ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
12 հունվարի 2021 թվականի |
թիվ 4 |
քաղ. Մոսկվա |
ՈՒՂԵՎՈՐԱՅԻՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ՈՒ ՁԵՎԱՉԱՓԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 105-րդ հոդվածի 5-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2020 թվականի մայիսի 12-ի թիվ 63 որոշմամբ հաստատված՝ ուղևորային մաքսային հայտարարագրի կառուցվածքի ու ձևաչափի մեջ կատարել փոփոխություններ՝ հավելվածի համաձայն։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ |
Մ. Մյասնիկովիչ |
ՀԱՎԵԼՎԱԾ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2021 թվականի հունվարի 12-ի թիվ 4 որոշման |
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ուղևորային մաքսային հայտարարագրի կառուցվածքի ու ձևաչափի մեջ կատարվող
10-րդ աղյուսակում՝
ա) 9.1.3.1.5 դիրքը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«*.1.5. Զտաքաշ զանգվածը |
4-րդ վանդակ |
Օ |
1 |
եթե «Զտաքաշ զանգվածը (csdo:UnifiedNetMass Measure)» վավերապայմանը լրացված է, ապա «Զտաքաշ զանգվածը (csdo: UnifiedNetMassMeasure)» վավերապայմանը պետք է պարունակի ապրանքի զանգվածի արժեքը կիլոգրամներով՝ հաշվի առնելով փաստացի տեղափոխվող առաջնային փաթեթվածքը, եթե «Ապրանքի քանակը (cacdo: Goods MeasureDetails)» վավերապայմանը չի լրացվել, ապա «Զտաքաշ զանգվածը (csdo:UnifiedNetMassMeasure)» վավերապայմանը պետք է լրացված լինի». | |
1 | |||||
բ) 9.1.3.1.6 դիրքը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝ | |||||
«*.1.6. Ապրանքի քանակը |
4-րդ վանդակ |
Օ |
1 |
եթե «Զտաքաշ զանգվածը (csdo:UnifiedNetMass Measure)» վավերապայմանը չի լրացվել, ապա «Ապրանքի քանակը (cacdo:GoodsMeasureDetails)» վավերապայմանը պետք է լրացված լինի». | |
գ) 9.1.3.1.11 դիրքը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝ | |||||
«*.1.11. Արժեքը |
4-րդ վանդակ |
М |
1 |
«Արժեքը (casdo:CAValueAmount)» վավերապայմանը պետք է պարունակի ապրանքի գնի արժեքը՝ անդամ պետության արժույթով, եվրոյով կամ ԱՄՆ դոլարով». | |
դ) 9.1.3.2 դիրքը, 9.1.3.2 դիրքի «ա» և «բ» ենթակետերը, 9.1.3.3 և 9.1.3.3.1 դիրքերը, 9.1.3.3.1 դիրքի «ա» և «բ» ենթակետերը, 9.1.3.3.2 և 9.1.3.4 դիրքերն ու 9.1.3.4 դիրքի «ա» և «բ» ենթակետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝ | |||||
«*.2. Ընդհանուր զտաքաշ զանգվածը |
- В | ||||
ա) չափման միավորը |
- В | ||||
բ) տեղեկագրքի (դասակարգչի) նույնականացուցիչը |
- В | ||||
*.3. Ապրանքի քանակը |
- В | ||||
*.3.1. Ապրանքի քանակը՝ չափման միավորի նշմամբ |
- B | ||||
ա) չափման միավորը |
- B | ||||
բ) տեղեկագրքի (դասակարգչի) նույնականացուցիչը |
- B | ||||
*.3.2. Չափման միավորի պայմանական նշագիրը |
- B | ||||
*.4. Հանրագումարը (ընդհանուր գումարը) |
- B | ||||
ա) արժույթի ծածկագիրը |
- B | ||||
բ) տեղեկագրքի (դասակարգչի) նույնականացուցիչը |
- В». |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|