Գլխավոր տեղեկություն
Համար
N 343-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (19.05.2022-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
18.05.2022
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
18.05.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
19.05.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 343-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի N Մ-1273-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝

1. Սահմանել, որ «Սիմոնյան» կրթական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 01245672) կնքված` ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքները, անմիջականորեն կապված են Հայաստանի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի 2016 թվականի դեկտեմբերի 28-ի «Սիմոնյան» կրթական հիմնադրամի կողմից իրականացվող «Տավուշի մարզի Կողբ համայնքում «Թումո» կենտրոնի ստեղծում» ծրագրի մասին» N Մ-1273-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն՝

1) «Ինթեք Էլեկտրիկ» ՍՊԸ-ի (ՀՎՀՀ՝ 00870691) հետ 2022 թվականի ապրիլի 20-ին կնքված պայմանագրով նշված գործարքը, որով նախատեսվում է էլեկտրական բաշխիչ վահանների լրակազմերի ձեռքբերում՝ 69,812,530 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

2) «Էներգովեստ» ՍՊԸ-ի (ՀՎՀՀ՝ 01014432) հետ 2022 թվականի ապրիլի 20-ին կնքված պայմանագրով նշված գործարքը, որով նախատեսվում է դիզելային գեներատորի ձեռքբերում՝ 31,902,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Հ. ՄԱԹևՈՍՅԱՆ

 

Երևան

 

 

18.05.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան