Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 4
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (26.02.2021-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.06.13-2022.06.26 Պաշտոնական հրապարակման օրը 22.06.2022
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
29.01.2021
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ
Ստորագրման ամսաթիվ
29.01.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.02.2021

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԽՈՐՀՈՒՐԴ

               

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

              

29 հունվարի 2021 թվականի

թիվ 4

քաղ. Նուր-Սուլթան

         

ԶԱՐԳԱՑՈՂ ԵՐԿՐՆԵՐԻ ԿԱՄ ԱՌԱՎԵԼ ԹՈՒՅԼ ԶԱՐԳԱՑԱԾ ԵՐԿՐՆԵՐԻ ԾԱԳՄԱՆ ԱՅՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՑԱՆԿՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ, ՈՐՈՆՑ ՆԿԱՏՄԱՄԲ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔ ՆԵՐՄՈՒԾԵԼԻՍ ՏՐԱՄԱԴՐՎՈՒՄ ԵՆ ՍԱԿԱԳՆԱՅԻՆ ԱՌԱՆՁՆԱՇՆՈՐՀՈՒՄՆԵՐ՝ ՖՏՈՐԱՍՊԱԹԻ ՄԱՍՈՎ

              

«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 45-րդ հոդվածին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 1 հավելվածի 21-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.

1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2017 թվականի հունվարի 13-ի թիվ 8 որոշմամբ հաստատված՝ զարգացող երկրների կամ առավել թույլ զարգացած երկրների ծագման այն ապրանքների ցանկի I և II բաժիններում, որոնց նկատմամբ Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծելիս տրամադրվում են սակագնային առանձնաշնորհումներ, ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ «2529 21 000 0» ծածկագիրը փոխարինել ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ «2529 21 000 1, 2529 21 000 9» ծածկագրերով։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո։

     

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

          

Հայաստանի Հանրապետությունից՝

Բելառուսի Հանրապետությունից՝

Ղազախստանի Հանրապետությունից՝

Ղրղզստանի Հանրապետությունից՝

Ռուսաստանի Դաշնությունից՝

Մ. Գրիգորյան

Ի. Պետրիշենկո

Ա. Սմայիլով

Ա. Նովիկով

Ա. Օվերչուկ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: