ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
5 մարտի 2021 թվականի |
թիվ 10 |
քաղ. Նուր-Սուլթան |
ՈՍԿԵՐՉԱԿԱՆ ԵՎ ԱՅԼ ԻՐԵՐԻ ՀԱՐԳՈՐՈՇՄԱՆԸ, ՏԱՐՐԱԼՈՒԾՄԱՆԸ ԵՎ ՀԱՐԳԱԴՐՈՇՄՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական միության շրջանակներում թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի հետ գործառնությունների իրականացման առանձնահատկությունների մասին» 2019 թվականի նոյեմբերի 22-ի համաձայնագրի 11-րդ հոդվածի իրագործման նպատակով՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.
1. Հաստատել կից ներկայացվող՝ ոսկերչական և այլ իրերի հարգորոշմանը, տարրալուծմանը և հարգադրոշմմանը ներկայացվող պահանջները։
2. Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններին (այսուհետ՝ անդամ պետություններ)՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում իրականացնել հարգադրոշմների դրոշմվածքների նմուշների, դրանց նկարագրությունների և անվանանիշերի ռեեստրների փոխանակումը հետևյալ կարգով՝
ա) անդամ պետությունները Եվրասիական տնտեսական հանձնաժողովին (այսուհետ՝ Հանձնաժողով) տեղեկացնում են հարգադրոշմների դրոշմվածքների փորձաքննություն անցկացնելու համար լիազորված մարմինների (կազմակերպությունների) մասին.
բ) Հանձնաժողովը, տեղեկատվությունն ստանալու օրվանից երեք աշխատանքային օրվա ընթացքում սույն կետի «ա» ենթակետին համապատասխան, այդ տեղեկատվությունն ուղարկում է անդամ պետություններ.
գ) թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի, ինչպես նաև դրանցից պատրաստված իրերի օգտագործման ու շրջանառության ոլորտում նորմատիվ իրավական կարգավորման համար լիազորված անդամ պետության մարմինը (այսուհետ՝ լիազորված մարմին) ապահովում՝ անդամ պետությունում կիրառվող բոլոր եղանակներով ողորկված մետաղական թիթեղների վրա այդ անդամ պետության տարածքում գործող բոլոր հարգադրոշմների դրոշմումը, և հարգադրոշմների նկարագրությամբ այդ թիթեղների լրակազմի ուղարկումը դիվանագիտական ուղիներով մյուս անդամ պետությունների լիազորված մարմիններ այն քանակությամբ, որն անհրաժեշտ է փորձաքննություն անցկացնելու համար։ Նշված փոխգործակցությունն իրականացվում է լիազորված մարմինների կողմից՝ ըստ ցանկի համաձայն հավելվածի։
Ընդ որում, անդամ պետություններն ապահովում են փոխանցվող տեղեկությունների պահպանվածությունը և գաղտնիությունը.
դ) անվանանիշերի ռեեստրների փոխանակումը լիազորված մարմինների միջև իրականացվում է Եվրասիական տնտեսական միության ինտեգրված տեղեկատվական համակարգի միջոցների օգտագործմամբ՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։ Այնուհետև անվանանիշերի ռեեստրների փոխանակումն իրականացվում է յուրաքանչյուր տարի՝ մինչև հունվարի 20-ը, իսկ անվանանիշերի ռեեստրում փոփոխություններ կատարելու դեպքում՝ մինչև փոփոխություններ կատարելու ամսվան հաջորդող ամսվա 15-ը։
Մինչև Եվրասիական տնտեսական միության ինտեգրված տեղեկատվական համակարգի միջոցների օգտագործմամբ տեղեկությունների փոխանակումն սկսելը՝ անդամ պետությունն անվանանիշերի ռեեստրները Հանձնաժողով է ուղարկում էլեկտրոնային փոստի միջոցով։
Հանձնաժողովն անվանանիշերի ռեեստրներն ստանալու օրվանից երեք աշխատանքային օրվա ընթացքում դրանք ուղարկում է անդամ պետություններ։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի հետ գործառնությունների իրականացման առանձնահատկությունների մասին» 2019 թվականի նոյեմբերի 22-ի համաձայնագիրն ուժի մեջ մտնելու օրվանից՝ հաշվի առնելով տվյալ համաձայնագրի 14-րդ հոդվածի դրույթը, սակայն ոչ շուտ, քան սույն որոշման պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
Հայաստանի Հանրապետությունից` |
Բելառուսի Հանրապետությունից` |
Ղազախստանի Հանրապետությունից` |
Ղրղզստանի Հանրապետությունից` |
Ռուսաստանի Դաշնությունից` |
|
|
|
|
|
Մ. Գրիգորյան |
Ի. Պետրիշենկո |
Ա. Սմաիլով |
Ու. Կարմիշակով |
Ա. Օվերչուկ |
ՀԱՍՏԱՏՎԱԾ ԵՆ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2021 թվականի մարտի 5-ի թիվ 10 որոշմամբ |
ՊԱՀԱՆՋՆԵՐ
ոսկերչական և այլ իրերի հարգորոշմանը, տարրալուծմանը և հարգադրոշմմանը ներկայացվող
1. Սույն պահանջներով սահմանվում է ոսկերչական և այլ իրերի հարգորոշման, տարրալուծման և հարգադրոշմման իրականացման կարգը Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններում (այսուհետ՝ անդամ պետություններ)։
Ոսկերչական և այլ իրերի հարգորոշումը, տարրալուծումը և հարգադրոշմումը՝ ոսկերչական և այլ իրերի նկատմամբ իրավունքների ու (կամ) պարտավորությունների սահմանման (վավերացման, հաստատման, գրանցման), փոփոխության, կասեցման, պահպանման, անցման կամ դադարեցման գործողություններ չեն, ինչպես նաև քաղաքացիաիրավական հարաբերությունների շրջանակներում կատարվող (տրամադրվող) աշխատանքներ (ծառայություններ) չեն, եթե այլ բան սահմանված չէ անդամ պետությունների օրենսդրությամբ։
2. Սույն պահանջների նպատակներով օգտագործվում են հասկացություններ, որոնք ունեն հետևյալ իմաստը՝
ոսկերչական և այլ իրերի երկրորդական մաս՝ ոսկերչական կամ այլ իրի այն մասը, որը բաժանվող և առանձնացվող է, ոսկերչական կամ այլ իրի հիմնական մասին զոդված չէ ու որպես ոսկերչական կամ այլ իր՝ առանձին չի կիրառվում.
ոսկերչական և այլ իրերի լրացուցիչ մաս՝ ոսկերչական կամ այլ իրի այն մասը, որն իր չափսերով, ինչպես նաև տեխնիկական նշանակությամբ լրացնում է հիմնական մասը, սակայն որպես ոսկերչական կամ այլ իր՝ առանձին չի կիրառվում.
լրացուցիչ հարգադրոշմ («Д» լիտեր)՝ անդամ պետության հարգադրոշմ, որը ոսկերչական և այլ իրեր հարգադրոշմելիս կիրառվում է առանձին կամ հարգադրոշմներից որևէ մեկի հետ զուգակցությամբ։ Լրացուցիչ հարգադրոշմը («Д» լիտեր) կարող է ունենալ ինքնուրույն նշանակություն հետևյալը հարգադրոշմելիս՝
ոսկերչական և այլ իրեր, որոնք ունեն հարգադրոշմ դնելու համար հարթակ, որի չափսը բավարար չէ՝ լրացուցիչ հարգադրոշմի («Д» լիտեր) հետ զուգակցությամբ հիմնական հարգադրոշմ («Б» լիտեր) կամ հավաստիության նշան («А» լիտեր) դնելու համար.
ոսկերչական և այլ իրերի երկրորդական ու լրացուցիչ մասեր.
հավաստիության նշան («А» լիտեր)՝ անդամ պետության հարգադրոշմ, որը հիմնական հարգադրոշմի («Б» լիտեր) հետ զուգակցությամբ կիրառվում է ոսկերչական և այլ իրեր հարգադրոշմելիս (ոսկերչական և այլ իրերի վրա առկա իսկական հարգադրոշմի հարգը հաստատելիս («Б» լիտեր)) և (կամ) լրացուցիչ հարգադրոշմի («Д» լիտեր) զուգակցությամբ՝ համապատասխան հարգի այն ոսկերչական և այլ իրեր հարգադրոշմելիս, որոնց հիմնական մասի վրա հնարավոր չէ դնել հիմնական հարգադրոշմ («Б» լիտեր).
պատրաստողներ՝ անդամ պետությունների տարածքներում ոսկերչական և այլ իրեր պատրաստող, ինչպես նաև այդպիսի իրերի նորոգում (վերականգնում) իրականացնող իրավաբանական անձինք և որպես անհատ ձեռնարկատեր գրանցված ֆիզիկական անձինք.
ներմուծող՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ոսկերչական և այլ իրերի ներմուծում իրականացնող իրավաբանական անձը կամ որպես անհատ ձեռնարկատեր գրանցված ֆիզիկական անձը.
ոսկերչական և այլ իրերի հիմնական մաս՝ ոսկերչական կամ այլ իրի այն մասը, որը որոշում (բնութագրում) է դրա նշանակությունը.
հիմնական հարգադրոշմ («Б» լիտեր)՝ անդամ պետության հարգադրոշմ, որը ոսկերչական և այլ իրերի վրա դրոշմելիս ունի առանձին նշանակություն.
ոսկերչական և այլ իրերի խմբաքանակ՝ հարգորոշման, տարրալուծման և հարգադրոշմման ներկայացված ու մեկ փաստաթղթի շրջանակներում ընդունված՝ նույնանուն, նույն կատարման (պատրաստման եղանակի), նույն հարգն ունեցող նույն թանկարժեք մետաղի, թանկարժեք մետաղի համաձուլվածքի նույն բաղադրության արտադրանքի միավորների համակցություն.
թանկարժեք մետաղով պատվածք (երեսապատում)՝ քիմիական, էլեկտրաքիմիական, մեխանիկական կամ ֆիզիկական այլ եղանակով թանկարժեք մետաղներից ամբողջ իրի կամ դրա մի մասի վրա ծածկապատված՝ թանկարժեք մետաղի կամ թանկարժեք մետաղի համաձուլվածքի շերտ.
թանկարժեք մետաղների համաձուլվածքներից կիսապատրաստվածք՝ ոսկերչական և այլ իրերի ու դրանց մասերի պատրաստման համար նախատեսված մետաղալար, ժապավեն, թիթեղ, ձողեր, խողովակներ և այլն, ինչպես նաև այդպիսի իրերի մասերը, որոնք որպես ոսկերչական կամ այլ իր՝ առանձին չեն կիրառվում.
թանկարժեք մետաղների համաձուլվածք՝ երկու կամ ավելի մետաղներից բաղկացած պինդ լուծույթ, որոնցից առնվազն մեկը թանկարժեք է։
Սույն պահանջներում օգտագործվող մյուս հասկացությունները Եվրասիական տնտեսական միության շրջանակներում կիրառվում են թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի հետ գործառնությունների իրականացման առանձնահատկությունների մասին համաձայնագրով սահմանված իմաստով։
3. Անդամ պետությունների հարգադրոշմներ են համարվում Հայաստանի Հանրապետության պետական հարգադրոշմը, Բելառուսի Հանրապետության պետական հարգադրոշմը, Ղազախստանի Հանրապետության հարգադրոշմը, Ղրղզստանի Հանրապետության պետական հարգադրոշմը, Ռուսաստանի Դաշնության պետական հարգադրոշմը։
Պետական հարգադրոշմների պարտադիր տարրերն են՝
հավաստիության նշանը.
հարգի նշանը (եռանիշ թիվ), որը ցույց է տալիս քիմիապես մաքուր հիմնական թանկարժեք մետաղի զանգվածային մասերի կշռային պարունակությունը թանկարժեք մետաղի համաձուլվածքի մեկ հազար զանգվածային մասերում.
անդամ պետության՝ հարգորոշման, տարրալուծման և հարգադրոշմման համար լիազորված մարմնի (կազմակերպության) գաղտնագիրը (այսուհետ՝ լիազորված մարմինը (կազմակերպությունը) (առկայության դեպքում)։
4. Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքում ոսկերչական և այլ իրերի համար սահմանվում են թանկարժեք մետաղների հետևյալ հարգերը՝
պլատինե 950 (ինը հարյուր հիսուներորդ)
պլատինե 900 (ինը հարյուրերորդ)
պլատինե 850 (ութ հարյուր հիսուներորդ)
պլատինե 585 (հինգ հարյուր ութսունհինգերորդ)
ոսկյա 999 (ինը հարյուր իննսունիններորդ)
ոսկյա 958 (ինը հարյուր հիսունութերորդ)
ոսկյա 916 (ինը հարյուր տասնվեցերորդ)
ոսկյա 875 (ութ հարյուր յոթանասունհինգերորդ)
ոսկյա 750 (յոթ հարյուր հիսուներորդ)
ոսկյա 585 (հինգ հարյուր ութսունհինգերորդ)
ոսկյա 583 (հինգ հարյուր ութսուներեքերորդ)
ոսկյա 500 (հինգ հարյուրերորդ)
ոսկյա 375 (երեք հարյուր յոթանասունհինգերորդ)
ոսկյա 333 (երեք հարյուր երեսուներեքերորդ)
արծաթյա 999 (ինը հարյուր իննսունիններորդ)
արծաթյա 960 (ինը հարյուր վաթսուներորդ)
արծաթյա 925 (ինը հարյուր քսանհինգերորդ)
արծաթյա 875 (ութ հարյուր յոթանասունհինգերորդ)
արծաթյա 830 (ութ հարյուր երեսուներորդ)
արծաթյա 800 (ութ հարյուրերորդ)
արծաթյա 750 (յոթ հարյուր հիսուներորդ)
պալադիումե 850 (ութ հարյուր հիսուներորդ)
պալադիումե 500 (հինգ հարյուրերորդ)։
Ոսկերչական և այլ իրերի համար չի թույլատրվում սահմանված հարգից բացասական շեղում։ Բացառություն են կազմում 583-րդ հարգի ոսկուց ոսկերչական և այլ իրեր, որոնց համար բացասական շեղումը (բայց ոչ ավելի, քան 5 հարգով) թույլատրվում է հետևյալ դեպքերում՝
ոսկերչական և այլ իրերի վրա առկա 583-րդ հարգի իսկական հարգադրոշմի հարգը հաստատվելիս.
ֆիզիկական անձանց պատվերով պատրաստված՝ նրանց պատկանող 583-րդ հարգի ոսկերչական և այլ իրերից 583-րդ հարգի ոսկերչական և այլ իրեր հարգադրոշմելիս։ Այդ ոսկերչական և այլ իրերի համար 583-րդ հարգից բացասական թույլտվածքի մեծությունը սահմանվում է անդամ պետությունների օրենսդրությամբ։
5. Սույն պահանջները չեն տարածվում հետևյալ իրերի վրա՝
ա) թանկարժեք մետաղների համաձուլվածքներից պատրաստված և հետևյալ հարգերից ցածր հարգիրժեք մ
585-րդ՝ պլատինի համաձուլվածքի համար
333-րդ՝ ոսկու համաձուլվածքի համար
500-րդ՝ պալադիումի համաձուլվածքի համար
750-րդ՝ արծաթի համաձուլվածքի համար.
բ) տարբեր թանկարժեք մետաղների համաձուլման մեթոդով պատրաստված իրեր («մոկումէ-գանէ»).
գ) ոչ թանկարժեք մետաղից պատրաստված գրիչներ ՝ թանկարժեք մետաղներից առանձին մասեր (կլիպ-սեղմակ և այլն) կամ ներդիրներ (օղակներ և այլն) ունեցող .
դ) թանկարժեք մետաղների համաձուլվածքներից կիսապատրաստվածքներ.
ե) թանկարժեք մետաղներով պատված ոչ թանկարժեք մետաղներից իրեր.
զ) տարատեսակ գեղազարդ մշակման օգտագործմամբ՝ բնական կամ արհեստական ծագում ունեցող նյութերից պատրաստված թանկարժեք քարերից ներդիրներով իրեր։
6. Ոսկերչականքարերից ներդիրներով ւնեցծմամբ՝ մետաղներից իրեր) կամ ներդիրներ (օղակներ և այլ ընդունումն իրականացվում է անդամ պետության օրենսդրությանը համապատասխան։
7. Հարգադրոշմների նշանները մշակում և հաստատում է անդամ պետությունը։
8. Ոսկերչական և այլ իրերի զոդման ժամանակ կիրառվող զոդանյութերը պետք է պատրաստված լինեն նույն թանկարժեք մետաղների հիմքով, ինչ այն համաձուլվածքները, որոնցից պատրաստված են նշված իրերը։ Զոդանյութը պետք է օգտագործվի միայն ոսկերչական և այլ իրերի մասերը միացնելու համար։
Պլատինից, ոսկուց ու պալադիումից ոսկերչական և այլ իրերի համար զոդանյութերը պետք է ունենան նույն հարգը, ինչ հարգ ունի հիմնական համաձուլվածքը։ Թույլատրվում է պլատինից ու պալադիումից ոսկերչական և այլ իրերում 585-րդ և 750-րդ հարգերի սպիտակ ոսկուց զոդանյութի առկայություն։ Արծաթից ոսկերչական և այլ իրերի համար զոդանյութը պետք է լինի 650-րդ հարգից ոչ ցածր։
Թույլատրվում է հատուկ հաստոց-ավտոմատներում պատրաստված շղթաների, ապարանջանների, մանյակների զոդման համար օգտագործել թանկարժեք մետաղներ չպարունակող հատուկ զոդանյութ՝ սույն պահանջների 4-րդ կետով սահմանված՝ թանկարժեք մետաղներից հարգերը նշված իրերում ապահովելու պայմանով։
Սույն կետի պահանջներին չհամապատասխանող զոդանյութով ոսկերչական և այլ իրեր հարգադրոշմման ենթակա չեն։
9. Եթե ոսկերչական կամ այլ իրի վրա դրոշմված՝ հարգադրոշմի դրոշմվածքի վրա նշված հարգը չի համապատասխանում այդ իրի փաստացի հարգին, ապա հարգադրոշմի այդ դրոշմվածքը ոչնչացվում է։
10. Թույլատրվում է ոսկերչական և այլ իրերում օգտագործել ոչ մետաղական մասեր (կաուչուկ, պլաստիկ, սադափ, խեցեղեն, ապակի, սև արծաթ, արծն, կաշի և այլն)։ Այդպիսի ոչ մետաղական մասերը չպետք է պատված (երեսապատված) կամ ներկած լինեն այնպես, որ նմանություն ունենան թանկարժեք մետաղների հետ։
11. Ոսկերչական և այլ իրեր չպետք է պարունակեն ոչ թանկարժեք մետաղներից պատրաստված մասեր, բացառությամբ այն դեպքերի, երբ թանկարժեք մետաղների մասերի զուգակցումը ոչ թանկարժեք մետաղներից մասերի հետ նախատեսված է ոսկերչական կամ այլ իրի կառուցվածքային առանձնահատկություններով և (կամ) այդ մասերը, տեխնիկական պատճառներով պայմանավորված, չեն կարող պատրաստված լինեն թանկարժեք մետաղներից՝ դրանց գործառնական օգտագործման համար կամ այդ մասերը պատրաստվում են ոչ թանկարժեք մետաղներից՝ ոսկերչական կամ այլ իրի մաշակայունությունը բարձրացնելու նպատակով։ Սույն կետի դրույթները կիրառվում են ոսկերչական և այլ իրերի հետևյալ մասերի նկատմամբ՝
ա) ինքնահոս գրիչների, ավտոմատիտների, կրակայրիչների և այլնի մեխանիզմներ.
բ) գրիչների գրչածայրեր (գրչածայրերի գլխադիրներ), ծայրոցներ, կլիպ-սեղմակներ, կորպուսի և գլխադիրի վրա օղակներ ու գրիչների և ավտոմատիտների այլ նման մասեր.
գ) ժամացույցների մեխանիզմներ, ժամացույցների լարման գլխիկներ.
դ) դանակների շեղբեր (սայրեր), խցանահանների պտուտակաձև մասեր և խոհանոցային պարագաների, սառը զենքի և այլնի այլ նման մասեր.
ե) զսպանակներ, զսպանակավոր ձող.
զ) փականների մագնիս.
է) հոդակապերի, բույթերի, տարբեր ամրակման մանրամասերի, պտուտակների, պարուրակավոր միացքների, մետաղալարե հիմնակմախքների և այլնի առանցքներ.
ը) կրծքազարդեր, փողկապի սեղմակներ, քորոցներ, նշաններ և այլ նման իրեր պատրաստելիս օգտագործվող ամրակալներ(քորոցներ).
թ) նշանների, կրծքանշանների և այլ նման իրերի հանվող ճարմանդ-սեղմակներ։
12. Եթե հարգորոշման և հարգադրոշմման են ներկայացվում ոսկերչական և այլ իրեր, որոնք կազմված են թանկարժեք և ոչ թանկարժեք մետաղների մասերի համադրումից, եթե նշված իրերի պատրաստումը նախատեսված է տեխնիկական պայմաններով, կամ այդ ոսկերչական և այլ իրերի մասերը չեն կարող պատրաստված լինեն թանկարժեք մետաղներից՝ տեխնիկական պատճառներից ելնելով, ապա այդպիսի ոսկերչական և այլ իրեր պետք է ունենան այն «металл» նշանը (գրառումը) կամ այն նույնանման նշանը («мет», «нерж», «steel» և այլն), կամ այն հատուկ նշումը, որը մատնացույց է անում այն, որ դրանք պատրաստված են ոչ թանկարժեք մետաղից, որոնք այդ ոսկերչական և այլ իրեր պատրաստողը կամ ներմուծողը դնում է ոչ թանկարժեք մետաղներից մասերի վրա։
Բացառություն կարող են կազմել ոսկերչական և այլ իրեր, որոնք պարունակում են սույն պահանջների 11-րդ կետի «ա», «գ», «ե», «զ», «է» ենթակետերում նշված մասերը, ինչպես նաև ոսկերչական և այլ իրերի այլ նման մասեր։
Ոչ թանկարժեք մետաղներից մասերի վրա «металл» նշանը (գրառումը) բացակայելու դեպքում այդպիսի իրերը հարգադրոշմման ենթակա չեն։
13. Չի թույլատրվում ոչ թանկարժեք մետաղների և այլ նյութերի օգտագործումը ոսկերչական ու այլ իրերում՝ ոսկերչական և այլ իրեր պնդացնելու, ծանրացնելու, կայունությունը բարելավելու կամ խոռոչները լցնելու նպատակով՝ բացի դանակների, պատառաքաղների և այլ խոհանոցային պարագաների բռնակներն ու նման իրերը ոչ մետաղական նյութերով լցումից՝ այն քանակությամբ, որն անհրաժեշտ է դրանց լցման համար, ու այն ոսկերչական և այլ իրերի մասերում, որոնք անհրաժեշտ են ոսկերչական և այլ իրեր օգտագործելիս այդ մասերը ֆիքսելու համար։
14. Թույլատրվում է ոսկերչական և այլ իրեր պատել (երեսապատել) թանկարժեք մետաղով հետևյալ պահանջներին (ըստ հիմնական համաձուլվածքի դրանց հարգադրոշմման պայմանով) համապատասխան՝
պլատինի համաձուլվածքներից ոսկերչական և այլ իրերի պատում ռոդիումով, պլատինով կամ ռութենիումով.
ոսկու համաձուլվածքներից ոսկերչական և այլ իրերի պատում ռոդիումով, պլատինով, ոսկով կամ ռութենիումով.
պալադիումի համաձուլվածքներից ոսկերչական և այլ իրերի պատում ռոդիումով, պլատինով, ոսկով, պալադիումով կամ ռութենիումով.
արծաթի համաձուլվածքներից ոսկերչական և այլ իրերի պատում ռոդիումով, պլատինով, ոսկով, պալադիումով, ռութենիումով կամ արծաթով։
Որպես պատվածք (երեսապատում) պատված թանկարժեք մետաղի հարգը պետք է լինի ոսկերչական կամ այլ իրի հարգից ոչ ցածր, եթե ոսկերչական կամ այլ իր ու պատվածք պատրաստված են միևնույն թանկարժեք մետաղից։
Ոչ թանկարժեք մետաղից ենթաշերտով՝ թանկարժեք մետաղով պատվածքով (երեսապատումով) ոսկերչական և այլ իրեր հարգադրոշմման ենթակա չեն։
Ոսկերչական և այլ իրեր սույն կետի պահանջներին չհամապատասխանող՝ թանկարժեք մետաղով պատել (երեսապատել), ինչպես նաև ոսկերչական և այլ իրեր ոչ թանկարժեք մետաղով պատել (երեսապատել) չի թույլատրվում։
15. Թանկարժեք մետաղներից իրերի հարգը որոշելու համար կիրառվում են հետազոտությունների հետևյալ եղանակները՝
հարգորոշում հարգորոշման քարի վրա՝ հարգորոշման ասեղների և (կամ) էտալոնների ու հարգորոշման ռեակտիվների օգնությամբ.
հետազոտում ռենտգենային (ռենտգենաֆլուորեսցենտային) անալիզատորի (սպեկտրաչափի) վրա.
կշռուկների, այդ թվում՝ խմբաքանակի մեջ մտնող մի քանի իրերից վերցված, համաձուլվածքի բաղադրության տարրալուծում՝ քիմիական քանակական տարրալուծման քայքայիչ մեթոդները կիրառելիս։
16. Հարգորոշման քարի վրա թանկարժեք քարերից իրերի հարգորոշման կարգը սահմանվում է անդամ պետությունների օրենսդրությամբ։ Հարգորոշման քարի վրա հարգորոշման են ենթակա՝
ա) անդամ պետության տարածքում պատրաստված, ինչպես նաև անդամ պետության տարածք ներմուծված և դրա տարածք տեղափոխված թանկարժեք մետաղներից իրերը՝ բացառությամբ
թանկարժեք մետաղով պատվածքով (երեսապատումով) իրերի.
այն իրերի, որոնց հարգորոշումը հարգորոշման քարի վրա առանց դրանց ամբողջականության խախտման կամ տեխնիկական պատճառներով պայմանավորված հնարավոր չէ (թանկարժեք քարերից ներդիրներով իրեր, բեկուն շղթաներ և ապարանջաններ, բարակ սնամեջ, ցանցազարդ իրեր, հարգորոշման համար դժվար հասանելի տեղեր ունեցող իրեր և այլն)։ Այդպիսի իրերի հարգադրոշմումը կատարվում է տարրալուծման արդյունքների հիման վրա, այդ թվում՝ ռենտգենային (ռենտգենաֆլուորեսցենտային) անալիզատորի (սպեկտրաչափի) վրա.
արծաթյա իրերի՝ 100 հատից ավելի խմբաքանակ ներկայացնելու դեպքում։ Այդպիսի իրերի համար պարտադիր նմուշառման նորման չի կարող լինել 30 տոկոսից պակաս.
բ) ֆիզիկական անձանց պատվերներով պատրաստված՝ թանկարժեք մետաղներից իրերը, նորոգում (վերականգնում) անցկացնելուց հետո, թանկարժեք մետաղներից իրերը, ինչպես նաև անդամ պետության օրենսդրությամբ նախատեսված այլ դեպքերում.
գ) ֆիզիկական անձանց կողմից ներկայացված՝ թանկարժեք մետաղներից իրերը։
17. Թանկարժեք մետաղների տարրալուծում կատարելու համար կիրառվում են հետազոտությունների հետևյալ քայքայիչ մեթոդները՝
ա) պլատինի համար՝
ամոնիումի հեքսաքլորպլատինատով նստեցման գրավիմետրիկ մեթոդ.
սնդիկի քլորիդով վերականգնման գրավիմետրիկ մեթոդ.
սպեկտրաչափական մեթոդ (ԻԿՊ).
ատոմաաբսորբման մեթոդ.
բ) ոսկու համար՝
կուպելացման մեթոդ.
հիդրոքինոնով ծավալային (պոտենցիոմետրիկ) մեթոդ.
սպեկտրաչափական մեթոդ (ԻԿՊ).
գ) պալադիումի համար՝
դիմեթիլգլիօքսիմով նստեցման գրավիմետրիկ մեթոդ.
սպեկտրաչափական մեթոդ (ԻԿՊ).
դ) արծաթի համար՝
կալիումի բրոմիդով ծավալային (պոտենցիոմետրիկ) մեթոդ.
նատրիումի քլորիդով կամ կալիումի քլորիդով ծավալային (պոտենցիոմետրիկ) մեթոդ։
18. Թույլատրվում է թանկարժեք մետաղների համաձուլվածքների քիմիական բաղադրությունը որոշել հետազոտությունների մյուս մեթոդներով, որոնք իրենց ճշտությամբ չեն զիջում սույն պահանջների 17-րդ կետում նշված մեթոդներին։
19. Տարրալուծման ենթակա՝ պլատինե, ոսկյա, պալադիումե և արծաթյա իրերի պարտադիր նմուշառման նորմերը՝ բացառությամբ ֆիզիկական անձանց պատվերով պատրաստված իրերի, և նորոգումից (վերականգնումից) հետո իրերի՝ դրանք հարգորոշման և հարգադրոշմման ներկայացնելիս, սահմանվում են անդամ պետությունների օրենսդրությամբ և չեն կարող լինել պակաս ՝
ա) անդամ պետությունների տարածքում պատրաստված՝ առանց պատվածքի իրերի համար՝
ոսկյա իրերի համար՝
մեկ իր՝ 0,5-ից մինչև 3 կգ իրերից (բացի ժամացույցի կորպուսներից)՝ հաշվի առնելով աճողական արդյունքը՝ առանձին՝ ըստ յուրաքանչյուր արտադրողի.
մեկ իր՝ 10 կգ իրերից (ժամացույցի կորպուսների համար)՝ հաշվի առնելով աճողական արդյունքը՝ առանձին՝ ըստ յուրաքանչյուր արտադրողի.
արծաթյա իրերի համար՝
մեկ իր՝ ներկայացված իրերի խմբաքանակից (բացի ժամացույցի կորպուսներից), եթե խմբաքանակում իրերի քանակը կազմում է 50-ից մինչև 500 հատ.
երկու իր՝ ներկայացված իրերի խմբաքանակից (բացի ժամացույցի կորպուսներից), եթե խմբաքանակում իրերի քանակը կազմում է 501-ից մինչև 1000 հատ.
լրացուցիչ մեկ իր՝ իրերի յուրաքանչյուր 1000 հատի համար (բացի ժամացույցի կորպուսներից), եթե ներկայացված խմբաքանակում իրերի քանակը 1000 հատից ավելի է.
մեկ իր՝ ներկայացված ժամացույցի կորպուսների խմբաքանակից, եթե խմբաքանակում իրերի քանակը կազմում է 100-ից մինչև 1000 հատ.
լրացուցիչ մեկ իր՝ ժամացույցների կորպուսների յուրաքանչյուր 1000 հատի համար, եթե ներկայացված խմբաքանակում իրերի քանակը 1000 հատից ավելի է.
պլատինե և պալադիումե իրերի համար՝
մեկ իր՝ ներկայացված իրերի խմբաքանակից (բացի ժամացույցի կորպուսներից), եթե խմբաքանակում իրերի քանակը կազմում է 100-ից մինչև 500 հատ.
երկու իր՝ ներկայացված իրերի խմբաքանակից (բացի ժամացույցի կորպուսներից), եթե խմբաքանակում իրերի քանակը կազմում է 501-ից մինչև 1000 հատ.
լրացուցիչ մեկ իր՝ իրերի յուրաքանչյուր 1000 հատի համար (բացի ժամացույցի կորպուսներից), եթե ներկայացված խմբաքանակում իրերի քանակը 1000 հատից ավելի է.
մեկ իր՝ ներկայացված ժամացույցի կորպուսների խմբաքանակից, եթե խմբաքանակում իրերի քանակը կազմում է 100-ից մինչև 1000 հատ.
լրացուցիչ մեկ իր՝ ժամացույցի կորպուսների յուրաքանչյուր 1000 հատի համար, եթե ներկայացված խմբաքանակում իրերի քանակը 1000 հատից ավելի է։
Խոշորաեզրաչափ իրերի (այդ թվում՝ խոհանոցային պարագաների) խմբաքանակից քերելով փորձանմուշ վերցնելիս՝
ոսկյա իրերի համար՝ 0,5 գ
արծաթյա իրերի համար՝ 1,5 գ
պլատինե իրերի համար՝ 0,5 գ
պալադիումե իրերի համար՝ 0,1 գ։
Համաձուլվածքի զանգվածը պետք է բավականացնի՝ քիմիական տարրալուծում անցկացնելու համար (վերցված փորձանմուշի ներկայացուցչականությունն ապահովելիս։
բ) թանկարժեք մետաղներից պատվածքով իրերի համար՝
մեկ իր՝ ներկայացված իրերի խմբաքանակից (բացի ժամացույցի կորպուսներից), եթե խմբաքանակում իրերի քանակը կազմում է 100-ից մինչև 500 հատ.
երկու իր՝ ներկայացված իրերի խմբաքանակից (բացի ժամացույցի կորպուսներից), եթե ներկայացված խմբաքանակում իրերի քանակը կազմում է 501-ից մինչև 1000 հատ.
լրացուցիչ մեկ իր՝ իրերի յուրաքանչյուր 1000 հատի համար (բացի ժամացույցի կորպուսներից), եթե ներկայացված խմբաքանակում իրերի քանակը 1000 հատից ավելի է.
մեկ իր՝ ներկայացված ժամացույցի կորպուսների խմբաքանակից, եթե խմբաքանակում իրերի քանակը կազմում է 100-ից մինչև 1000 հատ.
լրացուցիչ մեկ իր՝ ժամացույցի կորպուսների յուրաքանչյուր 1000 հատի համար, եթե ներկայացված խմբաքանակում իրերի քանակը 1000 հատից ավելի ոսկյա, արծաթյա, պլատինե, պալադիումե իրեր են։
20. Եթե քայքայիչ տարրալուծման համար վերցվող մեկ իրի զանգվածը բավարար չէ՝ քիմիական տարրալուծում անցկացնելու համար, ապա քայքայիչ տարրալուծման համար վերցվում է մեկից ավելի իր։
Քայքայիչ տարրալուծման են ենթարկվում հարգորոշման և հարգադրոշմման ներկայացված՝ առանց արտասահմանյան արտադրության թանկարժեք մետաղներով պատվածքի ոսկյա, արծաթյա, պլատինե և պալադիումե իրերը, որոնք ստանում են իրավաբանական անձանցից և որպես անհատ ձեռնարկատեր գրանցված ֆիզիկական անձանցից, այն դեպքում, երբ այդ իրերի որոշվող հարգը չի համապատասխանում հայտարարվածին կամ հարգորոշման քարի վրա հարգի որոշումը կասկածներ է հարուցում։
Անդամ պետության օրենսդրությամբ կարող են ֆիզիկական անձանց պատվերներով պատրաստված թանկարժեք մետաղներից իրերի տարրալուծման համար վերցման նորմեր նախատեսվել։
21. Թանկարժեք մետաղներից պատվածքով պլատինե, ոսկյա, պալադիումե, արծաթյա, ոսկերչական և այլ իրերի հարգադրոշմումը կատարվում է ըստ տարրալուծման արդյունքների։
22. Զոդանյութի հետ միասին արծաթյա համաձուլվածքների քայքայիչ տարրալուծում անցկացնելիս (այն դեպքում, երբ առանց զոդանյութի հիմնական համաձուլվածքից փորձանմուշ վերցնելը հնարավոր չէ) արծաթի պարունակության մասով թույլատրվում է բացասական թույլտվածք (15 հարգից ոչ ավելի)։
23. Անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց կողմից հարգորոշման և հարգադրոշմման ներկայացվող իրերի, ինչպես նաև նորոգումից (վերականգնումից) հետո իրերի տարրալուծումը կատարվում է այդ իրեր հանձնողի գրավոր թույլտվությամբ։ Այդպիսի թույլտվության բացակայության դեպքում ոսկերչական և այլ իրերի հարգադրոշմումն իրականացվում է ոչ քայքայիչ մեթոդների կիրառմամբ՝ հարգորոշման արդյունքների հիման վրա։
24. Լիազորված մարմինը (կազմակերպությունը) իրականացնում է հարգորոշման, տարրալուծման և հարգադրոշմման համար ներկայացված ոսկերչական և այլ իրերի՝ սույն պահանջներին համապատասխանության ստուգում և սույն պահանջներին այդ իրերի համապատասխանությունը պարզելու դեպքում հարգադրոշմով հարգադրոշմում։
Ոսկերչական և այլ իրերի ինչպես հիմնական, այնպես էլ երկրորդական և լրացուցիչ մասերի վրա (եթե դրանք առանձնացվող և հեշտ բաժանվող են) հարգադրոշմ դնելու համար հարթակները պետք է պատրաստողների կողմից նախապատրաստված լինեն՝ հարգադրոշմի պարզ և ուռուցիկ դրոշմվածք ստանալու համար։
25. Համապատասխան թանկարժեք մետաղի համար սահմանված հարգից ցածր հարգ ունեցող ոսկերչական և այլ իրեր հարգադրոշմվում են սահմանվածին մոտ ավելի ցածր հարգով կամ վերադարձվում են առանց հարգադրոշմ դնելու։ Անդամ պետության օրենսդրությամբ կարող է նախատեսվել դիմումատուի համաձայնությունն ստանալը՝ ոսկերչական և այլ իրեր ավելի ցածր հարգին մոտ հարգադրոշմելու համար։
26. Հարգադրոշմի դրոշմվածքը, որպես կանոն, դրվում է անվանանիշի դրոշմվածքից աջ։
Առանձին դեպքերում, ելնելով հարգադրոշմը դնելու համար հարթակի չափսից, իրի ձևից և լրացուցիչ մասերի կազմաձևից, իրերի վրա անվանանիշերի և դրոշմների դրոշմվածքների տեղակայումից, լիազորված մարմնի (կազմակերպության) կողմից անդամ պետության հարգադրոշմ դնելու տեղը կարող է փոփոխվել՝ պատրաստողի հետ համաձայնեցմամբ։
27. Ոսկերչական և այլ իրերի վրա դրվում են՝
պատրաստողի անվանանիշի դրոշմվածքը (եթե իրը պատրաստվել է անդամ պետության տարածքում).
հարգադրոշմի (հիմնական հարգադրոշմի («Б» լիտեր), հավաստիության նշանի («А» լիտեր), լրացուցիչ հարգադրոշմի («Д» լիտեր)) դրոշմվածքը։
Բոլոր դրոշմվածքները հնարավորինս պետք է տեղակայված լինեն անմիջապես մեկը մյուսին մոտ։
28. Ոսկերչական և այլ իրերի հարգադրոշմումն իրականացվում է լիազորված մարմնի (կազմակերպության) կողմից մեխանիկական, լազերային կամ էլեկտրակայծային եղանակներով։
Թույլատրվում է ոսկերչական և այլ իրերի անվանանիշի դրոշմվածքը դնել մեկ եղանակով, իսկ հարգադրոշմել այլ եղանակով։
29. Ոսկերչական և այլ իրեր հարգադրոշմվում են հիմնական մասի վրա համապատասխան մետաղի և հարգի հիմնական հարգադրոշմով («Б» լիտեր)՝ անվանանիշի տեղակայման տեղում։
Ոսկերչական և այլ իրեր, որոնց հիմնական մասի վրա հնարավոր չէ դնել հիմնական հարգադրոշմը («Б» լիտեր), հարգադրոշմվում են հավաստիության նշանի («А» լիտեր) հարգադրոշմով և համապատասխան հարգի լրացուցիչ հարգադրոշմով («Д» լիտեր)՝ անվանանիշի տեղակայման տեղում։
Թանկարժեք մետաղներից ոսկերչական և այլ իրերի երկրորդական ու լրացուցիչ մասերը հարգադրոշմվում են լրացուցիչ հարգադրոշմով («Д» լիտեր)։
Այն դեպքերում, երբ ոսկերչական և այլ իրերի երկրորդական ու լրացուցիչ մասերի չափսերը և տեղակայումը թույլ չեն տալիս դրանց վրա դնել լրացուցիչ հարգադրոշմ («Д» լիտեր), ապա այդ մասերում թանկարժեք մետաղի պարունակությունը հարգադրոշմ դնելով չի հավաստվում և այդ մասերում համաձուլվածքի հարգի համար պատասխանատվությունը կրում է այդ իրը պատրաստողը։
Նույն թանկարժեք մետաղի (հարգի)՝ զոդակցված և չառանձնացվող երկրորդական ու լրացուցիչ մասերով ոսկերչական և այլ իրեր դիտվում են որպես մեկ ոսկերչական կամ այլ իր ու հարգադրոշմվում են միայն այդպիսի իրի հիմնական մասի վրա հիմնական հարգադրոշմով («Б» լիտեր)։
30. Թույլատրվում է լիազորված մարմնին (կազմակերպությանը) ոսկերչական և այլ իրերի վրա պատրաստողի անվանանիշի հետ զուգակցված հարգադրոշմի դրոշմվածք դնել։
31. Եթե ոսկերչական կամ այլ իր բաղկացած է նույն թանկարժեք մետաղի տարբեր հարգերի համաձուլվածքներից պատրաստված հոդակապավոր կամ հեշտ բաժանվող մասերից, ապա այդ իրի հիմնական մասի վրա դրվում է հիմնական մասի հարգին համապատասխանող հիմնական հարգադրոշմի («Б» լիտեր) դրոշմվածք։ Այդ իրի երկրորդական և լրացուցիչ մասերը հարգադրոշմվում են համապատասխան հարգերի լրացուցիչ հարգադրոշմով («Д» լիտեր)։
Թույլատրվում է դնել լրացուցիչ հարգադրոշմ («Д» լիտեր) հիմնական մասի վրա՝ հիմնական հարգադրոշմի («Б» լիտեր) կողքին։
32. Ոսկերչական և այլ իրեր, որոնց առանձին մասերը պատրաստված են տարբեր թանկարժեք մետաղներից և (կամ) դրանց համաձուլվածքներից, հարգադրոշմվում են հետևյալ կարգով՝
հիմնական մասի վրա դրվում է հիմնական մասի մետաղին և հարգին համապատասխանող հիմնական հարգադրոշմի («Б» լիտեր) դրոշմվածք.
երկրորդական և լրացուցիչ մասերի վրա դրվում է այդ մասերի մետաղին ու հարգին համապատասխանող լրացուցիչ հարգադրոշմների («Д» լիտեր) դրոշմվածքներ։
Այն դեպքում, երբ ոսկերչական կամ այլ իրի երկրորդական կամ լրացուցիչ մասի վրա լրացուցիչ հարգադրոշմի («Д» լիտեր) դրոշմվածք դնելը տեխնիկապես հնարավոր չէ, ապա այդ հարգադրոշմի դրոշմվածքը կարող է դրվել այդ իրի հիմնական մասի վրա՝ հիմնական հարգադրոշմի («Б» լիտեր) դրոշմվածքի կողքին։
33. Ոսկերչական և այլ իրեր, որոնք այն իսկական հարգադրոշմների պարզ դրոշմվածքներն ունեն, որոնք համապատասխանում են այն մետաղին, որից դրանք պատրաստվել են և հարգին, հարգադրոշմվում են հիմնական մասի վրա հավաստիության նշանով («А» լիտեր)՝ հիմնական հարգադրոշմի («Б» լիտեր) կողքին։
34. Թանկարժեք մետաղների երկու տարբեր շերտերից կամ դրանց համաձուլվածքներից (երկմետաղ) պատրաստված այն ոսկերչական և այլ իրեր, որոնք իրենց կազմի մեջ տարբեր թանկարժեք մետաղների համաձուլվածքներից արտաքին և ներքին շերտեր ունեն, հարգադրոշմվում են երկու հարգադրոշմներով՝ հիմնական հարգադրոշմով («Б» լիտեր) և լրացուցիչ հարգադրոշմով («Д» լիտեր)։
Հիմնական հարգադրոշմով («Б» լիտեր) հաստատվում է թանկարժեք մետաղի պարունակությունն այն համաձուլվածքում, որը երկմետաղական իրի մեջ շատ է։
Նշված իրերի բոլոր երկրորդական և լրացուցիչ մասերը (առկայության դեպքում) հարգադրոշմվում են համապատասխան մետաղի և հարգի լրացուցիչ հարգադրոշմով («Д» լիտեր)։
35. Հարգադրոշմման ենթակա են ոսկերչական և այլ իրեր, որոնք ներկայացվել են հավաքած տեսքով, բոլոր մասերի առկայությամբ։
Եթե հնարավոր չէ ոսկերչական և այլ իրեր հավաքած տեսքով հարգորոշել ու հարգադրոշմել, ապա պատրաստողները կարող են այդ իրերը հարգորոշման և հարգադրոշմման ներկայացնել քանդված վիճակով, սակայն բոլոր երկրորդական և լրացուցիչ մասերի առկայությամբ։ Ընդ որում, ներկայացվում է այդ իրի էսքիզը (լուսանկարը) հավաքած տեսքով, ինչպես նաև դրա նկարագրությունը՝ երկրորդական և (կամ) լրացուցիչ մասերի քանակի նշմամբ։
ՀԱՎԵԼՎԱԾ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2021 թվականի մարտի 5-ի թիվ 10 որոշման |
ՑԱՆԿ
թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի, ինչպես նաև դրանցից պատրաստված իրերի օգտագործման ու շրջանառության ոլորտում նորմատիվ իրավական կարգավորման համար լիազորված՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների մարմինների
1. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն
2. Բելառուսի Հանրապետության ֆինանսների նախարարություն
3. Ղազախստանի Հանրապետության առևտրի և ինտեգրման նախարարություն
4. Ղրղզստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն
5. Դաշնային հարգորոշիչ պալատ
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|