Գլխավոր տեղեկություն
Համար
N 361-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (19.05.2022-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
18.05.2022
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
18.05.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
19.05.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 361-Ա

 

«ՀԱՅԱՍՏԱՆ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳԾԻ ԵՎ ԱՂԲՅՈՒՐԱԿՆԵՐԻ ԿԱՌՈՒՑՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից իրականացվող՝ 20,462,493 դրամ ընդհանուր արժողությամբ «Ջրամատակարարման արտաքին գծի և աղբյուրակների կառուցում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 02507456) «Խաչմինշին» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 07613551) 2022 թվականի ապրիլի 8-ին կնքված N ՀՀ/ԲԱՂԱՆԻՍ01/22 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է շինարարական աշխատանքների իրականացում` 20,462,493 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:

3. «Հայաստան» համահայկական հիմնադրամին` ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

           

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Հ. ՄԱԹևՈՍՅԱՆ

 

Երևան

 

 

18.05.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի

N 361-Ա որոշման

 

ԾՐԱԳԻՐ

       

«ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳԾԻ ԵՎ ԱՂԲՅՈՒՐԱԿՆԵՐԻ ԿԱՌՈՒՑՈՒՄ»

             

1.

Ծրագրի նպատակը

Սոցիալ-տնտեսական պայմանների բարելավման նպատակով նախատեսվում է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Բաղանիս գյուղի խմելու ջրի ջրամատակարարման համակարգի արտաքին գծի և աղբյուրակների կառուցում /2-րդ

փուլ/

2.

Ծրագրի բարեգործական որակման նպատակը

Նախատեսվում է ծրագրի շրջանակներում օրենքով սահմանված կարգով օգտվել ՀՀ հարկերի, տուրքերի պարտադիր վճարների գծով օրենքով սահմանված արտոնություն-

ներից

3.

Բարեգործը

«Հայաստան» համահայկական հիմնադրամ (ՀՀ, քաղաք Երևան, Բաղրամյան պողոտա

26/1, ՀՎՀՀ՝02507456)

4.

Ծրագիրը կատարողը

«Հայաստան» համահայկական հիմնադրամ (ՀՀ, քաղաք Երևան, Բաղրամյան պողոտա

26/1, ՀՎՀՀ՝02507456)

5.

Ծրագրի իրականացման վայրը

և բնագավառը

Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Բաղանիս գյուղ,

բնագավառը՝ ջրամատակարարում

6.

Ծրագրի բյուջեն

20,462,493 դրամ

7.

Բարեգործություն ստացողը

Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Բաղանիս գյուղի

բնակիչներ

8.

Ծրագրի իրականացման

տևողությունը

Ծրագրերը նախատեսվում է իրականացնել 2022 թ. մայիսի 16-ից մինչև 2022 թ. հուլիսի 25-ը

9.

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների

ծավալը

Ծրագրի իրականացման ժամկետում նախատեսվում է իրականացնել գետային ջրընդունիչ կառուցվածք, որը ջուրը նախնական ֆիլտրումից հետո ինքնահոս եղանակով տեղափոխելու է Բաղանիս գյուղում կառուցված օրվա կարգավորման ջրամբար, որտեղից ջուրը կտեղափոխվի բաշխիչ ցանց՝ բնակիչներին ապահովելու նպատակով՝ 20,462,493 դրամ,

ժամկետը՝ 2022 թ. մայիսի 16-ից մինչև 2022 թ. հուլիսի 25-ը

10.

Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և

նախատեսվող գինը

Խմելու ջրի ջրամատակարարման համակարգի բարելավման նպատակով արտաքին գծի և աղբյուրակների կառուցման աշխատանքների իրականացում՝ 20,462,493 դրամ

11.

Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական

ծախսերը

Կազմակերպական ծախսեր չեն նախատեսվում

12.

Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ

Համագործակցություն չի նախատեսվում

13.

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների

նկարագրությունը

Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվի տեղեկություններ:

     

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Հ. ՄԱԹևՈՍՅԱՆ

 

Երևան

    

 

18.05.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ