Գլխավոր տեղեկություն
Համար
N 609-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (06.05.2022-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
05.05.2022
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
05.05.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
06.05.2022
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

5 մայիսի 2022 թվականի N 609-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՊԻՏԱԿ ՀԱՄԱՅՆՔԻՆ ՀՈՂԱՄԱՍ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 65-րդ հոդվածի 6-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող, Հայաստանի Հանրապետություն, Լոռու մարզ, Լուսաղբյուր համայնք, 1-ին փողոց, 22 հողամաս հասցեում գտնվող, 06-046-0020-0019 կադաստրային ծածկագրով, 0.317 հա մակերեսով, 690426 դրամ շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով բնակավայրերի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման հողամասը նվիրաբերել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակ համայնքին՝ Լուսաղբյուր գյուղում 144 տեղանոց մոդուլային մանկապարտեզ կառուցելու պայմանով:

2. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության անունից Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակ համայնքի ղեկավարի հետ կնքել հողամասի նվիրաբերության պայմանագիր և ապահովել հողամասի հանձնում-ընդունումը, պայմանագրում սահմանելով, որ՝

1) համայնքը պարտավորվում է հողամասն օգտագործել բացառապես 144 տեղանոց մոդուլային մանկապարտեզի կառուցման նպատակով.

2) նվիրաբերության պայմանի խախտման դեպքում՝ նվիրաբերությունը կհամարվի վերացված, և Հայաստանի Հանրապետության կառավարության պահանջով Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակ համայնքը պարտավոր է Հայաստանի Հանրապետությանը վերադարձնել նվիրաբերված գույքը՝ դրա վրա կատարված անբաժանելի բարելավումների հետ միասին՝ առանց դրանց արժեքի հատուցման պահանջի.

3) պայմանագրից բխող նոտարական վավերացման և իրավունքների պետական գրանցման հետ կապված ծախսերը ենթակա են վճարման՝ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակ համայնքի միջոցների հաշվին:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

 

Երևան

 

05.05.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ