Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 70
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.08.2021-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.06.13-2022.06.26 Պաշտոնական հրապարակման օրը 22.06.2022
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
29.06.2021
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
29.06.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.08.2021

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

29 հունիսի 2021 թվականի

թիվ 70

քաղ. Մոսկվա

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 42-րդ հոդվածին, «Հայաստանի Հանրապետության՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու վերաբերյալ» 2014 թվականի հոկտեմբերի 10-ին ստորագրված պայմանագրի 3-րդ հավելվածի 40-րդ կետին և ««Ղրղզստանի Հանրապետության՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու առնչությամբ Ղրղզստանի Հանրապետության կողմից «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի, Եվրասիական տնտեսական միության իրավունքի մեջ մտնող առանձին միջազգային պայմանագրերի և Եվրասիական տնտեսական միության մարմինների ակտերի կիրառման պայմանների և անցումային դրույթների մասին» 2015 թվականի մայիսի 8-ին ստորագրված արձանագրության 1-ին հավելվածի 43-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Ուժը կորցրած ճանաչել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի որոշումներն ըստ ցանկի՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո՝ բացառությամբ սույն որոշման հավելվածի I բաժնի։

Սույն որոշման I բաժինն ուժի մեջ է մտնում սույն որոշման պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո, սակայն 2022 թվականի հունվարի 1-ից ոչ շուտ։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահի ժամանակավոր

պաշտոնակատար՝

Վ. Նազարենկո

 

ՀԱՎԵԼՎԱԾ

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի կոլեգիայի

2021 թվականի հունիսի 29-ի

թիվ 70 որոշման

 

ՑԱՆԿ

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի՝ ուժը կորցրած ճանաչված որոշումների

 

I. Հայաստանի Հանրապետության կողմից Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնով սահմանված տուրքերի դրույքաչափերից տարբերվող ներմուծման մաքսատուրքերի դրույքաչափերի կիրառման հետ կապված Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի որոշումները

 

1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2020 թվականի ապրիլի 28-ի «Այն ապրանքների և դրույքաչափերի ցանկը հաստատելու մասին, որոնց նկատմամբ Հայաստանի Հանրապետության կողմից անցումային շրջանում կիրառվում են Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնի դրույքաչափերից տարբերվող ներմուծման մաքսատուրքերի դրույքաչափեր» թիվ 62 որոշում:

2. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2020 թվականի սեպտեմբերի 22-ի «Կաշվի և կոշկեղենի արդյունաբերության համար ներկերի, լաքերի և մակերևութային ակտիվ միջոցների մասով Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնի ներմուծման մաքսատուրքերի դրույքաչափեր սահմանելու ու այն ապրանքների և դրույքաչափերի ցանկում փոփոխություն կատարելու մասին, որոնց նկատմամբ Հայաստանի Հանրապետության կողմից անցումային շրջանում կիրառվում են Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնի դրույքաչափերից տարբերվող ներմուծման մաքսատուրքերի դրույքաչափեր» թիվ 112 որոշման 3-րդ կետ:

3. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2020 թվականի հոկտեմբերի 27-ի «Այն ապրանքների և դրույքաչափերի ցանկում փոփոխություններ կատարելու մասին, որոնց նկատմամբ Հայաստանի Հանրապետության կողմից անցումային շրջանում կիրառվում են Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնի դրույքաչափերից տարբերվող ներմուծման մաքսատուրքերի դրույքաչափեր, և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի մի շարք որոշումների առանձին դրույթներ ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 137 որոշման 1-ին կետ և դրա 1-ին հավելված:

4. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2021 թվականի փետրվարի 16-ի «Թանկարժեք և կիսաթանկարժեք քարերի առանձին տեսակների նկատմամբ Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկում և Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնում, ինչպես նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի մի շարք որոշումների մեջ փոփոխություններ կատարելու մասին» թիվ 13 որոշման 4-րդ հավելվածի 3-րդ կետ։

 

II. Ղրղզստանի Հանրապետության կողմից Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնով սահմանված տուրքերի դրույքաչափերից տարբերվող ներմուծման մաքսատուրքերի դրույքաչափերի կիրառման հետ կապված Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի որոշումները

 

1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի հունիսի 30-ի «Այն ապրանքների և դրույքաչափերի ցանկը հաստատելու մասին, որոնց նկատմամբ Ղրղզստանի Հանրապետությունն անցումային շրջանում կիրառում է Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնով սահմանված տուրքերի դրույքաչափերից տարբերվող ներմուծման մաքսատուրքերի դրույքաչափեր» թիվ 68 որոշում:

2. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի սեպտեմբերի 28-ի «25 000 կՎտ-ից ավելի հզորություն ունեցող հիդրավլիկ տուրբինների համար մասերի առանձին տեսակների և քաղաքացիական օդանավերի համար ապրանքների առանձին տեսակների նկատմամբ Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնի ներմուծման մաքսատուրքերի դրույքաչափեր սահմանելու և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մի շարք որոշումների մեջ փոփոխություններ կատարելու մասին» թիվ 127 որոշման 3-րդ կետ։

3. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի նոյեմբերի 17-ի «Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկում, Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնում, ինչպես նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի՝ էֆեդրին, պսևդոէֆեդրին և նորէֆեդրին պարունակող դեղագործական պատրաստուկների վերաբերյալ մի շարք որոշումների մեջ փոփոխություններ կատարելու մասին» թիվ 150 որոշման 4-րդ հավելվածի 4-րդ կետ։

4. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2016 թվականի մարտի 29-ի «ԱՀԿ-ի շրջանակներում Ռուսաստանի Դաշնության պարտավորություններին համապատասխան՝ ապրանքների առանձին տեսակների նկատմամբ Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնի ներմուծման մաքսատուրքերի դրույքաչափեր սահմանելու և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մի շարք որոշումների մեջ փոփոխություններ կատարելու մասին» թիվ 26 որոշման 3-րդ կետ։

5. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2016 թվականի հոկտեմբերի 4-ի «Այն ապրանքների և դրույքաչափերի ցանկում փոփոխություններ կատարելու մասին, որոնց նկատմամբ Ղրղզստանի Հանրապետությունն անցումային շրջանում կիրառում է Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնով սահմանված տուրքերի դրույքաչափերից տարբերվող ներմուծման մաքսատուրքերի դրույքաչափեր» թիվ 109 որոշում:

6. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2017 թվականի մայիսի 11-ի «ԱՀԿ-ի շրջանակներում Ռուսաստանի Դաշնության պարտավորություններին համապատասխան՝ ապրանքների առանձին տեսակների նկատմամբ Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնի ներմուծման մաքսատուրքերի դրույքաչափեր սահմանելու և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մի շարք որոշումների մեջ փոփոխություններ կատարելու մասին» թիվ 44 որոշման 3-րդ հավելվածի 2-րդ կետ։

7. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2018 թվականի հունիսի 5-ի «ԱՀԿ-ի շրջանակներում Ռուսաստանի Դաշնության պարտավորություններին համապատասխան՝ ապրանքների առանձին տեսակների նկատմամբ Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնի ներմուծման մաքսատուրքերի դրույքաչափեր սահմանելու և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մի շարք որոշումների մեջ փոփոխություններ կատարելու մասին» թիվ 94 որոշման 3-րդ հավելվածի 2-րդ կետ։

8. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2018 թվականի հոկտեմբերի 16-ի «Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի և Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնի, ինչպես նաև օրգանական քիմիական միացությունների առանձին տեսակների մասով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի մի շարք որոշումների մեջ փոփոխություններ կատարելու մասին» թիվ 163 որոշման 3-րդ կետ:

9. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2018 թվականի դեկտեմբերի 11-ի «Բեղմնավորված ձկնկիթի առանձին տեսակների համար Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնի ներմուծման մաքսատուրքի դրույքաչափ սահմանելու ու այն ապրանքների և դրույքաչափերի ցանկում փոփոխություն կատարելու մասին, որոնց նկատմամբ Ղրղզստանի Հանրապետությունն անցումային շրջանում կիրառում է Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնով սահմանված տուրքերի դրույքաչափերից տարբերվող ներմուծման մաքսատուրքերի դրույքաչափեր» թիվ 198 որոշման 3-րդ կետ:

10. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2019 թվականի հունիսի 25-ի «Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկում, ինչպես նաև Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մի շարք որոշումների մեջ փոփոխություններ կատարելու մասին» թիվ 106 որոշման հավելվածի 4-րդ կետ։

11. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2020 թվականի ապրիլի 28-ի «Այն ապրանքների և դրույքաչափերի ցանկում փոփոխություններ կատարելու մասին, որոնց նկատմամբ Ղրղզստանի Հանրապետությունն անցումային շրջանում կիրառում է Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնով սահմանված տուրքերի դրույքաչափերից տարբերվող ներմուծման մաքսատուրքերի դրույքաչափեր» թիվ 61 որոշում:

12. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2021 թվականի հունվարի 12-ի «Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի և Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնի, ինչպես նաև ալյումինե համաձուլվածքներից արտադրատեսակների առանձին տեսակների մասով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի մի շարք որոշումների մեջ փոփոխություններ կատարելու մասին» թիվ 1 որոշման 3-րդ կետ:

13. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2021 թվականի մայիսի 25-ի «Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի և Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնի, ինչպես նաև Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի մի շարք որոշումների մեջ արևային մարտկոցների արտադրության համար օգտագործվող առանձին ապրանքների մասով փոփոխություններ կատարելու մասին» թիվ 59 որոշման 4-րդ հավելվածի 2-րդ կետ:

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: