ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
19 հունվարի 2021 թվականի |
թիվ 6 |
քաղ. Մոսկվա |
ԱՇԽԱՐՀԻ ԵՐԿՐՆԵՐԻ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆՆԵՐԻ ՏԵՂԵԿԱԳՐՔԻ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տեղեկատվականհաղորդակցական տեխնոլոգիաների եւ տեղեկատվական փոխգործակցության մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 24-ի պայմանագրի թիվ 3 հավելված) 4-րդ եւ 7-րդ կետերին համապատասխան եւ ղեկավարվելով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի՝ 2015 թվականի նոյեմբերի 17-ի թիվ 155 որոշմամբ հաստատված՝ «Եվրասիական տնտեսական միության նորմատիվ տեղեկատվական տեղեկությունների միասնական համակարգի մասին» հիմնադրույթով՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Հաստատել կից ներկայացվող՝ աշխարհի երկրների օդանավակայանների տեղեկագիրքը (այսուհետ՝ տեղեկագիրք)։
2. Տեղեկագիրքը ներառել Եվրասիական տնտեսական միության նորմատիվ տեղեկատվական տեղեկությունների միասնական համակարգի ռեսուրսների կազմում։
3. Սահմանել, որ՝
տեղեկագիրքը կիրառվում է սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից.
տեղեկագրքի ծածկագրային նշագրերի օգտագործումը պարտադիր է Եվրասիական տնտեսական միության շրջանակներում մաքսային կարգավորման ոլորտի ընդհանուր գործընթացներն իրականացնելիս, եթե ընդհանուր գործընթացի շրջանակներում տեղեկատվական փոխգործակցությունը կանոնակարգող տեխնոլոգիական փաստաթղթերով նախատեսված է օդանավակայանի ծածկագիրը նշելու անհրաժեշտությունը՝ տեղեկագրքին համապատասխան.
տեղեկագրքի ծածկագրային նշագրերի օգտագործումը պարտադիր է էլեկտրոնային մաքսային փաստաթղթերը լրացնելիս, եթե այդ փաստաթղթերը լրացնելու կարգերով նախատեսված է օդանավակայանի ծածկագիրը նշելու անհրաժեշտությունը՝ տեղեկագրքին համապատասխան։
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 90 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ |
Մ. Մյասնիկովիչ |
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի՝ 2021 թվականի հունվարի 19-ի թիվ 6 որոշմամբ |
ՏԵՂԵԿԱԳԻՐՔ
աշխարհի երկրների օդանավակայանների
I. Տեղեկագրքի անձնագիրը
Համարը՝ ը/կ |
Տարրի նշագիրը |
Նկարագրությունը |
1 |
2 |
3 |
1 |
Ծածկագիրը |
034 |
2 |
Տիպը |
1՝ տեղեկագիրք |
3 |
Անվանումը |
աշխարհի երկրների օդանավակայանների տեղեկագիրք |
4 |
Հապավումը |
ՕՏ |
5 |
Նշագիրը |
ՄՏ 034-20 (խմբ. 1) |
6 |
Տեղեկագրքի (դասակարգչի) ընդունման (հաստատման) մասին ակտի վավերապայմանները |
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի՝ 2021 թվականի հունվարի 19-ի թիվ 6 որոշում |
7 |
Տեղեկագիրքը (դասակարգիչը) գործողության մեջ դնելու (կիրառումն սկսելու) ամսաթիվը |
22 ապրիլի 2021 թվական |
8 |
Տեղեկագրքի (դասակարգչի) կիրառումը դադարեցնելու մասին ակտի վավերապայմանները |
- |
9 |
Տեղեկագրքի (դասակարգչի) կիրառման ավարտի ամսաթիվը |
- |
10 |
Օպերատորը (օպերատորները) |
Եվրասիական տնտեսական հանձնաժողով |
11 |
Նշանակությունը |
տեղեկագիրքը նախատեսված է աշխարհի երկրների օդանավակայանների մասին տեղեկությունները ծածկագրելու եւ համակարգելու համար |
12 |
Անոտացիան (կիրառության ոլորտը) |
տեղեկագրքից տեղեկություններն օգտագործվում են Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ապրանքների ներմուծման եւ Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից ապրանքների արտահանման ժամանակ արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների եւ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների լիազորված մարմինների միջեւ տեղեկատվության փոխանակման ժամանակ օդանավակայանների մասին տեղեկությունները ներկայացնելու համար։ |
13 |
Առանցքային բառերը |
օդանավակայան, արտաքին առեւտուր |
14 |
Այն ոլորտը, որտեղ իրականացվում են Եվրասիական տնտեսական միության մարմինների լիազորությունները |
մաքսային վարչարարություն |
15 |
Միջազգային (միջպետական, տարածաշրջանային) դասակարգման կիրառումը |
1՝ տեղեկագիրքը ներդաշնակեցված է «United Nations Code for Trade and Transport Locations»-ի (այսուհետ՝ ՄԱԿ-ի LOCODE) հետ |
16 |
Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների պետական տեղեկագրքերի (դասակարգիչների) առկայությունը |
2՝ տեղեկագիրքը չունի նմանօրինակներ Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններում |
17 |
Համակարգման(դասակարգման) մեթոդը |
1՝ համակարգման հաջորդական մեթոդ |
18 |
Վարման մեթոդիկան |
1՝ վարման կենտրոնացված ընթացակարգ։ Տեղեկագրքի վարումն իրականացվում է աշխարհի երկրների օդանավակայանների տեղեկագրքի վարման եւ կիրառման կարգին համապատասխան՝ հավելվածի համաձայն |
19 |
Կառուցվածքը |
տեղեկագրքի կառուցվածքի վերաբերյալ տեղեկատվությունը (տեղեկագրքի տողերի կազմը, դրանց արժեքների տիրույթները եւ ձեւավորման կանոնները) ներկայացված է սույն տեղեկագրքի II բաժնում |
20 |
Տվյալների գաղտնիության աստիճանը |
տեղեկագրքի տեղեկությունները դասվում են բաց հասանելիությամբ տեղեկատվությանը |
21 |
Վերանայման սահմանված պարբերականությունը |
վստահված աղբյուրի (ՄԱԿ-ի LOCODE) թարմացման հաճախությանը համապատասխան |
22 |
Փոփոխությունները |
- |
23 |
Հղումը տեղեկագրքից (դասակարգչից) մանրամասնեցված տեղեկություններին |
տեղեկագրքից մանրամասնեցված տեղեկությունները հրապարակվում են Եվրասիական տնտեսական միության տեղեկատվական պորտալում |
24 |
Տեղեկագրքից (դասակարգչից) տեղեկությունները ներկայացնելու եղանակը |
հրապարակում Եվրասիական տնտեսական միության տեղեկատվական պորտալում |
II. Տեղեկագրքի կառուցվածքի նկարագրությունը
1. Սույն բաժնով սահմանվում են տեղեկագրքի կառուցվածքն ու վավերապայմանների կազմը, այդ թվում՝ վավերապայմանների արժեքների տիրույթները եւ դրանց ձեւավորման կանոնները։
2. Տեղեկագրքի կառուցվածքը եւ վավերապայմանների կազմը ներկայացված են աղյուսակում, որում ձեւավորվում են հետեւյալ դաշտերը (սյունակները)՝
վավերապայմանի արժեքի տիրույթ՝ վավերապայմանի իմաստը (իմաստաբանությունը) պարզաբանող տեքստը.
վավերապայմանի արժեքի ձեւավորման կանոններ՝ վավերապայմանի նշանակությունը հստակեցնող եւ դրա ձեւավորման (լրացման) կանոնները սահմանող տեքստը կամ վավերապայմանի հնարավոր արժեքների բառային նկարագրությունը.
բազմ.՝ վավերապայմանի բազմաքանակությունը (վավերապայմանի պարտադիր (կամընտրական) լինելը եւ հնարավոր կրկնությունների քանակը):
3. Փոխանցվող տվյալների վավերապայմանների բազմաքանակությունը նշելու համար օգտագործվում են հետեւյալ նշագրերը՝
1՝ վավերապայմանը պարտադիր է, կրկնություններ չեն թույլատրվում.
n՝ վավերապայմանը պարտադիր է, պետք է կրկնվի n անգամ (n > 1).
1..*՝ վավերապայմանը պարտադիր է, կարող է կրկնվել առանց սահմանափակումների.
n..*՝ վավերապայմանը պարտադիր է, պետք է կրկնվի ոչ պակաս, քան n անգամ (n > 1).
n..m՝ վավերապայմանը պարտադիր է, պետք է կրկնվի ոչ պակաս, քան n անգամ, եւ ոչ ավելի, քան m անգամ (n > 1, m > n).
0..1՝ վավերապայմանը կամընտրական է, կրկնություններ չեն թույլատրվում.
0..*՝ վավերապայմանը կամընտրական է, կարող է կրկնվել առանց սահմանափակումների.
0..m՝ վավերապայմանը կամընտրական է, կարող է կրկնվել ոչ ավելի, քան m անգամ (m > 1):
Աղյուսակ
Տեղեկագրքի կառուցվածքը եւ վավերապայմանների կազմը
Վավերապայմանի անվանումը |
Վավերապայմանի արժեքի տիրույթը |
Վավերապայմանի արժեքի ձեւավորման կանոնները |
Բազմ. |
1. Արտաքին առեւտրին առնչվող օդանավակայանների մասին տեղեկությունները |
որոշվում են ներդրված վավերապայմանների արժեքների տիրույթներով |
որոշվում են ներդրված վավերապայմանների ձեւավորման կանոններով |
1..* |
1.1. Երկրի ծածկագիրը |
պայմանանշանների տողը՝ հետեւյալ ձեւանմուշին համապատասխան՝ |
ձեւավորվում է ISO 3166-1 ստանդարտին համապատասխան (բացառությամբ XZ ծածկագրի (միջազգային ջրերում կամ միջազգային համագործակցության գոտիներում կետերը՝ «installations in international waters or international cooperation zones»)) |
1 |
1.2. Երկրի անվանումը |
պայմանանշանների տողը։ Նվազագույն երկարությունը՝ 1։ Առավելագույն երկարությունը՝ 150 |
պարունակում է երկրի (տարածքի) անվանումն անգլերենով |
1 |
1.3. Օդանավակայանի մասին տեղեկությունները |
որոշվում են ներդրված վավերապայմանների արժեքների տիրույթներով |
որոշվում են ներդրված վավերապայմանների ձեւավորման կանոններով |
1 |
1.3.1. Օդանավակայանի ծածկագիրը |
պայմանանշանների տողը՝ հետեւյալ ձեւանմուշին համապատասխան՝ [А-2]{2}[А-2,2-9]{3} |
պարունակում է արտաքին առեւտրին առնչվող օդանավակայանի այն ծածկագրային նշագիրը, որում առաջին 2 պայմանանշանները նշանակում են երկրի ծածկագիրը՝ ISO 3166-1 ստանդարտին համապատասխան (բացառությամբ XZ ծածկագրի (միջազգային ջրերում կամ միջազգային համագործակցության գոտիներում կետերը՝ «installations in international waters or international cooperation zones»)). 3-5-րդ պայմանանշանները՝ առաջին 2 պայմանանշաններով սահմանված երկրի (տարածքի) սահմաններում կետի նշագիրը |
1 |
1.3.2. Օդանավակայանի անվանումը |
պայմանանշանների տողը։ Նվազագույն երկարությունը՝ 1։ Առավելագույն երկարությունը՝ 500 |
պարունակում է օդանավակայանի անվանումը՝ գրված լատինական այբուբենի տառերով |
1 |
1.3.4. Օդանավակայանի այլընտրանքային (հնացած) անվանումները |
պայմանանշանների տողը։ Նվազագույն երկարությունը՝ 1։ Առավելագույն երկարությունը՝ 500 |
պարունակում է օդանավակայանի՝ հիմնականի այլընտրանք կամ հնացած համարվող անվանումները (օդանավակայանի վերանվանման արդյունքում) |
0..1 |
1.3.5. Օդանավակայանի կարգավիճակը |
պայմանանշանների տողը՝ հետեւյալ ձեւանմուշին համապատասխան՝ [А-Z]{2} |
պարունակում է այն հիմքի ծածկագրային նշագիրը, որի հիման վրա օդանավակայանը ներառվել է ՄԱԿ-ի LOCODE-ի կազմում։ Կարող է ընդունել հետեւյալ արժեքները. AA՝ հաստատվել է ազգային կառավարական իրավասու մարմնի կողմից. AC՝ հաստատվել է մաքսային մարմնի կողմից. AF՝ հաստատվել է առեւտրի ընթացակարգերի պարզեցման հարցերով ազգային մարմնի կողմից. AI՝ միջազգային կազմակերպության (ՕՏՄԸ կամ ԼԱԿՏՀ) կողմից ընդունված ծածկագրային նշագիրը. AM՝ հաստատվել է ՄԱԿ-ի LOCODE-ի վարման գործակալության կողմից. AS՝ հաստատվել է ստանդարտացման ազգային մարմնի կողմից. AQ՝ օդանավակայանի ծածկագիրը հաստատվել է, գործառույթներն ստուգված չեն. RL՝ ճանաչված օդանավակայան (օդանավակայանի առկայությունը եւ անվանման ներկայացումը հաստատված է ըստ պաշտոնապես ընտրված աշխարհագրական տեղեկագրքի կամ այլ աղբյուրի ստուգմամբ). RN՝ հարցում՝ երկրի տարածքում օդանավակայանների առնչությամբ վստահելի ազգային աղբյուրներից. RQ՝ հարցումը քննարկման փուլում է. QQ՝ սկզբնական գրառումը՝ առանց հետագա ստուգման. UR՝ օդանավակայանն ընդգրկվել է օգտվողների հարցման հիման վրա, պաշտոնապես հաստատված չէ. XX՝ օդանավակայանը հանվելու է ՄԱԿ-ի LOCODE-ի հաջորդ թողարկումից |
1 |
1.3.6. ՕՏՄԸ-ի՝ օդանավակայանի ծածկագիրը |
պայմանանշանների տողը՝ հետեւյալ ձեւանմուշին համապատասխան՝ [А-2]{3} |
պարունակում է օդանավակայանի ծածկագրային նշագիրը՝ օդային տրանսպորտի միջազգային ընկերակցության օդանավակայանների տեղեկագրքին համապատասխան |
1 |
1.3.7. Օդանավակայանի աշխարհագրական կոորդինատները |
որոշվում է ներդրված վավերապայմանների արժեքների տիրույթներով |
որոշվում է ներդրված վավերապայմանների ձեւավորման կանոններով |
0..1 |
1.3.7.1. Աշխարհագրական լայնությունը |
աշխարհագրական լայնության նշագիրը՝ հետեւյալ ձեւանմուշին համապատասխան՝ [0-9]{4}[N8]{1} |
պարունակում է օդանավակայանի աշխարհագրական կոորդինատների նշագիրը, որտեղ առաջին 2 թվանշաններն աստիճաններն են, երկրորդ 2 թվանշանները՝ րոպեները, N-ը՝ հյուսիսային լայնությունը, Б-ն՝ հարավային լայնությունը |
1 |
1.3.7.2. Աշխարհագրական երկայնությունը |
աշխարհագրական երկայնության նշագիրը՝ հետեւյալ ձեւանմուշին համապատասխան՝ [0-9]{5}[Е\Y]{1} |
պարունակում է օդանավակայանի աշխարհագրական կոորդինատների նշագիրը, որտեղ առաջին 3 թվանշաններն աստիճաններն են, երկրորդ 2 թվանշանները՝ րոպեները, Е-ն՝ արեւելյան երկայնությունը, W-ն՝ արեւմտյան երկայնությունը |
1 |
1.3.8. Տեղեկագրքի գրառման մեջ փոփոխությունների բնույթը |
պայմանանշանների տողը։ Երկարությունը՝ 1 |
պարունակում է տեղեկագրքի գրառման մեջ պլանավորվող կամ կատարված փոփոխությունների բնույթը որոշող նշագիրը, ինչպես նաեւ տեղեկագրքի գրառման հատկանիշները։ Կարող է ընդունել հետեւյալ արժեքները` «X»՝ գրառումը հանվելու է ՄԱԿ-ի LOCODE-ի հաջորդ թողարկման մեջ. «#»՝ փոփոխություններն օդանավակայանի անվանման մեջ. «¦»՝ փոփոխությունները գրառման մեջ՝ բացառությամբ օդանավակայանի անվանման մեջ փոփոխությունների. «+»՝ գրառումն ավելացվել է ՄԱԿ-ի LOCODE-ի ընթացիկ թողարկման մեջ |
0..1 |
1.4. Տեղեկագրքի գրառման մասին տեղեկությունները |
որոշվում են ներդրված վավերապայմանների արժեքների տիրույթներով |
որոշվում են ներդրված վավերապայմանների ձեւավորման կանոններով |
1 |
1.4.1. Գործողության մեկնարկի ամսաթիվը |
ամսաթիվը՝ ԳՕՍՏ ԻՍՕ 8601-2001-ին համապատասխան՝ YYYY-MM-DD ձեւաչափով |
համապատասխանում է տեղեկագրքի մեջ գրառումը ներառելու ամսաթվին |
1 |
1.4.2. Գործողության ավարտի ամսաթիվը |
ամսաթիվը՝ ԳՕՍՏ ԻՍՕ 8601-2001-ին համապատասխան՝ YYYY-MM-DD ձեւաչափով |
համապատասխանում է գրառումը տեղեկագրքից հանելու ամսաթվին |
0..1 |
ՀԱՎԵԼՎԱԾ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի՝ 2021 թվականի հունվարի 19-ի թիվ 6 որոշմամբ հաստատված՝ աշխարհի երկրների օդանավակայանների տեղեկագրքի |
ԿԱՐԳ
աշխարհի երկրների օդանավակայանների տեղեկագրքի վարման եւ կիրառման
I. Ընդհանուր դրույթներ
1. Սույն կարգը մշակվել է Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ Միություն) իրավունքի մաս կազմող հետեւյալ ակտերին համապատասխան՝
«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագիր (այսուհետ՝ Միության մասին պայմանագիր).
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի՝ 2015 թվականի նոյեմբերի 17-ի «Եվրասիական տնտեսական միության նորմատիվ տեղեկատվական տեղեկությունների միասնական համակարգի մասին» թիվ 155 որոշում.
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի՝ 2017 թվականի սեպտեմբերի 19-ի «Եվրասիական տնտեսական միության նորմատիվ տեղեկատվական տեղեկությունների միասնական համակարգի ռեսուրսների կազմի մեջ մտնող տեղեկագրքերի եւ դասակարգիչների մշակման, վարման ու կիրառման մեթոդաբանությունը հաստատելու մասին» թիվ 121 որոշում:
II. Կիրառության ոլորտը
2. Սույն կարգով սահմանվում են աշխարհի երկրների օդանավակայանների տեղեկագրքի վարման եւ կիրառման կանոնները (այսուհետ համապատասխանաբար՝ օդանավակայաններ, տեղեկագիրք)։
3. Սույն կարգը կիրառվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) կողմից՝ Միության անդամ պետությունների լիազորված մարմինների կողմից տեղեկագիրքը ձեւավորելու եւ վարելու ժամանակ, ինչպես նաեւ իրենց գործունեության մեջ օդանավակայանների մասին տեղեկությունները եւ ՄԱԿ-ի LOCODE-ի կազմից դրանց ծածկագրային նշագրերն օգտագործող արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների, իրավաբանական կամ ֆիզիկական անձանց կողմից։
III. Հիմնական հասկացությունները
4. Սույն կարգի նպատակներով օգտագործվում են հասկացություններ, որոնք ունեն հետեւյալ իմաստը՝
ՄԱԿ-ի LOCODE՝ Միավորված ազգերի կազմակերպության նավահանգիստների եւ այլ կետերի միջազգային դասակարգիչ.
տեղեկագրքից օգտվողներ՝ իրենց գործունեության մեջ օդանավակայանների մասին տեղեկությունները եւ ՄԱԿ-ի LOCODE-ից օդանավակայանների ծածկագրային նշագրերն օգտագործող՝ Միության անդամ պետությունների լիազորված մարմինները, ինչպես նաեւ արտաքին տնտեսական գործունեության մասնակիցները, իրավաբանական կամ ֆիզիկական անձինք։
Սույն կարգում օգտագործվող մյուս հասկացությունները կիրառվում են Միության մասին պայմանագրով եւ Միության մարմինների՝ Միության նորմատիվ տեղեկատվական տեղեկությունների միասնական համակարգի ձեւավորման եւ զարգացման հարցերին առնչվող ակտերով սահմանված իմաստներով:
IV. Տեղեկագրքի ձեւավորման, վարման եւ կիրառման սկզբունքները
5. Տեղեկագրքի ձեւավորումը եւ վարումն իրականացվում են աշխարհի երկրների օդանավակայանների մասին տեղեկությունները ծածկագրելու եւ համակարգելու նպատակով։
6. Տեղեկագիրքը կիրառվում է էլեկտրոնային փաստաթղթերում (էլեկտրոնային տեսքով փաստաթղթերում)՝ ձեւայնացված տեսքով օդանավակայանների մասին տեղեկությունները ձեւավորելու համար՝ դրանք այնպիսի էլեկտրոնային փաստաթղթի տեսքով (էլեկտրոնային տեսքով փաստաթղթի) ավտոմատացված կերպով մշակելու հնարավորությունն ապահովելու նպատակով, այդ թվում՝ օդային տրանսպորտով Միության մաքսային տարածք ներմուծման համար նախատեսած ապրանքների մասին նախնական տեղեկատվություն տրամադրելու շրջանակներում, որի կառուցվածքը հաստատված է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի՝ 2018 թվականի նոյեմբերի 28-ի «Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք օդային տրանսպորտով ներմուծման համար նախատեսված ապրանքների մասին նախնական տեղեկատվության կառուցվածքի եւ ձեւաչափի մասին» թիվ 192 որոշմամբ։
7. Համակարգման օբյեկտներն են օդանավակայանները։
8. Տեղեկագրքի օպերատորն է տեղեկագրքի ձեւավորումը եւ վարումն իրականացնող Հանձնաժողովը։
9. Տեղեկագրքի ձեւավորման համար որպես տեղեկությունների վստահված աղբյուր է օգտագործվում ՄԱԿ-ի LOCODE-ը, տեղեկագրքի ներդաշնակեցումն իրականացվում է ՄԱԿ-ի LOCODE-ի թարմացման հաճախությանը համապատասխան։
10. Տեղեկագրքի համակարգման օբյեկտների ծածկագրման կառուցվածքը եւ համակարգը վստահված աղբյուրի նկատմամբ մնում են անփոփոխ։
11. Համակարգման օբյեկտների ծածկագրման նպատակների համար կիրառվում է 5-նիշ ծածկագիր, որը հետեւյալ կառուցվածքն ունի՝
XXYYY, որտեղ
՝XX-ը երկրի տառային ծածկագիրն է՝ ԻՍՕ 3166-1 ստանդարտի համաձայն (բացառություն է կազմում XZ ծածկագիրը, որը ՄԱԿ-ի LOCODE-ում տրվում է միջազգային ջրերում կամ միջազգային համագործակցության գոտիներում տեղակայված կետերին՝ «installations in international waters or international cooperation zones»).
YYY-ը երկրի սահմաններում օդանավակայանի այն տառաթվային ծածկագիրն է, որը նշվում է լատինական այբուբենի մեծատառերով եւ արաբական թվերով։
V. Տեղեկագրքի վարումը
1. Տեղեկագրքի սկզբնական լրացումը
13. Տեղեկագրքի սկզբնական լրացման համար հիմք է Հանձնաժողովի կոլեգիայի որոշմամբ տեղեկագրքի հաստատումը։
14. Տեղեկագրքի սկզբնական լրացումը կատարվում է մեկ անգամ՝ մինչեւ տեղեկագիրքը հաստատող՝ Հանձնաժողովի կոլեգիայի որոշումն ուժի մեջ մտնելը։
15. Տեղեկագրքի օպերատորը պատճենում է ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի պաշտոնական կայքում (http://www.unece.org/cefact/codesfortrade/codes_index.html) զետեղված ՄԱԿ-ի LOCODE-ից օդանավակայանների մասին տեղեկությունները եւ ձեւավորում տեղեկագրքի սկզբնական լրացման համար տեղեկություններով ֆայլ։ Օդանավակայանների մասին տեղեկությունների պատճենումը կատարվում է ըստ «4» հատկանիշի, որը նշված է ՄԱԿ-ի LOCODE-ի «Function» սյունակում։ Ձեւավորվող՝ տեղեկագրքի սկզբնական լրացման համար տեղեկություններով ֆայլից հանվում են այն գրառումները, որոնք «Status» սյունակում ունեն «RR» արժեքը («հարցումը մերժվել է»), ինչպես նաեւ տարբերիչ նշանների օգտագործմամբ ձեւավորված՝ օդանավակայանների անվանումների եւ օդանավակայանների տեղակայման վարչատարածքային բաժանման միավորների ծածկագրերի մասին տեղեկություններ ու դրանց ծանոթագրություններ պարունակող սյունակները։
16. Տեղեկագրքի սկզբնական լրացման համար տեղեկություններով ֆայլը ձեւավորելիս լրացուցիչ կերպով պահպանվում են հետեւյալ կանոնները՝
ա) եթե ՄԱԿ-ի LOCODE-ի սահմանված գրառման համար «IАТА» սյունակում արժեքը նշված չէ, ապա տեղեկագրքի սկզբնական լրացման համար տեղեկություններով ֆայլում համապատասխան գրառման համար ՕՏՄԸ-ի օդանավակայանի ծածկագիրը սահմանվում է ՄԱԿ-ի LOCODE-ի նշված գրառման համար «Location» սյունակում նշված արժեքին հավասար.
բ) եթե ՄԱԿ-ի LOCODE-ի սահմանված գրառման համար «IАТА» սյունակում արժեքը նշված է, ապա տեղեկագրքի սկզբնական լրացման համար տեղեկություններով ֆայլում համապատասխան գրառման համար ՕՏՄԸ-ի օդանավակայանի ծածկագիրը սահմանվում է ՄԱԿ-ի LOCODE-ի նշված գրառման համար «IАТА» սյունակում նշված արժեքին հավասար։
17. Տեղեկագրքի սկզբնական լրացման համար տեղեկություններով ֆայլը ձեւավորելիս «Տեղեկագրքի գրառման մասին տեղեկությունները» վավերապայմանի կազմում «Գործողության մեկնարկի ամսաթիվը» վավերապայմանում դրվում է այն ամսաթիվը, որը նշված է ՄԱԿ-ի LOCODE-ի տեղեկություններում։
18. Տեղեկագրքի սկզբնական լրացման համար տեղեկություններով ֆայլը պետք է պարունակի տեղեկագրքի ձեւավորման պահին օդանավակայանների մասին արդիական տեղեկությունները։
19. Հանձնաժողովն ապահովում է տեղեկագրքի հրապարակումը Միության տեղեկատվական պորտալում մինչեւ տեղեկագիրքը հաստատող՝ Հանձնաժողովի կոլեգիայի որոշումն ուժի մեջ մտնելը։
2. Տեղեկագրքում փոփոխություններ կատարելը
20. Տեղեկագրքի օպերատորն ապահովում է տեղեկագրքից տեղեկություններում փոփոխությունների կատարումը՝ ՄԱԿ-ի LOCODE-ի թարմացման հաճախությանը համապատասխան։
21. Տեղեկագրքից տեղեկություններում փոփոխություններ կատարելիս տեղեկագրքի օպերատորը, ՄԱԿ-ի LOCODE-ի թարմացված եւ նախորդ խմբագրության օգտագործման հիման վրա սույն կարգի 15–17-րդ կետերում սահմանված կանոններին համապատասխան, ապահովում է տեղեկագրքում փոփոխություններ կատարելու համար տեղեկություններ պարունակող ֆայլի ձեւավորումը՝ հաշվի առնելով սույն կարգի 22–30-րդ կետերում սահմանված լրացուցիչ պահանջները եւ կանոնները։
22. Տեղեկագրքում փոփոխություններ կատարելու համար տեղեկություններով ֆայլը պետք է պարունակի տեղեկությունների հետեւյալ տեսակները (ՄԱԿ-ի LOCODE-ում դրանց առկայության դեպքում)՝
ա) ՄԱԿ-ի LOCODE-ի թարմացված խմբագրության մեջ նոր ներառվող գրառումների մասին՝ ՄԱԿ-ի LOCODE-ի թարմացված խմբագրության մեջ գրառման փոփոխությունների բնույթի մասին տեղեկություններ պարունակող «Change» սյունակում՝ «+» նշումով.
բ) ՄԱԿ-ի LOCODE-ում փոփոխված գրառումների մասին՝ ՄԱԿ-ի LOCODE-ի թարմացված խմբագրության մեջ գրառման փոփոխությունների բնույթի մասին տեղեկություններ պարունակող «Change» սյունակում՝ «#», «¦» կամ «X» նշումով.
գ) տեղեկագրքից հանված գրառումների մասին՝ ՄԱԿ-ի LOCODE-ի նախորդ խմբագրության մեջ գրառման փոփոխությունների բնույթի մասին տեղեկություններ պարունակող «Change» սյունակում՝ «X» նշումով։
23. Տեղեկագրքում փոփոխություններ կատարելու համար տեղեկություններով ֆայլը կարող է պարունակել մի քանի գրառում սույն կարգի 22-րդ կետում նշված տարբեր տեսակի տեղեկությունների համար։
24. Տեղեկագրքում փոփոխություններ կատարելու համար տեղեկություններով ֆայլում վավերապայմանների կազմը, դրանց նշանակությունը եւ հաջորդման կարգը ձեւավորվում են տեղեկագրքի կառուցվածքի նկարագրության մեջ բերված՝ տեղեկագրքի կառուցվածքին եւ վավերապայմանների կազմին ներկայացվող պահանջներին ու վավերապայմանների արժեքների ձեւավորման կանոններին համապատասխան։
25. Տեղեկագրքում ներառելու համար տեղեկությունները ձեւավորելիս յուրաքանչյուր նոր ներառվող համակարգման օբյեկտի համար տեղեկագրքում փոփոխություններ կատարելու նպատակով ֆայլում ստեղծվում է մեկ գրառում։ Այդպիսի գրառման «Օդանավակայանի ծածկագիրը» վավերապայմանի արժեքը պետք է լրացված լինի եւ չպետք է համընկնի տեղեկագրքի առկա գրառումների «Օդանավակայանի ծածկագիրը» արժեքի հետ։
26. Տեղեկագրքում նոր ներառվող գրառում ձեւավորելիս «Գործողության մեկնարկի ամսաթիվը» վավերապայմանը պարտադիր լրացվում է եւ պարունակում է ՄԱԿ-ի LOCODE-ի թարմացված խմբագրության մեջ նշված ամսաթիվը։
27. Համակարգման օբյեկտի մասին տեղեկատվությունը փոփոխելու համար տեղեկությունները ձեւավորելիս տեղեկագրքում փոփոխություններ կատարելու համար տեղեկություններով ֆայլում ներառվում են երկու գրառում։ Առաջին գրառումը պետք է պարունակի տեղեկագրքում նախկինում ներառված գրառման մասին տեղեկություններ (այսուհետ՝ փոփոխվող գրառում), երկրորդ գրառումը պետք է պարունակի փոփոխված տեղեկություններ (այսուհետ՝ փոփոխված գրառում)։
28. Փոփոխվող գրառումը ձեւավորելիս պետք է պահպանվեն հետեւյալ կանոնները՝
ա) գրառման բոլոր վավերապայմանների (բացառությամբ «Գործողության ավարտի ամսաթիվը» վավերապայմանի) արժեքները պետք է համապատասխանեն ՄԱԿ-ի LOCODE-ի նախորդ խմբագրության գրառման վավերապայմանների արժեքներին.
բ) «Գործողության ավարտի ամսաթիվը» վավերապայմանը պարտադիր լրացվում է եւ պարունակում է փոփոխված գրառման համար ՄԱԿ-ի LOCODE-ի թարմացված խմբագրության մեջ նշված ամսաթիվը։
29. Փոփոխված գրառումը ձեւավորելիս պետք է պահպանվեն հետեւյալ կանոնները՝
ա) փոփոխված գրառման վավերապայմանների արժեքները պետք է համապատասխանեն ՄԱԿ-ի LOCODE-ի թարմացված խմբագրության մեջ գրառման վավերապայմանների արժեքներին։ Ընդ որում, փոփոխված գրառման մեջ օդանավակայանի անվանման մեջ փոփոխությունների դեպքում պետք է լրացված լինի օդանավակայանի հնացած անվանման մասին տեղեկություններ պարունակող վավերապայմանը.
բ) «Գործողության մեկնարկի ամսաթիվը» վավերապայմանի արժեքը պետք է համապատասխանի փոփոխվող գրառման «Գործողության ավարտի ամսաթիվը» վավերապայմանի արժեքին եւ պարունակի ՄԱԿ-ի LOCODE-ի թարմացված խմբագրությունից համակարգման օբյեկտի մասին փոփոխված տեղեկությունների կազմից ամսաթիվը։
30. Համակարգման օբյեկտը տեղեկագրքից հանելու մասին տեղեկությունները ձեւավորելիս տեղեկագրքում փոփոխություններ կատարելու համար տեղեկություններով ֆայլում արվում է մեկ գրառում, որի ձեւավորման ժամանակ պետք է պահպանվեն հետեւյալ կանոնները՝
ա) գրառման բոլոր վավերապայմանների (բացառությամբ «Գործողության ավարտի ամսաթիվը» վավերապայմանի) արժեքները պետք է համապատասխանեն ՄԱԿ-ի LOCODE-ի նախորդ խմբագրության մեջ գրառման վավերապայմանների արժեքներին.
բ) «Գործողության ավարտի ամսաթիվը» վավերապայմանը պարտադիր լրացվում է եւ պարունակում է ՄԱԿ-ի LOCODE-ի թարմացված խմբագրության հրապարակման ամսաթիվը։
31. Հանձնաժողովն ապահովում է տեղեկագրքում փոփոխություններ կատարելու համար տեղեկություններով ֆայլի մշակումը եւ տեղեկագրքում փոփոխված տեղեկությունների ներառումը, ինչպես նաեւ Միության տեղեկատվական պորտալում դրանց հրապարակումը ոչ ուշ, քան փոփոխությունների ձեւավորման օրվանից 3 աշխատանքային օրվա ընթացքում։
32. Տեղեկագրքից օգտվողների՝ տեղեկագրքում կատարված փոփոխությունների մասին տեղեկացումն իրականացվում է Միության տեղեկատվական պորտալի միջոցների օգտագործմամբ։
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: