Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 66
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (11.10.2020-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.05.02-2022.05.15 Պաշտոնական հրապարակման օրը 06.05.2022
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
04.09.2020
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ
Ստորագրման ամսաթիվ
04.09.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.10.2020

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

4 սեպտեմբերի 2020 թվականի

թիվ 66

քաղ. Մինսկ

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2016 թվականի նոյեմբերի 3-ի թիվ 93 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին

 

«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 30-րդ հոդվածին, «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում դեղամիջոցների շրջանառության միասնական սկզբունքների և կանոնների մասին» 2014 թվականի դեկտեմբերի 23–ի համաձայնագրի 7-րդ հոդվածին համապատասխան` Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.

1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2016 թվականի նոյեմբերի 3-ի «Դեղամիջոցների արտադրության տեսչական ստուգման արդյունքների ճանաչման մասին» թիվ 93 որոշման 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«1. Մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը (ներառյալ) Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների լիազորված մարմինները, Եվրասիական տնտեսական միության անդամ պետության օրենսդրությանը համապատասխան, դեղամիջոցների պետական գրանցում (վերագրանցում, գրանցման հաստատում, դեղապատրաստուկի գրանցման դոսյեում փոփոխությունների կատարում) իրականացնելիս փոխադարձաբար ճանաչում են Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների լիազորված մարմինների կողմից տրված փաստաթղթերը, որոնք հաստատում են դեղապատրաստուկների արտադրության համապատասխանությունը Եվրասիական տնտեսական միության պատշաճ արտադրական գործունեության պահանջներին կամ Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններում արտադրված դեղապատրաստուկների համար՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների պատշաճ արտադրական գործունեության պահանջներին։

2021 թվականի հունվարի 1-ից մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ը (ներառյալ) Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների լիազորված մարմինները, Եվրասիական տնտեսական միության անդամ պետության օրենսդրությանը համապատասխան, դեղապատրաստուկի գրանցման դոսյեի վերագրանցում, գրանցման հաստատում, փոփոխությունների կատարում իրականացնելիս փոխադարձաբար ճանաչում են Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների լիազորված մարմինների կողմից տրված փաստաթղթերը, որոնք հաստատում են դեղապատրաստուկների արտադրության համապատասխանությունը Եվրասիական տնտեսական միության պատշաճ արտադրական գործունեության պահանջներին կամ Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններում արտադրված դեղապատրաստուկների համար՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների պատշաճ արտադրական գործունեության պահանջներին։»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

   

Հայաստանի Հանրապետությունից`

Բելառուսի Հանրապետությունից՝

Ղազախստանի Հանրապետությունից՝

Ղրղզստանի Հանրապետությունից`

Ռուսաստանի Դաշնությունից՝

  

  

 

 

  

Մ. Գրիգորյան

Ի. Պետրիշենկո

Ա. Սմաիլով

Ա. Նովիկով

Ա.Օվերչուկ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 6 մայիսի 2022 թվական: