ կետի «բ» ենթակետ, 15-րդ, 21-րդ, 45-րդ, 66-րդ կետեր

15. Ուժային շղթաների էլեկտրապնևմատիկ և էլեկտրամագնիսական հպարկիչներ

13-րդ կետի «բ» և «ժթ» ենթակետեր, 15-րդ, 21-րդ, 27-րդ, 45-րդ, 66-րդ կետեր

16. Մեքենավարի բազկաթոռ

13-րդ կետի «բ» ենթակետ, 15-րդ, 18-րդ, 21-րդ, 45-րդ, 54-րդ, 66-րդ կետեր

17. Մետրոպոլիտենի շարժակազմի վերջնամշակված սռնիներ

13-րդ կետի «բ», «ժզ»-«ժը» ենթակետեր, 15-րդ, 22-րդ, 45-րդ, 47-րդ, 66-րդ կետեր

18. Մետրոպոլիտենի շարժակազմի առանցքակալատուփերի համար գլորման առանցքակալներ

13-րդ կետի «բ», «ժզ»-«ժը» ենթակետեր, 15-րդ, 45-րդ, 66-րդ կետեր

19. Ուժային շղթաների ապահովիչներ

13-րդ կետի «բ», «գ», «ժգ», «ժդ» և «ժթ» ենթակետեր, 15-րդ, 21-րդ, 45-րդ, 56-րդ, 66-րդ կետեր

20. Ստատիկ կերպափոխիչներ

13-րդ կետի «բ», «ժգ» և «ժդ» ենթակետեր, 15-րդ, 21-րդ, 59-րդ, 66-րդ կետեր

21. Մետրոպոլիտենի շարժակազմի զսպանավոր կախման զսպանակներ

13-րդ կետի «բ», «ժզ» և «ժը» ենթակետեր, 15-րդ, 21-րդ, 45-րդ, 66-րդ կետեր

22. Ուժային շղթաների բաժանիչներ, կարճամիակցիչներ, զատիչներ, փոխարկիչներ, հողակցիչներ

13-րդ կետի «բ», «ժգ», «ժդ» և «ժթ» ենթակետեր, 15-րդ, 21-րդ, 66-րդ կետեր

23. Մետրոպոլիտենի շարժակազմի սայլակի շրջանակ

13-րդ կետի «բ», «ժզ»-«ժը» ենթակետեր, 15-րդ, 21-րդ, 45-րդ, 47-րդ, 66-րդ

24. Օդային ռեզերվուարներ

13-րդ կետի «բ» ենթակետ, 15-րդ, 21-րդ, 45-րդ, 66-րդ կետեր

25. Ռեզիստորներ՝ գործարկման, էլեկտրական արգելակի, թրթռամարիչ

13-րդ կետի «բ», «ժգ» և «ժդ» ենթակետեր, 15-րդ, 21-րդ, 59-րդ, 66-րդ կետեր

26. Մետրոպոլիտենի շարժակազմի համար ապակեմաքրիչներ

13-րդ կետի «բ» ենթակետ, 15-րդ, 21-րդ, 45-րդ, 66-րդ կետեր

27. Մետրոպոլիտենի շարժակազմի կայանման արգելակ (շարժական մաս)

13-րդ կետի «բ» ենթակետ, 15-րդ, 21-րդ, 45-րդ, 66-րդ կետեր

28. Մետրոպոլիտենի շարժակազմի կցիչ (ինքնակցիչ)

13-րդ կետի «բ», «է», «ը», «ժէ» և «ժը» ենթակետեր, 15-րդ, 21-րդ, 45-րդ, 66-րդ կետեր

29. Մետրոպոլիտենի շարժիչային և կցովի վագոնների սայլակներ

13-րդ կետի «ա» և «բ» ենթակետեր, 15-րդ, 18-րդ, 21-րդ, 45-րդ, 66-րդ կետեր

30. Մեքենավարի արգելալծակներ

13-րդ կետի «բ» ենթակետ, 15-րդ, 21-րդ, 45-րդ, 66-րդ կետեր

31. Քարշային էլեկտրաշարժիչներ

13-րդ կետի «բ», «ժդ»-«ժզ» և «ժթ» ենթակետեր, 15-րդ, 21-րդ, 42-րդ, 45-րդ, 56-րդ, 66-րդ կետեր

32. Ինքնականգի ունիվերսալ անջատիչներ

13-րդ կետի «բ» և «զ» ենթակետեր, 15-րդ, 21-րդ, 27-րդ, 34-րդ, 45-րդ, 66-րդ կետեր

33. Գնացքի ռադիոկապի սարքվածքներ

13-րդ կետի «բ» և «գ» ենթակետեր, 15-րդ, 21-րդ, 45-րդ, 66-րդ կետեր

34. Մետրոպոլիտենի շարժակազմի կառավարման, հսկողության և անվտանգության սարքվածքներ, ծրագրային միջոցներ

13-րդ կետի «բ», «գ» և «ժա» ենթակետեր, 15-րդ, 16-րդ, 21-րդ, 27-32-րդ, 45-րդ, 66-րդ կետեր

35. Արգելակային գլաններ

13-րդ կետի «բ» ենթակետ, 15-րդ, 21-րդ, 45-րդ, 66-րդ կետեր

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան