Գլխավոր տեղեկություն
Համար
N 413-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (21.04.2022-14.06.2022)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
Опубликован на едином сайте
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
20.04.2022
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
20.04.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
21.04.2022
Ուժը կորցնելու ամսաթիվ
14.06.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 413-Ա

 

ՎԱՀԱԳՆ ԳԵՎՈՐԳՅԱՆԻՆ ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԴԱՇՆԱՅԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի`

1. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեի նախագահ Վահագն Գևորգյանին 2022 թվականի մայիսի 30-ից մինչև հունիսի 3-ը գործուղել Գերմանիայի Դաշնային Հանրապետություն (Լայպցիգ)` Ջրանցքների համաշխարհային համաժողովին մասնակցելու նպատակով:

2. Ընդունել ի գիտություն, որ Վահագն Գևորգյանի՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետություն (Լայպցիգ) գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Վահագն Գևորգյանի՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Հ. ՄԱԹևՈՍՅԱՆ

 

Երևան

 

 

20.04.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ