21.01.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
21 հունվարի 2021 թվականի N 65-Ն
ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆ ՏԵՂԱՓՈԽՎԱԾ (ԴԻՄԱԾ) ՊԱՑԻԵՆՏԻ ԿԱՄ ԴԻԱԿԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՂՈՐԴՈՒՄ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասի 13-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել բժշկական հաստատություն տեղափոխված (դիմած) պացիենտի կամ դիակի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության ոստիկանություն հաղորդում ներկայացնելու կարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2021 թվականի ապրիլի 1-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
22.01.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ կառավարության 2021 թվականի հունվարի 21-ի N 65-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆ ՏԵՂԱՓՈԽՎԱԾ (ԴԻՄԱԾ) ՊԱՑԻԵՆՏԻ ԿԱՄ ԴԻԱԿԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՂՈՐԴՈՒՄ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով կարգավորվում են բժշկական հաստատություն տեղափոխված պացիենտի, ինչպես նաև դիակի վերաբերյալ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից Հայաստանի Հանրապետության ոստիկանություն հաղորդում ներկայացնելու հետ կապված հարաբերությունները։
2. Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողները (այսուհետ` բժշկական հաստատություն) պարտավոր են սույն կարգի համաձայն բժշկական հաստատություն տեղափոխված (դիմած) պացիենտի (ինչպես նաև դիակի) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը հաղորդում ներկայացնել «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասի 13-րդ կետով նախատեսված դեպքերում:
3. Պացիենտի` բժշկական հաստատությունում թողնված հագուստը և անձնական իրերը պահպանվում և վարույթն իրականացնող մարմնի պահանջով տրամադրվում են վերջինիս:
4. «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասի 13-րդ կետով նախատեսված դեպքերի համար բժշկական հաստատությունում վարվում է էլեկտրոնային գրանցամատյան՝ համաձայն ձևի (այսուհետ` գրանցամատյան), որտեղ հաղորդում ներկայացնելուց հետո մեկօրյա ժամկետում լրացվում է անհրաժեշտ տեղեկատվությունը:
(4-րդ կետը խմբ. 02.06.22 N 805-Ն)
2. ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆ ՏԵՂԱՓՈԽՎԱԾ (ԴԻՄԱԾ) ՊԱՑԻԵՆՏԻ ԿԱՄ ԴԻԱԿԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՂՈՐԴՈՒՄ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ
5. «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասի 13-րդ կետով նախատեսված դեպքերում բժշկական հաստատությունները հաղորդում են ներկայացնում իրենց գտնվելու վայրի վարչական շրջանի ոստիկանության տարածքային բաժնի հերթապահ մաս կամ Հայաստանի Հանրապետության ոստիկանություն՝ 1 02 հեռախոսահամարով:
6. Բժշկական հաստատության ղեկավարը կազմակերպում է հաղորդում տալու գործընթացը և նշանակում անձ, որը պատասխանատու է լինելու Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը ժամանակին հաղորդում ներկայացնելու համար:
7. Պացիենտի` բժշկական հաստատություն տեղափոխվելու (դիմելու) պահից մեկ ժամվա ընթացքում պատասխանատուն հեռախոսազանգի միջոցով տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը, իսկ ակնհայտ բռնի, հակաօրինական գործողության հետևանքով առաջացած վնասվածքով պացիենտի, ինչպես նաև դիակ տեղափոխելու դեպքում՝ անհապաղ:
8. Հաղորդումը պետք է պարունակի`
1) պացիենտի վերաբերյալ հետևյալ տեղեկատվությունը՝
ա. գրանցամատյանի հերթական համարը,
բ. անունը, ազգանունը, հայրանունը, ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը, հեռախոսահամարը (եթե այն հայտնի է բժշկական հաստատություն դիմելու կամ տեղափոխվելու պահին),
գ. հաշվառման վայրը կամ մշտական բնակության վայրը (եթե այն հայտնի է բժշկական հաստատություն դիմելու կամ տեղափոխվելու պահին),
դ. բժշկական հաստատություն տեղափոխվելու (դիմելու) օրը, ժամը,
ե. պացիենտի առողջական վիճակի վերաբերյալ տեղեկություններ, դրա հնարավոր պատճառները, առողջական վիճակի ծանրության աստիճանը.
2) դիակի դեպքում` հետևյալ տեղեկատվությունը՝
ա. գրանցամատյանի հերթական համարը,
բ. բժշկական հաստատություն տեղափոխելու օրը, ժամը,
գ. դիակը տեղափոխած անձի (անձանց) և տրանսպորտային միջոցի վերաբերյալ տվյալները (հայտնի լինելու դեպքում):
Հայաստանի Հանրապետության |
Ա. ԹՈՐՈՍՅԱՆ |
Ձև
ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆ
ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆ ՏԵՂԱՓՈԽՎԱԾ (ԴԻՄԱԾ) ՊԱՑԻԵՆՏԻ ԿԱՄ ԴԻԱԿԻ
(վերնագիրը խմբ. 02.06.22 N 805-Ն)
Հերթական համար |
Պացիենտի` բժշկական հաստատություն տեղափոխման(դիմելու) օրը, ժամը |
Պացիենտի անունը, ազգանունը, հայրանունը (եթե այն հայտնի է բժշկական հաստա-տություն դիմելու կամ տեղափոխվելու պահին) |
Պացիենտի ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը (եթե այն հայտնի է բժշկական հաստատություն դիմելու կամ տեղափոխվելու պահին) |
Պացիենտի հաշվառման վայրը կամ մշտական բնակության վայրը, հեռախոսա-համարը (եթե այն հայտնի է բժշկական հաստա-տություն դիմելու կամ տեղափոխվելու պահին) |
Պացիենտի առողջական վիճակի վերաբերյալ տեղեկություններ, հնարավոր պատճառները, առողջական վիճակի ծանրության աստիճանը |
Բռնի կամ հակաօրի-նական գործողու-թյունների կասկածի դեպքում` վերջինիս մասին վկայող նշանների վերաբերյալ |
Դիակի տեղա-փոխման օրը, ժամը |
Հաղորդում ներկայացնող բուժաշ-խատողի անունը, ազգանունը, հայրանունը |
Հաղորդումն ընդունող ՀՀ ոստիկա-նության աշխատակցի անունը, ազգանունը, հայրանունը, պաշտոնը |
Հաղորդումը ներկայացնելու օրը և ժամը |
Բռնի կամ հակաօրինական գործողությունների դեպքի վայրը, վնասվածք ստանալու հանգամանքների վերաբերյալ տեղեկությունները (հայտնի լինելու դեպքում) |
Պացիենտին կամ դիակը բժշկական հաստատություն տեղափոխած անձի (անձանց) և տրանսպորտային միջոցի վերաբերյալ տվյալները (հայտնի լինելու դեպքում) |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
(ձևը խմբ. 02.06.22 N 805-Ն)
(հավելվածը խմբ. 02.06.22 N 805-Ն)
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունվարի 2021 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
02.06.2022, N 805-Ն | 13.06.2022, N 65-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|