Գլխավոր տեղեկություն
Համար
N 648-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (14.05.2022-18.06.2022)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
13.05.2022
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
13.05.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
14.05.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

13 մայիսի 2022 թվականի N 648-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ՕՐԳՈՎ ՀԱՄԱՅՆՔԻՆ ԳՈՒՅՔ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածով և «Պետական գույքի կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, 4-րդ մասով և 25-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության սեփականություն հանդիսացող՝ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հաշվեկշռում հաշվառված և շահագործումից դուրս գրված, կազմաքանդված ԲՏՌ-60 (գործարանային համար՝ Բ10ՈՒՏ4855) զրահափոխադրիչը (այսուհետ` գույք)՝ 9.825.000 դրամ մնացորդային արժեքով, նվիրաբերել Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Օրգով համայնքին (այսուհետ՝ համայնք)՝ համայնքում կառուցվող հուշահամալիրի տարածքում տեղադրելու նպատակով:

2. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 10-օրյա ժամկետում ապահովել համայնքի ղեկավարի հետ`

1) նվիրաբերության պայմանագրի կնքումը՝ դրանում նախատեսելով նաև, որ պայմանագրի նոտարական գրանցման հետ կապված ծախսերը, ինչպես նաև գույքի տեղափոխումը և ուղեկցումը ենթակա են իրականացման Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության միջոցների հաշվին.

2) գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

 

Երևան

 

13.05.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ