Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 519-Ա
ՏԱԹԵՎԻԿ ՍՏԵՓԱՆՅԱՆԻՆ ԱՎՍՏՐԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանին 2022 թվականի մայիսի 22-26-ը գործուղել Ավստրիայի Հանրապետություն (Վիեննա)՝ «ՍՕՍ Մանկական Գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող «Համակարգային խնդիրների վերհանում, աջակցություն երեխաների պաշտպանության ոլորտի բարեփոխումներին Հայաստանում, Ալբանիայում, Բելառուսում, Հյուսիսային Մակեդոնիայում և Ուկրաինայում» տարածաշրջանային ծրագրի շրջանակում կազմակերպվող փորձի փոխանակման այցին մասնակցելու նպատակով:
2. Ընդունել ի գիտություն, որ Տաթևիկ Ստեփանյանի՝ Ավստրիայի Հանրապետություն (Վիեննա) գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են «ՍՕՍ Մանկական Գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի միջոցների հաշվին։
3. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Ավստրիայի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
13.05.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|