Գլխավոր տեղեկություն
Համար
N 327-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (18.05.2022-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
17.05.2022
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
17.05.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
18.05.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 327-Ա

 

«ԻՄ ՔԱՅԼԸ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՊԱՏԵՐԱԶՄԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՆԵՐՈՒԺԻ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը՝

1. Բարեգործական որակել «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող՝ 39,020,872 դրամ ընդհանուր արժողությամբ «Պատերազմի մասնակիցների մասնագիտական ներուժի բացահայտում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:

2. «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամին՝ մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Հ. ՄԱԹևՈՍՅԱՆ

 

Երևան

 

 

17.05.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի

N 327-Ա որոշման

 

ԾՐԱԳԻՐ

 

«ՊԱՏԵՐԱԶՄԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՆԵՐՈՒԺԻ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ»

 

1.

Ծրագրի նպատակը

Նպաստել 44-օրյա պատերազմի հետևանքով հաշմանդամություն ձեռք բերած, Շիրակի մարզում բնակվող զինվորների սոցիալ-տնտեսական վերաինտեգրմանը՝ աշխատանքի և աշխատելու մոտիվացիան խթանելու միջոցով:

2.

Ծրագրի բարեգործական որակման նպատակը

Օրենքով սահմանված կարգով օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի և այլ պարտադիր վճարների գծով արտոնություններից:

3.

Բարեգործը

«ԻՄ ՔԱՅԼԸ» բարեգործական հիմնադրամ՝ (Հայաստանի Հանրապետություն, 0010 քաղ. Երևան, Տերյան 1/1, բն․ 5, ՀՎՀՀ՝ 01282864):

4.

Ծրագիրը կատարողը

«ԻՄ ՔԱՅԼԸ» բարեգործական հիմնադրամ՝ (Հայաստանի Հանրապետություն, 0010 քաղ. Երևան, Տերյան 1/1, բն․ 5, ՀՎՀՀ՝ 01282864):

5.

Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը

Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզ, բնագավառ՝ սոցիալական

6.

Ծրագրի բյուջեն

39,020,872 դրամ

7.

Բարեգործություն ստացողը

Շիրակի մարզում բնակվող, 44-օրյա պատերազմի հետևանքով հաշմանդամություն ձեռք բերած զինվորներ:

8.

Ծրագրի իրականացման տևողությունը

2022 թվականի մայիսի 16-ից մինչև 2023 թվականի հուլիսի 31-ը:

9.

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

1. Մասնագիտական կողմնորոշման ճամբար:

Ճամբարը նպատակ ունի բացահայտել պատերազմի մասնակիցների երազանքները, դուրս բերել նրանց գիտելիքները և հմտությունները, ինչպես նաև իրականացնել մասնագիտական կողմնորոշում: Տևողություն՝ 2022 թվականի մայիսի 16-ից մինչև 2023 թվականի հուլիսի 31-ը: Բյուջե՝ 10,930,000 դրամ:

2. Վերապատրաստման/մասնագիտացման դասընթացներ:

Դասընթացների նպատակն է զարգացնել պատերազմի մասնակիցների գիտելիքները և հմտությունները: Տևողություն՝ 2022 թվականի մայիսի 16-ից 2023 թվականի հուլիսի 31-ը:

Բյուջե՝ 6,000,000 դրամ: Դասընթացները կազմակերպելու նպատակով կներգրավվեն տարբեր մասնագետներ, ուսումնական կենտրոններ և այլ կրթական հաստատություններ:

3. Ինքնազբաղվածության խթանման միջոցառումներ:

Այն պատերազմի մասնակիցները, որոնք ցանկություն կհայտնեն հիմնել իրենց սեփական բիզնեսը և զբաղվել ձեռներեցությամբ, Հիմնադրամը նրանց կաջակցի, տրամադրելով բիզնես խորհրդատվություն և անհրաժեշտ գործիքներ/սարքավորումներ՝ սեփական գործը սկսելու համար: Այդ նպատակով կներգրավվեն փորձագետներ, ձեռք կբերվի բիզնեսն իրականացնելու համար անհրաժեշտ գույք/սարքավորում: Տևողություն՝ 2022 թվականի մայիսի 16-ից 2023 թվականի հուլիսի 31-ը: Բյուջե՝ 8,000,000 դրամ:

4. Ծառայություն մատուցողներ:

Ծրագրային գործողություններն իրականացնելու համար կներգրավվեն համապատասխան մասնագետներ: Հոգեբանական աջակցություն տրամադրելու նպատակով կներգրավվեն նաև հոգեբաններ: Տևողություն՝ 2022 թվականի մայիսի 16-ից 2023 թվականի հուլիսի 31-ը: Բյուջե՝ 14,090,872 դրամ:

10.

Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը

1. Հյուրանոցային ծառայությունների ձեռքբերում (գիշերակաց, սնունդ, աշխատանքային տարածք) – 9,000,000 դրամ.

2. Ուղևորափոխադրման ծառայությունների ձեռքբերում – 500,000 դրամ.

3. Փորձագիտական ծառայությունների ձեռքբերում (դասընթացավարություն, բիզնես խորհրդատվություն) – 3,400,000 դրամ.

4. Գրենական պիտույքների ձեռքբերում – 30,000 դրամ.

5. Վերապատրաստման դասընթացների կազմակերպման ծառայությունների ձեռքբերում – 6,000,000 դրամ.

6. Բիզնես գործունեություն իրականացնելու համար աջակցող սարքերի/գույքի ձեռքբերում (ապրանքների ներմուծում կամ ձեռքբերում տեղական շուկայից) – 6,000,000 դրամ.

7. Ծրագրային գործողություններն իրականացնելու համար ծառայությունների ձեռքբերում– 8,230,872 դրամ.

8. Հոգեբանական աջակցության ծառայությունների ձեռքբերում – 5,860,000 դրամ:

11.

Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը

Չեն նախատեսվում

12.

Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ

Ծրագրի շրջանակներում ԻՄ ՔԱՅԼԸ հիմնադրամը համագործակցում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և Շիրակի մարզպետարանի հետ:

13.

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը

Հիմնադրամի ներքին վերահսկման կանոնակարգով և ՀՀ կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի թիվ 66-ն որոշմամբ հաստատված՝ բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով հաշվետվությունների ներկայացում լիազորված մարմնին:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Հ. ՄԱԹևՈՍՅԱՆ

 

 

17.05.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ